Ընդունվել է 2002թ. ապրիլի 30-ին
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է առևտրի հարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափը, հաշվարկման և վճարման կարգը£
Հոդված 2. Առևտրի հարկի հասկացությունը
1. Առևտրի հարկը օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում ձեռնարկատիրական գործունեության համար պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հարկ է£
2. Առևտրային կազմակերպությունների համար առևտրի հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին£
3. Անհատ ձեռնարկատերերի համար առևտրի հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) եկամտահարկին£
Հոդված 3. Հարկային արտոնությունների կասեցումը
Առևտրի հարկ վճարողների համար սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են ԱԱՀ-ի և շահութահարկի (եկամտահարկի) գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հարկվող շահույթը կամ եկամուտը որոշելիս՝ հաշվի չեն առնվում համախառն եկամտից նվազեցումները:
Հոդված 4. Առևտրի հարկ վճարողները
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առևտրի հարկ վճարող են համարվում իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հայտարարագիր ներկայացրած խանութների, կրպակների (տաղավարների), պահեստ-ների, բենզալցման (դիզելային վառելիքի) կետերի միջոցով վաճառք իրականացնող առևտրա-յին կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ անձինք), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշվածների:
2. Առևտրի հարկ վճարողներ չեն կարող համարվել՝
ա) «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարող անձինք՝ գործունեության այդ մասով.
բ) անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և չիրացված այն-պիսի ապրանքների մնացորդը, որոնց համար նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գան-ձում ներմուծման պահին, գերազանցում է մեկ մլն. դրամը.
գ) այն անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք՝ մինչև տվյալ տարվա դեկտեմ-բերի 31-ը ներառյալ.
դ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները՝ իրենց սեփական արտադրության արտադրանքի՝ խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջո-ցով իրացման մասով:
3. Անկախ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, սույն հոդվա-ծի 1-ին կետով սահմանված, նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազ-մակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշվածների), պետական գրանցում ստանալու օրվանից համարվում են առևտրի հարկ վճարող-ներ՝ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ£
Հոդված 5. Առևտրի հարկ վճարող համարվելու համար հայտարարագիր ներկայացնելը
1. Առևտրի հարկ վճարողներն այդպիսիք համարվելու համար իրենց հաշվառման հարկա-յին մարմին են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևով հայտարարագիր:
2. Տվյալ տարում առեւտրի հարկ վճարող համարվելու համար հայտարարագիրը հարկա-յին մարմին է ներկայացվում հունվարի 1-ից 25-ը ներառյալ:
Հոդված 6. Առևտրի հարկի գործողության դադարումը
1. Առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե նա՝
ա) «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրեն-քով սահմանված կարգով գրավոր հայտարարություն է ներկայացնում իր հաշվառման վայրի հար-կային մարմին՝ ԱԱՀ վճարող ճանաչվելու վերաբերյալ.
բ) իրականացնում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով նախատես-ված գործունեություն.
գ) եռամսյակի ընթացքում իր կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց համար նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին, գերազանցում է 250 հազար դրամը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքում առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին նշված ենթակետով սահմանված փաստը տեղի ունենալու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից, «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում՝ սահ-մանված փաստը տեղի ունենալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Հոդված 7. Հարկվող օբյեկտը
Առեւտրի հարկով հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթաց-քում առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայու-թյունների իրացման շրջանառությունը՝ ներառյալ սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով սահ-մանված կարգով իրենց կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
Հոդված 8. Հարկի դրույքաչափը և հաշվարկումը
1. Առևտրի հարկ վճարողներն ընթացիկ տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակա-շրջանի համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ հարկը հաշվարկում են 2 տոկոս դրույքա-չափով:
2. Հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը:
3. Հարկ վճարողներն առևտրի հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնու-րույն, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված դրույքա-չափով:
4. Հարկի ընդհանուր գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոս:
Հոդված 9. Համախառն եկամտի և ծախսերի հաշվառման եղանակը
Հարկվող օբյեկտը որոշելիս եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով (հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ համապատասխանաբար ելնելով իր կողմից եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից):
Հոդված 10. Հաշվարկների ներկայացման կարգը և ժամկետները
Առևտրի հարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահ-մանված ձևով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հարկի հաշվարկը£
Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրի հարկի ներկայացված հաշ-վարկներում առևտրի հարկ վճարողի կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում առևտրի հարկ վճարողը կարող է իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևով ճշգրտված հաշվարկներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
Հոդված 11. Առևտրի հարկի վճարման կարգը և ժամկետները
1. Առևտրի հարկ վճարողները հարկի գումարը յուրաքանչյուր ամսվա համար պետական բյուջե են վճարում մինչև հաջորդ ամսվա 25-ը£
2. Հարկ վճարողներն այդ գործունեության մասով շահութահարկի (եկամտահարկի) կան-խավճարներ չեն կատարում£
Հոդված 12. Առևտրի հարկ վճարողների կողմից այլ հարկերի վճարումը
1. Առևտրի հարկ վճարողների համար պահպանվում է գույքահարկի, հողի հարկի վճար-ման, աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից հարկերի հաշվարկման, գանձման և վճարման (այդ թվում՝ որպես հարկային գործակալ), մաքսային սահմանում գանձվող ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարների հաշ-վարկման և վճարման կարգը£
2. Առևտրի հարկ վճարողները ապրանքների և ծառայությունների դիմաց մատակարար-ներին վճարած (ինչպես նաև ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում վճարած) ԱԱՀ-ի գումարները միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման արժեքին (ծախսերին):
3. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով առևտրի հարկ վճարողները ազատվում են «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով հարկային գործակալի համար սահմանված պարտավորու-թյունների կատարումից:
4. Բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի, անհատ ձեռնարկատեր առևտրի հարկ վճարողները հարկային մարմիններին «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն եկամտահարկի հայտարա-րագրում չեն ներառում հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում այդ հարկով հարկված՝ ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտները, ինչպես նաև դրանց ստացման հետ կապ-ված ծախսերը:
Հոդված 13. Առևտրի հարկ վճարողների կողմից հաշվարկային
փաստաթղթերի դուրսգրումը
1. Առևտրի հարկ վճարողներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապ-րանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողնե-րին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Առևտրի հարկ վճարողներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ կարող են նշում կատարել (հարկային հաշիվ դուրս գրել), եթե այդ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար մատա-կարարների կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենքով սահմանված կարգով ներկայացված են հարկային հաշիվներ:
Հոդված 14. Հարկման ընդհանուր կարգից առևտրի հարկով հարկման և առևտրի
հարկով հարկումից հարկման ընդհանուր կարգին անցումը
1. Առևտրի հարկ վճարող դարձած անձինք որպես այդպիսիք դառնալու պահին նախոր-դող ժամանակահատվածներում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող՝ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված, ինչպես նաև մաքսային մարմիններում վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի գումարների մնացորդը միացնում են ծախսերին:
2. ԱԱՀ-ով հարկման ընդհանուր կարգի անցնելու պահից իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից չեն հաշվանցվում առևտրի հարկ վճարող համար-վելու ժամանակահատվածում մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
3. Առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս հարկ վճա-րողները շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարները հաշվարկում են շահութահարկի (եկամտահարկի) և (կամ) առևտրի հարկի գումարում ներառված շահութահարկի (եկամտահարկի)՝ սույն օրենքի 8-րդ հոդվածով որոշվող համամասնությամբ որոշվող հարկի գումարի հիման վրա՝ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
4. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ առևտրի հարկի վճարման դադա-րեցման պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում հարկ վճարողները շահութա-հարկը (եկամտահարկը), այդ թվում՝ կանխավճարները և ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
5. Եթե անձը տվյալ տարվա մի մասի ընթացքում համարվել է առևտրի հարկ վճարող, ապա հարկման ընդհանուր կարգին անցնելիս շահութահարկի (եկամտահարկի) դրույքաչափը որոշվում է տվյալ տարում առևտրի հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում հաշվարկ-ված հարկի գումարի կազմում շահութահարկի (եկամտահարկի) սույն օրենքի 8-րդ հոդվածով որոշվող համամասնությամբ որոշվող հարկի գումարին համապատասխանող հաշվարկային շահույթի (եկամտի)՝ «Շահութահարկի մասին» կամ «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենքներով սահմանված չափերով:
6. Հարկ վճարողը նախորդ տարիների ընթացքում ստացած վնասը չի նվազեցնում առևտրի հարկով հարկման դադարեցման պահից (հարկման ընդհանուր կարգին անցնելուց) հետո գործունեությունից ստացված համախառն եկամտից: Առևտրի հարկով հարկման ժամանակա-շրջանում ստացած վնասը ենթակա չէ նվազեցման:
7. Առևտրի հարկ վճարողները վարում են եկամուտների և ծախսերի հաշվառում, ինչպես նաև հարկային օրենսդրությանն առնչվող գրանցումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան կառավարության կողմից սահմանված կարգով:
8. Առևտրի հարկ վճարողները սույն օրենքով սահմանված հաշվառումից բացի կարող են հարկման նպատակով այլ հաշվառում չվարել:
Հոդված 15. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը
1. Սույն օրենքը խախտելու համար հարկ վճարողները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Առևտրի հարկ վճարողներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթե-րում սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտումով ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում կատարելու դեպքում տվյալ ամսվա համար հարկը վճարելու ժամկե-տում բյուջե են վճարում հաշվարկային փաստաթղթերում առանձին նշված ԱԱՀ-ի գումարը, առանց այդ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար մատակա-րարներին վճարած ավելացված արժեքի հարկի գումարների նվազեցման:
3. Առևտրի հարկով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու հետևանքով բյուջե վճարման ենթակա առևտրի հարկի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված առևտրի հարկի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի չափով.
4. Առևտրի հարկ վճարողները սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվող հայտարարագրի մեջ սույն օրենքի 4-րդ հոդվածի՝
ա) 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված՝ մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ներմուծված և չիրացված ապրանքների վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառե-լու դեպքում վճարում են տուգանք՝ սահմանաչափի նկատմամբ ներմուծման փաստացի ծավալը գերազանցող մասի 50 տոկոսի չափով:
բ) 2-րդ կետի «դ» ենթակետով նախատեսվող գործունեություն չիրականացնելու վերաբեր-յալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք՝ 100 հազար դրամի չափով.
Հոդված 16. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը:
Հոդված 17. Անցումային դրույթներ
1. 2002 թվականի հուլիսի 1-ից առևտրի հարկ վճարող համարվելու համար՝
ա) հայտարարագիր ներկայացրած անձինք 2002 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը համարվում են այդպիսիք, եթե հայտարարագիրն իրենց հաշվառման հարկային մարմիններին են ներկայացրել 2002 թվականի հուլիսի 1-ից 25-ը ներառյալ.
բ) սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսվող պայմանները հարկ վճարողների համար համարվում են բավարարված, եթե 2002 թվականի առաջին կիսամ-յակի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված՝ մաքսատուրքի զրոյա-կան դրույքաչափով հարկվող ապրանքների ներմուծման ծավալը չի գերազանցում 500 հազար դրամը£
Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
8 հունիսի 2002 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-207