ԼՈՒՐԵՐ
ԱԺ նախագահը հանդիպել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակության հետ
07 սեպտեմբերի 2019

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ։

Աշոտ Ղուլյանը, գոհունակություն հայտնելով միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ, կարևորել է երկու հայկական հանրապետությունների օրենսդիր մարմինների մշտական հանձնաժողովներում ոլորտային հարցերի շուրջ առարկայական քննարկումները: Այդ համատեքստում նա որպես դրական օրինակ մատնանշել է ՀՀ և ԱՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱՀ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները։ Ընդգծվել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը օրենսդրական դաշտերի համապատասխանեցման, տարբեր հարցերի շուրջ կարծիքների փոխանակման տեսանկյունից:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում համագործակցության խորացման և առկա խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանրակրթության, բարձրագույն կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ակնկալվող արդյունքներին:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի Արցախ այցի շրջանակներում նախատեսվում է ԱՀ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի հետ համատեղ նիստը և համագործակցության նոր հուշագրի կնքումը:

ԼՈՒՐԵՐ