«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-223 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ, 22-րդ և 33-րդ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրություն» բառերի համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում, 10-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետում, 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերում, 13-րդ հոդվածի      8-րդ մասի 13-րդ կետում, 42-րդ հոդվածի 3-րդ մասում, 46-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, 48-րդ հոդվածի 4-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետից հանել                        «և էկոնոմիկայի» բառերը:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի սահմանադրական պալատում» բառերը փոխարինել «Գերագույն դատարանում» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ