«Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման մասին

                                                                                                                                                                                                                             Ընդունվել է 1996թ. ապրիլի 27-ին

Հոդված 1. Հիմնադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերազանցու-թյան բարձրագույն աստիճան «Արցախի հերոս» կոչումը:
Հոդված 2. «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, նրա տնտեսական հզորության ամրապնդման և ազգային նշանակության արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար:

Հոդված 3. «Արցախի հերոս» կոչումը շնորհվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին:

Հոդված 4. «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու միջնորդությունը հարուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 5. «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է «Ոսկե Արծիվ» շքանշանը:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

 

 

 

 


3 հունիսի 1996 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 10