«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                                                      հունիսի 27-ին

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ՝ Օրենք10-րդ հոդվածի աղյուսակում լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետ.

 

 

 «20.1. գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրակա­նա­ցնող մարմիններին գույքի նկատմամբ իրա­վուն­քի վերա­բերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար

բազային

տուրքի չափով»:

 

                         

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի աղյուսակի 31-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետ.

 

 

«4.1) նոտարի ծանուցմամբ գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնա­կան նշում կատարելու համար՝

 

 

 

բազային տուրքի չափով»:

 

                           

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակ­ման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                             Բ. ՍԱՀԱԿՅԱՆ                                                                                                     

    

 

2019թ. հուլիսի 17

Ստեփանակերտ

ՀՕ-82-Ն