ԼՈՒՐԵՐ
«Արցախ – Ավստրալիա» բարեկամության շրջանակ ստեղծելու մասին հռչակագիր
24 սեպտեմբերի 2019

Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր

«Արցախ – Ավստրալիա» բարեկամության շրջանակ ստեղծելու մասին

-Երախտագիտությամբ ընդունելով Ավստրալիայի խորհրդարանականների, քաղաքական, հասարակական, հոգևոր և ակադեմիական մի խումբ գործիչների 2019թ. օգոստոսի 1-ի հայտարարությունը «Արցախի ավստրալացի բարեկամներ» բարեկամության շրջանակ ստեղծելու մասին,

-վերահաստատելով բոլոր ազգերի հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու Արցախի Հանրապետության հանձնառությունը,

-գնահատելով ավստրալացի բարեկամների աջակցությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ու հարգանքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հանդեպ,

-շահագրգռված լինելով Ավստրալիայի հետ կապերը ընդլայնելու և փոխշահավետ համագործակցություն հաստատելու գործում՝

մենք՝ Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, հասարակական, հոգևոր ու ակադեմիական բնագավառների ներկայացուցիչներս, հայտարարում ենք «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ ստեղծելու մասին:

 

24 սեպտեմբերի, 2019թ.

ք. Ստեփանակերտ

ԼՈՒՐԵՐ