ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը
05 օգոստոսի 2019

Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում, հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով, Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը:

Այցի շրջանակում նախատեսվում է հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպում-առանձնազրույցը:

 

ԼՈՒՐԵՐ