ԼՈՒՐԵՐ
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին
06 օգոստոսի 2019

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 6-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի տնտեսությանը, համահայկական նշանակության ծրագրերին և Սփյուռքի՝ մասնավորապես Գլենդելի հայկական համայնքի հետ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

 

ԼՈՒՐԵՐ