«Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                                                      հունիսի 27-ին

 

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում և 33-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «տեխնոլոգիական» բառը փոխարինել «տեխնածին» բառով:

 

Հոդված 2.Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-ին հոդվածով.

 

«Հոդված 36.1. Համայնքի ղեկավարի լիազորությունները քաղաքա­ցիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում

 

1. Համայնքի ղեկավարը արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները`

1) իրականացնում է միջոցառումներ համայնքային ենթակայության օբյեկտների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով`

2) իրականացնում է համայնքի բնակչության ազդարարումը:

2. Համայնքի ղեկավարը արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները`

1) կազմակերպում է համայնքի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը.

2) իրականացնում է համայնքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանումը, բնակչության պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը.

3) ստեղծում է համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.

4) ստեղծում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպման հա­մար անհրաժեշտ ուժեր և ապահովում այդ ուժերի պատրաստականությունը.

5) իրականացնում է վթարային և վերականգնողական միջոցառումներ` արտակարգ իրավիճակներում համայնքային ենթակայության կենսաապա­հովման օբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու համար.

6) կազմակերպում է փրկարարական աշխատանքներ համայնքի տարածքում.

7) իրականացնում է սեյսմիկ ռիսկը նվազեցնելու, արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման միջոցառումներ համայնքի տարածքում:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ. հուլիսի 17

Ստեփանակերտ

ՀՕ-89-Ն