ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 9-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2019Թ. ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ժամը 11.00
Նիստին մասնակցում են Հանրապետության նախագահը, ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են` 30, բացակա՝ 3 պատգամավորներ:
Աշոտ Ղուլյան – Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: Նախորդ օրերին, խորհրդարանում ձեռնարկված աշխատանքներից կարելի էր ենթադրել, որ մենք պատրաստվում ենք արտահերթ նստաշրջանի: Ի դեպ, դրա անհրաժեշտության մասին մենք խոսել ենք հունիսի վերջին՝ հերթական 9-րդ նստաշրջանի փակման ժամանակ: Ազգային ժողովի կանոնակարգի 40-րդ հոդվածը ամբողջությամբ նկարագրում է արտահերթ նստաշրջանի գումարման կարգը, և կարծում եմ՝ լրիվությամբ ներկայացնելու կարիք չկա: Միայն նշենք, որ հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության նախագահի կողմից առաջարկ է եղել նամակով՝ Ազգային ժողովին, որտեղ նշվել է, հղում կատարելով Սահմանադրության 114-րդ հոդվածին և Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 40-րդ հոդվածին: Առաջարկվել է 2019թ. հուլիսի 22-ին ժամը 11.00-ին գումարել Արցախի Հանրապետության Ազգայի ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ընդգրկելով, Ազգային ժողով ներկայացված հետևյալ նախագծերը: 1. Ընտրական օրենսգրքի նախագիծը և կից նախագծերի, օրինագծերի մի մեծ փաթեթ, որը նույնպես ներկայացնելու կարիք չկա, երևի Կառավարության ներկայացուցիչը այն հերթականությամբ կներկայացնի:
2. Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը և 3. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին ու նաև կից, մի քանի օրինագծեր՝ փաթեթով: Դրանից հետո, ինչպես կանոնակարգը պահանջում է՝ հաջորդ օրը, հուլիսի 18-ին Ազգային ժողովի նախագահի որոշումը՝ 2019թ. հուլիսի 22-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին: Արտահերթ նստաշրջան գումարելու հիմքերը նույն են և ներկայացված օրակարգը, ինչպես պահանջում է կանոնակարգը նույնն է ինչ-որ նախաձեռնողը ներկայացնում է, դրա համար նորից կրկնելու կարիք չկա: Այսքանը՝ շարժառիթների մասին և այդ նախապատրաստական աշխատանքների մասին, քանի որ նախապես առաջարկված է արտահերթ նստաշրջանի օրակարգը, կարծում եմ՝ կարող ենք գրանցելով սկսել մեր աշխատանքները: Գրանցում: Ներկա՝ 30 պատգամավորներ, բացակա՝ 3: Բացակայության պատճառները՝ հարգելի են: Ամեն դեպքում, նիստը իրավասու է սկսել իր աշխատանքները, և արտահերթ նստաշրջանի ռեժիմով աշխատելու դեպքում՝ օրակարգը հաստատելու կարիք չկա, օրակարգը մենք քննարկելու ենք նույն հերթականությամբ, ինչպես որ ներկայացվել է Հանրապետության նախագահի կողմից ներկայացված նամակով, և այժմ ես հայտարարում թե առաջին օրակարգային հարցի քննարկումը, որն է Ընտրական օրենսգիրքը կից օրինագծերի փաթեթը՝ 2-րդ ընթերցմամբ: Այն կառավարության կողմից լիազորված է ներկայացնել արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանը, խնդրեմ:
Արարատ Դանիելյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, գործընկերներ, ներկաներ: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում՝ 2-րդ ընթերցմամբ Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքի նախագիծը, այդ օրենսգրքի նախագիծը փաթեթով ներկայացվում է Հեռուստատեսության և ռադիո մասին օրենքում լրացումներ կատարելու մասին, Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին,Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացում կատարելու մասին,Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Առաջին ընթերցումից հետո, Ազգային ժողովի խմբակցությունների կողմից, արտախորհրդարանական, քաղաքական կուսակցությունների կողմից ներկայացվել է առաջարկություններ: Հիմք ընդունելով այդ առաջարկությունները, կազմվել է ամփոփաթերթ և ներկայացվել է Ազգային ժողովին: Մոտ, 3 տասնյակից ավել առաջարկություններ ներկայացվել է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից, մոտ, 2 տասնյակից ավել՝ հեղինակի կողմից, որոնք կրում են տեխնիկական և խմբագրական բնույթ: Պետք է նշել, որ այդ նոր դրույթները, որոնք նախատեսվում է ամրագրել Ընտրական օրենսգրքի նախագծում, լրիվ համապատասխանում են ԵԱՀԿ Կոպենհագենի 1990թ. փաստաթղթի դրույթներին և այդ փաստաթղթի հիման վրա՝ 2013թ. ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի վրա կատարված հետազոտություն նշված պահանջների: Ներկայացնեմ ամփոփաթերթում ընդգրկված առաջարկություններից մի քանիսը, որը մեր կարծիքով՝ ամենակարևորն է: Ընդհանրապես նման դրույթներ մեր Ընտրական օրենսգրքում չկան, ընտրական օրենսդրությունում մնա հարցեր չեր կարգավորվում: Պետք է նշել, որ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դիրքորոշումներում ամրագրված է, որ ցանկացած ընտրական օրենսդրություն գնահատելիս, անհրաժեշտ է այն դիտարկել տվյալ երկրի քաղաքական էվոլյուցիայի լույսի ներքո: Ինչը նշանակում է, որ մի երկրում անընդունելի համարվող դրույթները, կարող են ընդունելի լինել այլ երկրում: Ընտրական օրենսգրքում-ի գնահատումը պետք է կատարել՝ հիմք ընդունելով, հետևյալ երկրում ինչ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում և ընդհանրապես, քաղաքական ուժերի դիրքորոշումը և ընդհանրապես մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը ինչպես է իրականացվում: Առաջարկություններում կար կարևորագույն դրույթ, որը վերաբերում էր ընտրողների ցուցակի հրապարակմանը: Նախագծի 13-րդ հոդվածում ամրագրվում է, որ ընտրողների ցուցակը, բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում, կազմող ընտրողների ցուցակին ազատ է ծանոթացման համար: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներում հրապարակում է օրենսգրքով սահմանված կարգով: 74-րդ հոդվածում նախատեսվում է՝ դա վերաբերում է տարածքային ընտրական հանձնաժողովների գործողություններին և այդ հոդվածերում նախատեսվում է, որ համապետական ընտրությունների ժամանակ, տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12-ից սկսած իրականացվում է ընտրական տեղամասերից ստացված, քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների սքանավորում, որին կարող են հետևել ընտրական հանձնաժողովների անդամները, թեկնածուները, դիտորդները,վստահված անձինք և զանգվածային լրատվության ներկայացուցիչները: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, սքանավորում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով և ժամկետներում, քվեարկությանը մասնակցած ընտրողների սքանավորված ցուցակները փակցվում են տարածքային ընտրական հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Այսինքն՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները հրապարկվում են: Մյուս կարևոր դրույթով, որը ամրագրվել է օրենսգրքի նախագծում՝ դա վերաբերում է բարեգործության արգելման նորմին: Կար առաջարկ, որպեսզի բարեգործությունը արգելվի ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշման ուժի մեջ մտնելու օրվանից, մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփման ընկած ժամանակահատվածը: Առաջարկությունը ընդգրկված է ընտրական օրենսգրքի նախագծում և 19-րդ հոդվածում, որը վերաբերում է քարոզչության հիմնական սկզբունքներին՝ ամրագրվել է համապատասխան նորմ: Ընտրությունների նշանակման, որոշման, որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից, մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, Հանրապետության նախագահի թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքին, համայնքի ղեկավարի թեկնածուներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով՝ ընտրողներին, անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ, խոստանալ դրամ, արժեթղթեր, սննդամթերք, ապրանքներ կամ խոստանալ ու մատուցել ծառայություններ: Նախագծի այս դրույթը խախտելու համար, համապատասխան փոփոխություններ և լրացումներ է նախատեսվել քրեական օրենսգրքում: Կար առաջարկ նաև, որպեսզի այդ խախտումների համար խստացվի պահանջը և համապատասխան փաթեթով՝ Քրեական օրենսգրքում կատարվում է այդ փոփոխությունը: Մասնավորապես մոտ 11 հոդվածում կատարվում են փոփոխություններ, լրացվում են նոր՝ երկու հոդված, երևի թե, կարելի է նշել հետևյալը: 147-րդ հոդվածը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքների կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը: Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելու հարկադրելը: Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը, ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործություն արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը, ընտրակաշառքի միջնորդությունը ու նման մի քանի հոդված, որը նախատեսում է քրեական օրենսգրքով, այսինքն՝ բարեգործության այդ նորմերը խախտելու համար ընտրական գործընթացների ժամանակ, համապատասխան պատժամիջոցներ են նախատեսվում քրեական օրենսգրքով:
Հաջորդ՝ կարևոր առանձնահատկությունը, որը իր ամրագրումն է ստացել 109-րդ հոդվածում՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրելն է: Նախագծով նախատեսվում է, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակից, առաջին համարից սկսած ցանկացած ամբողջ թվով քառյակներում՝ 1-ից 4-րդ, 1-ից 8-րդ, 1-ից 12-րդ և այդպես շարունակ մինչև ցուցակի ավարտը, յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 15 թեկնածու, կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Ազգային ժողովի պատգամավորների մանդատների թվի համար՝ սույն օրենսգրքով սահմանված թվի կրկնապատիկը: Կուսակցության ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել, այդ կուսակցությունում անդամ չհանդիսացող անձինք, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների անդամ չհանդիսացող անձինք: Մեր գործող օրենսդրությամբ, այս չափի մասը կազմում է 2-ից 6, 2-ից 12, 2-ից 18, այսինքն՝ 5 թեկնածուներից մեկը պետք է լինի այդ սեռի ներկայացուցիչը ու տոկոսը կազմում է 80 տոկոս: Առաջարկ կար, որպեսզի սահմանվի 70 տոկոս, բայց, երևի թե 80-ից միանգամից 70-ը, ավելի ճիշտ առաջին քայլը համամասնություն կազմելը՝ դա ավելի ճիշտ է և հետագայում ցույց կտա պրակտիկան՝ թե ինչքանով է դա իրագործվել: Հաջորդ՝ կարևորագույն դրույթը, որը եղել է նաև առաջարկությունների շարքում վերաբերում է հենաշարժական հաշմանդամություն ունեցող ընտրողներին հնարավորություն տալ՝ ժամանակավոր հաշվառվել ցանկացած ընտրական տեղամասում, տեղաշարժման համար մատչելի գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասում: Այդ բազմաթիվ ընտրությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում, մշտապես դիտորդական առաքելությունների կողմից, այդ հարցը բարձրացրել են և մատնանշում էին, որ պետք է համապատասխան պայմաններ ստեղծել նման պայմաններում հայտնվող քաղաքացիները, որպեսզի կարողանան կատարել իրենք իրենց ընտրությունը: Մենք չպետք է մոռանանք, որ մեր ընտրական օրենսգրքով, նախագծով՝ հիմք ընդունելով Սահմանադրության 48-րդ հոդվածը նաև ընտրելու և ընտրվելու իրավունք է սահմանվել որոշ քաղաքացիների համար, որոնք ընտրությունների օրվա պահին կրում են պատիժ: Այսինքն՝ նախկինում բոլոր պատիժ կրողները զրկված էին այդ իրավունքից, բայց այդ պահանջը, միջազգային կազմակերպությունների կողմից միայն ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ կատարողների համար է գործելու այդ սահմանափակումը: Դա նույնպես ամրագրված է Ընտրական օրենսգրքի նախագծում: Հենաշարժական հաշմանդամություն ունեցող ընտրողների համար պետք է ստեղծվի պայմաններ և նախօրոք պետք է կազմվեն ցուցակներ, լիազոր մարմնի կողմից և եթե անհրաժեշտություն լինի, ապա մի տեղամասի ցուցակներից այդ ընտրողը կհանվի և կգրանցվի մյուս այլ տեղամասում, որտեղ կարող է ինքը իրականացնել իր ընտրական իրավունքը այդ ցուցակներում լրացուցիչ գրառումներով: Հաջորդը վերաբերում է նախընտրական քարոզչությանը՝ դա դեռ մի երկու ամիս կամ մեկ ամիս առաջ է առաջարկը հնչել: Դա Հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ քարոզչությունը սկսելու ժամանակ, որպեսզի տեղի ունենա հեռուստաբանավեճ: Նախագծի 90-րդ հոդվածում նախատեսվում է, որ Հանրապետության նախագահի թեկնածուները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Արցախի Հանրային հեռուստատեսությամբ է ուղիղի եթերում, միմյանց հետ մասնակցում են մինչև 90 րոպե տևողությամբ հեռուստաբանավեճի: Նախատեսվում է նաև 2-րդ փուլ, եթե տեղի ունենա նման դեպք նույն բանավեճը նախատեսվում է նաև մինչև 60 րոպե նաև Հնարային հեռուստատեսությամբ: Շատ կարևոր է ընդգծել նաև մի կարևոր դրույթ, որը նախկինում գործում էր ժամանակավորապես՝ դա վերաբերում է վերահսկիչ, վերստուգիչ ծառայությանը, այսինքն՝ մի ծառայություն, որը մշտապես պետք է գործի և մենք սինխրոնիզացնում ենք այսօր, որը այսօր պետք է ընդունվի Կուսակցությունների մասին օրենքում է ամրագրում այդ դրույթը, որ վերահսկիչ, վերստուգիչ հանձնաժողովը մշտապես գործող մարմին է և հիմնականում այդ մարմնի ծառայությունը իրականացնում է, նախընտրական հիմնադրամում կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվառման, ինչպես նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման գործունեության նկատմամբ վերահսկողություն: Վերահսկիչ, վերստուգիչ ծառայությունը գործում է ընտրական հանձնաժողովների ցանկով և հաշվետու չէ նրանց: Դա՝ մի քայլ է, որպեսզի ամենակարևորագույն փուլերից, որը բնորոշում է նախընտրական գործընթացը՝ ֆինանսավորումն է, հիմնադրամների ստեղծումն է, քարոզչական աշխատանքն է, թե ինչքանով է դա իրականացնում և համապատասխանում ընտրական օրենսգրքին և պահանջներին: Հիմնականում այդ առաջարկներն են, որոնք ընդգրկվել են: Կան բազմաթիվ առաջարկներ, որոնք վերաբերում են Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորմանը, գործունեության արդյունավետության բարձրացմանը, բայց դրանք, երևի քննարկման առարկա կդառնա հետագայում, երբ՝ փաթեթով օրակարգի հարց կդառնա Վարչատարածքային բաժանման մասին օրինագիծը, Տեղական ինքնակառավարման մասին օրենքը և մյուս օրենքները: Այսինքն՝ այդ հարցերը հրատապ են, բայց այսօր, հիմնականում մենք ուշադրություն ենք դարձնում համապետական ընտրություններին, որովհետև դա առաջին անգամ պետք է տեղի ունենա մեր երկրում, առաջին անգամ համամասնական ընտրությունները պետք է տեղի ունենան: Ես նորից եմ կրկնում, որ այն առաջարկները, որոնք որ այսօր ես հնչեցրել եմ համապատասխանում են բոլոր այն դրույթներին, որոնք որ ամրագրված են միջազգային դրույթներին: Կան դրույթներ, նույն այդ ընտրողների քվեարկած ցուցակները, որը մենք նախատեսում ենք հրապարակել՝ նման միջազգային պահանջ, որը ամրագրված է փաստաթղթերը միջազգային չկա: Այսքանը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Մենք անցնում են հարցերին: Հիշեցնեմ, որ կանոնակարգով նախատեսված է, որ 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հարցեր կարող են տալ միայն այն պատգամավորները, որոնք առաջարկներ են ներկայացրել, խնդրեմ եթե կա՞ն հարցեր գրանցվում ենք: Էդուարդ Աղաբեկյան: Չկան էլ: Հարցերի համար գրանցվել է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, խնդրեմ պարոն Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան – Պարոն նախարար, խնդրում եմ տրամաբանությունը բացատրել՝ անհետաձգելի ռեժիմով ընտրական օրենսգրքի ընդունման և սույն օրենսգիրքը հունվարի 1-ից գործողության մտնելու մեջ կապը: 2-րդ՝ հանձնաժողովային քննարկումների ժամանակ ես հարց էի բարձրացրել, տեղեկանք մոտավորապես համեմատական կամ մեր նախկին օրենսգրքի, քանի որ անհետաձգելի է մանրամասն ուսումնասիրությունների ժամկետը կարճ էր: Խոստացել էիք տրամադրել, բայց առայսօր սպասում եմ: Հանձնաժողովում ևս քննարկումների ժամանակ օրենքների սահմանադրականության մասին, երբ խոսք էր գնում՝ մասնավորապես Կուսակցությունների մասին, Ընտրական օրենսգրքի մասին, որով մենք նոր Սահմանադրությամբ այդ հասկացողությունը չունենք, Դուք հայտնեցիք միտք, որ չնայած Սահմանադրության մեջ նշված չէ, բայց հասկացվում է, որ Սահմանադրական օրենքը, արդյո՞ք դա նշանակում է, որ Ընտրական օրենսգիրքը նաև որպես Սահմանադրական օրենք պիտի, առնվազն որակյալ մեծամասնությամբ ընդունվի Ազգային ժողովի կողմից: Շնորհակալություն:
Արարատ Դանիելյան - Շնորհակալություն: Առաջին հարցի վերաբերյալ, երբ նշում ենք, որ անհետաձգելի ռեժիմով է ընդունվում այս օրենքը, մենք գիտենք, որ կա, ընդհանրապես, միջազգային փաստաթղթերում հստակ ամրագրված պահանջ, որ մինչև ընտրությունները ինչքան հնարավոր է, ընտրություններից մոտակա ժամանակներում, ընդհանրապես Ընտրական օրենսգրքին, Ընտրական օրենսդրությանը, օրենսդրության փոփոխությունը չկատարել: Մեկ տարի, եթե ես չեմ սխալվում, մեկ տարի ժամկետ է սահմանված, ուստի այդ հիմանական պատճառը, որ այդ ռեժիմով է ընդանում, որովհետև մենք գիտենք, որ մեր ընտրական օրենսդրությունը, ընտրական օրենսգիրքը առաջին անգամ ընդունվել է 2004թ. մինչև այդ գործում էր Հանրապետության նախագահի ընտրությունների մասին օրենքը, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին օրենքը, և դա մեկ կարևորագույն քայլ էր, երբ այդ ամբողջ ընթացակարգերը մեկ փաստաթղթում, ասենք, կոդիֆիկացվեց և ընդունվեց մի ընտրական օրենսգիրք: Այնուհետև 2014թ. ընդունվեց մեր՝ գործող ընտրական օրենսգիրքը՝ նոյեմբեր ամսին խորհրդարանում ընդունվեց, դեկտեմբեր ամսին նախագահի կողմից ստորագրվեց, բայց մենք գիտենք, որ 2015թ. մայիսին էր ընտրությունները տեղի ունեցել, այսինքն՝ կամաց-կամաց այդ ժամկետները մենք փորձում ենք, որպեսզի պահպանենք այդ մեկ տարին, այդ ռեժիմը: Ինչ վերաբերում է այդ տեղեկանքին, ես, իրոք խոստացել եմ, բայց դա Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքն էր, և մեր գործող ընտրական օրենսգրքի ոչ թե նախագծի, այլ գործողի հետ է համեմատական կատարված: Ես էլի կտամ Ձեզ, եթե խնդիր կա: 3-րդ՝ ինչ վերաբերում է Սահմանադրական օրենքին, ապա պետք է նշեմ, որ կա ընդհանրապես օրենքների դասակարգում: Սկզբից Սահմանադրությունն է, հաջորդը՝ Սահմանադրական օրենքներն են, այնուհետև գալիս է օրգանական օրենքները, սովորական օրենքները: Սահմանադրությունից մեկ աստիճան ցածր՝ դա Սահմանադրական օրենքն է, որը ընդհանրապես ընդունվում է ձայների 2/3-ով ու ձայների որակյալ մեծամասնությամբ, եթե դա ամրագրված է լինում ռեգլամենտով՝ կանոնակարգ-օրենքով և ընդհանրապես սահմանադրա-իրավական հարաբերությունները կարգավորող օրենքները կրում են Սահմանադրական-իրավական դրույթ: Նույն է Հանրաքվեի մասին օրենքն է, Ընտրական օրենսգիրքն է, Արտակարգ իրավիճակների մասին օրենքն է, Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքն է, Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքն է: Այդ նման օրենքները Սահմանադրա-իրավական հարաբերությունները կարգավորողները բնորոշում է, որպես Սահմանադրական օրենք:
Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք: Չէ: Շնորհակալություն: Մենք հարցերի համար ունեինք մեկ հայտ և այդ հայտը բավարարվել է: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Մենք այս փուլը՝ օրենքի նախագծի քննարկման առաջին մասը ավարտում ենք: Հիմնական զեկուցողը, և ես հիմա առաջարկում եմ լսենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը՝ Ընտրական օրենսգրքի և կից օրինագծերի վերաբերյալ: Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահ, պարոն Հովիկ Ջիվանյան, խնդրեմ:
Հովիկ Ջիվանյան - Ողջույն բոլորին: Արդարադատության նախարարը, ըստ էության, մանրամասն անդրադարձավ՝ առաջին ընթերցումից հետո, ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկներին, կետ առ կետ պատասխաններ տրվեց, և նաև շեշտվեց, որ, իհարկե, եղել են Տեղական ինքնակառավարման մասով՝ ընտրական օրենսգրքում այդ առաջարկություններին, հիմնականում նաև որոշեցինք, որ կային իհարկե, Տեղական ինքնակառավարման մարմինների մասով՝ ընտրություններին վերաբերող: Առաջարկությունների մասով կային ընդունելի դրույթներ, բայց նաև հանձնաժողովային քննարկումներին մենք եկել ենք այն եզրահանգման, որ դրանց կարելի է անդրադառնալ Վարչատարածքային բաժանման մասին, և Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում փոփոխություններից հետո, որովհետև գտանք, որ այդպես ավելի նպատակահարմար և լիարժեք կլինի: Այսքանը, հանձնաժողովում այն բոլոր հարցերի մասին, որի մասին, որ արդարադատության նախարարը խոսեց, մենք ավելի մանրամասն խոսել ենք: Հիմա նախարարը ներկայացրեց այն առաջարկները, որոնք, որ ընդունվել են, խոսել ենք նաև այն առաջարկների մասին, որոնք նաև չեն ընդունվել՝ մերժվել են և տրվել են դրանց բացատրությունները: Հանձնաժողովը տվել է իրա դրական եզրակացությունը: Հիմա, ես որպես հանձնաժողովի նախագահ, որպես գլխադասային հանձնաժողովի նախագահ՝ պետա-իրավական հանձնաժողովի նախագահ համարում եմ, որ իրոք շատ կարևոր է այս օրենքի ընդունումը, որովհետև հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրականում մենք պետք է կամաց-կամաց գնանք և հասնենք այն վիճակին, երբ որ Ընտրական օրենսգիրքը պատրաստ կլինի ընտրություններից առնվազն մի տարի առաջ, որը ընդունված է աշխարհում: Ինչպես նշել է նախարարը, մենք կամաց-կամաց մոտիկանում ենք դրան: Մենք տվել ենք մեր դրական եզրակացությունը: Կոչ կանեի բոլորիդ քվեարկել կողմ այս օրենքին, որպեսզի մենք ունենանք նորմալ, ժամանակին ընդունված ընտրական օրենսգիրք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Եթե կան հարցեր գլխադասային հանձնաժողովի նախագային, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Ջիվանյան, կարող եք նստել: Մենք կանոնակարգով ունենք նաև նախատեսված մտքերի փոխանակության բաժին, և եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Գագիկ Բաղունց, Արթուր Թովմասյան, Էդուարդ Աղաբեկյան և ես՝ Աշոտ Ղուլյան: Անցնում ենք մտքերի փոխանակությանը: Ելույթի համար խոսքը տրվում է պատգամավոր Գագիկ Բաղունցին, խնդրեմ հաջորդը՝ Արթուր Թովմասյան:
Գագիկ Բաղունց – Չկա: Հարգելի գործընկերներ, Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Շարժում 88 խմբակցության մոտեցումներին և առաջարկություններին կանդրադառնա մի քիչ հետո՝ խմբակցության ղեկավարը պարոն Աղաբեկյանը: Ես, պարզապես մեկ օրինակի վրա իմ մտահոգությունը կհայտնեմ օրենքի պատրաստման և ընդունման անհասկանալի հապճեպության վերաբերյալ: Խոսքս հոդված 94-ով սահմանված Նախագահի ընտրությունների քվեարկությունից հետո 14-րդ օրը անցկացվելիք 2-րդ փուլի մասին է, ինչի մասին խոսվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի պատվիրակության այցի ժամանակ, և ում կողմից ընդգծվել է ճշտումներ մտցնելու անհրաժեշտությունը: Հոդված 76 կետ 6-ի համաձայն, կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության 7-րդ օրը որոշում է ընդունում ընտրությունների արդյունքի վերաբերյալ և 92-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ընդունված որոշման վիճարկման մասին դիմում դատարան, որը կարող է ներկայացվել ևս 7-օրյա ժամկետում: Այսպիսով` չի բացառվում մի վիճակ, երբ 2-րդ փուլ անցած 1-ին թեկնածուն 20-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն 9-րդ օրվանից ստանում է քարոզչության իրավունք, իսկ 2-րդ թեկնածուն զրկված կլինի այդ հնարավորությունից: Ավելին, այդ դեպքում խախտվում է հոդված 59 կետ 6-ով նախատեսված այն դրույթը առ այն, որ քվեաթերթիկների տպագրումը ընտրություններից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Եթե չեմ սխալվում, պարոն Ղուլյանն էր քննարկումների ժամանակ առաջարկել, վիճարկման ժամկետը կրճատել մինչև 5 օր, կամ էլ ժամկետը մինչև 2-րդ փուլը դարձնել 21 օր: Սակայն այստեղ Սահմանադրության 89-րդ հոդվածի կետ 3-ի հետ ինչ-որ հակասություն է առաջանում, երևի 5 օրվա ժամկետը ավելի ընդունելի էր:
Կուզենայի անդրադառնալ այսօր մեր հանրությանը ամենահուզող հարցերից մեկին: Արցախյան հանրությանը զուգահեռաբար ստեղծված երկու օրինաստեղծ գործընթացներ՝ խոսքը ընտրական օրենսգրքի և հանրաքվեի հարցադրման մասին է: Ինձ ստիպեցին հիշել խորհրդային ժամանակներում աթեիստական քարոզչության կողմից արծարծված փիլիսոփայական կառույցը. Կարող է աստված ստեղծել այնքան ծանր քար, որ ինքն էլ չկարողանա բարձրացնել: Այս հարցադրումը կոչված է չեզոքացնել հավատն առ ամենակարող աստված, քանի որ թե դրական, թե բացասական պատասխանը խորտակում էին հավատքի ափսալիտիզմը: Դժվար էր մտածել, ներդնել այնքան իրարամերժ մոտեցումներ, մի կողմից արդարադատության նախարարության կողմից հապճեպ առաջ մղվող Հանրաքվեիհարակցության մասին օրենքի և Ընտրական օրենսգրքի մյուս կողմից հարակցության ավելի ու ավելի փոթորկող ստորագրահավաքի, որը նպատակ ունի Արցախի Հանրապետության Սահմանադրության հոդված 48-ում փոփոխությունների հարցով փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման գաղափարը: Կարելի է մի քանի ճշմարտանման վարկածներ առաջ քաշել, թե ինչ ուժերի են ձեռնտու մեր հասարակությանը կանգնեցնել նման, ցանկացած դասավորվածության դեպքում պատմողական երկընտրանքի առջև: Բայց այսպես թե այնպես, ինչպես մեր խորհրդային ղեկավարներից մեկն էր ասում. процесс прошол: Տարբեր ատյաններում հղած իմ բանավոր և գրավոր դիմումները մշակելու փոխզիջումային տարբերակ, հանրաքվեին դրվելիք հարցի, որը ներկա խմբագրության հակասության մեջ է մտնում ինքնիշխանության հռչակող՝ հիմնական, առաջին հոդվածի հետ: Մինչև վերջերս արձագանք չգտան: Մյուս կողմից ձնագնդի նման ավելի ու ավելի ծանրակշիռ է դառնում հարակցության այն մասը, որ իր համաձայնությունն է տվել հանրաքվեի անցկացման պահանջին: Գնալով դժվար ու պայթունավտանգ է լինելու ժողովրդի նման կամարտահայտության անտեսումը ու մեր պատգամավորների համար աբսուրդային, քանի որ պարադոքս է, երբ ժողովրդի ընտրյալները կամ ծառաները ընդդիմանում են ժողովրդի կամքին: Հասարակությունը, որ քառորդ դար ապրում է արտաքին մշտական սպառնալիքների պայմաններում, սոցիալական բարձր աստիճանի դժգոհության հասարակությունը, նման փորձառության ենթարկել, նշանակում է նմանվել ջայլամի և չնկատել ահագնացող սոցիալական պայթյունը: Դա առնվազն անպատասխանատվություն է: Հարակցության ամենատարբեր հարթակներում անհետաձգելիորեն պետք է քաղաքական խորհրդակցություններ սկսեն, կոնսեսուս փնտրելու և մշակելու համար: Այսօր հնչեցվող մտադրությունները, ամեն գնով իրենց քաղաքական նպատակներին հասնելու մասին, սպառնում են հազարավոր կյանքերի գնով ձեռք բերված մեր պետության կայունությանը: Այսօր, ուշ չէ փորձել վեր կանգնել անձնական և կուսակցական հավակնություններից ու շահերից և գտնել փոխընդունելի որոշումներ և լուծումներ:
Որոշ ռազմատենչ հայտարարություններ էլ, խորհուրդ կտամ ուղղել բազմաթիվ արտաքին թշնամիներին, իսկ ներքին հակասություններում առաջնորդվել մեր ազգին վայել քրիստոնյա փիլիսոփայությամբ, Մախատ Մագանդիի հռչակած՝ Չարին բռնությամբ չընդդիմանալու սկզբունքով: Ամենակարևորը՝ մենք տարբեր հարթակներում քննարկում ենք. ի՞նչ է ուզում Սամվել Բաբայանը, Արայիկ Հարությունյանը կամ Վիտալի Բալասանյանը: Ժամանակն է, վերջապես, հարցնել՝ ի՞նչ է ուզում այս երկրի ժողովուրդը, ի՞նչ է ուզում սոցիալական անարդարություններից, ինֆարկտներից և ուռոլոգիաներից, անորակ կրթությունից տառապող ազգը, ինչո՞ւ է այսքան բարձր պատրաստակամության աստիճանը, հետևել այսօրվա իշխանությունների դեմ ուղղված ցանկացած գաղափարին կամ ստորագրահավաքին: Բոլոր սահմանադրությունները, ընտրական օրենսգրքերը, հանրաքվեները կոչված են ծառայել ժողովրդին, այլ ոչ թե նախագահներին, և, վերջապես, ժողովուրդը չէ Սահմանադրության համար, այլ Սահմանադրությունն է ժողովրդի համար: Չեմ կասկածում, որ ցանկացած արտաքին վտանգի դեպքում մեր ժողովուրդը՝ ինչպես 90-ականներին, ինչպես 2016-ին մի կողմից կդնի բոլոր տարաձայնությունները և համախմբված կպաշտպանի երկրի անկախությունը և անձեռնմխելիությունը: Այդ իսկ պատճառով էլ, եկեք այսօր, սիրենք ու հարգենք մեր ժողովրդին, ոչ թե աբստրակտ, ընդհանրացված, ոչ կոնկրետացված և անհասցե սիրով, այլ եկեք սիրենք ու հարգենք հաշմանդամ դարձած մեր քաղաքացիներին, որոնք ամեն անգամ մտնում են Ազգային ժողովի մասնաշենք 1000 դրամ հայթայթելու հույսով: Սիրենք ու փորձենք օգնության ձեռք մեկնել այն քաղաքացուն, որ անհույս տառապում է բազմաթիվ այսօրվա կենցաղային հիմնախնդիրների ձեռքին: Եկեք սիրենք մեր տաղանդավոր երեխաներին, որոնց համար մենք չենք ապահովում որակյալ կրթություն, պաշտենք այն գյուղացուն, որը կես հեկտար հողամաս մշակելով, մեկ կով ու տաս հավ պահելով՝ փորձում է միաժամանակ լուծել և ընտանիքի, և երկրի պարենային անվտանգության խնդիրը, մշտական պատրաստակամությամբ զենք վերցնել և պաշտպանել երկիրը: Մենք ենք պատասխանատուն, միավորվելով ազգային գաղափարի շուրջ, ապահովեն մեր երկրի արժանապատիվ ապագան, այլ ոչ թե դուրս հանվեն հրապարակ ցույցերի և հեղափոխությունների իշխանության մեջ: Մենք ենք պատասխանատու, որ սիրո, համերաշխության, սոցիալական արդարության և պետականաշինության գործընթացում կուտակված նեգատիվը ձերբազատվելու գաղափարները տարուց ավելի է, ինչ իրականություն չեն դառնում: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է կատարել իր բաժին քայլերը դեպի ներքին համերաշխության, պարտավոր է, ինչպես պատերազմի տարիներին, մոռանալ անձնական հակասությունները և թշնամանքը, հարևանների, գործընկերների, այլ կուսակցությունների կամ թիմերի անդամների նկատմամբ և մտահոգվել հայրենիքի անվտանգության ու կայուն զարգացմամբ: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Ելույթի համար խոսքը տրվում է Արթուր Թովմասյանին, հաջորդը՝ Էդուարդ Աղաբեկյանին:
Արթուր Թովմասյան – Մի բանում համամիտ եմ Ձեզ հետ, պարոն Բաղունց, որ սերը բարին ու գեղեցիկը կփրկի այս իրավիճակը և Ազատ Հայրենիք կուսակցությունը ունի այդ քաղաքական կամքը և խոսելու և գտնելու այն կոնսենսուսը, որը չի բերի Արցախ աշխարհին ֆորսմաժորային իրավիճակ: Հաջորդ հարցը՝ ինչ են ուզում մյուս թեկնածուները, ես չգիտեմ, բայց Արայի Հարությունյանի ցանկությունը հետևյալն է, որ ժողովուրդը պետք է որոշի առաջատար քաղաքական ուժին և ժողովուրդը պետք է որոշի իր առաջնորդին: 2020թ. մարտին՝ Արցախում հերթական անգամ տեղի են ունենալու համապետական ընտրություններ, նախագահական և խորհրդարանական: Ազատ Հայրենիք կուսակցությունը գտնում է, որ այդ համապետական ընտրությունները Արցախի պետական շինարարության առանցքային խնդիրներից մեկն է: Եթե, հերթական անգամ այս աշխարհատարածքում անց ենք կացնելու այդպիսի ընտրություններ, դա այն փաստի պերճախոս վկայությունն է, որ այս աշխարհատարածքը, որպես անկախ պետություն կայացել է: Ընտրական օրենսգրքի մասով՝ քննարկումներ ենք ունեցել խմբակցությունում: Կային բազմաթիվ առաջարկություններ, բայց վերջում մենք եկանք այն եզրակացության, որ ցանկացած առաջարկություն ամենամեծ կուսակցության կողմից, ամենամեծ ասում եմ անդամների թվով, որը այս պահի դրությամբ ամենամեծն է, չեմ ուզում առաջատար բառը ասել, որովհետև որոշ ընդդիմադիրներ ծիծաղում են, Հայկ Խանումյանը արդեն ժպտում է, բայց այս պահին ամենամեծ կուսակցությունն է և ցանկացած մեր առաջարկությունը կդիտվի՝ ընտրական օրենսգիրքը համապատասխանեցնել իրեն: Հորդորել եմ նախագծի հեղինակին, որ ընդունել այն տրամաբանական առաջարկությունները ընտրական օրենսգրքում, որը առաջարկում են արտախորհրդարանական ուժերը, որը առաջարկում են Արցախի խորհրդարան ներկայացված մյուս և ընդդիմադիր, և քաղաքական ուժերը: Այս առումով՝ նորից եմ ասում, աշխարհում չկա իդեալական ընտրական օրենսգիրք: Աշխարհում պետք է, որպեսզի քաղաքական ուժերը, քաղաքական կամք ունենան ազնիվ, արդար ու թափանցիկ ընտրություններ անց կացնելու առումով: Մենք չունենք խնդիր, բոլոր ընտրական տեղամասերում մենք ունենալու ենք և վստահված անձինք, և մեր ներկայացուցիչները կենտրոնական ընտրական հանձնաժողովում, տեղամասային հանձնաժողովում և այլն: Այդպիսի խնդիր մենք չունենք: Մեզ համար, եթե մեր ներկայացուցիչներ մեկը, մեր վստահված անձերից մեկը, գոնե մեկ քվեաթերթիկով խախտելու է, նա ստվեր է գցելու առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ, ապա մեզ համար կամ նա կամ թուրքը: 2020թ. պետք է անց կացնենք այնպիսի ընտրություններ, որ և ընդդիմությունը, և իշխանության ներկայացուցիչները, և ընդհանրապես, բոլորը գոհ լինեն այդ ընտրություններից: Եթե միջազգային դիտորդները և Արցախում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը եկան այն եզրակացության, որ ընտրությունները Արցախում տեղի են ունեցել ժողովրդավարության և ընտրական օրենսգրքի համապատասխան՝ դա կլինի բոլորիս հաղթանակը, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Ելույթի համար խոսքը տրվում է Էդուարդ Աղաբեկյանին, թող պատրաստվի:
Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի գործընկերներ: Միանշանակ համաձայն եմ պարոն Թովմասյանի այն կարծիքի հետ, որ ընտրական օրենսգիրքը հնարավորինս պետք է ինչքան հնարավոր է հեռու լինի ընտրություններից և 2015թ. բազմիցս, առնվազն մի 15 անգամ կրկնել ենք, բայց ունենք այն, ինչ-որ ունենք: Ընտրական օրենսգիրքը ի՞նչի համար է պետք ընդհանրապես, ո՞ւմ է պետք: Ամենաառաջինը` մեր ժողովրդին: Ես կարծում եմ ընտրական գործընթացների որոշակի նաև փորձ ունեմ և այդ փորձառությունը ինձ հնարավորություն է տալիս մի քիչ կարծիք ասել: Նպատակը` վստահելի, թափանցիկ, վերահսկելի իշխանությունների, տեղական ինքնակառավարման ընդհանրապես ընտրովի մարմինների ընտրություն, որը իր դրական ազդեցությունը կունենա հասարակության բարոյական, հոգեբանական մթնոլորտի վրա, իսկ այն մնացած էֆեկտներով և այլն և այլն, սկսած մուլտիպլիկացիայից մինչև ոչ մուլտիպլիկացիա: Երկրորդը` բանակցային պրոցեսը, կարծում եմ վերջին առնվազն 25-30 տարի հասկացողություն ձևականություն, համենայնդեպս համանախագահները օգտագործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրովի մարմիններ, ի տարբերություն Ադրբեջանի համայնքի: Հիմա մենք հնարավորություն ունենք ևս մի անգամ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրովի մարմինների աստիճանը բարձրացնելը: Ի՞նչ է պետք դրա համար: Առաջինը քաղաքական կամք: Առանց քաղաքական կամքի իդեալական ընտրական օրենսգիրք, ենթաօրենսդրական ակտեր: Ես ճիշտն ասած չեմ նկատել, շատ եմ ուզում տեսնել, բայց չեմ նկատում: Ինչո՞ւ: Որովհետև նման հիմնարար փաստաթղթի քննարկման համար առնվազը ընտրական կամքի պարագայում ենթադրվում էր հայեցակարգ: Մանրամասն վերլուծություններ, թերություններ, պլյուսներ, մինուսներ, փորձ, ավանդություններ հաստատված, միջազգային փորձ, խորհրդատվություններ և այլն և այլն, թափանցիկ մթնոլորտ, ոչ թե անհետաձգելի, արտահերթ ռեժիմ, խորհրդարանական լսումների ինստիտուտը փորձենք զեղչել արանքից, այդ տեղը լրացնենք արտահերթ ռեժիմով, լրացման փորձ անողների զանազան հանդիպումներ, հայաստանյան գործընկերներ, արտախորհրդարանական ուժեր: Խորհրդարանը դրա համար ունի լսումների ինստիտուտ: Այդ հայեցակարգի բացակայությունը ինձ թույլ չի տալիս որպես ընդհանրություն, արժեհամակարգ, ինչպիսի իշխանություններ ենք մենք ցանկանում տեսնել այդ, այլ ընդհակառակը` պահի տակ մի քիչ այստեղից, մի քիչ այնտեղից, չգիտեմ, միջազգային զանազան անունները, եվրոպական (չի լսվում) սկսած մինչև կոպենհագենի, և այլն և այլն, բայց դա զուտ խոսակցական մակարդակով, զուտ խոսքով, որովհետև իրական գործ դրանից չի արծարծվում: Որովհետև, ինչպես նաև մեր Սահմանադրությունը` ժողովրդավարություն ասած Սահմանադրությունը պարզապես բաց է: Դա միս ու արյուն պետք է ստանա մեր ցանկացած այս գործընթացներում: Առաջարկությունները ճիշտն ասած բավականին կոնցեպտուալ չի, առաջին հայացքից թվում է, թե որևէ բան չկա, բայց հասարակ մի բան ասեմ` առաջարկում ենք կնիքը կնքել նույն տեղում, օրինակ` ներքևի աջ տեղամասում: Իրականում ի՞նչ տարբերություն: Բայց քաղաքացիները ասում են, այդ որ ասում եք ընտրությունները վերահսկելի և թափանցիկ են, իրականում թափանցիկ են, որովհետև փոքր գյուղերում կնիքը աջ, ձախ, վերև, ներքև և այլն և այլն դնելով լրիվ վերահսկում է քաղաքացին: Սա ևս քաղաքական կամքի բացակայության կամ ընդհակառակը` այլ կամքի մասին: Իմ համար անհասկանալի է այսքան տարի, որ տարիները մեր համար ավերված, փոշիացած համակարգում մենք փորձ չենք անում տեղական ինքնակառավարման մակարդակում փոփոխություններ նախատեսել, ամրագրել: 30 տարեկան պետություն է` արդեն պետք է գնա ոչ թե կոսմետիկ փոփոխությունների, այլ օրինակ` որոշակի շեմ ունեցող` օրինակ 5000 և ավելի բարձր համայնքի բնակիչներ ունեցող ավագանու մի մասը պետք է դարձնենք նաև համամասնական ընտրակարգով: Ասում են Սահմանադրությունը չի արգելում: Ժամանակն է գալու, որ մենք քաղաքական ուժերը, քաղաքական կուսակցությունները դեպի ՏԻՄ համակարգ են ուղղվելու, մենք ստիպված ենք լինելու մեծամասնականով քաղաքական ուժերը բան չեն անում: Ունենք տեղական ինքնակառավարման մարմիններ, երևի Բրեժնևի ժամանակից ընտրված, անընդհատ ընտրված, որոնց հիմնական դերակատարությունը ինչ է կայանում` ընտրվելու պարագայում արժանի մատուցել իշխանություններին հետագա վերաարտադրելին: Եթե սխալ եմ, կարող եք եզրափակիչ ելույթում անդրադառնալ: Ես կարող են խոսել փաստերով: Իսկ սա բերում է արդեն տեղական երիտասարդ էլիտայի ձևավորման ներքաղաքականությունը, որ ընկճում ենք, չգիտեմ արդյունքը ինչն է: Ճիշտն ասած այս ոլորտում այնքան են հարցերը, որ դժվար թե մի ընտրական օրենսգրքում մենք փորձենք նույն իրավական ակտով կարողանանք լուծել: Բայց հիմա կարելի է սկսել, եթե քաղաքական կամքը կա, պետք է սկսել, փորձել քայլերը անել: Ես ընդհանրապես ավելի եմ վերաիմաստավորում ընտրական գործընթացների կազմակերպման: Պետության համար հեշտ է` ում է պետք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Պետությունը սրբորեն պետք է կատարի, դրա համար արդարադատության նախարարություն, դրա համար տարածքային կառավարման բաժինները` ոստիկանություն և այլն և այլն: Ո՞ւմ է պետք այդքան երկարատև բարդացված, վերահսկելի, թերթիկների տպագրության, քվեաթերթիկների տպագրություն, ստորագրություններ: Դրանք շատ պարզ մեխանիզմներով էլ կարող ենք: Թանաքային ինստիտուտը օգտագործելով, մենք ունենք հասարակ, որ ասում ենք մատը թանաքով դնել քվեարկությանը և այլն և այլն բացառումների համար, կարծես թե առաջին հայացքից: Թանաքը ընդամենը տեսանելի է հատուկ սարքի միջոցով: Քանի-որ վերահսկողական սարքավորումները օնլայն ռեժիմով վերահսկվելու են, ավելի բարդ է, ավելի թանկ է և այլն և այլն, դրա համար ասում ենք հասարակ այս մեխանիզմները: Այսինքն` մեխանիզմներ պարզ, հասարակ, որոնք կբերեն արդյունքում վստահելի ինստիտուտների, վստահելի իշխանությունների, որոնք կբերեն փոքրամասնության շնորհավորանքների մեծամասնությանը, որը առայսօր, ցավոք, մեր իրականությունում չկա: Ես, իհարկե, հիմնարար բաներից ելնելով դեմ եմ քվեարկելու: Ես չեմ հասկանում օրինակ` արդարադատության նախարարի կամ ելույթ ունեցողների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վարչատարածքայինի հետ կապելու այս խնդիրը: Սահմանադրությունը առանց դրա էլ է թույլ տալիս այս ամենը իրականացնել: Կարելի է քննարկել նույնիսկ, եթե իմ ասած տեղական ինքնակառավարման մարմինները, իշխանությունները վերարտադրողականության համար, բերենք ասենք, որ օրինական կամ անօրեն նշել ենք համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Գրեք, որ պաշտոնակատարները չեն կարող մասնակցել, չեն կարող առաջադրվել: Առավել ևս մեր պետության ընթացքում նման փորձ ունեցել եք: Շնորհակալություն
Վահրամ Բալայան - Ելույթի համար խոսքը տրվում է Աշոտ Ղուլյանին:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Ճիշտն ասած, երևի այսօրվա մեր քննարկումների և տրամադրությունը և ցանկությունները ամեն ինչ ասելու, համապատասխանում է ընտրական օրենսգրքի հանդեպ հանրության հետաքրքրությանը և հաշվի առնելով, որ մեր երկրի քաղաքական կյանքը կարգավորող առանցքային փաստաթղթերից մեկն է, երևի թե հենց այսպես էլ շահագրգիռ քննարկումների միջոցով այն պետք էր անցկացվեր: Գիտակցելով ընտրական օրենսգրքի` որպես իշխանությունների ձևավորման և ընտրությունների հանդեպ հանրության վստահության հիմնական նախապայմանի կարևորությունը, նախորդ մեկուկես ամսվա ընթացքում խորհրդարանում կազմակերպվել են օրենսգրքի նախագծի շուրջ բազմաթիվ քննարկումներ, հանդիպումներ, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, հասկանալու համար նաև վերջիներիս դիրքորոշումներն ու առաջարկվող առաջարկների ու նախագծերի վերաբերյալ: Ուզում եմ, անպայման, նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պետական իրավական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստը, որի հիմնական թեման Արցախի ընտրական օրենսգրքի նախագիծն էր, արդյունավետ հարթակ հանդիսացավ երկու խորհրդարանների միջև ընտրական իրավունքի ոլորտում` փորձի փոխանակման, ինչպես նաև բովանդակային, ինչպես բովանդակային, այդպես էլ տեխնիկական հարցերի ուսումնասիրման համար: Արդյունքում ձևավորվել է առաջարկությունների բավականին մեծ փաթեթ, որը ներկայացվել էր կառավարությանը: Ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նախադրյալներ են, մասնակիցների հավասար հնարավորություններն ապահովող դրույթների ամրագրումն, ընտրակաշառքի ցանկացած դրսևորումների բացառումը, ընտրախախտումների դեմ արդյունավետ իրավակարգավորումների ներդնումը, պատասխանատու կառույցների կողմից ընտրական գործընթացների պատշաճ կազմակերպումն ու վերահսկողությունը: Ճիշտն ասած ես պատրաստվում էի մեր խմբակցության կողմից ներկայացված առաջարկությունները մի փոքր պարզաբանել, բայց հաշվի առնելով նախորդ ելույթներում հնչած որոշ կարծիքներ, կուզենայի նաև դրանց անդրադառնալ, եթե ժամանակ մնա նաև մեր այդ առաջարկություններին կանդրադառնամ: Պարզապես խոսեմ այն իրավիճակից, որ արդարադատության նախարարը իր ելույթում արդեն դրանց մասամբ անդրադարձել է: Գիտեք, ինձ օրինակ զարմացնում է, երբ որ, երևի, մի անգամ չի հնչել` ընտրական օրենսգրքի քննարկման հապճեպությունը: Ես կարծում եմ, որ գոնե խորհրդարանի մակարդակով, բոլոր նրանք, ովքեր ունեն պատգամավորական կազմը, մենք երկու տարի առաջ ենք մեր սեղանին ունեցել բոլոր այն օրենքի, նախագծերի ցանկը, որը Սահմանադրությունը ընդունելուց հետո խորհրդարանը պարտավոր էր քննարկել և հենց այդ ընթացակարգում ենք մենք հիմա գտնվում: Ընտրական օրենսգիրքը, իհարկե ինչքան շուտ ընդունվի, այնքան ավելի լավ: Բայց հապճեպ ընդունելու այս ընթացակարգը կարող է զուտ վերջին փուլում մենք իսկապես ստիպված էինք այս ամառային նստաշրջանը ավարտելու, դա աշնանային նստաշրջան չտեղափոխելու համար առաջին միայն այդ քայլի ժամանակ անհետաձգելի համար է: Մնացած բոլոր քայլերը կատարվել են որևէ, նույնիսկ մի փոքր շեղում թույլ չտալով: Այսինքն` մենք բոլոր օրերը պահել ենք, բոլոր հնարավոր քննարկումների հնարավորությունները եղել են: Ինչ վերաբերվում է լսումներին, ապա խնդրեմ, որևէ խմբակցության առաջարկ չի եղել լսումների համար, դա էլ կարող ենք օգտագործել, բայց նույնիսկ չլինելով հանդերձ, մենք արտախորհրդարանական ուժերին հրավիրել ենք խորհրդարան, նրանց ժամանակին բաժանելու ընտրական օրենսգիրքը, ինչ-որ տեղ նաև մղելով, որ իրենք էլ այդ առաջարկությունները ներկայացնեն: Իսկ այն հանգամանքը, որ Հայաստանի Ազգային Ժողովի առաջին միջհանձնաժողովային քննարկումը արել ենք հենց ընտրական օրենսգրքի օրակարգով, կարծում եմ ցույց է տալիս մեր բոլորի շահագրգռվածությունը և նպատակայնությունը: Ոչ միայն մեր տեղական, այլև Հայաստանի մեր գործընկերների առաջարկությունները և նաև դիտողությունները հաշվի առնելով, փորձել ընդունելի դարձնել ավելի օպտիմալ կառուցվածքով և բովանդակությամբ ընտրական օրենսգիրք: Եթե խոսում ենք ընտրական օրենսգրքի հայեցակարգի մասին, սա էլ, երևի, ինչ-որ մի տեղ կարելի է ասել չի համապատասխանում, որովհետև, եթե մենք Սահմանադրության մեջ արդեն ունենք դրված, թե ինչպիսին պետք է լինեն իշխանության մարմինների ընտրությունները, դա ինքն իրեն արդեն հայեցակարգ է և մենք չենք կարող առանձին հայեցակարգ ունենալ, թե ինչպես պետք է անցկացնենք կամ ինչպիսի քայլերով, կամ ինչպիսի կարգով պետք է անցկացվի հաջորդ համապետական ընտրությունները: Ընտրական օրենսգիրքը անմիջականորեն ստորագրահավաքի հետ կապելը նույնպես ինձ համար անհասկանալի է, որովհետև եթե միայն այդ առաջարկը, եթե միայն այդ կետը հաշվի առնենք, որ մենք նախապես 2017թ.-ից արդեն ունեցել ենք ընտրական օրենսգիրքը, Հանրաքվեի մասին օրենքը, քննարկելու այդ պարտադիր պայմանները, ապա դա որևէ կերպ չի: Այսինքն` անկախ նրանից, ինչ պրոցեսներ են երկրում ընթանում, խորհրդարանը պարտավոր է բոլոր այդ ժամկետներին իր վերաբերմունքը, իր դիրքորոշումը հայտնել նաև ընտրական օրենսգրքի հանդեպ: Տեղական ինքնակառավարման մարմինների մասով ես մեծ մասամբ համաձայն եմ պարոն Աղաբեկյանի դիտողությունների հետ, բայց քանի-որ կոնցեպտուալ առումով մենք այս պահին որոշել ենք, որ նախկին ընտրակարգը պահպանել, ապա ինչ-որ փոքր նորամուծություններ, կոսմետիկ բաներ փոխելով կամ հայեցակարգը բոլորովին ուրիշ, իսկ մենք ուրիշ հայեցակարգ դրա մեջ ներդնելով, կարծում եմ ավելի ենք խառնելու: Երևի, մեր մեղքը չէ, որ նույնիսկ Բրեժնեվյան ժամանակներից բան ունենք, մենք շատ լավ գիտենք, որ համայնքներ ունենք, որտեղ տրադիցիաները պահվում են, ղեկավար կազմը այդպիսինն է և չի կարելի բոլորին նույն բանի տակ անցկացնել: Կարծում եմ մենք համայնքի ղեկավարներ ունենք, որը անկախ նրանից երբվանից են և ինչքան են պաշտոնավարել: Տարբերություններ կան` այստեղ որակի խնդիր է, ժամանակի հրամայականները ընդունելու խնդիր է: Հիմա մեր խմբակցության կողմից մի քանի առաջարկների մասին, որոնք ես կարծում եմ, որ ժողովրդավարական հասարակության և իրավական պետության համար շատ կարևոր հատկանիշներին են վերաբերում: Առաջինը` ակնհայտ է, որ Արցախում որոշումների ընդունման գործընթացում կանանց ներգրավվածության և ակտիվ մասնակցության մակարդակը ներկայումս շատ ցածր է: Եվ որպեսզի կանանց ու տղամարդկանց իրավունքների իրացման համար ստեղծվեն հավասար հնարավորություններ, գոնե տեսականորեն, համամասնական ընտրակարգի ցուցակների կազմման կարգում առաջարկվել է փոփոխություն, որի համաձայն ցուցակի ամեն քառյակում նույն սեռի ներկայացուցիչների թիվը չպիտի գերազանցի 75 տոկոսը: Սա կարծում եմ առաջին քայլն է, որովհետև մենք պետք է գնանք այնպիսի համամասնական կարգի, որտեղ տարբերություններ չպիտի լինեն և բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են և պետք են մեր խորհրդարանում աշխատելու համար, անկախ սեռից այնպես, ինչպես անկախ իրենց ազգային պատկանելիությունից, կրոնական: Բոլորն էլ պետք է հնարավորություն ունենան մասնակցելու: Ազատ և արդար ընտրություններ ունենալու մեկ այլ կարևոր նախապայման է կաշառքի բոլոր տեսակների վերացումը նախընտրական և ընտրական գործընթացներում, ինչը հնարավոր կլինի բարեգործության քողի տակ այդ նույն արգելքի և ընտրակաշառքի համար խիստ պատասխանատվությունը ոչ միայն օրենսդրորեն ամրագրելու, այլև քրեականացնելու: Քաղաքացին պետք է ընկալի, որ իր ձայնը տալիս է այն քաղաքական ուժին, որից կախված է լինելու իր և պետության հետագա հինգ տարիների կենսագործունեությունը: Ընտրատեղամասերում հենաշարժական սարքավորումների հարմար հարմարանքներով բացակայության պատճառով, հաշմանդամություն ունեցող մարդկանց մեծ մասը փաստացիորեն զրկված էր ընտրական իրավունքից: Հաջորդ առաջարկությունը հենց դրա համար է, որպեսզի մենք թեթևացնենք այդ մարդկանց ընտրելու իրավունքը: Ընտրական օրենսգրքի նախագիծը երկար քննարկումների արդյունքում դարձավ, եթե ոչ կատարյալ, ապա բավականին հաջողված փաստաթուղթ, որը ժողովրդավարական սկզբունքներով որդեգրած Արցախի համար արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հիմք կդառնան: Ժողովրդավարություն խմբակցության պատգամավորները մյուս խմբակցությունների մեր գործընկերների հետ միասին մանրակրկիտ աշխատել ենք, որպեսզի ընտրական օրենսգիրքը պարունակի բոլոր այն իրավակարգավորումներն ու մեխանիզմները, որոնք երաշխավորում են ժողովրդի կամքի ազատ արտահայտման ու հավասար ընտրական իրավունքի ապահովումը, ընտրական գործընթացի թափանցիկությունը հանրային վերահսկողության արդյունավետությունը, օրինականությունն ու իրավունքի գերակայությունը: Սրանք սկզբունքներ են, որոնք ընդգրկվել են ընտրական օրենսգրքում, բայց որոնց պատշաճ կիրառումը պահանջում էր բոլոր քաղաքական ուժերից և յուրաքանչյուր քաղաքացուց բարձր պատասխանատվություն: Ի վերջո, ամեն ինչ կախված է ընտրողից և հիմա բոլորս ունենք բացառիկ հնարավորություն` հանրապետությունում սպասվող ընտրական գործընթացները կազմակերպել օրինական ճանապարհով և այնպես, որպեսզի այնուհետև շահարկումների տեղ չմնա: Այստեղից հնչել է նաև քաղաքական կամքի այդ անհրաժեշտության պայմանը: Ես ուզում եմ իմ մյուս գործընկերներից, նույնիսկ մենք իրար հետ չենք խորհրդակցել, բայց չեմ կարծում որևէ մեկը այստեղ կասկածում է, որ խորհրդարանի քաղաքական ուժերը չեն կարող այդ անհրաժեշտ ժամանակահատվածում քաղաքական այդ կամքը ցուցաբերել: Ես ուզում եմ վստահեցնել, որ այդ քաղաքական կամքը կա, մենք բոլորս տրամադրված ենք անցկացնելու հերթական ազատ և թափանցիկ ընտրություններ Արցախում, որովհետև ամեն մի ընտրություն մեզ համար ոչ միայն իշխանությունների ձևավորման կարևոր քաղաքական գործընթաց է, այլև մեր երկրի արտաքին քաղաքական զինանոցը ամրապնդելու շատ կարևոր միջոց: Հետևաբար, բոլորիս նաև առաջարկում եմ տրամադրվել, որ ընտրական օրենսգիրքը ընդունված է և աշխատենք հաջորդ փուլերում: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Մենք մտքերի փոխանակության կանոնակարգային պահանջն էլ ենք բավարարել: Այժմ, եթե եզրափակիչ ելույթների ցանկություն կա, խնդրեմ` արդարադատության նախարար Արարատ Դանիելյան:
Արարատ Դանիելյան – Նախ, շնորհակալություն հարցերի համար: Բոլորին ուզում եմ կոչ անել քվեարկել ընտրական օրենսգրքի նախորդին, բայց, երևի թե, կարևոր մի քանի հարց կա, որ ես պետք է այդ առիթը օգտագործեմ, այս բարձր ամբիոնից խոսել: Առաջինը` ինչ վերաբերում է այդ 7 օր, 7 օր: Այդ հարցը հանդիպման ժամանակ պատահական չէ, որ ասել եմ, պետք է դիմել դատարան: Ասենք ժամկետները քչացնելը դա չի, ուզում ես 5 օր սարքիր, ուզում ես 4 օր սարքիր, համաշխարհային փորձն էլ է` 14-րդ օրը կազմակերպում է ընտրությունների 2-րդ փուլ: Մենք ունենք սահմանադրական արդարադատության մասին օրենք: Գերագույն դատարանով, եթե ձեր ասած իրավիճակը ստեղծվի, երբ լինեն 2 թեկնածու, եթե ա, բ թեկնածուները անցել են 2-րդ փուլ և 14-րդ օրը պետք է տեղի ունենա ընտրության 2-րդ փուլ, իսկ ց թեկնածուն բողոքարկում է դատարան, ապա դատարանը որոշում է ընդունում ընտրությունները ճանաչել անվավեր: Ուզում է 14-րդ օրը լինի, երբ ուզում է լինի: Այսինքն` եթե ընտրությունները կեղծված են կամ անարդար են տեղի ունեցել, ապա գերագույն դատարանը ընդունում է որոշում, այսինքն, ժամկետները դրա համար են, կապ չունի: Կարող է 14 –րդ օրը ընտրություն կազմակերպես 2-րդ փուլով, 5 օր հետո դատարանը ճանաչի ընտրությունները, ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ, անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Դրանից հետո տեղի են ունենում նոր ընտրություններ` 40 օր և այլն և այլն: Ինչ վերաբերվում է 7 օրվան: Դրա համար այդ օրենսդրությունը ընդունում է, ուրիշ բան չկա: Հինգ օրը, չորս օրը մնում է դատարանի համար 2 օր: Դատարանի համար 7 օրյա ժամկետում բողոքարկում է, 10 օրյա ժամկետում ինքը պետք է ընդունի որոշումը: Ամեն ինչ կատարվում է սահմանված օրենքների ժամանակացույցի համաձայն: Չկա մի օրենք, որը ասենք Հանրաքվեի մասին օրենքը, որը պետք էր մշակվեր հոկտեմբեր ամսին, բայց քանի-որ նման գործընթացը տեղի էր ունեցել մեր երկրում, այսինքն` այդ օրենքը ժամկետից շուտ էր մշակվեր և ներկայացվեր խորհրդարան: Այսինքն` ստորագրությունների հավաքը, ոչ մի կապ չունի հենց այդ Սահմանադրության պահանջները կատարելու, օրենքների մշակում և ներկայացում խորհրդարան: Մենք նաև հարցադրում լսեցինք, որ այդ փոփոխությունների մի մասը կա, մի մասը չկա: 2015թ.-ը դա 4 տարի առաջ էր, այն քաղաքական ներկապնակը, որը կա այսօր խորհրդարանում, չկա ոչ մի տեղ: 33 պատգամավորից բաղկացած խորհրդարանում 5 խմբակցություն կա: Եթե այն հարևան պետություններում նոր են գնում այդ քայլի, բայց 2015թ. և այդ ընտրություններից հետո մենք մշտապես դա համարել ենք մեր նվաճումը, որ նման խորհրդարան ունենք, որտեղ կա 5 խմբակցություն: Եվ այն փոփոխությունները, որը այսօր առաջարկվել են քաղաքական օրենսգրքում ևս մեկ քայլ է, որպեսզի այդ նվաճումը օրինական հիմք և ուժեղ դիրքորոշում: Ես կմիանամ այդ քաղաքական կամքին նաև քաղաքացիական դիրքորոշումը: Այսինքն` դա արդար է ցանկացած փուլում, կապ չունի, որտեղ ես աշխատում, ինչ պաշտոն ես զբաղեցնում, այլ պետք է մի քանի տարի հետո (չի լսվում): Պարոն Բաղունցը գիտի, որ եթե գործընթացը սկսել է, ինձ համար դեռ գերագույն դատարանով է սկսել, դրանով ես մանրամասները չեմ ուզում ներկայացնել: Ինչ վերաբերվում է հայեցակարգի բացակայությանը` հայեցակարգ, ընդհանրապես Սահմանադրությունը մշակելու ժամանակ ներգրված էր և այդ հայեցակարգի համաձայն մշակվել է Սահմանադրություն: Եվ Սահմանադրությունը այն ուղենիշն է, որի համաձայն պետք է մշակվի ամբողջ օրենսդրությունը, լինի դա ընտրական իրավունք, քրեական իրավունք, քաղաքացիական իրավունք: Նույն աշխատանքային իրավունքը, որը օրենսգիրքը մշակվել էր և ներկայացվել խորհրդարան, հիմքում Սահմանադրության պահանջներն է: Ինչ վերաբերվում է տեղական ինքնակառավարման մարմիններին, դա երկրի հիմքն է, ժողովրդավարության հիմքն է: Բայց այսօր, երբ հնչում է այդ ժամկետներ սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների համար, իսկ իմ առաջարկը հետևյալն է` ինչո՞ւ խորհրդարանի պատգամավորների համար էլ չի սահմանվում, ասենք 2 ժամկետ` խորհրդարանի անդամից` բավարար է: Աշխարհում կա նման վերլուծություններ, ես դա ներկայացրել եմ: Դրա համար, եթե մենք խոսում ենք ՏԻՄ-երի մասին, ապա պետք է նաև ասենք, ինչի համայնքի ղեկավարը պետք է 2 անգամ ընտրվի, իսկ խորհրդարանը 5-6 անգամ ընտրվի: Այսինքն` ես ուզում եմ կոչ անել բոլոր քաղաքական ուժերին, թեկուզ կարող է դա ինձ չի վերաբերում, քանի-որ ես որևէ կուսակցության անդամ չեմ, բայց հաճախակի լսում եմ, որ պետք է լինի իրոք քաղաքական կամք, պետք է լինի հանդուրժողականություն և այն, ինչին մենք հասել ենք, հասել ենք այդ հանդուրժողականության, այդ զուտ գեղեցիկ մարդկային հարաբերությունների շնորհիվ, որովհետև հիմքը դա է` ուզում է լինի պաշտոնյա, ուզում է այդ հարաբերությունները լինի ընտանիքում: Եթե կա գեղեցիկ մարդկային հարաբերություններ, ապա աշխատանքը միշտ շահում է: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն Դանիելյան: Մենք ավարտեցինք նաև եզրափակիչ ելույթների համար նախատեսված պայմանը, բավարարեցինք այդ պայմանը, և մեզ մնում է միայն քվեարկել: Ես ճիշտն ասած ժամանակը, երևի, չհերիքելու պայմանով, ուզում էի այդ շնորհակալությունը հայտնեցի ընտրական օրենսգրքի և մշակման և քննարկման և վերջնական այդ դիտողությունների, առաջարկների ներկայացման ժամանակ բոլոր ակտիվ մասնակիցներին, և դա վերաբերվում է առաջին հերթին մեր պատգամավորներին, նաև արդարադատության նախարարությանը ու նաև Հայաստանի մեր գործընկերներին: Ես հիմա խնդրում եմ պատգամավորներին ուշադիր լինել: Քվեարկության է ներկայացվում Ազգային Ժողովի որոշման նախագիծը` Ընտրական օրենսգիրքը և Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին, Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացում կատարելու մասին, Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքներն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 26, դեմ՝ 4, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունված է: Շնորհակալություն և կարծում եմ ընտրական օրենսգիրքը արդեն վավերացվելուց հետո, Նախագահի կողմից ստորագրելուց հետո, պատրաստ է, որպեսզի մենք հենց այս հիմքում շարունակենք մեր երկրում ընտրությունների նախապատրաստությունը: Շնորհակալություն:
Հաջորդ օրակարգային հարցին ենք անցնում` առաջարկված օրակարգից և այն վերաբերում է Կուսակցությունների մասին օրենքի նախագիծն է, նույնպես երկրորդ ընթերցմամբ: Այն Ազգային Ժողովին է ներկայացնում արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը: Խնդրեմ:
Արարատ Դանիելյան – Հարգարժան պատգամավորներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում երկրորդ ընթերցմամբ Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը: Առաջին ընթերցումից հետո, Դաշնակցություն խմբակցության կողմից առաջարկություն է ներկայացվեր` կապված ընդհանրապես կուսակցությունների գործունեության վերահսկմանը և համապատասխանեցմանը Սահմանադրությանը: Մենք այդ առաջարկը ընդունել ենք ի գիտություն, այսինքն` դա կարելի է իրականացնել, բայց քանի-որ այսօր նախագիծը, որը ներկայացվում է, այդ նախատեսվում է նաև լրացուցիչ միջոցներ, որոնք կարող են հնարավորություն ստեղծել, որպեսզի այդ կուսակցությունների գործունեությունը վերահսկվի: Եվ պատահական չի, ես նախորդ հարցը ներկայացնելու ժամանակ նշեցի, որ աշխարհում ընդունված է ընտրական օրենսգիրքը ընդունելու ժամանակ նաև համապատասխան փոփոխություններ, եթե անհրաժեշտ են կուսակցությունների մասին օրենքներում կատարել այս սինխրոնիզացիան, այսինքն` հիմնականում Ընտրական օրենսգիրք և Կուսակցությունների մասին օրենքները: Բայց պետք է նշեմ, որ այն ինչ-որ այսօր առաջարկվում է, դա նպաստում է կուսակցական համակարգի զարգացմանը և այն վերահսկիչ ծառայությունը, որը նախատեսվում է ստեղծել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, իր գործառույթները կիրականացվեն նաև այս ոլորտում: Ամեն տարի հսկողություն կիրականացվի, թե կուսակցությունը ինչ ֆինանսական միջոցներ է ստանում, ոնց է ձևավորում բյուջեն կուսակցության, քաղաքական կուսակցությանը, ինչ նպատակների համար է ծախսվում: Մենք նաև առաջարկել ենք այդ կուսակցության ֆրակցիայի քննարկման ժամանակ, որ անհրաժեշտություն կլինի, որ, երևի թե, կուսակցությունների կանոնադրություններում նախատեսել ինչ-որ մեխանիզմներ, որը հնարավորություն կտա կուսակցության անդամներին և ընդհանրապես պետությանը, այն վերահսկողությունը, որը կարող է կատարել կուսակցության օգտին: Բայց մենք միևնույն ժամանակ պետք է նշենք, որ ընդհանրապես կուսակցությունների հանդեպ այդ հսկողությունը պետք է լինի մինիմալ: Պետությունը պետք է շատ շնչին այդ ուղղություններով կարողանա վերահսկել, թե ինչպես է գործում կուսակցությունը: Եվ կա համաշխարհային փոր, երբ ասենք ստեղծվում է ինչ-որ մի խորհուրդ, որը համակարգ ունի այդ աշխատանքների և այդ բոլոր մարմինների լիազորությունները պետք է ամրագրված լինեն օրենսդրորեն: Այսինքն` որևիցե մեկը չի կարող այդ օրենսդրության լիազորություններից դուրս վերահսկողություն կատարել կուսակցությունների գործունեությանը: Հիմնականում այդքանը:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Մենք հիմա անցնում ենք հարցերին, բայց նորից հիշեցնեմ, որ հարցեր կարող են տալ առաջին ընթերցումից հետո, առաջարկություններ ներկայացնող պատգամավորները և խմբակցությունները: Եթե կան հարցեր, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն պարոն Դանիելյան: Մենք հիմա լսելու ենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը և նորից պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանին: Խնդրեմ:
Հովիկ Ջիվանյան – Իրավացիորեն նշվեց, որ այս օրենքի նախագիծը փոխկապակցված է մեր կողմից ընդունված ընտրական օրենսգրքին: Ասեմ, որ օրենքի նախագիծը կուսակցությունների մասին նույնպես մեր հանձնաժողովում որպես գլխադասային հանձնաժողով` քննարկվել է: Մենք տվել ենք մեր դրական եզրակացությունը և առաջարկում եմ ընդունել այն որպես օրենք: Այսքանը: Եթե կան հարցեր, խնդրեմ:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Եթե հարցեր կան պարոն Ջիվանյանին, խնդրում եմ գրանցվել հարցերի համար: Պարոն Ջիվանյանին նույնպես հարցեր չկան: Շնորհակալություն պարոն Ջիվանյան: Եթե մտքերի փոխանակության ցանկություն կա, հիմա կարող ենք նույնպես գրանցվել և ելույթներ ունենալ: Չկան: Փաստորեն այս հարցի քննարկումն էլ ենք մենք ավարտում և մեզ մնում է նույնպես հանրագումարի բերել: Իհարկե, Կուսակցությունների մասին օրենքը վերաբերում է խորհրդարանում ներկայացված և խորհրդարանից դուրս բոլոր քաղաքական ուժերին, և ես՝ կարծում եմ, որ այս նախագիծը հավասարապես վերաբերվում է նաև քաղաքական այն պոտենցիալ ուժերին, որոնք մեր երկրում այս ամիսների ընթացքում կազմավորվել եմ, երևի թե դեռ շարունակվելու է դրանց կազմավորումը, հետևաբար խաղի սահմանված կանոնները պետք է նույնը լինեն և կարծում եմ մենք այս օրենքը ընդունելով, փորձում ենք հենց այս հավասար դաշտը ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար: Քվեարկության է ներկայացվում Ազգային Ժողովի որոշման նախագիծը` Կուսակցությունների մասին օրենքն ընդունելու վերաբերյալ:
Քվեարկություն` կողմ-26, դեմ-չկա, ձեռնպահ-1:
Որոշումն ընդունված է: Օրենքին խորհրդարանը հավանություն է տալիս և արդեն մնում է հաջորդ փուլերում շարունակել: Շնորհակալություն: Ես ուզում եմ մեր բոլորի անունից շնորհակալություն հայտնել պարոն Դանիելյանին: Այս ամիսներին մենք համատեղ շատ, երևի, արդյունավետ աշխատանք ենք կատարել և, երևի, արդյունքներն էլ հաջորդ ամիսներին կզգացվի: Շնորհակալություն պարոն Դանիելյան: Հաջորդ օրակարգային հարցին ենք մենք հիմա անդրադառնում և վերջինը մեր արտահերթ նստաշրջանի օրակարգից: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին նախագիծն է` կից օրինագծերի փաթեթով: Եվ այն Ազգային Ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար պարոն Լևոն Գրիգորյանը: Խնդրեմ
Լևոն Գրիգորյան – Շնորհակալություն: Ազգային Ժողովի հարգարժան նախագահություն, հարգարժան պատգամավորներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին Եկամտային հարկի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Շահութահարկի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Արցախի Հանրապետության օրինագծերի փաթեթը քննարկվել է համապատասխան հանձնաժողովում, անցել է առաջին ընթերցմամբ Ազգային Ժողովի լիագումար նիստում, կանոնակարգով սահմանված ժամկետում որևէ առաջարկություն պատգամավորներից, խմբակցություններից չենք ստացել, ուստի առաջարկում եմ ընդունել այն որպես օրենք:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Եթե հարցեր ունենք հիմնական զեկուցողին, խնդրեմ: Խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն պարոն Գրիգորյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է խորհրդարանի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ պարոն Արպատ Ավանեսյանին: Խնդրեմ:
Արպատ Ավանեսյան – Հարգելի գործընկերներ: Առաջին ընթերցումից հետո ես ներկայացրել եմ, այդ նախագծի վերաբերյալ ոչ մի առաջարկություն չի եղել և կառավարության լիազոր ներկայացուցիչները կարծես, մենք էլ քննարկում ենք իրականացրել և տվել դրական եզրակացություն` ներկայացնել Ազգային Ժողովի լիագումար նիստին, դրանք հավանության տալու ակնկալիքով: Շնորհակալություն
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն պարոն Ավանեսյան, կարող եք նստել: Հաջորդ փուլը մտքերի փոխանակության փուլն է, եթե առաջարկություններ ու հարցեր կան, խնդրում եմ գրանցել, եթե չէ` անցնում ենք առաջ: Չկա՞ն: Շատ լավ: Մենք ամփոփում ենք այս օրինագծի շուրջ քննարկումները նույնպես և խորհրդարանը հիմա իր քվեարկությամբ նաև իր դիրքորոշումն է հայտնելու:
Քվեարկության է ներկայացվում Ազգային Ժողովի որոշման նախագիծը` Տնտեսական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին, Եկամտային հարկի մասին լրացումներ կատարելու մասին և Շահութահարկի մասին լրացումներ կատարելու մասին օրենքներն ընդունելու վերաբերյալ:
Քվեարկություն` կողմ- 25, դեմ-չկա, ձեռնպահ-նույնպես:
Միաձայն ընդունվում են: Շնորհակալություն: Մենք եզրափակում են արտահերթ նստաշրջանի ռեժիմով մեր աշխատանքները, քանի-որ կանոնակարգը նախատեսում է, որ արտահերթ նստաշրջանում քննարկվում է միայն ներկայացված, առաջարկված օրակարգը: Մենք սպառել ենք այսօր օրակարգի բոլոր հարցերը, կարծում եմ այն իմաստով, որ նախորդ մեր նիստի ժամանակ 9-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստի ժամանակ մենք պայմանավորվել ենք, որ խորհրդարանը արձակուրդի պիտի գնա, բոլոր այս հարցերի պատասխանները նաև ունենալով: Այս իմաստով նույնպես մենք այդ հասցրել ենք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այսօրվա և նախորդ օրերի աշխատանքի համար: Վաղվանից խորհրդարանը արձակուրդում է` պատգամավորական կազմը և աշխատակազմի մի հիմնական մասը: Բոլորիդ մաղթում եմ հաճեի օրեր: Ցտեսություն: