ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Հանրապետության նախագահին
30 օգոստոսի 2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական նամակ է ուղարկել Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.

 

«Մեծարգո Նախագահ,

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Հայրենիքի ազատության պայքարի նվիրյալի Ձեր անցած ճանապարհն ամբողջությամբ ծառայություն է՝ հանուն մեր երկրի անկախության ամրապնդման ու զորացման, նրա պաշտպանվածության և տնտեսական առաջընթացի:

Արցախյան ազատամարտի տարիներից մինչև այսօր անմնացորդ ու անխոնջ աշխատանքով որպես օրինակ եք ծառայել սերունդների համար՝ ինչպես նվիրվել հայրենիքին և քայլ առ քայլ այն դարձնել ավելի ուժեղ ու ավելի կենսունակ: Պետական բարձր պաշտոններում պատասխանատու կառավարման և մարդկային բարձր արժանիքների շնորհիվ զարգացրել եք պետականության համար կարևոր ինստիտուտները՝ երկիրը դարձնելով կայուն ու անվտանգ՝ պատրաստ դիմակայելու ներքին և արտաքին մարտահրավերներին:

Երկար տարիների Ձեր գործունեության մեջ ակնհայտորեն առանձնանում է Ձեր մեծ ավանդն ու շահագրգիռ մասնակցությունը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ի շահ համայն հայության նվիրական երազանքների իրականացման:

Վերստին շնորհավորելով Ձեզ, պարոն Նախագահ, մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն և ընտանեկան ջերմություն»:

ԼՈՒՐԵՐ