ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 9-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2019Թ. ՀՈՒՆԻՍԻ 27-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

     Ժամը 11.00

Նիստին մասնակցում են Հանրապետության նախագահը, ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են` 31, բացակա՝ 2 պատգամավորներ:

Աշոտ ՂուլյանԲարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, Կառավարության հարգարժան անդամներ: Այսօրվա նիստով մենք ամփոփելու ենք 6-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի աշխատանքները: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ նստաշրջանի ընթացքում խորհրդարանը աշխատել է ծանրաբեռնված օրակարգերով, որի արդյունքում ընդունվել են տարբեր ոլորտներում իրավահարաբերությունները կարգավորող մի շարք օրենքներ:

Արձանագրենք նաև, որ այս ընթացքում օրենսդիր մարմինը պատշաճ աշխատանք է կատարել սահմանադրական փոփոխություններից հետո սահմանված ժամկետացանկով օրենսդրական դաշտը սահմանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ

Ընթացիկ նստաշրջանի ընթացքում գումարվել է 7 հերթական և 2 արտահերթ նիստ: Շրջանառության մեջ է դրվել 120 օրինագիծ, որոնցից մինչ այս նիստը ընդունվել են 81-ը, շրջանառությունից հանվել են 1-ը, իսկ այսօրվա օրակարգում ընդգրկված են 12 օրենքներ և օրենսդրական փաթեթներ:

Նստաշրջանի ընթացքում Ազգային Ժողովը լսել է 4 հաղորդում, 1 տեղեկություն, 1 հաշվետվություն, 1 ծրագիր և քննարկել պատգամավորի կողմից կառավարությանը ներկայացված 1 գրավոր հարցապնդում:

Այսօրվա նիստի օրակարգային հարցերի շարքում ընդգրկված են նաև Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը և Հաշվեքննիչ պալատի 2018թգործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Հարգելի գործընկերներ, չի բացառվում, որ Ազգային ժողով մուտք գործած օրենսդրական նախագծերը օրենքով սահմանված ժամկետներում քննարկելու համար կարիք կլինի ամառվա ամիսների ընթացքում գումարել արտահերթ նստաշրջան,(առաջարկվող նախագծերի և անցկացման ժամկետների մասին կտեղեկացնենք լրացուցիչ), բայց մինչ այդ մեզ այսօր սպասվում է հագեցած օրակարգով քննարկումներ, որոնք առաջարկվել են խորհրդարանի մշտական հանձնաժողովների կողմից մեծածավալ նախապատրաստական աշխատանքներից հետո:

Առաջարկում եմ անցնել որոշումների սպասող օրակարգային հարցերին և անցնել նիստի աշխատանքներին: Գրանցում: Գրանցման արդյունքներով՝ ներկա են 30 պատգամավոր, պարոն Թովմասյանը քիչ հետո կմիանա, բացակա՝ 2 պատգամավորներ: Ամեն դեպքում, նիստը իրավասու է սկսել իր աշխատանքները:

Վահրամ ԲալայանՀարգելի գործընկերներ, նստաշրջանի օրակարգը ներկայացնելու համար, խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ, պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մենք մեր եզրափակիչ նիստում, բնական է, որ փորձել ենք նաև հանրագումարի բերել, մինչև հիմա՝ Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող օրենքի նախագծերի քննարկումները, և այս պահին մենք մի քանի լրացումներ և փոփոխություններ ունենք, որպեսզի ամեն անգամ նույն հարցերը՝ ամեն անգամ, կրկնողություն չլինի, նստաշրջանի և նիստի օրակարգերը ներկայացնելուց՝ կփորձեմ ամբողջությամբ, հատվածաբար, բայց միասին՝ երկու հարցերը միասին ներկայացնեմ: Ինչպես քիչ առաջ նշվեց, մենք նստաշրջանի օրակարգում՝ լրացումներ կատարելու հարցով, ունենք պարտադիր քննարկման ենթակա հարցեր, այսօրվա նիստում դրանք ներկայացված կլինեն: Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով նախատեսված ընթացակարգով՝ մենք այսօր, ներառել ենք 2018թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը և Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2018թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Մենք ունենք նաև հարցերի մի շարք, որոնք նստաշրջանի օրակարգում ներառվել են՝ հաշվի առնելով, գլխադասային հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունները և այդ օրինագծերի շարքից թվարկեմ՝ երկրորդ խումբ օրենքի նախագծերը. Կուսակցությունների մասին օրենքի նախագիծն է՝ ներկայացվում է առաջին ընթերցմամբ, Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրքն էնույնպես առաջին ընթերցմամբ է ներկայացնում ևԼեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքումլրացումներ և փոփոխություններ կատարելու մասիննախագիծն է՝ փաթեթով, հաջորդը՝ նստաշրջանի օրակարգի համար առաջարկվում էՏեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասիննախագիծը՝ փաթեթով, ևս երկու օրենքի նախագծեր՝Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների, (մասհանումների) մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասինու Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն է: Այսպիսն է նստաշրջանի օրակարգում առաջարկվող լրացումների փաթեթը:

Վահրամ Բալայան - Եթե հարցեր կան, խնդրեմ: Չկա:

Աշոտ ՂուլյանՄենք հիմա պետք է այս լրացումները հաստատենք մեր քվեարկությամբ, և ես խնդրում եմ պատգամավորներին պատրաստվել քվեարկության՝ ԱԶգային ժողովի որոշման նախագիծը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝նույնպես: Շնորհակալություն:

Վահրամ Բալայան - Ազգային ժողովի՝ հունիսի 27-ի օրակարգը ներկայացնելու համար, խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ, պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան Հունիսի 27-ի նիստի օրակարգի համար, առաջարկվում է հարցերի այն շարքը, որոնք մենք քիչ առաջ ներկայացրեցիք, որպես լրացումներ 9-րդ նստաշրջանի օրակարգում և բացի դրանից, քանի որ նշեցի արդեն, որ հատվածաբար ներկայացնելով համարյա ամբողջ օրակարգը պիտի ներկայացնենք՝ երկու մասով և նստաշրջանի օրակարգում, և Ազգային ժողովի այսօրվա նիստի: Մենք ունենք պարտադիր քննարկման ենթակա հարցերը, որը նորից չկրկնեմ և ունենք նաև 2-րդ ընթերցմամբ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող հարցերի մի ամբողջ շարք, դրանց թվում. Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին՝ 2-րդ ընթերցմամբ ներկայացվող նախագիծն է, Սեյսմիկ պաշտպանության մասին նախագիծն է իր ուղեկցող օրինագծերի փաթեթով, հաջորդը՝ Կուտակային կենսաթոշակների մասին Արցախի Հանրապետության օրենքն է և նույնպես ուղեկցող մի մեծ փաթեթով: Հանրաքվե մասին՝ 2-րդ ընթերցմամբ ներկայացվող նախագիծն է ու արդեն այն օրենքի նախագծերի ցանկը, որը քիչ առաջ նշեցի, որպես նստաշրջանի օրակարգի համար լրացումներ՝Կուսակցությունների մասին, Ընտրական օրենսգիրքը, Քաղաքացիական օրենսգրքումլրացումներ և փոփոխություններ կատարելու մասիննախագիծը, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին, Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, պահպանման, նորոգման համար կատարման հատկացումների մասին, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին: Նիստի օրակարգում մենք ներառել ենք անցած նստաշրջանի օրակարգ ներառած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Բացի օրինագծերից, մենք՝ այսօրվա նիստում ունենք նաև հարցեր Արցախի Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին և ինչպես միշտ նիստը ավարտելու ենք պատգամավորական հայտարարություններով:

Վահրամ Բալայան Եթե հարցեր կա՞ն, խնդրեմ: Հարցեր չկան:

Աշոտ Ղուլյան Հարգելի գործընկերներ, այսօրվա նիստի օրակարգը մենք՝ երեկ քննարկել ենք նաև աշխատանքային խորհրդակցությունում և հնարավորության չափ, բոլոր հարցադրումներին տրվել են համապատասխան պարզաբանումներ: Մեզ մնում է հաստատել օրակարգը և անցնել արդեն օրակարգային հարցերի քննարկմանը: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2019թ. հունիսի 27-ի նիստի օրակարգի մասին: Քվեարկություն: Կողմ՝ 30 , դեմ՝ չկա , ձեռնպահ՝ նույնպես:  Օրակարգը հաստատված է, և մենք անցնում ենք օրակարգային հարցերի քննարկմանը:

Հարգելի գործընկերներ, մենք հաստատելով այսօրվա նիստի օրակարգը նաև այդ օրակարգային հարցերը խմբավորում ենք ըստ անհրաժեշտության, Ազգային ժողովի կանոնակարգով մենք այդ հարցերին անդրադառնում ենք նույնպես որոշակի առաջնահերթություններ հաշվի առնելով: Այսօրվա մեր նիստում՝ առաջին խմբում, պարտադիր քննարկման ենթակա հարցերն են: Այս շարքում առաջինը՝ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունն է: Ես չեմ ուզում երկար նախապատմություն անեմ, որովհետև մեկ ու կես ամսից էլ ավելի, այս օրենքի նախագիծը՝ պետական բյուջեի մասին հաշվետվությունը Կառավարության, գտնվում է Ազգային ժողովում, համապատասխան ընթացակարգ է անցել, ժամկետացանկով, հանձնաժողովներում, խմբակցություններում քննարկման այդ փուլերը, և Ազգային ժողովում բյուջեի կատարման տարեկ հաշվետվության քննարկումը ավարտվում է Ազգային ժողովի նիստում՝ բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելով: Կանոնակարգի 107-րդ հոդվածի համապատասխան՝ Ազգային ժողովի նիստում, Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկմանն ընթացքում, մինչև 30-ական րոպե տևողությամբ, հիմնական զեկուցմամբ հանդես են գալիս Հանրապետության նախագահի մինչև 3 ներկայացուցիչ՝ նույն տևողությամբ, հարակից զեկուցումներով՝ հաշվեքննիչ պալատի նախագահը, գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, տվյալ դեպքում ֆինանսաբյուջետային հանձնաժողովի և իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնող պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը: Ինչպես նաև կարող են ներկայացվել հանձնաժողովի մեկական ներկայացուցիչներից, եթե համապատասխան եզրակացություն կա: Ահա այսպիսի ընթացակարգով, մենք սկսում ենք 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ներկայացումը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում: Ուզում եմ, հիմա հրավիրել՝ Կառավարության կողմից լիազորված է, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար, պարոն Արթուր Հարությունյանին, խնդրեմ:

Արթուր ՀարությունյանԱզգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, գործընկերներ, ներկաներ:

«Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն կառավարության կողմից Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացվում  2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: 

Ներկայացնելով այն նախ կուզենայի անդրադառնալ հաշվետու տարում ձևավորված տնտեսական միջավայրին և ներկայացնել որոշ մակրոտնտեսական ցուցանիշներ: Մասնավորապես՝

2018թ. արդյունքներով անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը կազմել է 310.3 մլրդ դրամ (2017թ.` 272.1 մլրդ դրամ), ապահովելով 11.9 տոկոս տնտեսական աճ` 1.9 տոկոս դեֆլյատորի պայմաններում, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է` 12.1 տոկոս: Նման բարձր աճի տեմպի համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի՝ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտի ավելացված արժեքի աճը, որն ապահովել է տնտեսական աճի մոտ 5.1 տոկոսային կետը: Միաժամանակ կուզենայի նշել նաև, որ դրական դինամիկա է արձանագրվել տնտեսության ճյուղային դիվերսիֆիկացիայի առումով, մասնավորապես հանքաարդյունաբերությունից բացի արդյունաբերության մնացած ճյուղերի հաշվին է ապահովվել տնտեսական աճի 2.0 տոկոսային կետը նախորդ տարվա 1.6 տոկոսային կետի դիմաց:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 2 մլն 103.3 հազար դրամ կամ 4,354.7 ԱՄՆ դոլար` նախորդ տարվա 1 մլն 855.9 հազար դրամի կամ 3,844.7 ԱՄՆ դոլարի դիմաց:

Նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրվել են հետևյալ  ցուցանիշները.

 արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 125.0 մլրդ դրամ` 2017 թվականի համեմատ իրական արտահայտությամբ աճելով  29.3 տոկոսով, շինարարության ծավալը կազմել է շուրջ 52.5 մլրդ դրամ` ապահովելով 11.5 տոկոս աճ, գյուղատնտեսության արտադրանքի ծավալը կազմել է 74.1 մլրդ դրամ:

2018թ. միջին ամսական անվանական աշխատավարձը 2017թ. նկատմամբ աճել է 3.7 տոկոսով` կազմելով 161,181 դրամ:

 Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2018թ. կազմել է 555.1 մլն ԱՄՆ դոլար` 2017թ. համեմատ ապահովելով աճ 24.9 տոկոսով, ընդ որում` առանց հանքարդյունաբերության ոլորտի աճը կազմել է 22.3 տոկոս: Ապրանքների ներմուծման ծավալն աճել է 22.6 տոկոսով` կազմելով 353.0 մլն ԱՄՆ դոլար, արտահանման ծավալը` աճել է 29.0 տոկոսով և կազմել  202.1 մլն ԱՄՆ դոլար: Գնաճը  2018թ. կազմել է 1.8 տոկոս:

2018թ. պետական բյուջեով պլանավորված 53,813.1 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 54,282.1 մլն դրամ կամ ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 100.9 տոկոսով, որն իր հերթին 31.3 տոկոսով կամ 12,926.2 մլն դրամով ավել է 2017թ. փաստացի ցուցանիշից:

Նախատեսված 53,172.0 մլն դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի մասով փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 53,522.4 մլն դրամ կամ պլանավորված ցուցանիշը կատարվել է 100.7 տոկոսով:

«Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կազմել է 17.3 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ բարելավվելով 2.6 տոկոսային կետով: Ընդհանուր առմամբ, հարկային եկամուտների շուրջ 79 տոկոսը ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

 Հայաստանի Հանրապետությունից ստացված բյուջետային վարկի գումարը կազմել է 51,428.2 մլն դրամ: Կարևոր եմ համարում նշել նաև, որ  2018թ. առաջին անգամ պետական բյուջեի սեփական եկամուտները գերազանցել են Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի չափը :

Արցախի  Հանրապետության 2018թ. պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 104 մլրդ 450.7 մլն դրամ ապահովելով  պլանավորված  ցուցանիշի  97.2 տոկոսը:

Նշեմ, որ կառավարության կողմից նախանշված հիմնական ծախսային գերակայությունները, որոնք նախատեսվել են 2018թ. պետական բյուջեով, համապատասխանում են այն առաջնահերթություններին, որոնք ամրագրված են  2018-2020թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում:

2018թ. պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման : Ամբողջ ծավալով ֆինանսավորվել  են աշխատավարձերը, թոշակները, նպաստները և սոցիալական բնույթի այլ ծախսերը, ինչպես նաև կրթության, մշակույթի, առողջապահության և տնտեսական ոլորտի բոլոր ծրագրերը:

2018թ. պետական բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները հետևյալն էին:

         Գյուղատնտեսության բնագավառի ծախսերը կազմել են 4,629.4 մլն դրամ` նախատեսված  4,796.9 մլն դրամի դիմաց կամ կատարվել են 96.5 %-ով:

Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրերի համար բյուջեից տրամադրվել է 2,389.3 մլն դրամ, նախատեսված 2,516.0 մլն դրամի դիմաց:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին պետական բյուջեից հատկացվել է 1,350.6 մլն դրամ, որն ուղղվել է փոխառությունների տրամադրմանըառևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմանը և գյուղի ու գյուղատնտեսության զարգացման այլ ծրագրերի իրականացմանը:

Տնտեսական հարաբերությունների բնագավառին ուղղված ծախսերը կազմել են 14,501.4 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 32.5 տոկոսով կամ 3,554.7 մլն դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է Արցախի Հանրապետության շրջանների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով 2018 թվականից նոր ներդրված ՝ «Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով Արցախի Հանրապետության շրջանների կարողությունների զարգացման  ծրագրի իրականացմամբ, որի ընդհանուր գումարը կազմել է 2,8 մլրդ դրամ:

Արցախի Հանրապետության կառավարության 2018թ.` փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման ծրագիրը իրականացվել է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, որին  2018թ. պետական բյուջեից որպես աջակցություն հատկացվել է 2,5 մլրդ դրամ:

Կապիտալ ներդրումների ծրագրով ծախսերը կազմել են 19,850.8 մլն դրամ (պլանի 99.6%): 2017թ. համեմատ կապիտալ ներդրումների ծրագրի գծով հատկացվող ծախսերը աճել են 25.4 տոկոսով, կազմելով ընդհանուր բյուջեի ծախսերի շուրջ 19.0 տոկոսը (աճը նախորդ տարվա համեմատ 1.8 տոկոսային կետ):

Հատկացված միջոցներն ուղղվել են ինչպես տնտեսության ճյուղերի զարգացմանն ուղղված, այնպես էլ սոցիալական նշանակության և պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու սահմանների ամրակայմանն ուղղված աշխատանքների կատարմանը:

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված 22,127.2 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 21,834.5 մլն դրամ կամ կատարվել 98.7 տոկոսով, որն ուղղվել է սոցիալական բնագավառի թվով 49 ծրագրերի իրականացմանը: Սոցիալական պաշտպանությունը ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտն է, որը ընդհանուր բյուջեի ծախսերում կազմում է  21.0 տոկոս:

2018թ. իրականացված սոցիալական քաղաքականության հիմնական նպատակներն էին ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը, կենսաթոշակային և զբաղվածության համակարգերի կատարելագործումը, տարեցների, հաշմանդամների, զոհված զինծառայողների ընտանիքների հիմնահարցերի լուծումը և մի շարք այլ ուղղություններ:

Կրթության բնագավառի ծախսերը նախատեսված 14,592.8 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 14,247.1 մլն դրամ կամ կատարվել են 97.6 տոկոսով, իսկ ընդհանուր բյուջեի ծախսերում կազմել  13.6 տոկոս:

Առողջապահության բնագավառի բյուջետային հիմնարկների պահպանման և պետական պատվերի ծրագրերի ֆինանսավորման ծախսերը նախատեսված 5,982.7 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 5,914.7 մլն դրամ (պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 5.7 տոկոս):

Հատկացվող միջոցներն ուղղվել են թվով 38 առողջապահական ծրագրերի իրականացմանը, որից 37.9 տոկոս տրամադրվել է ամբուլատոր-պոլիկլինիկական հատվածի, իսկ 41.1 տոկոսը` հիվանդանոցային ծառայությունների ֆինանսավորմանը:

Մշակույթի և երիտասարդության բնագավառի ծախսերը, նախատեսված 3 մլրդ 287.0 մլն դրամի դիմաց, փաստացի կազմել են 3 մլրդ 180.0 մլն դրամ: Հատկացված գումարներն հիմնականում ուղղվել են հոգևոր-մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության, երիտասարդության ակտիվության բարձրացման և այլ ծրագրերի  իրականացմանը :

Վերջում ավարտելով խոսքս կուզենայի շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին տարեկան բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ընթացքում բավականին ծավալուն և համապարփակ քննարկումներ կազմակերպելու համար, որի ընթացքում բարձրացվել են բազմաթիվ հարցեր տարբեր ոլորտներին վերաբերվող, որոնց մասով տրվել են համապատասխան պարզաբանումներ: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն, պարոն նախարար: Մենք հնարավոր հարցերի պաշարը հանձնաժողովներում սպառել ենք և չգիտեմ, եթե հարցեր մնացել են, կարող եք օգտագործել հիմա: Հարցերի համար՝ Էդուարդ Աղաբեկյան, ուրի՞շ: Չկա: Հարցերի համար՝ Էդուարդ Աղաբեկյան:

Էդուարդ Աղաբեկյան Պարոն նախարար, Սահմանադրությունը ընդունելուց հետո, կառավարման կարգը փոխելուց հետո, նախագահական համակարգի անցնելուց հետո, ի տարբերություն Հայաստանի, մենք մեր Սահմանադրությունում ֆիքսել ենք, զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանաշինության ապահովության հարցը, որը ռեգիոնում ոչ մի պետության Սահմանադրությունում չկա: Առաջին իսկ գործարկման՝ նախագահական համակարգի առաջին իսկ տարում, բնակարանաշինության ոլորտին ուղղված գումարները նվազել են: Ինչո՞վ կբացատրեք, կարծեմ տարվա վերջին հավելորդ էլ կա մնացած՝ 1,2  1,3-ի բանում: Այս հավելորդը մյուս տարվա ազատ մնացորդ գնաց թե՞ բնակարանաշինությունը և հավելորդի պարագայում:

Արթուր Հարությունյան Շնորհակալություն հարցի համար: Ինչ վերաբերում է հավելորդի, այսինքն՝ մի մասը ուղղվել է նախկինում ներգրաված վարկային ռեսուրսների մարմանը, իսկ մի մասը մնացել է որպես մնացորդ և անցել հաջորդ տարի մնացել է որպես եկամուտ: Այդ 1,2 ,միլիարդից մոտավորապես  700 միլիոնը ազատ մնացորդի տեսքով անցել է մյուս տարի, ասենք այս տարի, որպես եկամուտի տեսքով: Ինչ վերաբերում է բնակարանաշինության ծրագրերին մենք, մենք այդ ծրագիրը իրականացնում ենք ոչ միայն բնակարանաշինարարության ծրագրի շրջանակներում, այլ նաև բնակարանների գնման շրջանակներում: Այսինքն, այս ծրագրից բացի մենք ունենք բնակարանների գնահատման ծրագրեր, որոնք որ գնվում են և հատկացվում են զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանների տրամադրման ծրագրի շրջանակներում:

Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք, պարոն Աղաբեկյան: Չէ: Շնորհակալություն պարոն նախարար, կարող եք նստել: Մեր արդեն հայտարարված ընթացակարգով՝ այժմ լսելու ենք Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի եզրակացությունը՝ 2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ, և ես հրավիրում եմ հաշվեքննիչ պալատի նախագահ, պարոն Էռնեստ Ավանեսյանին, խնդրեմ:

Էռնեստ ԱվանեսյանԱզգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի

պատգամավորներ և ներկաներ: Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության և դրանից բխող մի շարք օրենքների` Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատը օրենսդրությամբ սահմանված ժամկետում եզրակացություն է  ներկայացրել Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ:

Ինչպես գիտեք, նախորդ տարիների բյուջեների կատարողականների մասով, գործող օրենսդրությանը համապատասխան, Պալատը սահմանափակվում էր միայն պետական բյուջեի կատարման մասին ներկայացված հաշվետվության վերաբերյալ եզրակացություն տրամադրելով: 2019 թվականին Հաշվեքննիչ պալատն առաջին անգամ հաշվեքննություն է իրականացրել պետական բյուջեի կատարման նկատմամբ:

Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման գործընթացի նկատմամբ Պալատի կողմից իրականացվել է ֆինանսական և համապատասխանության հաշվեքննություն, որով գնահատվել են Կառավարության կողմից հաշվետու տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված դրույթների պահպանումըՖինանսների նախարարության, ի դեմս` գանձապետարանի, կողմից բյուջեի կատարման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը, բյուջեի կատարման մասին հաշվետվությամբ արտացոլված թվերի արժանահավատությունը: Ընտրանքային կարգով հաշվեքննություն է իրականացվել  Քաղաքաշինության, Ֆինանսների, Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունների կողմից բյուջետային որոշ ծրագրերով հատկացված միջոցների օգտագործման օրինականության նկատմամբ:

Հաշվեքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար տեղեկատվություն 2018թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի կարծիքը հիմնավորելու համար: Այսպես` հաշվեքննության արդյունքներով պարզվել է, որ`

1. Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման ընթացքում Կառավարության կողմից ապահովվել է հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարումը:

2. Պետական բյուջեի կատարման գործընթացը, ընդհանուր առմամբ, իրականացվել է բյուջետային գործընթացը կարգավորող Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. «Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունն արժանահավատ է:

Բյուջեի կատարողականի հետ համեմատվել են առողջապահության, կրթության և սոցիալական ապահովության ոլորտի 18 ծրագրով ներկայացված հաշվետվություններում արտացոլված տվյալները` ընդհանուր 16,9 մլրդ դրամ գումարի, որը կազմում է  2018թ. փաստացի ծախսերի 16.2%-ը: Համեմատվել են նաև արտաբյուջետային միջոցների և ազատ մնացորդների շարժի վերաբերյալ տվյալները: Պալատի կողմից անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

Հաշվետվությունը հիմնականում պարունակում է օրենսդրությամբ պահանջվող համապատասխան տեղեկությունները, մասնավորապես,տեղեկություններ հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականության և պետական բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների ու չափերի վերաբերյալ. պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի հիմնավորվածությունը, ինչպես նաև դրանց համեմատական վերլուծությունը նախորդ տարվա փաստացի, ինչպես նաև հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների նկատմամբ:

Հաշվետվությունում առկա են նաև պետական կառավարման մարմինների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման մասին ամփոփ հաշվետվությունները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման առանձին տարրերի, որոնք առանձին հավելվածների տեսքով կցված են հաշվետվությանը

Հաշվետվության վերլուծական մասում, դեռևս, բացակայում են բյուջեի հավելուրդի վերաբերյալ տեղեկությունները:

Պետական բյուջեի փաստացի ծախսերի ուղղվածության գերակայությունները, նախորդ տարվա համեմատ, հիմնականում պահպանվել են. ընդհանուր ծախսերի 23.6%-ը ուղղվել է կապիտալ ներդրումների, 20.3%-ը՝ սոցիալական պաշտպանության, 13.9%-ըտնտեսական հարաբերությունների, 13.6%-ը` կրթության ոլորտներին:

2018թ. պետական բյուջեի ծախսային մասում նախատեսվել է 254 ծրագիր, որից` ա) 9 ծրագիր ճշտված ծրագրով զրոյացվել է: Նշված ծրագրերով Օրենքով նախատեսված ընդհանուր գումարը կազմել է 502,500.0 հազ. դրամ,

բ) 5 ծրագրով, որոնց ընդհանուր գումարը ճշտված ծրագրով նախատեսվել է 11,897.4 հազ. դրամ,  կատարողական չի արձանագրվել,

գ) 4 ծրագրով արձանագրվել է 50%-ից ցածր կատարողական: Այդ ծրագրերի ընդհանուր գումարը ճշտված ծրագրով կազմել է 174,520.0 հազ. դրամ, փաստացի կատարողականը՝ 74,073.0 հազ. դրամ կամ 42.4%,

դ) 164 ծրագրով ապահովվել է 95 տոկոսից բարձր կատարողական` կազմելով 82,661,810.2  հազ.դրամ:

Փաստացի ծախսերի 64.5%-ը կամ 67,363,402.3 հազ. դրամ ընդհանուր գումարի 182 ծրագիր իրականացրել են 6 մարմիններ՝ Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման, Քաղաքաշինության, Ֆինանսների, Կրթության, գիտության և սպորտի, Առողջապահության ու Գյուղատնտեսության նախարարությունները:

 Ընտրանքային կարգով Արցախի Հանրապետության պետական բյուջեի «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրով Ֆինանսների և Քաղաքաշինության նախարարություններին, «Կապիտալ ներդրումներ» ծրագրով Քաղաքաշինության նախարարությանը և «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրով Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքներով էական անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ չեն հայտնաբերվել: Հաշվեքննությամբ ընդգրկված ֆինանսական ընդհանուր ծավալը կազմել է 17,5 մլրդ դրամ կամ 2018թ. փաստացի ծախսերի 16.8 %-ը:

Ամփոփելով ֆինանսական և համապատասխանության հաշվեքննության արդյունքները` Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատը Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ տալիս է դրական եզրահանգում: Շնորհակալություն:

 

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն, պարոն Ավանեսյան: Եթե հարցեր կա՞ն պարոն Ավանեսյանին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, շնորհակալություն պարոն Ավանեսյան, կարող եք նստել: Հարակից զեկույցները շարունակում են, և հաջորդը՝ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի խոսքն է, տվյալ դեպքում ֆինանսաբյուջետային, տնտեսական կառավարման հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանը, խնդրեմ:

Արամ Գրիգորյան Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ներկաներ: Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը, Հանրապետության նախագահի  կողմից, Ազգային ժողով է ուղարկվել, Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի պահանջի համաձայն: Այնուհետև, Ազգային ժողովի նախագահի կողմից հաստատված ժամկետացանկի համաձայն, Ազգային ժողովում իրականացվել է ոլորտային քննարկումներ՝ գլխադասային և մյուս հանձնաժողովների համատեղ նիստերում: Այդ նիստերը տեղի են ունեցել և ընթացել են բավականին շահագրգիռ, կառուցողական և փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Ամփոփիչ նիստում ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները իր հավանությունն են տվել հաշվետվությանը, և ներկայացնում ենք լիագումար նիստին դրական եզրակացությամբ, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Եթե կա՞ն հարցեր ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Հաջորդը Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հոդվածների կատարողականի վերաբերյալ, և այս դեպքում Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության  և օրինապահպանության հանձնաժողովն է, հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ժաննա Գալստյան, խնդրեմ:

Ժաննա Գալստյան -  Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգելի Կառավարության անդամներ, հարգելի գործընկերներ: Ինձ մնում է հանձնաժողովի անունից ավելացնել, որ Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերը, հիմնավորված էին և օրինական: Շնորհակալություն:

 Աշոտ Ղուլյան Շնորհակալություն տիկին Գալստյան: Եթե կա՞ն հարցեր, հարցեր չկան: Շնորհակալություն, կարող եք նստել: Այժմ մենք անցնում ենք մտքերի փոխանակությանը, և կանոնակարգի պահանջներին համապատասխան խմբակցությունները կարող են իրենց տեսակետները ներկայացնել բյուջեի կատարողական վերաբերյալ: Մենք անցնում ենք խմբակցությունների ելույթներին: Առաջինը՝ Վերածնունդ խմբակցություն՝ Հայկ Խանումյանը, հաջորդը՝ Շարժում 88 է, խնդրեմ:

Հայկ ԽանումյանՀարգելի ներկաներ, այս անգամ ևս ես դեմ եմ քվեարկելու բյուջեի կատարողականին: Մոտեցումը հիմնված է, վերջին տարիներին վարվող տնտեսական քաղաքականության հետ, որը մեր կուսակցության՝Ազգային վերածնունդ կուսակցության կողմից քննադատվում է վերջին առնվազն 6 տարվա ընթացքում և որի հիմնավորումները այս ամբիոնից՝ բյուջեի կատարողականի շրջանակներում ես հնչեցնում եմ արդեն 5-րդ անգամ: 2018թ. բյուջեն ևս կազմված էր նախորդ տարիների տրամաբանությամբ և իներցիոն շարունակությունն էր նախորդ տարիների քաղաքականության: Ո՞րն է այդ քաղաքականության առանցքը, որո՞նք են դրա հիմնական բնութագրիչները: Սա մի մոդել է, որը վաղուց կիրառվել է Աֆրիկյան թերզարգացած երկրներում: Բնական ռեսուրսների անխնա օգտագործում, հարկային լայն արտոնությունների պայմաններում, պետական բյուջեի օգտագործում բարձրաստիճան պաշտոնյանների բիզնեսները սպասարկելու համար, թերզարգացած ենթակառուցվածքներ, որոնք արգելակում են երկրի զարգացումը, կրթական համակարգ, որի գլխավոր նպատակը աշխատատեղեր ապահովելն  է ոչ թե կրթելը: Բոլոր ոլորտներում մեծ չափի հասնող նեպոտիզմ, երբ օգտագործում են հանրային միջոցները ու հնարավորությունները, իրար կուսակցական կամ այլ նեղ կապերով կապված մարդկանց շահերի սպասարկման համար: Իհարկե, այս համակարգում կարող է լինել տնտեսական աճ, քանզի բնական ռեսուրսների ծավալը և արժեքը փոփոխական են, սակայն նման որակի տնտեսական աճը չի կարող ապահովել զարգացում: Այս ամբիոնից ես բազմիցս անդրադարձել եմ տնտեսական աճի մտահոգիչ կառուցվածքին: Այսօր ևս պնդում եմ, որ տնտեսության դիվերսիֆիկացիան մեզ համար մնում է լրջագույն խնդիր: Չի կարող մեզ համար լինել տնտեսապես հաջողված պետություն լինել, որի սեփական եկամուտների 35 տոկոսից ավելին մեկ հանք է տալիս, չնայած վերամշակող՝ թեթև արդյունաբերությունը փոքրիկ տեմպերով աճում է, այնուամենայնիվ դրա մասշտաբները գոհացուցիչ չեն: Ժամանակին խաղողի այգիների  փոխարինումը հացահատիկային մշակաբույսերով, այսօր բերել են մի վիճակի, երբ նույնիսկ՝ մեծ, սահմանափակ թվով, գինու գործարանները հումքի խնդիր ունեն: Թվում է՝ հացահատիկային մշակաբույսերի ավելացումը կբերի անասնապահության համար կերային բազայի ավելացմանը, բայց արի ու տես մսի գնի մի փոքր բարձրացումը բերում է անասնագլխաքանակի կտրուկ կրճատման, ինչպես եղավ 2016-2017թթ. ընթացքում, իսկ դրա վերականգնումը ժամանակ և ջանքեր է պահանջում: Այսպիսով, գյուղատնտեսության մեջ առավել ավելացված արժեք ապահովող երկու ճյուղերը՝ խաղողագործությունն ու անասնապահություն պատշաճ ուշադրության չեն արժանացել: Տնտեսության դիվերսիֆիկացիա ապահովելու ուղղված Կառավարության գործիքակազմը, մասնավորապես Արցախի ներդրումային հիմնադրամը և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը, դարձել են կոռուպցիոն նեպոտիստական համակարգի հիմնասյունները: Մասնավորապես, ստացվել է այնպես մեր երկրում, որ բարձրաստիճան պաշտոնյաններից շատերը՝ նախարարներ, շրջանի ղեկավարներ, նախագահի խորհրդականներ ու նրանց հարազատներ կատարել են միլիոնավոր դոլարների գործարքներ, ներդրումներ: Կոնկրետ՝ օրինակ.  բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի ընտանիքի եկամտային հայտարարագրում ընդամենը 30 միլիոն դրամի գումար է նշված, դարձել է ընդհանուր 20 մեգավատ հզորությամբ մի քանի ՀԷԿ-երի սեփականատեր: Այս հզորության ՀԷԿ-երի կառուցումը մոտ 20 միլիոն դոլար է: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ազնիվ չինովնիկները միանգամից դառնում են դոլարային միլիոնատեր: Կարծում եմ՝ բոլորիդ համար էլ պարզ է ու հստակ, թե ինչպես է այդպես ստացվում: Ես շարունակում եմ պնդել, որ պետական բյուջեի գումարների առնվազն  1/3-ը ծախսվում է անարդյունավետ, իսկ դրանց մի մասն գողացվում է տարբեր սխեմաների միջոցով: Ակնհայտ է, որ նման պայմաններում զարգացում չի կարող տեղի ունենալ, ակնհայտ է, որ այս Կառավարությունն ու Կառավարման այսպիսի տրամաբանություն է, Արցախի զարգացման գլխավոր խոչընդոտը: Ահա, թե ինչու եմ ես դեմ քվեարկելու բյուջե կատարողականին:

Աշոտ Ղուլյան Շարժում 88 խմբակցության կողմից, խմբակցության ղեկավար, պարոն Էդուարդ Աղաբեկյան, հաջորդըԴաշնակցությունխմբակցությունն է:

Էդուարդ Աղաբեկյան Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: Շարժում 88 խմբակցության դիրքորոշումը բյուջեի կատարողականի վերաբերյալ լինելու է բացասական այն պարզ պատճառով, որ մեր 29 առաջարկություններից ճնշող մեծամասնությունը չի ընդունվել: Ի դեպ, բյուջեի ներկայացման մասին՝ կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ, որ բյուջեն, գոնե նախագահական համակարգին անցնելուց հետո, առաջին բյուջեի հաշվետվությունը՝ այս ամբիոնից ներկայացներ Հանրապետության նախագահը, որովհետև այդպիսի հնարավորություն էլ չի լինելու: Հաջորդ բյուջեն արդեն՝ հաջորդներ և փողփողացներ: Սա, կարծում եմ՝ Ազգային ժողովի հանդեպ նաև վերաբերմունք է առավել ևս, որ Նախագահի կողմից պատրաստակամություն էր հայտնվել ոչ միայն Ազգային ժողովի մակարդակով, այլ նաև հանձնաժողովների և ֆրակցիաների մակարդակով՝ աշխատել, համենայնդեպս նախադեպ մենք չենք տեսել: Շատ բաների հետ չհամաձայնվեմ նախորդ գործընկերոջ կարծիքներին ու շարունակեմ: Քանի որ գոյացումից բացի նաև հանրային ռեսուրսների օգտագործման բան է: 95 տոկոս և ավելի հանրային ռեսուրսները օգտագործում է Կառավարությունը, Կառավարությունը իրա հայեցողությամբ, այսպես ասենք և միայն մի չնչին մասը՝ տեղական ինքնակառավարման, ընդ որում այդ չնչին մասի մի մասն էլ ավելի անարդարացիորեն ու այս թվերի ֆոնի վրա խոսում ենք համահարթեցման քաղաքականության մասին: Համաչափ զարգացումը կարծում ենք՝ միայն խոսքով չպիտի լինի, այլ նաև պետք է արտահայտվի գործով: Անհասկանալիորեն էր մեր համար՝ 4 տարի անընդհատ, գրավոր առաջարկով արտաբյուջեները ավելի թափանցիկ դարձնելու համար բերել՝ թվով կարծեմ 5 բերել բյուջե, միշտ բացասական կարծիք է եղել, բայց հիմա բյուջեում բացասական կարծիքով հանդերձ բյուջեում արդեն հաշվետվություն: Ինչո՞ւ, որովհետև մեր առաջարկությունը Հայաստանի խորհրդարանում ավելի շուտ են ընդունել: Այնտեղ արտաբյուջեները արդեն բյուջեի մաս են կազմում, բնականաբար հաշվետվություններն էլ լինելու են, համենայնդեպս, ես սրանով կարող եմ միայն բնորոշել: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, իհարկե բավականին նորմալ ցուցանիշ է՝ աճի 2,6 նիշով, 17,4 եթե չեմ սխալվում մակարդակով, բայց քաղաքականությունը պիտի լինի, տարերայնորեն չպիտի լինի: Այս քաղաքականությունը Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը անընդհատ 18,20, 21-ի մակարդակի պիտի հասցվի, այս հետևողական քաղաքականությամբ:

Ծրագրային մասերով՝ չգիտեմ վերահսկիչ պալատը ինչպես է ծրագրերը՝ 254 և ավելի ծրագրերից այսքանը կատարվեց կամ չկատարվեց: Ո՞նց են չափում, կշռում՝ էֆեկտը, արդյունքը, որովհետև ծրագրային բյուջետավորումից խոսելիս առնվազն պետք է ունենալ չափորոշիչներ: Ինչպի՞սի ինդիկատորներ, այս գումարը մտցնում ենք այ այդ ոլորտին ու ի՞նչ արդյունքներ պիտի ստանանք, ինչ ժամանակահատվածում ու ի՞նչ ինդիկատորներով են դրանք պետք է չափել ու կշռել արդյունքը ու էֆեկտը իմանալու համար: Քանի որ խոսում է ծրագրային բյուջետավորումից՝ դրական բան է: Այսպես, մեր առաջարկություններում՝ տարվա ընթացքում, ամեն մակրոտնտեսական ցուցանիշների և այլն, և այլն բարելավման ֆոնի վրա, մենք չտեսանք գյուղերը, փորձեր՝ գյուղերի մայրուղիների մասին, կրթության մասին ծրագրերը, սնունդը, պարզ է, որ այս Կառավարությունը չի ներկայացնի, չենք էլ հարցնի: Կոնկրետ ես էլ չեմ հարցնի, որովհետև էլ չի ներկայացնի այն պարզ պատճառով, որովհետև մի քանի ամիս մնացած Կառավարության համար, ավելի բնական է նոր եկող Կառավարությունը իր համար ծրագիր գրի ու պատասխանատու լի իր ծրագրին: Թառթարից էլ որևէ փորձեր չարվեց դեպի աջափնյա ջրանցքները հոսելու, ՀԿՆ-երի ֆինանսավորումը անհասկանալիորեն, անօրեն շարունակվեց, կենսաթոշակների ավելացման և այլն, և այլն: Ոչ մի բան չարեցինք: Ի դեպ, մի գործելակերպի հանդեպ, որը կցանկանայի նշել, հատկապես Կառավարության գործելաոճին, որ Ազգային ժողովին նոտարի դերի հատկացնելն է, եթե կարճ փորձենք ձևակերպել: Քանի որ այսպես ենք արել, օրենքում պետք է փոփոխություն արվի: Նույն բան է, եթե ասենք, որ երեխան, եթե ծնվի նրանից հետո կամուսնանա: Սկզբից պետք է օրենքը, կարգը փոխել, նոր դրանից հետո գնալ, թե անհապաղ է, թե անհետաձգելի է, թե ի՞նչ է, թե ո՞նց է, մնացածներում ինչ-որ բան անենք: Ցավոք, դա վերաբերում է մի քանի ոլորտների, դրա համար ենթադրում եմ, որ ձեռագիր է, որը հարիր չէ մի պետությանը, որը իրավական է հռչակել, իրավական հռչակման պետությունում սահմանադրականության արժեքը, գինը հասկացող պետությունը նման գործելակերպ չպիտի ունենա: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության անունից, Ազգային ժողովի փոխնախագահ, Վահրամ Բալայան, հաջորդը՝Ժողովրդավարությունխմբակցությունն է:

Վահրամ ԲալայանՀարգելի գործընկերներ, Կառավարության հարգարժան անդամներ: Դաշնակցություն խմբակցությունը՝ ուսումնասիրելով Արցախ Հանրապետության  2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը գտնում է, որ իրոք վերջին տարիներին Արցախի Հանրապետության կառավարությունը նպատակային աշխատանքներ է կատարել տնտեսական զարգացմանը նպաստող բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Մասնավորապես իրական քայլ է կատարել գործարարների և սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանվածության , հարկային վարչարարության մեղմացման, գյուղին և գյուղատնտեսությանը, պետական աջակցության ուղղությամբ:

Դաշնակցությունխմբակցությունը  կարևոր է համարում  նաև Արցախի Հանրապետությունում  տնտեսական աճի հարաճուն զարգացումը, մասնավորապես  հաշվետու տարում ապահովել է 11.9 տնտեսական աճ: Նմանօրինակ աճը հնարավորություն է տվել լուծել` սոցիալական նշանակության բազմաթիվ հարցեր:

Ողջունելի է 2018թ. բյուջեի հարկային եկամուտների աննախադեպ աճը 2017թ. համեմատ: Այն կազմել է 35 %: 3 մլրդ դրամով կրճատվել է Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի դեֆիցիտը:

Կատարողականի հաշվետվությամբ տնտեսության ընդհանուր բնութագրությունը խմբակցությունը գնահատում է կայուն և տոկոսային համեմատությամբ զարգացող:

Նշված ներկայացված ֆինանսական փաստերի հետ միասին խմբակցությունը ուշադրություն է դարձնում հետևյալ հանգամանքներին՝

1.Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում կարևոր է՝ որպես դինամիկ զարգացող երկրի փաստաթուղթ, բացի անվանական ՀՆԱի և դրա ֆինանսական իրական ծավալների արտացոլումից, ներառված լինի նաև տնտեսական ակտիվության տարատեսակ տարեկան ցուցանիշները:

Հաշվի առնելով, որ վերջին տարիներին իշխանությունների կողմից  մշտապես կարևորվել է նաև առողջապահության.կրթության և մշակույթի ոլորտների զարգացումը, գտնում ենք անհրաժեշտ է նաև ներառել մարդկային զարգացման ինդեքսի, մասնավորապես կյանքի սպասվող տևողության, կրթության մակարդակի և մարդկանց կենսամակարդակի վերաբերյալ ցուցանիշներ՝ թույլ տալով նաև բնութագրել երկրի տնտեսության որակական կողմերը:

2.Տեսանելի է, որ բյուջեի կատարողականի հաշվետվության վերլուծությունը մեծամասամբ արտացոլում է եկամուտներն ու ծախսերը: Բացակայում է ՀՆԱ-ում արտացոլված  ոլորտների  ենթաճյուղերի դասակարգման վերլուծությունը, մասնավորապես ճյուղերի այս կամ այն ենթաճյուղերի աճին նպաստող գործոններն ու երբեմն էլ անկման պատճառները:

3. Ուսումնասիրելով պահուստային ֆոնդի ծախսերը, եկել ենք այն եզրահանգման, որ պահուստային ֆոնդի ծախսերի մի մասը ցույց են տալիս տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի պլանավորման աշխատանքներում գործադիրի գերատեսչությունների առավել մասնագիտական և խորը բյուջետային պլանավորման անհրաժեշտությունը: Օրինակ՝ Արցախի Հանրապետության  աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը հատկացվել է 517.554.8 հազար դրամ: Կարծում ենք այն պետք է լիներ պետական բյուջեի պլանավորված միջոցառումների ծրագրերի շրջանակներում:

Բացի դրանից, անհրաժեշտ ենք համարում պահուստային ֆոնդի ծախսերի համար նախապես սահմանել առաջնահերթ ուղղություններ,որոնք կկազմեն պահուստային ֆոնդի ոչ պակաս, քան 80%-ը: Ցանկալի է, որ այդ միջոցները նպատակաուղղվի Արցախի գյուղերի զարգացմանը:

4.Հարկային եկամուտների 35% աճը, որի էական մասը ապահովվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման շնորհիվ, մարտահրավեր է նետում երկրի կառավարությանը առավել մեծ ջանքեր և առավել արագ տեմպեր ապահովել տնտեսության դիվերսիֆիկացման աշխատանքներում:

5.Կառավարության հարգելի ներկայացուցիչներ, ուշադրություն ենք դարձրել նաև այն հանգամանքին, որ ծախսումների մասով արտացոլված մի շարք ծրագրերում անգամ հակիրճ նկարագրված չէ  դրանց ֆինանսավորման շնորհիվ արձանագրված փաստացի արդյունք ներկայացնող տվյալները: Գտնում ենք, որ ծախսերը պետք է կատարվի շատ արդյունավետ՝ առաջնայինի և երկրորդային դասակարգմամբ:

Մենք՝ որպես կուսակցություն և խմբակցություն, կարևորում ենք գյուղի և գյուղատնտեսության զարգացման հարցերը:

Նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 3.9 %-ի չափով նվազումը մտահոգիչ է:

Վստահ ենք, որ մեր առաջարկները տեղ կգտնեն 2019թ. տարեկան հաշվետվության մեջ:

Հարգելի գործընկերներ, ելնելով վերոնշյալիցԴաշնակցությունխմբակցությունը Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը գնահատում է դրական: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՀաջորդը՝Ժողովրդավարությունխմբակցությունն է՝ խմբակցության ղեկավար, պատգամավոր Վարդգես Բաղրյանը, խնդրեմ: Եզրափակելու ենք խմբակցությունների ելույթները՝Հայրենիքխմբակցությամբ:

Վարդգես Բաղրյան - Շնորհակալություն: Հարգելի ներկաներ, 2018թ. Արցախի Հանրապետության պետական բյուջեի  կատարման մասին տարեկան հաշվետվությունը կառավարությունը Ազգային ժողով է  ներկայացրել  օրենքով սահմանված կարգով, և  պատգամավորները բավարար ժամանակ են ունեցել  ուսումնասիրելու  բյուջեի կատարողականը  և իրենց կարծիքներն արտահայտելու և՛ ոլորտային  հանձնաժողովներում  քննարկումների, և՛ գործադիր  իշխանության ներկայացուցիչների հետ խմբակցությունների հանդիպումների ընթացքում:

       Ինչպես միշտ, այս անգամ նույնպես «Ժողովրդավարություն» խմբակցության անդամներն  ակտիվ մասնակցություն են ունեցել  մշտական հանձնաժողովների նիստերին, իսկ  Արցախի Հանրապետության պետնախարարի  և ֆինանսների նախարարի հետ  խմբակցության հանդիպման ժամանակ շահագրգիռ քննարկում ծավալել, արել տարբեր  առաջարկություններ, հանդես եկել  նկատառումներով  ու հարցադրումներովհայտնել իրենց  մտահոգությունները:

Խմբակցությունը ծանոթացել է նաև 2018թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի եզրակացությանը: Ողջունելի է, որ հանրային ֆինանսների, պետական բյուջեի կատարման ոլորտում հաշվեքննություն իրականացնող պետական լիազոր մարմինը ևս դրական եզրակացություն է ներկայացրել 2018թ. բյուջեի կատարման վերաբերյալ, իսկ արձանագրված անհամապատասխանություններն ու խեղաթյուրումները գնահատվել են ոչ էական: Վստահ ենք, որ հետևողական բարելավմամբ հնարավոր կլինի ապագայում խուսափել նաև ոչ էական անճշտություններից:

             Հաշվի առնելով այս իրողությունները և կառավարության գործունեության ծրագրի հանդեպ մեր քաղաքական պատասխանատվության հանձնառությունը՝ «Ժողովրդավարություն» խմբակցությունը կողմ է քվեարկելու  2018թ. պետական բյուջեի  կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու  մասին Ազգային ժողովի որոշմանը: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանԽմբակցությունների վերջին ելույթը՝Հայրենիքխմբակցություն, խմբակցության քարտուղար, պատգամավոր Ռամել Դադայան, խնդրեմ:

Ռամելա Դադայան Հարգելի գործընկերներ, Կառավարության հարգելի անդամներ, ներկաներ: 2019թ. մայիս ամսից Ազգային ժողովում քննարկման է ներկայացված Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը:

Հայրենիք խմբակցության պատգամավորներն ակտիվ և արդյունավետ մասնակցություն են ունեցել մշտական հանձնաժողովների նիստերին, կատարել են հարցադրումներ, ներկայացրել են ծրագրային փոփոխությունների և բարեփոխումների մասին առաջարկություններ:

Արցախի Հանրապետության 2018թ. սոցիալ-տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղված էր մակրոտնտեսական կայունության ապահովմանը, տնտեսական աճի տեմպերի պահպանմանը, սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Հայրենիք խմբակցությունը կարևորում է կառավարության կողմից նախորդ տարիներին սկսած ծրագրերն արժանապատվորեն շարունակելու գործընթացը, ակնկալում ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիներին հիփոթեքային վարկավորման բնակարանային պայմանների բարելավման, ծնելիության խթանման և բազմազավակության ծրագրերն այսուհետ ևս կմնան կառավարության ուշադրության կենտրոնում և կզարգացվեն:

Արտաքին քաղաքական ճակատում ակնկալում ենք նոր ջանքերի գործադրում՝ հայտնելով մեր պատրաստակամությունը սատարելու թե որպես խորհրդարանական, թե որպես առաջատար քաղաքական ուժ:

Հայրենիք խմբակցությունը մասնակցելով հարցի շուրջ կազմակերպված խորհրդարանական արդյունավետ քննարկումներին, առաջնորդվելով ստանձնած քաղաքական պատասխանատվությամբ, կողմ է քվեարկելու 2018թ. Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշմանը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Այսքանով ավարտում ենք նաև մտքերի փոխանակությունը, որը ներառում է խմբակցությունների տեսակետները և ելույթները: Մեզ մնում է նաև ամփոփել՝ մտքերի փոխանակության ավարտից հետո, եզրափակիչ ելույթների հնարավորությունը: Եթե կա՞ այդպիսի ցանկություն: Խոսքը տրվում է Արցախի Հանրապետության պետական նախարար, պարոն Գրիգորի Մարտիրոսյանին, խնդրեմ պարոն պետնախարար:

Գրիգորի ՄարտիրոսյանԱզգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, գործընկերներ: Կարծում եմ՝ կարիք չկա նորից անդրադառնալու 2018թ.բյուջետային ցուցանիշներին կամ մակրոտնտեսական միջավայրին, որովհետև բազմիցս՝ այս օրերի ընթացքում ներկայացվել են: Իմ համար պարզ է նաև՝ բյուջեի հաշվետվության վերաբերյալ  ելույթների առիթը օգտագործելը, որպես այլ հարցերին անդրադառնալը, պատգամավորների ցանկությունը, սակայն տպավորություն է ստեղծվում, որ չկա ցանկություն տեսնելու կամ լսելու այն հնչեցված հարցադրումների պատասխանները, կամ արված աշխատանքները, կամ դրական փոփոխությունները, դրանց ուղղությամբ: Խոսվեց դիվերսիֆիկացիայի մասին և ֆինանսների նախարարի կողմից, և մեր պատասխանատուների կողմից ներկայացվել է 2018թ. թե տնտեսական աճի կառուցվածքը, թե այն աշխատանքները, որոնք ուղղվել են տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ և չտեսնել այդ արդյունքները կարծում եմ՝ անկեղծ չէ, որովհետև միայն 2018թ. տնտեսական աճի 11,9 տասնորդական կետից 6,8 տասնորդական կետը ապահովել է այլ ճյուղերի ոչ հանքաարդյունաբերության ճյուղերի հաշվին: Ինքնին 6,8 տասնորդական տոկոսային կետը, բավականին բարձր տնտեսական աճի ցուցանիշ է: Խոսվեց հարկային եկամուտների կենտրոնացման մասին: Պետք է նշեմ, որ հիմնական կամ ամենախոշոր հարկատուից բացի այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից ապահովել է հարկային եկամուտների աճ՝ ավելի քան 14 տոկոսի չափով: Սրանք այն ցուցանիշներն են, որոնք կարծում եմ՝ անտեսել հնարավոր չէ:

Խոսվեց գյուղատնտեսության ուղղվածության մասին: Այս վերջին տարիներին, այգեգործության զարգացման ուղղությամբ կատարված աննախադեպ աշխատանքները , այգիների՝ կաթիլային համակարգի ներդրման և այդ ոլորտում իրականացված զարգացումների չտեսնելը, մեղմ ասած՝ անհասկանալի է: Մենք 2018թ. մշակող արդյունաբերության ոլորտում արձանագրեցինք շուրջ 30 տոկոս աճ: 30 տոկոս աճը՝ մենք չենք ունեցել, չգիտեմ, վերջին քսան տարվա ընթացքում դա ուղղակի աննախադեպ աճ է: Խոսքը մշակվող արդյունաբերության մասին է, ոչ հանքաարդյունաբերության: Էներգետիկայի զարգացման ոլորտում ունեցանք 11,6 տասնորդական տոկոս աճ: Նման ցուցանիշների չարձանագրելը կամ հաշվի չառնելը, նորից կրկնվեմ, կարծում եմ՝ ազնիվ չէ: Ես կուզենայի երկու բառով անդրադառնամ նաև ծրագրային բյուջետավորման և արտաբյուջեների հարցերին, որովհետև մենք այդ ոլորտներում ունենք փոփոխություններ, ունենք բարեփոխումներ և այդ բարեփոխումները, և այս փոփոխությունները մենք միշտ կատարել ենք ներկայացնելով՝ Ազգային ժողովի մեր գործընկերներին: Ինչպես գիտենք, 2019թ.՝ առաջին անգամ, կիրառել ենք ծրագրային բյուջետավորման գործընթացը: Այդ ծրագրային գործընթացը՝ առաջին անգամ, պետք է ներկայացվի 2019թ. պետական բյուջեի հաշվետվության ժամանակ, որովհետև դրան պետք է հաջորդեն բյուջեի պլանավորման գործընթացին, բնականաբար նաև հաշվետվությունը նույն ձևաչափով կներկայացվի՝ այդ ծրագրերի մասով: Ինչպես նաև, արտաբյուջեների թափանցիկության առումով՝ բազմիցս խոսվել է դրա մասին, բազմիցս և յուրաքանչյուր տարի ավելանում է հրապարակայնության և թափանցիկության ոլորտը՝ արտաբյուջետային հաշիվների, պետական կառավարման համակարգի այն արտաբյուջետային հաշիվներին, որոնք օրենքներով նախատեսված են: Այս տարի մենք արդեն՝ երկու կտրվածքով, ներկայացրել ենք պետական բյուջեի հաշվետվության հետ միաժամանակ արտաբյուջետային հաշիվների հաշվետվությունները՝ թե տնտեսագիտական, թե գործարարական դասակարգման: Նորից եմ ուզում կրկնել այն միտքը, որ բոլոր խոշոր բարեփոխումները, և բոլոր խոշոր փոփոխությունները, որոնք որ Կառավարությունը նախաձեռնում է՝ նախ ներկայացվում են Ազգային ժողովին, դրանք նախատեսված են պետական բյուջեով, դրանք նախատեսված են նախագահի ծրագրով, և այս տարի ներկայացված՝ նախորդ տարվա հաղորդագրությամբ, Կառավարությունը միշտ կողմնակից է բոլոր խոշոր ծրագրերին, բոլոր խոշոր բարեփոխումներին, խորհրդարանում քննարկելու, գործընկերային հարաբերությունների շրջանակներում աշխատելու և կարծիքները հաշվի առնելու: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Մենք ամփոփում ենք, որովհետև կանոնակարգով սահմանված բոլոր կետերը, որոնք վերաբերում են՝ Ազգային ժողովում բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկմանը, մենք անցել ենք: Ես չեմ ուզում առանձին անդրադառնա ելույթներին, բայց մի բան ուզում եմ վերահաստատել, որ Ազգային ժողովում՝ բյուջեի կատարման հաշվետվությունը քննարկվել է կանոնակարգի բոլոր դրույթներին համապատասխան: Սա վերաբերում է, ովքե՞ր կարող են ներկայացնել, ովքե՞ր կարող են ներկայացնել, ովքե՞ր պիտի ներկայացնեն, որևէ կետում մի փոքր շեղում էլ չենք ունեցել, հետևաբար այն ինչ-որ կատարվել է, կարծում եմ՝ արդյունավետ է եղել գործադիրի հետ նաև հանձնաժողովներում և խմբակցություններում քննարկման ժամանակ:

Հիմա պետք է քվեարկենք՝ Ազգային ժողովի որոշման նախագծի համար, և քանի որ խոսքը վերաբերում է նախորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթին, ես՝ Ազգային ժողովի որոշումը ընթերցելու եմ լրիվությամբ: Ազգային ժողովի որոշումը, Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին, Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների գծով, 105 միլիարդ 710 միլիոն 250 հազար 700 դրամ, ծախսերի գծով՝ 104 միլիարդ 450 հազար 744 հազար դրամ, բյուջեի հավելուրդը՝ պրոֆիցիտը, 1 միլիարդ 259 միլիոն 505 հազար դրամ: Քվեարկություն: Կողմ՝ 26, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1: Որոշումն ընդունված է, բյուջեի կատարման հաշվետվությունը խորհրդարանի կողմից արժանացել է հավանություն: Շնորհակալություն:

Մենք շարունակում ենք խորհրդարանում այսօրվա օրակարգով աշխատանքները, Կառավարությունը եթե գործեր ունի, կարող է գնալ, որովհետև մենք հանդիպելու ենք մեկ ժամից էլ, քիչ ժամանակ է մնացել՝ ժամը 13.00-ին: Մենք հիմա շարունակում ենք Հաշվեքննիչ պալատի 2018թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման հարցով, խնդրեմ հաշվեքննիչ պալատի նախագահ, պարոն Էռնեստ Ավանեսյան:

Էռնեստ Ավանեսյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ: Հաշվեքննիչ պալատը 2018թ. իր գործունեությունն իրականացրել է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, «Հաշվեքննիչ պալատի մասին» Արցախի Հանրապետության օրենքին, Պալատի 2018թ. գործունեության տարեկան ծրագրին համապատասխան:

Տարեկան ծրագիրը, պալատի կողմից իրականացված հաշվեքննության արդյունքներով կազմված եզրակացությունները, ինչպես նաև 2018թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ներկայացվել են Ազգային ժողով և Հանրապետության Նախագահին: Բացի դրանից, սահմանված ժամկետներում դրանք տեղադրվել են Պալատի պաշտոնական ինտերնետային կայքում:

Այժմ  Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Հաշվեքննիչ պալատի 2018թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ընդհանուր բնութագիրը.

 Ծրագրի առաջին մասի շրջանակներում Հաշվեքննիչ պալատը եզրակացություն է տրամադրել Արցախի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ:

Եզրակացությամբ գնահատվել է Կառավարության կողմից հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարումը, ինչպես նաև հաշվետվությամբ արտացոլված թվերի արժանահավատությունը: Կատարված ուսումնասիրության արդյունքներով Պալատը եզրահանգել է, որ ընդհանուր առմամբ, հաշվետվությամբ արտացոլված թվերն արժանահավատ են, բյուջեի կատարումն իրականացվել է Արցախի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջներին համապատասխան: 2. Ծրագրի երկրորդ մասի շրջանակներում իրականացված հաշվեքննության արդյունքներն ամփոփվել են 14 ընթացիկ եզրակացությունում:

Հաշվեքննությունն իրականացվել է 27 օբյեկտում, որից` 10 պետական կառավարման մարմին և 2 համայնք, 11 ոչ առևտրային և 4 առևտրային կազմակերպություն:

Ընդգրկվել են հիմնականում 2016-2017թթ.. բյուջետային տարիները, առանձին դեպքերում նաև 2018թ. համապատասխան ժամանակահատվածը, իսկ շինարարական աշխատանքների պարագայում` դրանց կատարման ողջ ժամանակահատվածը:

Հաշվեքննությամբ ընդգրկվել են տարբեր ոլորտներ՝ առողջապահության, գիտության, մշակույթի, սպորտի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, ինչպես նաև որոշ պետական և տարածքային կառավարման մարմինների պահպանմանն ուղղվող միջոցները, պետական և համայնքային սեփականության օգտագործումը:

Ընդհանուր ֆինանսական ծավալը կազմել է ավելի քան 20.0 մլրդ դրամ: Հաշվեքննության արդյունքների վերաբերյալ օբյեկտների ղեկավարության կողմից առարկություններ չեն ներկայացվել: Օրենքով սահմանված ժամկետում ընթացիկ եզրակացություններում ամրագրված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների վերացման, առաջարկությունների իրականացման վերաբերյալ գրավոր տեղեկատվություն է  ներկայացվել Պալատ, որը մեր կողմից ներկայացվել է Ազգային ժողով և Հանրապետության նախագահին:

Պալատի 2018թ. գործունեության արդյունքների վերլուծությունից հանգում ենք այն եզրակացության, որ հաշվեքննության օբյեկտների կողմից բյուջետային միջոցները և պետական սեփականությունը, հիմնականում, օգտագործվել են իրավական ակտերին, ինչպես նաև քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված գործարքներով սահմանված չափանիշներին և պահանջներին համապատասխան:

Ընդհանուր առմամբ, Պալատի կողմից 2018 թվականին իրականացված հաշվեքննության արդյունքներով հայտնաբերվել են 484.0 մլն դրամի չափով անհամապատասխանություններ ու խեղաթյուրումներ, որոնք, ըստ բնույթի, կարելի է դասակարգել հետևյալ խմբերի. ա) բյուջետային և հարակից օրենսդրության բնագավառում՝ 367.0 մլն դրամ կամ ընդհանուրի 75.8%-ը. բ) հաշվապահական հաշվառման վարման, հաշվետվությունների կազմման գործընթացում ՝ 67.5 մլն  դրամ կամ 13.9%. գ) սեփականության օգտագործման ընթացքում՝ 35.2 մլն դրամ կամ 7.3%. դ) գնումների գործընթացում ՝ 14.3 մլն  դրամ կամ 3.0%:

        Ինչպես երևում է բերված թվերից, արձանագրվածի  գերակշիռ մասը թույլ են տրվել բյուջետային և հարակից օրենսդրության բնագավառում: Տեղ են գտել  բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործման դեպքեր, նախահաշվով չնախատեսված կամ նախատեսվածից ավել կատարված ծախսեր, ինչպես նաև առանց համապատասխան հիմնավորող փաստաթղթերի կատարված ծախսեր: Ընդ որում, մեծ տեսակարար կշիռ են կազմել չհիմնավորված ծախսերը (66.7 %) և հիմնականում արձանագրվել են շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում իրականացված հաշվեքննությունների արդյունքներով: 

Հաշվապահական հաշվառման վարման, հաշվետվությունների կազմման գործընթացում հայտնաբերվածի հիմնական մասը պայմանավորված էր հաշվետվություններում անհրաժեշտ ցուցանիշների չարտացոլման կամ սխալ արտացոլման, ծախսերի սխալ դասակարգման, ինչպես նաև ծախսերը հիմնավորող փաստաթղթերին ներկայացվող պահանջների չպահպանման հետ և հիմնականում արձանագրվել են պետական ոչ առևտրային կազմակերպություններում, փակ բաժնետիրական ընկերություններում և վարչակազմերում իրականացված հաշվեքննությամբ: Ստուգմամբ ընդգրկված գրեթե բոլոր պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության նկատմամբ պետական լիազորված մարմնի կողմից պատշաճ վերահսկողություն չի իրականացվել: Վերահսկողական տարրերը բացակայել են նաև 100 տոկոս համայնքի բաժնեմասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերություններում: Պալատը գտնում է, որ լիազորված մարմինների կողմից օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների լիարժեք իրականացման դեպքում հնարավոր էր խուսափել անհամապատասխանություններից ու խեղաթյուրումներից կամ դրանք հասցնել նվազագույնի:

Սեփականության օգտագործման ընթացքում թույլ տրված անհամապատասխանություններն ու խեղաթյուրումները կապված են եղել գույքի անարդյունավետ կառավարման, գույքագրման տվյալների համեմատությամբ ավելցուկի ու պակասորդի առաջացման հետ: Որոշ դեպքերում հաշվեքննության օբյեկտները իրենց տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված գույքը վարձակալության կամ օգտագործման են հանձնել՝ չունենալով նման իրավասություն:

Ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների գնման գործընթացում հայտնաբերված անհամապատասխանությունները, հիմնականում, կապված են եղել գնման եղանակի ընտրության հետ. շատ դեպքերում նախապատվությունը տրվել է գնման ոչ մրցակցային ընթացակարգին:

Պալատի կողմից արձանագրված անհամապատասխանությունների ու խեղաթյուրումների 47.2%-ը հայտնաբերվել է  շինարարական աշխատանքների ֆինանսավորման համար հատկացված միջոցների նկատմամբ իրականացված հաշվեքննությունների արդյունքներով, որոնք հիմնականում աշխատանքների միավորի աշխատավարձի ու նյութերի ծախսի նորմաների, շինանյութերի գների, գործակիցների սխալ հաշվարկման, մեխանիկական սխալների, առանց սահմանված ընթացակարգի շինանյութի փոփոխման, աշխատանքների ծավալների ավել ներկայացման հետևանք են: Ինչը պայմանավորված է նրանով, որ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում, առանց համապատասխան հիմնավորումների և ընթացակարգերի, տեղի են ունենում նախագծա-նախահաշվային փաստաթղթերից էական շեղումներ, իսկ կատարողական ակտերով չեն արձանագրվում և նախարարության կողմից էլ ընդունվում են փաստացի կատարված աշխատանքները:

Հաշվեքննության արդյունքներով հայտնաբերված անհամապատասխանությունների ու խեղաթյուրումների վերլուծությունից կարելի է առանձնացնել դրանց առաջացման հիմնական պատճառներից մեկը, այն է` ծախսերի պատշաճ հիմնավորումն ապահովելու ուղղությամբ իրավասու մարմինների կողմից չի ցուցաբերվում բավարար հետևողականություն:

Պալատի կողմից հաշվեքննության օբյեկտներին ներկայացվել է 30-ից ավել առաջարկություն` ուղղված բյուջետային միջոցների, ինչպես նաև պետական և համայնքային սեփականության օրինական ու արդյունավետ օգտագործումն ապահովելուն: Առաջարկություններում, ի թիվս այլոց, անդրադարձվել է նպատակային ծրագրերը ոլորտային ռազմավարության իրականացման արդյունավետության ապահովման տեսանկյունից ներկայացնելու  խնդրին:

 Քննարկվող տարում Պալատի 2017թ. ֆինանսական հաշվետվությունները ենթարկվել են աուդիտի Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության՝ «Աուդիտ Պրո» ՓԲԸ-ի կողմից: Համաձայն աուդիտորական կազմակերպության եզրակացության` Պալատի ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացնում  ֆինանսական վիճակը 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ:

 Հարգելի պատգամավորներ, հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումն իր ուրույն տեղն ունի Պալատի առաջնահերթություններում, և  2018 թվականի տարեվերջին հաշվեքննողների համար անց են կացվել ֆինանսական հաշվեքննության վերապատրաստման դասընթացներ «ՀԾ-Հաշվապահ Հանրային հատված համակարգի գործնական կիրառում» և «Հաշվապահական տվյալների փաստաթղթային ստուգման ընթացակարգեր» թեմաներով:

Հաշվեքննիչ պալատը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ պալատի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ ապահովելով հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում   բյուջետային միջոցների օգտագործման օրինականության և արդյունավետության վերաբերյալ ժամանակին, մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվության ներկայացումը: Շնորհակալություն, ուշադրության համար:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Մենք, հաշվեքննիչ պալատի հաղորդումը տարեկան հաղորդումը քննարկել ենք նաև համապատասխան իրավասու մշտական հանձնաժողովում և այնտեղ նույնպես այդ թեմայով՝ որոշակի, հարցեր, պատասխաններ և պարզաբանումներ եղել են, բայց Ազգային ժողովի կանոնակարգը նախատեսում է դրա շարունակությունը Ազգային ժողովի նիստում: Եթե հարցեր մնացել են, խնդրեմ: Հարցեր պարոն Ավանեսյանին՝ Ալյոշա Գաբրիելյան ուրի՞շ: Չկա: Հարցերի համար՝ Ալյոշա Գաբրիելյան, խնդրեմ:

Ալյոշա Գաբրիելյան – Պարոն Ավանեսյան, բավականին ծավալուն գործունեություն եք իրականացրել, տարբեր ոլորտների ստուգումներ անցկացնելու ուղղությամբ, անցած տարիների համեմատ: Եղե՞լ են գործեր, որոնք շատ խնդրահարույց են եղել և ձեր կողմից ներկայացվել են իրավապահ մարմիններին, շնորհակալություն:

Էռնեստ Ավանեսյան -  Շնորհակալություն հարցի համար: 2018թ. նման դեպք չի եղել, գլխավոր դատախազություն չի ուղարկվել, պարզապես օրենքի համաձայն մենք ուղարկում ենք այդ նյութերը այն դեպքում, երբ դրանց մեջ առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ և հաշվետու տարում նման դեպք չի արձանագրվել:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Գաբրիելյան: Չէ, շնորհակալություն պարոն Ավանեսյան: Մենք պետական մարմինների զեկույցները, հաշվետվությունները, հաղորդումները Ազգային ժողովում քննարկում ենք կանոնակարգի 115-րդ հոդվածի համապատասխան, և հիմա, եթե կա՞ մտքերի փոխանակության ցանկություն, մենք կարող ենք անդրադառնալ ելույթներին: Մտքերի փոխանակության ցանկություն չկա: Դրանից հետո մենք ավարտում ենք՝ իհարկե եզրափակիչ ելույթների տեղ էլ կա, բայց եթե ուրիշ ելույթներ  չեն եղել, կարծում եմ՝ եզրափակիչ ելույթի նաև հնարավորությունն էլ է այդպես անիմաստ դառնում: Այսքանով ավարտում ենք հաշվեքննիչ պալատի 2018թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկումը Ազգային ժողովում, որևէ որոշում չի ընդունվում, և անցնում ենք օրակարգային հաջորդ հարցին: Անցնում ենք հիմա 2-րդ խումբ հարցերին՝ 2-րդ ընթերցմամբ ներկայացվող հարցերի շարքն է: Առաջինը՝ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագիծն է, Կառավարության կողմից այն լիազորված է ներկայացնել արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանը, խնդրեմ:

Արարատ Դանիելյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ: 2-րդ ընթերցմամբ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում  Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագիծը: Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, առանձին հոդվածներով անդրադառնալով արտակարգ դրության որոշակի հարցերին, հստակ նշում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Ուստի, կարևորելով արտակարգ դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները, արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը, մշակվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, նպատակ ունենալով սահմանել արտակարգ դրության գործողության ժամկետները, կարգավորել արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կիրառվող միջոցառումների, արտակարգ դրության ժամանակ Արցախի Հանրապետությունում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների հնարավոր սահմանափակումների հետ կապված առանձին հարցերը, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ուժերի օգտագործման սահմաններն ու նպատակները և այլն: Նախագիծը քննարկվել է Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստում և արժանացել խորհրդի հավանությանը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մանրամասն կարգավորել Արցախի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները` հնարավորինս բավարար երաշխիքներ սահմանելով արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների ապահովման համար: Նախագծի ընդունմամբ հստակ կսահմանվի, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ ԱՀ սահմանադրական կարգին սպառնացող վտանգի վերացումն անհնարին է առանց արտակարգ դրություն հայտարարելու: Նախագծի ընդունումը կհանգեցնի Արցախի Հանրապետության օրենսդրական դաշտում Արցախի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածով ուղղակի նախատեսված այն դրույթի իրագործմանը, որով սահմանվում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, ինչն էլ իր հերթին կհանգեցնի արտակարգ դրության իրավական ռեժիմի հետ կապված առանձնահատկությունների համապարփակ կարգավորմանը:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Մենք խորհրդարանում՝ Ազգային ժողովին 2-րդ ընթերցմամբ ներկայացված նախագծերը, քննարկում ենք կանոնակարգի 77-րդ հոդվածին համապատասխան, և այստեղ հարցեր տալու իրավունք ունեն այն պատգամավորները, ովքեր առաջարկություններ են ներկայացրել: Մենք առաջարկություններ չունենք, հետևաբար այսքանով՝ հիմնական զեկուցողը ավարտում է իր խոսքը և մեզ մնում է հարակից զեկուցումը լսել՝ տվյալ դեպքում գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը և այն Ազգային ժողովին է ներկայացնում, խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ժաննա Գալստյանը, խնդրեմ:

 Ժաննա ԳալստյանՀարգելի գործընկերներ, Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագծի առաջին ընթերցման ուսումնասիրելուց հետո, հանձնաժողովը որևէ առաջարկություն չի ստացել, ուստի, խնդրում ենք՝ 2-րդ ընթերցմամբ, ընդունել նախագիծը օրենքի տեսքով, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան Շնորհակալություն տիկին Գալստյան: Նույն նաև հիմնավորմամբ՝ այստեղ հարցեր չկան: Եթե կա մտքերի փոխանակման ցանկություն, կարող ենք հիմա գրանցել և անցնել ելույթներին, եթե չէ, երևի, եզրափակիչ ելույթի տեղ էլ չկա: Հիմա մենք կարող ենք անցնել քվեարկության: Պատգամավորներին խնդրում եմ ուշադիր լինել, քվեարկություն ենք հիմա իրականացնում՝  Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է:

Մենք անցնում ենք հաջորդ օրակարգային հարցին, կարծում եմ՝ մենք ժամանակ ունենք մեկ հարցին էլ անդրադառնալ՝ 2-րդ ընթերցմամբ: Հաջորդը մեր ցանկում՝ Պետական գույքի մասնավորեցման 2019-2022թթ. ծրագրի մասին հարցն է, և այն լիազորված է ներկայացնել՝ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար, պարոն Լևոն Գրիգորյանը, խնդրեմ:

Լևոն ԳրիգորյանՇնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ: Պետական գույքի մասնավորեցման 2019-2022թթ. ծրագրի մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է նախորդ նիստում՝ 1-ին ընթերցմամբ, օրենսդրությամբ սահմանված ժամկետներում առաջարկություններ պատգամավորների կողմից չենք ստացել: Սահմանված կարգով քննարկում ենք ունեցել 2-րդ ընթերցումից առաջ համապատասխան հանձնաժողովում, ուստի առաջարկում եմ այն ընդունել, որպես օրենք:

Աշոտ Ղուլյան Շնորհակալություն պարոն Գրիգորյան: Այստեղ, նույնպես մենք առաջարկություններ  չենք ունեցել, բայց որոշ խմբագրական բաներ եղել են չէ՞, ուղղած է, չէ՞:

Լևոն ԳրիգորյանՀա:

Աշոտ Ղուլյան Շատ լավ շնորհակալություն, Մենք հիմա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ենք լսելու՝ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյան, խնդրեմ:

Արամ ԳրիգորյանՇնորհակալություն, հարգելի գործընկերներ, Կառավարության լիազոր ներկայացուցիչը արդեն իսկ նշեց, որ 1-ին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել, ուստի մեր հանձնաժողովի նիստում նույնպես ստացել է իր հավանությունը՝ դրական եզրակացությունը: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն, պարոն Գրիգորյան: Այստեղ նույնպես հարցեր չունենք, բայց հնարավորություն ունենք դրան անդրադառնալ մտքերի փոխանակությամբ, եթե կա՞ ցանկություն: Ելույթի համար, խնդրեմ պատգամավոր Հովիկ Ջիվանյան:

Հովիկ ՋիվանյանՈղջույն բոլորին, այս օրենքի նախագիծը, դեռևս առաջին քննարկման ժամանակ, չնայած և հեղինակը, և հարակից զեկուցողը ասում են, որ առաջարկ չի եղել, ասեմ, որ առաջարկություն եղել է հենց այնտեղից՝ նախագիծը հետ վերցնելու, և բովանդակային նկարագիր տալու: Նախ՝ հասկանանք, թե ինչի մասին ենք խոսքում, որովհետև ըստ էության, այս օրենքի նախագծով առաջարկվում է հանրային սեփականություն հանդիսացող, կարծում եմ՝ բավականին մեծ արժեք իրենից ներկայացնող՝ գույքի ճակատագրին է վերաբերում, որը ցանկալի կլիներ և ասել եմ, որ փոխեք մեր գործունեության փիլիսոփայությունը և առաջարկել եմ սկսենք, միգուցե հենց այս նախագծից այս պահից չի եղել: Կարծում եմ՝ մասնավորեցման ծրագրի այս փիլիսոփայությունը չպետք է ընդունելի լինի և ժամանակն է, որպեսզի մենք անցնենք բովանդակային փիլիսոփայությանը: Մենք տեղյակ լինենք նախօրոք՝ ինչի մասին ենք խոսում, ինչ արժեքի մասին ենք խոսում և ինչ պայմանների մասին ենք խոսում, ինչ պայմաններով ենք ցանկանում մեր ես ինչ արժեքը մասնավորեցնենք այս կամ այն ձևով: Ես մասնավորեցմանը դեմ չեմ: Իհարկե, դա բնականոն ընթացք է, մենք պետք է դրան գնանք, բայց ես դեմ եմ կույր, առանց տեսնելու, առանց հասկանալու, ինչի մասին ենք խոսում, ուղղակի, մեխանիկական քայլերով առաջ գնալուն: Ես, բնականաբար դեմ եմ քվեարկելու օրենքի նախագծին և ավելին ասեմ, որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ կոչ կանեի իմ կոլեգաներին նույնպես քվեարկվել դեմ, որպեսզի մենք սկսենք նոր էտապից այս պրոցեսը, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Մենք ունենք եզրափակիչ ելույթի հնարավորություն, եթե Կառավարության լիազոր  ներկայացուցիչը ունի այդ ցանկությունը, խնդրեմ: Պարոն Լևոն Գրիգորյան՝ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար:

Լևոն ԳրիգորյանՇնորհակալություն: Իրականում, պարոն Ջիվանյանի հնչեցրած հարցադրումները եղել են նաև առաջին ընթերցման ժամանակ, բայց ընթացակարգով սահմանված մենք առաջարկություններ չենք ստացել, ուստի արձանագրել ենք այն, որպես մտահոգություններ: Պիտի փաստենք, որ բոլորի մտահոգությունը դրական եմ համարում՝ հանրային սեփականության կառավարման վերաբերյալ և պիտի փաստենք, որ մենք կույր ոչ մի ծրագիր չենք իրականացնում: Մասնավորեցումը այն ծրագրերից է Կառավարության ծրագրերի ցանկում, որը ենթադրում է Ազգային ժողովի հետ մի քանի քննարկումների և մի քանի հարաբերությունների ընթացակարգ: Մենք ներկայացնում ենք նախապես՝ օրենքով, այն ընկերությունների ցանկը, որոնք տեսնում ենք մասնավորեցման որպես օբյեկտ, այնուհետև տարվա կտրվածքով ուսումնասիրելով, վերստուգելով մասնավորեցված ընկերությունների պարտավորությունների կատարումը, հաշվետվություն ենք ներկայացնում Ազգային ժողովին, որը ուսումնասիրում է նաև հաշվեքննիչ պալատի կողմից և օրենքի տեսքով՝ ընդունվում և ներկայացվում է Հանրապետության նախագահի ստորագրմանը: Ընթացքում, ցանկացած մասնավորեցվող օբյեկտի վերաբերյալ տեղեկությունները հնարավոր է ստանալ, բոլոր պատգամավորները ունեն այդ իրավասությունը դիմել Կառավարությանը՝ այս կամ այն հարցադրմամբ կամ հարցապնդմամբ, այդ հարաբերությունների շրջանակներում կարող ենք ներկայացնել ցանկացած ընկերության ճակատագրի և հնարավորությունների մասին տեղեկությունները: Դժվար կլինի համաձայնվել Ձեր այն հիմնավորման հետ, որ հիմա օրենքի հետ միասին՝ անհրաժեշտ է ներկայացնել ընկերությունների արժեքները, որովհետև օրենքի ցանկում ընդգրկելով այս՝ տվյալ օբյեկտները, մենք իրավական հիմք ենք ստեղծում դրանց մասնավորեցման գործընթացը սկսելու համար, որովհետև ամեն առանձին ժամանակահատվածում ընկերությունները ունեն ֆինանսատնտեսական տարբեր ցուցանիշներ, այդ իսկ պատճառով մենք հիմք ենք ստեղծում և մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ ենք նախաձեռնում ընկերությունների մասնավորեցման համար: Թափանցիկությունը, երևի բոլորի համար տեսանելի է, և նախկինում ընդունված ծրագրի շրջանակներում և տեսանելի կլինի այս ծրագրի շրջանակում, ուստի մեկ անգամ ևս ես կոչ կանեի բոլոր պատգամավորներին ընդունել այն որպես օրենք:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն, պարոն Գրիգորյան: Ես սպասում էի, որ Ձեր առաջարկը ինչպիսին է այսինքն` քվեարկում ենք նախագծի համար: Շնորհակալություն, կարծում եմ՝ այսքանով մենք եզրափակում ենք քննարկումները նախագծի շուրջ: Հիմա, խնդրում եմ պատգամավորներին լինել ուշադիր: Ներկայացնում եմ Ազգային ժողովի որոշման նախագիշը՝ Պետական գույքի մասնավորեցման 2019-2022թթ. ծրագրի մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 20, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 1: Որոշումն ընդունված է: Կարծում եմ, պարոն Ջիվանյանի մտահոգությունները հաշվի առնելով մենք կփորձենք այս գործընթացը ավելի հրապարակային դարձնել: Շնորհակալություն:

Հարգելի գործընկերներ, կանոնակարգի պահանջներին համապատասխան, կես ժամանոց ընդմիջում ունենք՝ 13.00-ին վերսկսում ենք մեր աշխատանքները: Ընդմիջում:

Հարգելի գործընկերներ, Կառավարության հարգարժան անդամներ, շարունակում ենք՝ հունիսի 27-ի Ազգային ժողովի հերթական նիստը: Այս պահին, մեր օրակարգային հարցը՝ Արցախի Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին, Ազգային ժողովի կողմից հարցերի առաջադրման կետն է: Այս պահին Հանրապետության նախագահը գտնվում է շրջանում՝ անհետաձգելի այցով, կապված մեր արևելյան սահմաններում հրդեհների մեծ մասշտաբների հետ և պաշտպանության բանակի անխափան գործունեության հետ կապված հարցերով, դրա համար Կառավարությունը ամբողջ կազմով ներկա է՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ես հիմա խնդրում եմ պատգամավորներին գրանցվել հարցերի համար, և ընթացակարգը կարծում եմ՝ բոլորին պարզ է: Հարցերը տրվում են ամբիոնից՝ երկու րոպե է տրվում հարցի համար, պատասխանների համար երեք րոպե՝ ամբիոնից և արձագանքելու համար մեկական րոպե: Խնդրեմ, հարցերի համար: Գագիկ Բաղունց, Վարդգես Բաղրյան, Արամ Սարգսյան, Դավիթ Իշխանյան, Վարդգես Ուլուբաբյան, Գեղամ Ստեփանյան, Ալյոշա Գաբրիելյան, Էրիկ Հարությունյան, Վիլեն Սաֆարյան: Ես մի անգամ էլ ընթերցեմ, որպեսզի անհասկացություններ չլինեն: Հարցերի համար գրանցվել են պատգամավորներ՝ Գագիկ Բաղունցը, Վարդգես Բաղրյանը, Արամ Սարգսյանը, Դավիթ Իշխանյանը, Վարդգես Ուլուբաբյանը, Գեղամ Ստեփանյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Վիլեն Սաֆարյանը և Էրիկ Հարությունյանը: Բոլորին ենք գրանցե՞լ: Շատ լավ, սկսում ենք և հարցի համար ես հրավիրում եմ պատգամավոր Գագիկ Բաղունցին հաջորդը Վարդգես Բաղրյանն է:

Գագիկ ԲաղունցՀարգելի գործընկերներ, առաջին հարցս վերաբերում է բջջային կապի այսպես կոչված բազային կայանների կամ անտենաների ճառագայթման բնակչության համար անվտանգության խնդրին:

Հարցադրման դրդապատճառը Ստեփանակերտ քաղաքի բնակչության կողմից բողոքներն են, մասնավորապես Կրկժան թաղամասի և Սասունցի  Դավիթ փողոցի բնակիչներից: Իմ կողմից իրականացված տեղանքի նախնական ոչ գործիքային զննումը և աշխարհում ընդունված սանիտարական պահանջների ուսումնասիրությունը լուրջ կասկածի տեղիք են տալիս անտենաներից մինչև 50 մետր շառավղով հեռավորության վրա գտնվող բնակելի շենքերի բնակիչների վրա էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության անվտանգությունը:

Վերջերս Ազգային Ժողովում տեղի ունեցած Ղարաբաղ Տելեկոմ ընկերության ղեկավարի հետ ունեցած քննարկումների ժամանակ իմ կողմից բարձրացվել է այս հարցը, սակայն պարզվեց, որ չկան գործիքային չափումներով հիմնավորված անվտանգության երաշխիքներ:Նշեմ նաև, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում կատարվում են բազմաթիվ հաշվարկներ, փորձագիտական ուսումնասիրություններ անտենաների տեղադրումից առաջ և հետո և ամենամյա պրոֆիլակտիկ ստուգումներ: Ի պատասխան իմ հարցմանը Արցախի Հանրապետության հակահամաճարակային տեսչությանը (Հարությունյան Օֆելյա Ենոքի)՝ պարզվեց, որ մեր երկրում  ընդունված չեն և բնականաբար չեն գործում համապատասխան սանիտարական նորմերը: Նկատի առնելով ոլորտի անխուսափելի զարգացումն և ընդարձակումը, կարևորում եմբնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով, համապատասխան իրավական նորմերի ներդրման և արդյունավետ վերահսկողության անհրաժեշտությունը: Եվ երկրորդ հարցս. զարգացած երկրների կառավարությունները իրենց գործունեությունը կազմակերպում են այսպես կոչված ազգային նախագծերի կամ ծրագրերի շուրջ: Այսօր IT ոլորտի կարևորագույն նշանակությունը ակնհայտ է բոլորի համար: Չնայած Թումո, Արմատ, Սիներջի, Ինստիգեյթ և մի շարք ուրիշ մասնավոր կազմակերպությունների հերոսական ջանքերին, ոլորտը Արցախում այդպես էլ չի կայանում:Հակառակ 2010 թ. Ñնչեցված ամբիցիոզ ծրագրերին` համաձայն որոնց մենք այսօր Արցախում պետք է ունենայինք մինչև 2000 ծրագրավորող, այդ թիվը հիմա կազմում է մի տասնյակ մասնագետ: ՏՏ կենտրոնը իր համեստ բյուջեով/35 մլն դրամ ինչը համարժեք է 1 ոչ համարժեք մակարդակի ծրագրավորողի տարեկան աշխատավարձին/ ի վիճակի չէ շտկել դրությունը:

Ի՞նչ ծրագրեր է մշակում և պատրաստվում իրականացնել կառավարությունը և խնդրում եմ ճշտել կոնկրետ ինչ կառույց է վերահսկում այս ոլորտը և կոնկրետ ո±վ է պատասխանատվություն կրում նման վիճակի համար:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն, հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար, պարոն Լևոն Գրիգորյանը: Իմ գործընկերներին, խնդրում եմ տեղավորվել երկու րոպեում:

Լևոն ԳրիգորյանՇնորհակալություն հարցերի համար: Շատ կարևոր եմ համարում մեր բնակչության առողջության պահպանմանն ու անվտանգության միտված բոլոր հարցադրումներին: Պիտի ասենք, որ բջջային կայանների անվտանգության կամ մարդու առողջության վրա ազդեցության չափորոշիչներ կամ սանիտարական նորմեր, մենք վերջին տարիներին չենք ընդունել, բայց կա մի այլ հանգամանք, որ բոլոր այն սարքավորումները, որոնք ապահովում են հաճախականությունների հեռարձակում, կլինեն բջջային կայաններում, կլինեն այլ կայաններում, դրանք ստեղծվում և արտադրվում են համապատասխան միջազգային կանոնների համաձայն, այդ սարքավորումները բոլորը սերտիֆիկացվող սարքավորումներ են արտադրողների կողմից և սերտիֆիկացում են միայն ու միայն առողջությանը վնաս չպատճառելու պայմանը պահպանելու դեպքում: Մենք ուրախ կլինենք ունենալ ձեր ուսումնասիրությունները՝ համատեղ օպերատորի հետ և մեր մյուս մասնագետների հետ, կլինի առողջապահության ոլորտի, կլինի մեր տեխնիկական պատասխանատուն են, կփորձենք ուսումնասիրել և պատկերացնել Ձեր հնչեցված տարածքներում բնակչության առողջության վատթարացման կամ գանգատների հետ որևէ կապ ունի օպերատորի սարքավորումը, թե կապ չունեն: Եթե կապը լինի, մենք կփորձենք բոլոր գործիքակազմը Կառավարությունը կօգտագործի, որպեսզի այդ խոչընդոտները վերածվեն: Ինչ վերաբերում է 2-րդ հարցին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միայն Կառավարության միայն մի լիազոր մարմնի,  ինչպես Դուք ասեցինք՝ վերահսկողության կամ պատասխանատվության տիրույթում չէ, որովհետև ոլորտը սկսում է դպրոցից, սկսում է կրթական համակարգից, անցնում է նորարական փուլ, այնուհետև մեծ դերակատարություն ունի նաև բիզնես հանրությունը: Կառավարությունը պարբերաբար, իր հնարավորությունների սահմաններում ծրագրեր ընդունում է և այսօր մեն օրակարգում ունենք ընդգրկված Տեխնոլոգիաների պետական աջակցության մասին օրենքի նախագիծը, որը կներկայացնենք օրվա ընթացքում: Կառավարությունը այդ նախագծով առաջարկելու է 2 հիմնական աջակցության գործիք: Մեկը՝ հարկային արտոնությունների տրամադրման տեսքով, մեկը՝ Կառավարության կողմից ընդունվող, արդեն իսկ Կառավարության որոշումներով, տարվա բյուջետային հնարավորությունների շրջանակներում ընդունվող ծրագրերի միջոցով, որոնք կլինեն թե տեխնիկական աջակցության, թե նորարական ընկերությունների տեխնիկական աջակցության կամ դրամաշնորհային ծրագրերի տեսքով, թե կրթական մյուս բաղադրիչների ծրագրերի շրջանակներում:

Աշոտ ՂուլյանԱրձագանքո՞ւմ եք, պարոն Բաղունց: Գագիկ Բաղունց:

Գագիկ ԲաղունցԻնչ վերաբերում է առաջին հարցին, ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում ցանկացած ուսումնասիրություններին մասնակից լինելուն: Սակայն, ինչպես ես նշեցի անհրաժեշտ է գործիքային չափումներ, հետազոտություններ և նշեմ, որ հարցը ոչ թե, ասենք թե այդ նույն Ղարաբաղ Տելեկոմի օգտագործվող սարքերի ճառագայթած հզորության մասին է, այլ նրանց տեղադրման հանգամանքն է այստեղ կարևոր, որովհետև, ասենք թե կոնկրետ Մոսկվայի օրինակով՝ 15 հազար անտենաներ տեղադրելու հայտին, 3 հազարից ավելին ստացել են մերժում, որովհետև հետազոտությունները ցույց է տվել, որ այդ տեղադրումը վտանգավոր է շրջակա բնակիչների համար: Ես ոչ թե, այն գլխից համոզված եմ, որ դա վտանգավոր է տեղադրված, բայց, քանի որ մի կողմից կա բողոքներ, մի կողմից էլ անհրաժեշտություն կա նման հետազոտությունների: Ռուսաստանում արտադրվում են նման սարքեր, հնարավոր է արագ կազմակերպել և առավել ևս հետագայի նպատակներով:

Լևոն ԳրիգորյանՄենք վստահ ենք, որ բոլոր բազային կայանները և բոլոր հեռարձակվող կայանները տեղադրում են՝ հաշվի առնելով, այդ պահին գործող տեխնիկական պահանջները: Եթե տեղադրումից հետո՝ տարածքում արձանագրվում են որոշ խնդիրներ, ապա պատրաստ ենք թե գործիքային, թե տեխնիկական քննության առնել այդ ամեն ինչը և ներկայացնել հանրությանը: Սա երկարաժամկետ պրոցես է, որը որ պատրաստ ենք անել միասին:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն նախարար: Հաջորդ հարցի համար հրավիրվում է Վարդգես Բաղրյանը, թող պատրաստվի Արամ Սարգսյանը:

Վարդգես Բաղրյան – Շնորհակալություն: Ինձ և կարծում եմ՝ շատերին հետաքրքրում է, թե ի՞նչ փուլում է գտնվում մարզահամերգային համալիրի շինարարությունը: Կարո՞ղ եք նշել ժամկետներ, թե ե՞րբ կավարտվի շինարարությունը, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար, պարոն Կարեն Շահրամանյանը, խնդրեմ:

Կարեն Շահրամանյան – Շնորհակալություն հարցի համար: Արդեն երկրորդ տարին է, ինչ Ստեփանակերտ քաղաքի՝ նախկին Օկտյաբր կինոթատրոնի տարածքում ընդհանում է շինարարական աշխատանքներ, որտեղ նախատեսվում է ունենալ մարզահամերգային մեծ համալիր: Ասեմ, որ այդ ծրագիրը լրիվությամբ ֆինանսավորում է Տաշիր բարեգործական հիմնադրամը, Հայաստան Համահայկական հիմնադրամի խողովակներով: Արդեն նկուղային հարկի աշխատանքները ավարտված են, այս պահի դրությամբ հիմնական դահլիճի՝ երկաթբետոնի պատերի կառուցման աշխատանքներն են ավարտված և մոտ ժամանակներս դահլիճի ծածկի աշխատանքներն են իրականացնելու: Ի՞նչ է նախատեսվում ունենալ: Այնտեղ նախատեսվում է ունենալ  հիմնական դահլիճը, որը պետք է ծառայի ինչպես մարզական միջոցառումներին, այնպես էլ մշակութային միջոցառումների համար, այնուհետև նախատեսվում է ունենալ ժամանցի տեղեր՝ բոուլինգ է լինելու այնտեղ, լինելու են 100 տեղանոց կինոթատրոն: Նախատեսվում է նաև, որ այդ կինոթատրոնը պետք է լինի շատ ժամանակակից և կապված է լինելու՝ օնլայն Տաշիր բարեգործական հիմնադրամի և Երևանում, և Մոսկվայում գործող կինոթատրոնների հետ, և մեկ շաբաթվա ընթացքում նույն ֆիլմերը ցուցադրվելու են մեր մարզահամալիրում: Նախատեսվում է նաև ունենալ փոքրիկ սրճարաններ, ներսում լինելու են մեծ ցուցասրահներ, տարբեր ցուցահանդեսներ կազմակերպելու համար, բարեկարգ տարածքներ է լինելու, Լուսավորիչ փողոցի ուղղությամբ՝ նախատեսվում է ունենալ ամառային կինոդահլիճ, ֆիլմերի ցուցադրության համար: Հիմնականում, ըստ նախագծի նախատեսվում է այդ ծրագիրը ավարտել 2020թ. բայց ամեն ինչ կախված է ֆինանսավորման հետ, ինչպիսին կլինի ֆինանսավորումը, մենք պատրաստ ենք նշված ժամկետում իրականացնել այդ աշխատանքները: Ոչ մի տեխնիկական խնդիր չունենք, թե աշխատուժի, թե շինանյութերի մատակարարման հետ կապված: Ինձ թվում է՝ 2020թ. այն լրիվությամբ կավարտենք և կհանձնենք շահագործման:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, պարոն Բաղրյան: Չէ: Շնորհակալություն, պարոն նախարար: Հաջորդ հարցը՝ Արամ Սարգսյան, թող պատրաստվի Դավիթ Իշխանյանը:

Արամ Սարգսյան – Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ, Կառավարության անդամներ, ներկաներ: Ընթացիկ տարում, Ստեփանակերտում մեկնարկել են մատչելի բնակարանների ձեռք բերման ծրագիրը, թվով՝ 500 բնակարանների համար: Ի՞նչ ընթացքում են աշխատանքները ներկա փուլում և ի՞նչ ժամկետներ են սահմանված աշխատանքները ավարտին հասցնելու համար, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Այս հարցին էլ պատասխանում է քաղաքաշինության նախարար, պարոն Կարեն Շահրամանյանը, խնդրեմ:

Կարեն Շահրամանյան – Շնորհակալություն: Մենք նախանշել ենք, որ 2019թ. սկսվելու են մեծ բնակարանային շինարարությունը Ստեփանակերտ քաղաքում, որտեղ նախատեսվում է ունենալ, 500 բնակարանով երկու բնակելի թաղամաս: Առաջին բնակելի թաղամասը նախատեսվում է նախկին շինանյութերի կոմբինատի տարածքում ունենալ՝ 200 բնակարանով, երկրորդինը՝ Տիգրան Մեծ փողոցի վրա ունենալ 300 տեղանոց բնակելի տներ ու թաղամաս: Առաջին թաղամասի՝ շինանյութերի կոմբինատի, Թումանյան փողոցի վրա, նախագծային աշխատանքների առաջին փուլը ավարտված է և այսօրվա դրությամբ՝ կոնկրետ շինհրապարակում ընթանում են շենքերի տեղակայման աշխատանքները և արդեն աշխատանքները մոտ օրերս սկսվելու են: Կոնկրետ վաղվանից, երևի արդեն սկսվելու են աշխատանքները, որը ֆինանսավորում է, ինչպես գիտեք Սիլկապ Արմենիա ընկերության կողմից: 2-րդ թաղամասի նախագծային աշխատանքները ևս ընթանում են, այնտեղ մենք նախատեսում ենք ժամանակակից տեխնոլոգիաներով շենք, սեյսմակայուն, անվտանգության բարձիկների օգտագործմամբ, նախատեսվում է յոթ և ինը հարկանի շենքեր ունենալ՝ Տիգրան Մեծ փողոցի վրա և դրա ճարտարապետական մասը իրականացնում է Սանկտ Պետերբուրգի մեր հայրենակից, Աթայանցի ճարտարապետական արվեստանոցը, իսկ կոնստրուկտիվ մասը իրականացնում է, պրոֆեսոր Մելքումյանը՝ Երևան քաղաքից, որը նաև այդ տեխնոլոգիայի հենց համահեղինակն է: Հենց նախագծային աշխատանքներն ավարտելուց հետո՝ միանգամից սկսվելու աշխատանքները, երկրորդ՝ Տիգրան Մեծ փողոցի վրա:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, պարոն Սարգսյան: Չէ: Շնորհակալություն, պարոն նախարար: Հարցի համար հրավիրվում է Դավիթ Իշխանյանը, թող պատրաստվի Վարդգես Ուլուբաբյանը:

Դավիթ Իշխանյան – Կառավարության հարգարժան անդամներ, հարգելի գործընկերներ: Ես երկու հարց ունեմ. առաջին՝ հավանաբար, քաղաքաշինության նախարարին ուղղեմ: Վերջերս Քաշաթաղի շրջանում էի, Բարձերում հանդիպեցի շրջվարչակազմի ղեկավարի հետ, հաճելի անակնկալ էր, երբ որ լսեցի վարչակազմի ղեկավարից, բնակֆոնդի պակաս լինելու և անհրաժեշտության մասին: Ես կուզենայի իմանալ, գոնե, մեր հանրությանը տեղեկացնել առաջիկա ծրագրերի մասին, հատկապես բազմաբնակարան շենքերի կառուցման կամ վերանորոգման աշխատանքների մասին՝ Բերձոր քաղաքում: Երկրորդ հարցս վերաբերում է փառատոնների գաղափարին և փառատոնների անցկացմանը: Ես կուզենայի իմանալ, թե ի՞նչ սկզբունքներով են և ինչպի՞սի կարգով են անցկացնում մեր երկրում փառատոնները, ինչպի՞սի արդյունավետություն ենք մենք ունենում: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը, երկրորդ հարցին՝ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի նախարարը կպատասխանի:

Կարեն Շահրամանյան - Շնորհակալություն: Այս պահի դրությամբ՝ Բերձոր քաղաքում, 2019թ, ավարտելու ենք մեկ հանրակացարանի շենքի վերակառուցում բնակելի շենքի օբյեկտների աշխատանքները, այսինքն՝ հանրակացարանային շենքը վերակառուցվում է առանձին բնակելի տների: 2019թ. այն ավարտվելու է և հանձնվելու է շահագործման: Կա ևս մեկ շենք, որի տանիքի վերակառուցման աշխատանքներն ավարտել ենք և ինչքան գիտեմ ներդրումային հիմնադրամի ծրագրով այնտեղ սկսվելու են բնակարանային շենքերի կառուցում: Նույն հանրակացարանային շենքեր, արդեն բնակիչներին վերաբնակեցրել են, շենքը գտնվում է ազատ վիճակում, նախագծանախահաշվային թղթերը պատրաստ են և այնտեղ ևս սկսվելու են վերակառուցման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, մնացած մեր բնակարանային ծրագրերով՝ պետական սոցիալապես անապահով ընտանիքների համար, մեր ծրագիրը իր բնական հունով ընդանում է, թե բազմազավակների, թե զոհված ազատամարտիկների ընտանիքների, թե երկկողմանի ծնողազուրկ երեխանների համար: Այստեղ ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, պարոն Իշխանյան: Չէ: Շնորհակալություն, պարոն նախարար: Երկրորդ հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարար, պարոն Լեռնիկ Հովհաննիսյանը, խնդրեմ:

Լեռնիկ Հովհաննիսյան – Շնորհակալություն: Փառատոնների կազմակերպման հետ կապված որևէ իրավական նորմ, որևէ չափորոշիչներ չկան՝ ոչ Արցախի Հանրապետությունում, ոչ Հայաստանի Հանրապետությունում: Մենք կազմակերպել ենք ընդամենը մեկ փառատոն, կոնկրետ մեր նախարարությունը՝ գինու փառատոնն է, իսկ մնացած փառատոնները կազմակերպվում են կամ այլ պետական գերատեսչությունների կողմից, ինչպես օրինակ գյուղնախարարությունը կազմակերպում է բերքի տոնը: Մյուսներն էլ կազմակերպում են տարբեր հասարակական կազմակերպությունների՝ հիմնադրամների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, այսինքն՝ հստակ որևէ կանոնակարգված չափորոշիչներ կան՝ գոյություն չունեն: Ասեմ, որ եթե, եթե դիմում են մեզ ինչ-որ աջակցության խնդրանքով, այդ թվում նաև մեթոդաբանական, ապա մենք մեր հնարավորության սահմաններում այս օգնությունը ցուցաբերում ենք: Օրինակ՝ անցած տարի, ժենգյալով հացի փառատոնի, որը կազմակերպվել է Հաթերք հիմնադրամի կողմից, մեր աշխատակիցների կողմից կատարված դիտարկումները հաշվի առնելով՝ այս տարի, համապատասխան պատասխանատների հրավիրել ենք նախարարություն և համապատասխան ծրագրով և կանոնակարգով օգնել ենք, որպեսզի էլ ավելի՝ ժենգյալով հացի փառատոնը չդառնա, կոպիտ ասած շուկայի, այլ կրի իր մեջ փառատոնի բուն գաղափարը:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, պարոն Իշխանյան, խնդրեմ:

Դավիթ Իշխանյան – Շնորհակալություն, պատասխանի համար: Կարծում եմ՝ կառավարությունը այստեղ որոշակի անելիքներ պիտի ունենա, թե Կառավարությունը, թե պետությունը իր կարգավորիչ իր դերը պիտի փորձի ստանձնի, որովհետև այն փիլիսոփայությունը, այն սկզբունքները՝ միջազգային փորձ և այլն, այդ փառատոնների անցկացման առումով՝ անհրաժեշտ են նաև մեր համար: Այսինքն՝ այդ փառատոնների գաղափարը ոչ թե պիտի արժեզրկենք, գուցե մի քիչ կոպիտ եմ ասում, այլ  պիտի ավելի արժևորենք, որ դառնա ժողովրդի համար տոնախմբություն, ինչու չէ նաև նյութական, տնտեսական որոշակի շարժ և այլն: Այդ առումով՝ ակնկալում եմ, առաջիկայում որոշակի կարգի մշակում և նաև միջամտության ու կարգավորիչ դերի ստանձնում:  Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, պարոն Հովհաննիսյան, խնդրեմ:

Լեռնիկ Հովհաննիսյան – Ցանկացած փառատոն լինում է իր առանձնահատկությունը, կարող է այդ փառատոնը նվիրված լինի ոչ մշակութային նյութական ժառանգության պահպանում և հանրահռչակմանը՝ սա մի առանձնահատկություն, կարող է նվիրված լինել մեկ այլ ոլորտի, այդ իսկ պատճառով, հանրության տարբեր շերտերի կողմից կազմակերպված փառատոնները, սահմանափակումները, չգիտեմ, կարծում եմ՝ պետք է լինել զգույշ և պետք է պահպանել այդ ապակենտրոնացման սկզբունքը:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն պարոն նախարար, կարող եք նստել: Հարցի համար հրավիրվում է, պատգամավոր Վարդգես Ուլուբաբյանը, թող պատրաստվի Գեղամ Ստեփանյանը:

Վարդգես Ուլուբաբյան – Շնորհակալություն: Հարգելի Կառավարություն, երկու հարց ունեմ, երկուսն ել հին արմենավանին է վերբերում: Անձրևներից հետո՝ հին արմենավանի փողոցը ուղղակի անանցանելի է, ես իմ մեքենայով շատ դժվարությամբ եմ անցնում կամ, ուղղակի այնտեղ չեմ գնում մեքենայով: Հիշում եք, որ Ֆրանսուա Ռոշբուլանը մարզահրապարակ է սարքել իրա հաշվին, հիմա այդ մարզահրապարակ ես, ուղղակի մտածում եմ, որ հանկարծ այդ մարդը այցելի ու տեսնի, ինչ տպավորություն կստանա մեզանից, մեր ժողովրդի մասին, ինչ կմտածի: Այսինքն՝ նստատեղերը լրիվ ջարդված: Ես տեսել եմ, մեր մարզադաշտում հանված նստատեղերը: Նորմալ վիճակում է՝ նկատել եմ, միգուցե օգտվենք առանց մեծ ծախսերի վերականգնենք: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Հարցերին պատասխանում է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Կարեն Շահրամանյան – Իրոք, վերջերս Ստեփանակերտ քաղաքում տեղացած հորդառատ անձրևներից, ծայրամասային զգալի փողոցներ դարձել են անանցանելի, այն փողոցները, որոնք խճապատ ծածկով են: Ստեփանակերտի քաղաքապետարանի բյուջեում կան անհրաժեշտ գումարներ: Վերջերս հոդվածների փոփոխություններ է կատարվել ևս ավելացել է այդ գումարը, երևի մոտ ժամանակներս կսկսեն այդպիսի փողոցների խճապատման աշխատանքները: Ինչ վերաբերում է 2-րդ հարցին՝ արմենավանի մարզադաշտի հետ, իրոք մարզադաշտը, երբ հանձնվել է շահագործման, շատ գեղեցիկ էր, բայց այսօր հաճախելով այդ մարզադաշտ՝տխուր իրավիճակ է այնտեղ տիրում, կապված ջարդված նստատեղեր առումով: Խոսում սա նրա մասին, որ մեր բնակիչները հանրային սեփականության նկատմամբ ընդհանրապես վերաբերմունք չունեն, ինչ հանրայինն է, ուրեմն իրենցը չէ և կարելի է ջարդել, կոտրել և նորից պահանջել, որպեսզի նորը դնել տեղը: Մենք կանդրադառնանք այդ հարցին: Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում, մեր կողմից, վերջին ժամանակներս Կոնիֆայի շրջանակներում ձեռք են բերվել այդպիսի նստարաններ, որոնք մի քիչ ավելացել են և  իմ կարծիքով՝ կհերիքի այդտեղ նորը տեղադրել,բայց այս հարցի շուրջ ես իմ մտահոգությունն եմ հայտնում և կարելի է նույն արմենավանի բնակիչների հետ տանել աշխատանքներ, որպեսզի հետո նորից չկրկնվի նման դեպքեր:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, պարոն Ուլուբաբյան: Չէ: Շնորհակալություն պարոն նախարար:  Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը, թող պատրաստվի Ալյոշա Գաբրիելյանը:

Գեղամ Ստեփանյան – Հարգելի ներկաներ, հարցս վերաբերում է 2015թ. հունիսի 8-ի Կառավարության որոշմանը, որի համաձայն Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային, բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին, բնակելի տներ կառուցելու նպատակով, անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվում մինչև 3 միլիոն դրամի չափով: Աջակցության տրամադրման նախապայմաններից մեկը՝ սեփականության իրավունքով տան առկայությունն է, որի շինարարական աշխատանքները առնվազն 50 տոկոսով պետք է ավանդ վերցնել: Ինձ են դիմել մի շարք քաղաքացիներ, մասնավորապես Նոր Շահումյանի շրջանից, որոնց այս ծրագրից օգտվելու համար խոչընդոտում է հետևյալ հանգամանքը. սեփականության իրավունքով առկա բնակելի հողամասը ձեռք է բերվել տան շինարարական աշխատանքների մոտ 15,20 տոկոսի կատարված լինելու, պատրաստ լինելու հանգամանքով: Այսինքն՝ հիմքը և պատերը արդեն եղել են տարածքում: Ծրագրի շահառուն դառնալու մերժումը, պայմանավորված է լինում այդ 50 տոկոս շինարարական աշխատանքները ոչ զրոյից սկսելու հանգամանքով: Ինչքանո՞վ է այս հիմնավորումը ճիշտ և արդյո՞ք նպատակային չենք համարում՝ այս հարցում, հնարավորություն տալու օգտվելու նման խնդիրներ հետ առնչվող մեր քաղաքացիներին: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար, պարոն Սամվել Ավանեսյանը:

Սամվել Ավանեսյան – Շնորհակալություն հարցի համար: Իրականում, ինչպես նշեցինք գործում է 2015թ. 2-րդ կիսամյակից և մենք բազմիցս առիթ ենք ունեցել նշելու ծրագրի դրական ազդեցությունը, խթանիչ հանգամանքը՝ գյուղական բնակավայերում երիտասարդ ընտանիքների կողմից, նոր բնակֆոնդի ձևավորելու հարցում: Ինչ վերաբերում է վերաբնակեցվող բնակավայերին, ապա այնտեղ պետք է հասկանալ, որ վերաբնակեցվող ընտանիքների բնակարանային հարցերի լուծվածության աստիճանը, եթե դա նոր հողամասի ձեռք բերման և այդ հողամասի վրա առկա՝ նախկինում գոյություն ունեցող բնակելի տան, այսպես ասենք, ավերակներ ասենք կամ կիսակառույց ինչ-որ շինություն ասենք: Փաստորեն, այդ ծրագիրը ունի հստակ սահմանում, որ դեպքում է հնարավոր՝ որ դեպքում է, որ դու ունես հնարավորություն, որ դու հանդիսանաս այդ ծրագրի շահառուն: Դեպքը, որը որ Դուք նշում եք, իրականում, երևի թե նման դեպքեր շատ կլինեն վերաբնակեցվող բնակավայերում, կարելի է առանձին քննարկել և ինչ-որ լուծումներ գտնել, բայց, ուղղակի եթե մենք ասենք, որ այ այդ դեպքերում էլ ես ծրագրից իրավունք կստանամ մեր հայրենակիցները օգտվելու, ապա շրջանակները ծրագրի շահառուների սարսափելի կմեծանա, և իրականում, խնդիր կառաջանա այդ ծրագրի ժամանակի մեջ իրականացման հետ: Այսինքն՝ շահառուների թիվը կտրուկ կաճի և հարց կառաջանա. արդյո՞ք մենք ի վիճակի ենք այդ քանակի՝ առանձին-առանձին ծրագրեր ֆինանսավորելու: Ի՞նչի եմ ասում սա, որովհետև հասկանալով աջակցության չափը և աջակցության դեպքերը տարբեր քաղաքացիների մասով պետք է որոշակի ձևով դեֆիրինցածված լինի: Շրջաններում առանձին ծրագրեր է իրականացվում՝ կապված շինանյութի տրամադրման և այլ կարգի աջակցություններից: Այդ քաղաքացիները զրկված չեն հնարավորությունից, պետության կողմից որևէ տեսքով աջակցություն ստանալուց: Նորից եմ կրկնում, կարելի է քննարկել, կարելի է հասկանալ ի՞նչ ծավալների մասին է խոսքը, ի՞նչի, որովհետև դա հնարավոր չի լինելու դա տարածել միայն Ձեր նշած շրջանների վրա կամ վերաբնակեցվող շրջանների վրա: Եթե մենք սահմանենք, որ նման դեպքերում էլ են հնարավորություն ստանում օգտվել այդ ծրագրից, ապա պետք է հասկանանք, որ դա վերաբերվելու է ամբողջ Արցախի Հանրապետությանը:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, խնդրեմ Գեղամ Ստեփանյան:

Գեղամ Ստեփանյան - Շնորհակալություն: Խոսքը վերաբերում է ոչ վերաբնակեցման ծրագրով բնակարան ձեռք բերած կամ հողատարածք ձեռք բերած, այլ ուղղակի, եթե ձեռք է բերվել սեփականության իրավունքով՝ այս պարագայում նույնիսկ հավանական շահառուները չունեն վերաբնակեցման կարգավիճակ, ուղղակի գրանցվել և բնակվում են տվյալ շրջանում: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Հաջորդ հարցի համար հրավիրվում է, պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, թող պատրաստվի Վիլեն Սաֆարյանը:

Ալյոշա Գաբրիելյան – Հարգարժան կառավարության անդամներ, գործընկերներ: Ուզում եմ, շնորհակալություն հայտնեմ, բոլոր նրանց ովքեր, որ դերակատարություն են ունեցել Կոնիֆայի շրջանակներում Արցախում կազմակերպված այդ գործընթացին, հատկապես պետնախարարին, որը հանձնաժողովի նախագահն էր: Միանգամից փոխվել է միանգամայն և շրջկենտրոնների տեսքը, այդ մարզադաշտերը դարձել են ոչ միայն մարզական կենտրոններ նաև այն ժողովրդից ցանկալի ու սիրած վայրերից մեկն է: Մի բան է ստեղծելը, մի բան է պահպանելը: Ես գտնում եմ, որ այն պահպանելու համար, այն կարգավիճակը, որ ունեն մարզադաշտերի ղեկավարությունը, անձնակազմը շատ փոքր են, քանզի ծավալները մեծացել են՝ կոնկրետ Ասկերանում և խոտածածկույթի պահպանության և սպասարկման համար: Կխնդրեի, որպեսզի հաշվի առնվի այս ամենը և արդյո՞ք Կառավարությունը ունի նամն մոտեցում թե ոչ: Երկրորդ հարցս, գյուղատնտեսության նախարարին է ուղղված՝ պարոն Միրզոյան: Այս պահին ընթանում է հացահատիկային մշակաբույսերի հավաքման ,բերքի հավաքման եռուն շրջանը: Ես կուզենայի իմանալ ընթացքի մասին որոշակի տեղեկություններ, արդյունքները համեմատելով նախորդ տարվա հետ: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան: Առաջին հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը:

Նարինե Աղաբալյան – Շնորհակալություն: Իսկապես, Կոնիֆայի հովանու ներքո՝ անցկացված Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը առիթ դարձավ, որպեսզի մեր հանրապետության 4 մարզադաշտերը բերվեն պատշաճ մակարդակի և առաջիկայում այդ մարզադաշտերում անց են կացնելու նաև համահայկական խաղերը, մենք պիտի կարողանանք ապահովել դրանց շարունակական շահագործումը: Իրականում մենք խնդիր ունենք մարզադաշտերի պահպանման և շահագործման հետ կապված՝ իրավական կարգավորման խնդիր, որովհետև այդ մարզադաշտերը տարբեր համայնքներում գտնվում են տարբեր ենթակայությամբ. ասենք մի դեպքում քաղաքապետարանի, մի դեպքում մարզադպրոցի: Նախ` պետք է այդ հարցը հստակեցնենք և առաջիկայում այդ հարցի վերաբերյալ, մեր կողմից ընդունվելու են համապատասխան որոշումներ: Չի բացառվում, որ ստեղծվեն նաև կոնկրետ այդ մարզադաշտերով զբաղվող իրավաբանական անձեր, որպեսզի կարողանանք պահապանել, և չունենանք այն պատկերը, ինչ-որ ունենք  այսօր՝ հին արմենավանի այդ մարզահրապարակը, այսինքն՝ այդ մարզական կառույցների տնտեսությունը ևս պետք է պահպանող և շահագործող ինչ-որ կոնկրետ, հստակ իրավասություն սահմանել, և նաև ֆուտբոլի զարգացմանն ուղղված հետագա մեր քայլերը նույնպես նպաստելու են, որպեսզի այդ մարզադաշտերը միշտ լինեն պատշաճ վիճակում:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, պարոն Գաբրիելյան: Ալյոշա Գաբրիելյան:

Ալյոշա Գաբրիելյան – Շնորհակալություն պատասխանի համար, բայց ես խնդրում եմ ուշադրության կենտրոնում պահել մի բան, հաճախակի եմ լինում Ասկերանի մարզադաշտում, այսօր խոտածածկը գույնը փոխել է և գտնվում է շատ ծանր կացության մեջ, որովհետև այն արտեզյան ջրհորից է, որ մղում է ջուրը՝ չկա, բացակայում է, իսկ իրենք հնարավորություն չունեն, որպեսզի այն ջրեն: Խնդրում եմ, պահել ուշադրության կենտրոնում, այլապես տեսքը փոխվելու է:

Աշոտ Ղուլյան - Խնդրեմ, կարող եք արձագանքել:

Նարինե Աղաբալյան - Այո, մեր մյուս մարզադաշտերում հիմնականում արհեստական խոտածածկ է՝ Մարտակերտում և Ասկերանում ունենք բնական խոտածածկ, այո այդ ուղղությամբ ևս, խոսքը դրա մասին է, որ ունենանք: Հիմա, օպերատիվ միջոցներ կձեռնարկվեն, բայց դա իրավական կարգավորման դեպքում կարծում եմ՝ մշտական ուշադրության տակ կլինի:  

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Երկրորդ հարցին պատասխանում է՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, պարոն Ժիրայր Միրզոյանը, խնդրեմ:

Ժիրայր Միրզոյան – Շնորհակալություն հարցի համար: Ընթացքի մեջ է հացահատիկի բերքահավաքը, օպերատիվ տվյալներով 60-7700 հեկտար ունենք  հնձման ենթակա տարածքներ, որի զգալի մասը ցորենն ու գարրին են, 2200 հեկտարի չափով հաճար, սրանք գարնանացան, որպես մշակաբույս՝ հաճարը, բայց բոլորը հնձման ենթակա են, բացի բարձր լեռնային գոտուց, մնացած տարածքներում սկսված են, իսկ հարթավայրային գոտում, գրեթե ավարտել ենք բերքահավաքը: Միջին բերքատվությունը ցորենի և գորու միասն կազմում է 17,5 հեկտարից, նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ, այն պակաս է 1,5 ցենտներով՝ եղել է 19 շրջանակներում է եղել: Հավաքված է 85 հազար տոննա համախառն բերք՝ ցորենի և գարու: Սրանք օպերատիվ տվյալներ են, որոնք օրական ռեժիմով ստանում ենք շրջանների վարչակազմերից, իսկ վերջում մենք բերքահավաքը ավարտելուց հետո՝ վերջնական հաշվառում ենք իրականացնելու և ամփոփ ներկայացնելու ենք: Հիմնական խնդիրները, որոնք ազդել են գյուղատնտեսության վրա դա տեղումների աննախադեպ ցածր քանակն է: Եթե, օրինակ` Ստեփանակերտի փողոցները հեղեղվում են տեղումներից և դառնում են անանցանելի, ճիշտ հակառակ պատկերն է հարթավայրային գոտում: Հունիս ամսվա տեղումները միջինից պակաս են եղել՝ մոտ 70 տոկոսով՝ Ասկերանի, հարթավայրային գոտին 25 տոկոսով, Մարտունին ավելի քիչ, Մարտակերտի մի քիչ ավելի շատ, իսկ հունիս ամսվա արդեն 26 օրվա տեղումների միջին քանակը, կոնկրետ Մարտունիում զրո է եղել, երբ նորման 80 միլիմետր է, Ասկերանում 4,5, երբ նորման 90-ից բարձր է, Մարտակերտում՝ մի քիչ հարթավայրային գոտում, մի քիչ ավելի բարձր, նորմայի 40 տոկոսով: Ընդհանուր առմամբ, տեղումների լուրջ խնդիր ունենք, ինչը ազդում է ոռոգման այլ համակարգերի վրա, որոնք սնվում են հիմնականում մթնոլորտային տեղումներից, այսինքն՝ հիմնական պատճառը եղել է խոնավությունը:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Գաբրիելյան: Չէ: Շնորհակալություն, պարոն նախարար: Հարցի համար հրավիրում է պատգամավոր Վիլեն Սաֆարյանը, թող պատրաստվի Էրիկ Հարությունյանը:

Վիլեն Սաֆարյան – Առաջին հարցս վերաբերում է փոքր ՀԷԿ-երի շահագործման այն ջրաչափիչներին տեղադրմանը, պարոն նախարարը խոստացել էր, որ մայիսի վերջին բոլոր ՀԷԿ-երը պետք է ունենան ջրաչափիչները: Ի՞նչ վիճակում է այդ գործընթացը, և Ձեր խոտման համաձայն՝ քա՞նի տնտեսվարողներ կզրկվեն իրենց լիցենզիաներից՝ ջրաչափիչների չտեղադրելու պայմանում:  Երկրորդ հարց, ճիշտն ասած չգիտեմ ում է ուղղված, բայց հարցս վերաբերում է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի բնակիչների մի ստվար խմբի դիմումին, որ հատկապես գիշերային ժամերին հնարավոր չէ օգտվել շտապ օգնության ծառայություններից, որպեսզի օգտվենք ծառայություններից մեկը պետք է դիմավորի մեքենային այն ասֆալտի հատվածում, իսկ այդ մասից մինչև դպրոցի մոտի թաղամասը կիլոմետրից ավել տարածք է: Տարածքում բացակայում են կողմնորոշիչներ և ցուցատախտակ: Բնակիչները դիմել են համապատասխան կազմակերպությանը ցուցատախտակներ տրամադրելու համար և ստացել են այսպիսի պատասխան, որ դրանք կտեղադրվեն ցուցատախտակների տեղադրման աշխատանքները կիրականացվեն 2020թ. նախագահական ընտրություններից հետո: Հարց է առաջանում՝ կախված ընտրության արդյունքների՞ց, թե բնակիչները ինչպե՞ս իրենց կպահեն, փաստաթուղթը իմ մոտ է, խնդրեմ. Ստեփանակերտի համայնքային ծառայության ՓԲԸ–ը՝ ի դեմս  Ա. Մեսրոպյանի: Նախագահի ընտրություններից հետո, վերահասցեավորում մասին էլ է այդտեղ խոսում, նախագահի անունով փողոց պետք է անվանակոչվի՝ նախկին նախագահի, թե ապագա կամ չգիտեմ, ով ինչպես կքվեարկի:

Աշոտ Ղուլյան – Առաջին հարցին պատասխանում է՝ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար, Ֆելիքս Գաբրիելյանը:

Ֆելիքս Գաբրիելյան – Շնորհակալություն հարցի համար: Ինչպես մենք՝ տարվա սկզբից նշեցինք, որ նախատեսված է այդ կարգի ծրագիր, փոքր ՀԷԿ-երի ջրաչափերի մշտադիտարկման համակարգի ստեղծման մասով՝ հիմա այդ ցուցադրական պարապմունքը անցկացնելուց հետո, սկսեցինք մեր համապատասխան գործողությունը: Այսօրվա դրությամբ ես կտեղեկացնեմ, որ 90 տոկոսով այդ ջրաչափերը տեղադրված են: Տեսչությունը համապատասխան աշխատանք է կատարում: Մենք ինչ խոստում տվել ենք այդ խոստումն էլ կատարելու ենք, եթե այն ընկերությունները, որոնք կհայտնեն իրենց կարծիքը, որ ցանկություն չունեն տեղադրել այդ ջրաչափերը, մենք կկասեցնենք այդ ջրօգտագործման թույլտվությունը և կունենանք այն արդյունքը, որը մենք ենք ցանկանում: Այսօրվա դրությամբ՝ 90 տոկոսով այդ ջրաչափերը տեղադրված են, տեսչությունը կատարում է համապատասխան աշխատանք, աշխատանքը կատարելուց հետո՝ սկզբնական շրջանում, արդյունքները ներկայացնելուց հետո, մենք կունենանք վերջնական որոշումը: Այսօրվա դրությամբ՝ 90 տոկոսով այդ ջրաչափերը տեղադրված են:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Սաֆարյան: Վիլեն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան – Պարզապես, ես նկատի ունեի Ձեր ասած ժամկետները՝ խոստացել էիք մայիսի վերջի դրությամբ, մի 2 օր հետո հունիսի վերջ: Ես չեմ պնդում, որ պարտադիր ինչ-որ պատժիչ միջոցներ, քայլեր ձեռնարկեք չտեղադրողների նկատմամբ, պարզապես հարկավոր է կատարել խոստումը:

Ֆելիքս Գաբրիելյան – Մեզ համար կարևոր է մեր խոստումը: Կա իրավական դաշտ, այդ իրավական դաշտում կա վարչական տուգանքի՝ առաջին քայլը հենց վարչական տուգանքն է, նրանից հետո կասեցման հարց է առաջանում: Մենք այդ իրավական դաշտով ենք շարժվում և համոզված եղեք, որ այդ իրավական դաշտում մենք կհասնենք վերջնական արդյունքի:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Երկրորդ հարցին պատասխանում է քաղաքաշինության նախարար, պարոն Կարեն Շահրամանյանը:

Կարեն Շահրամանյան – Շնորհակալություն: Այդ հարցը ինչպես գիտեք, գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության խնդիրների շրջանակներում: Ես այդ հարցը կփոխանցեմ Ստեփանակերտի քաղաքապետարանին և հետամուտ կլինենք, անվերապահորեն այդ խնդրի իրականացմանը և լուծմանը:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Սաֆարյան: Վիլեն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան – Ես կարծում եմ՝ այս հարցի վերաբերյալ, երևի ամենաքիչ պատասխանը կարող է տալ քաղաքաշինության նախարարը:

Աշոտ Ղուլյան – Դրա համար էլ ճիշտ պատասխանը տվեց: Շնորհակալություն: Եզրափակիչ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Էրիկ Հարությունյանը, խնդրեմ:

Էրիկ Հարությունյան – Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգելի ներկաներ: Բնակարանային խնդիրը մեր հանրապետությունում շարունակում է մնալ առաջնային խնդիրներից մեկը: Մարտ ամսին՝ Շուշիում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշվել է 45 բնակարանների շահագործման մասին, որի մի մասը կտրամադրվի բազմազավակ ընտանիքներին և այլ կարգավիճակ ունեցող մարդկանց, իսկ մյուս մասը հիփոթեքային վարկավորմամբ բնակիչներին: Ցանկանում եմ իմանալ՝ ե՞րբ կսկսվի շինարարական աշխատանքները: Երկրորդ հարցս վերաբերում է փախստականներին շինանյութերի տրամադրմանը, ավելի կոնկրետ նրանց ցուցակագրմանը, սոցիալական ապահովության բաժիններում որոշ շինանյութեր տրամադրելու համար, որի գործընթացը, եթե չեմ սխալվում սկսվել է նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներից: Արդյո՞ք կտրամադրվեն այդ շինանյութերը և ե՞րբ: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, երկրորդ հարցին՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարը կպատասխանի:

Կարեն Շահրամանյան – Այդ հարցը բարձրացվել է Շուշիի վարչակազմում, մենք հայտարարել ենք, որ վերակառուցման աշխատանքները սկսելու ենք: Ասեմ, որ դրա նախագծի պատվիրատու է հանդիսացել Արցախի ներդրումային հիմնադրամը՝ դեռևս մի քանի տարի առաջ էր մշակվել այդ նախագիծը, բայց հաշվի առնելով, որ բացակայում է շենքի տանիքը, և այնտեղ՝ այս տարիների ընթացքում, կոնսուլտատիվ էլեմենտների փոփոխություններ են տեղի ունեցել, նշված նախագիծը տրվել է վերամշակման և այս պահի դրությամբ գտնվում է վերամշակման ավարտման փուլում: Ավարտելուց հետո՝ սկսվելու են աշխատանքները ներդրումային հիմնադրամի միջոցների հաշվին:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Հարությունյան: Շնորհակալություն, պարոն նախարար: Երկրորդ հարցին պատասխանում է՝ աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման հարցերի նախարար, պարոն Սամվել Ավանեսյանը:

Սամվել Ավանեսյան – Շնորհակալություն: Իրոք, դա մի նոր ծրագիր է կարելի է ասել, համենայնդեպս  մեր նախարարության կողմից իրականացվող նոր ծրագրերից մեկն է՝ 2018թ. ընթացքում, առաջին անգամ իրականացվեց: Որոշակի սկզբունքներ դրվեց այդ ծրագրի տակ: Ամենակարևորը նա էր, որ նախարարությունը ինքնուրույն չփորձեց աշխատել մեր քաղաքացիների հետ, այլ փորձեց ամբողջ այդ աշխատանքային պրոցեսը կազմակերպել շրջանների պատասխանատուների միջոցով: Մյուս շրաջաններում, երևի թե տեղյակ եք գործընթացը սկսվեց և հասվեց ավարտին: Շուշիի շրջանում մենք խնդիրներ ունեցանք՝ տեխնիկական, կապված շինանյութի ընդունմամբ, պահեստավորման և հետագայում քաղաքացիների տրամադրման: Արդյունքում այն շինանյութը, որը 2018թ. ընթացքում ձեռք բերվեց Շուշիի շրջանի բնակիչների համար վերաբաշխվեց մյուս շրջանի բնակիչներին: Այս տարի մենք նորից խնդրել ենք շրջվարչակազմերին, և տրամադրվել է մեզ համապատասխան ցուցակները, համապատասխան շինանյութի պահանջով և գործընթացը մեկնարկելուց՝ այսինքն` շինանյութի ձեռքբերման մրցույթները հայտարարելուց հետո, նորից կտրամադրվի մեր շրջաններին: Այս տարի ընդգծված, տրամադրվելու է փախստականների ընտանիքներին: Շուշիի շրջանի մասով՝ ունենք 2-րդ տարբերակը, եթե նորից լինեն այդ կարգի խնդիրներ մենք, ուղղակի Ստեփանակերտ քաղաքից այդ շինանյութը կտրամադրենք Շուշի քաղաքացի բնակիչներին:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Հարությունյան: Շնորհակալություն, պարոն նախարար: Մենք ամփոփում ենք հարց ու պատասխանի արդյունքները. հարցերի համար գրանցվել են 9 պատգամավոր: Բոլոր 9 պատգամավորներն էլ իրենց հարցերը հնչեցրել են: Ընդհանուր առմամբ, 15 հարց է բարձրացվել և բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և պարզաբանումներ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության: Մեր այս ամառային նստաշրջանի մեր վերջին հանդիպումն է, բայց, երևի թե սրանով չի ավարտվում, որովհետև մենք մշտական կապերի և նաև անընդհատ այդ հարցերի և պարզաբանումների գործընթացի մեջ ենք: Շնորհակալություն բոլորին: Կառավարության անդամները կարող են զբաղվել իրենց գործերով, բայց պատգամավորներին, խնդրում եմ մնալ դահլիճում, մենք    շարունակում ենք՝ Ազգային ժողովի այսօրվա հերթական նիստը: Սկսում ենք Կուտակային կենսաթոշակների մասին օրենսդրական նախաձեռնության քննարկումը:

Հարգելի գործընկերներ, շարունակում ենք այսօրվա մեր օրակարգային հարցերի քննարկումը: Հիմա հայտարարում եմ Կուտակային կենսաթոշակների մասին Արցախի հանրապետության օրենքի նախագիծը և նրան ուղեկցող օրենսդրական մի շարք նախաձեռնությունների՝ մեծ փաթեթի քննարկումը: Այն լիազորված է խորհրդարանում ներկայացնել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար, պարոն Արթուր Հարությունյանը, խնդրեմ:

Արթուր Հարությունյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում Կուտակային կենսաթոշակների մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը և հարակից օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից, որից հետո պատգամավորներ՝ Գագիկ Բաղունց և Էդուարդ Աղաբեկյանի կողմից ներկայացվել են երեք առաջարկություններ և մեկ առաջարկություն ներկայացվել է Դաշնակցություն խմբակցության կողմից: Որպեսզի օրենքը նորից՝ 2-րդ ընթերցմամբ  չներկայացնեմ, անդրադառնամ առաջարկություններին և մեր կողմից տրված եզրակացություններին: Պատգամավորներ Գագիկ Բաղունցի և Էդուարդ Աղաբեկյանի օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 11-րդ կետի մասով կատարված առաջարկությունը, որը վերաբերում է անձի ցանկությամբ օտարերկրյա արժույթով կատարվող սոցիալական վճարների վերահաշվարկման դրույթին կամ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության դրամով չվերահաշվարկելուն գործնականում խնդիրներ կառաջացնի հետևյալ նկատառումները հաշվի առնելով: Մենք սրա մասին խոսել ենք նաև հանձնաժողովի նիստին և բավականին մանրամասն ներկայացրել ենք մեր տեսակետը: Առաջարկվող տարբերակով՝ հնարավոր չէ անձնավորված հաշվառում անել ըստ արժույթով և արտարժույթով կատարված սոցիալական վճարների: Դա կնշանակվի, որ մեկ անձի համար պետք է բացվեն մի քանի հաշիվներ, որի ծրագրային հաշվառումը պետք է իրականացվի Հայաստանի կենտրոնական դեպոզիտների կողմից: Ինչը գործնականում հնարավոր չէ ապահովել, քանի որ այդ ծրագիրը մշակվել է Կուտակային կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքին համահունչ, որը օտարերկրյա արժույթով կատարված սոցիալական վճարների Հայաստանի Հանրապետության դրամով վերահաշվարկումը պարտադիր է: 2-րդ առաջարկությունը վերաբերում է  օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետի՝ առաջարկվում է անձին հնարավորություն ընձեռել վերանայել սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնելու դիմումը՝ հինգ տարուց հետո, որից հետո քաղաքացուն կվերադարձվի իր կողմից կատարած սոցիալական վճարը: Այս առաջարկությունը իր մեջ ռիսկեր է պարունակում, քանի որ այդ գումարները՝ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից, ներ են դրվում երկարաժամկետ ակտիվներում և հնարավոր չէ կանխատեսել նման անձանց թիվը, որոնք կվերանայեն իրենց դիմումները և որի հետևանքով կառաջանա գումարների հետ վերադարձի պահանջը, որոնք ներդրված են երկարաժամկետ պայմաններով: Առաջարկությունը ենթադրում է ծրագրային փոփոխություններ, հատկապես մասնակիցների ռելսերը վարողի համար, որը մշակվել է Հայաստանի Հանրապետության Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի համապատասխան: Մենք, ուղղակի միանում ենք այդ ընդհանուր գործող համակարգին: Բացի այդ, ներկայացված առաջարկով կատարվում է նաև օրենքի նախագծով նախատեսված մի քանի մեխանիզմներ՝ մասնավորապես կամավոր հիմունքներով համակարգին միացվող անձանց համակարգին միանալուց հետո՝ աշխատած տարիների համար աշխատանքային կենսաթոշակ չի տրամադրվում: Առաջարկվող տարբերակում չկան համապատասխան ընթացակարգեր, եթե անձը վերանայում է դիմումը՝ արդյո՞ք պետք է վերանայվի այս տարիների և նաև հետագա տարիների համար աշխատանքային կենսաթոշակ չտրամադրելու մեխանիզմը, ինչը գործնականում կիրառման ընթացքում խնդիրներ կստեղծի: Անձի կատարած սոցիալական վճարը՝ կառավարչի կողմից, ներ են դրվում ակտիվներում և ապահովում են լրացուցիչ եկամուտներ: Առաջարկվող տարբերակում նախատեսվում է անձի կատարած սոցիալական  վճարները, որի արդյունքում կատարվում է լրացուցիչ եկամուտների հետագա տնօրինման ընթացակարգը: 3-րդ առաջարկությունը վերաբերում է օրենքի նախագծի 45-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված սոցիալական վճարի դրույքաչափի փոփոխության անցումային ժամկետի վերանայմանը: Օրենքի նախագծով նշված ժամկետը սահմանվել է՝ հաշվի առնելով, առաջիկայում մշակվեիք հարկային օրենսգրքով նախատեսվող եկամտային հարկի դրույքաչափի աստիճանական նվազեցման հանգամանքը: Ըստ մեր տեսլականի, սկսած 2021թ. աստիճանաբար՝ ըստ տարիների, կբարձրացվի սոցիալական վճարի դրույքաչափը սահմանելով համապատասխանաբար 3.5, 4.5 և 5 տոկոս և զուգահեռաբար՝ համաչափ կնվազեցվի եկամտային հարկի դրույքաչափը: Դաշնակցություն խմբակցության կողմից կատարված առաջարկությամբ, առաջարկվում է օրենքի նախագիծը հետ վերցնել, հաշվի առնելով, որ այն չի պահպանում ամբողջովին կամավորության սկզբունքը, չի տարածվում նախատեսված տարիքի մաբողջ բնակչության վրա և չի ապահովում արդարության սկզբունքը և նմանատիպ այլ գործոններ: Այս մասով՝ կուզենայի նշել, որ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումները նախաձեռնվել են դեռևս 2014թ. երբ մենք եկամտային հարկի մասով անցում կատարեցինք անձնավորված հաշվառման համակարգին: Յուրաքանչյուր անգամ, համակարգի ներդրման հետաձգումը ավելի է խորացնում կենսաթոշակառուների բարեկեցության խնդիրը: Այսօր գործող բաշխողական համակարգը չի ապահովում կենսաթոշակների բարձր մակարդակ, ինչին կարող ենք հասնել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում: Կատարված առաջարկությունների մասով՝ կանդրադառնամ մի քանի կարևոր կետերի. կամավորության սկզբունքի ներդրման հետ կապված: Նշեմ, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ երկրներում, որտեղ ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը՝ կատարվել է պարտադիր բաղադրիչի կիրառմամբ, քանի որ մարդիկ, որպես կանոն այսօրվա օգուտներին ավելի մեծ կշիռ են տալիս, քան ապագայում ստացվելիք օգուտներին, նույնիսկ եթե վերջինս ավելի  մեծ կշիռ ունի: Այդ իսկ պատճառով, միայն կամավորության սկզբունքով համակարգը ներդնելու դեպքում ցանկալի արդյունքների չենք կարող հասնել՝ կենսաթոշակների մակարդակի բարձրացման առումով: Տարիքային սահամանափակում չնախատեսելու առաջարկության հետ կապված. դա նույնպես ցանկալի արդյունքներ չի կարող ապահովել, քանի որ մինչև 1974թ. հունվարի 1-ը ծնված անձանց, մինչև կենսաթոշակային տարիքի լրանալը կուտակված գումարները կկազմեն չնչին գումարներ, որոնք կենսաթոշակային տարիքում վերջինիս չեն ապահովի բավարար եկամուտներով: Օրենքի նախագծով նաև ինքնազբաղված անձանց է հնարավորություն ընձեռնվում, անկախ տարիքից, կամավորության սկզբունքով միանալ համակարգին և կատարել կուտակումներ՝ կենսաթոշակային տարիքում հետ ստանալով դրանք: Արդարության սկզբունքի հետ կապված ասեմ, որ իմ կարծիքով, սա հենց այն համակարգն է, որը ապահովում է արդարության սկզբունքը, որում յուրաքանչյուր անձ իր կուտակումներով է որոշելու, թե որքան կլինի իր կենսաթոշակը, այսինքն` համակարգը ապահովում է ուղղակի կապ անձի եկամուտների և կենսաթոշակի չափի միջև: Սրանք այն հիմնական առաջարկություններն են, որոնք որ ներկայացվել են օրենքի 1-ին ընթերցումից ընդունվելուց հետո: Մենք հանձնաժողովում նաև քննարկել ենք նաև տարբեր հարցեր, որոնց մասով տրվել են համապատասխան տարբեր պարզաբանումներ:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Մեր կանոնակարգային պահանջներին համապատասխան, հարցեր տալու իրավունք ունեն հարցրի հեղինակները, խնդրեմ եթե կա՞ այդպիսի ցանկություն՝ հարցերի հեղինակներից: Էդուարդ Աղաբեկյան, Գագիկ Բաղունց, Դավիթ Իշխանյան: Խնդրեմ, պարոն Աղաբեկյան:

Էդուարդ Աղաբեկյան – Պարոն նախարար, ունեք տեղեկատվություն որևէ երկրի մասին, որ տարիներ առաջ՝ 30, 40 տարի առաջ, ներդրել է կուտակային համակարգ ու ներկայումս վճարում է կենսաթոշակ:

Արթուր Հարությունյան – Ամենալավ օրինակը՝ Չիլիի օրինակն է, այսինքն՝ առաջիններից մեկն է, որ անցել է այդ համակարգին և այսօր այդ համակարգը բավականին արդյունավետ աշխատում է:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Աղաբեկյան:

Էդուարդ Աղաբեկյան – Չիլին, իրականում կուտակային հիմնադրամը այնտեղ աշխատում է, բայց խոստացված աշխատավարձի 70 տոկոսը, որ պետք է լինի թոշակ՝ տղամարդկանց համար վճարվում է՝ 34 տոկոս, իսկ կանանց համար՝ 12 տոկոս: Ինձ համար, ճիշտ ասած անհասկանալի է, ինչո՞ւ տղամարդկանց համար այսպիսի գրադացիա, բայց ամեն դեպքում 70-ի ու 34-ի մինչև բավականին տարբերություն կա:

Արթուր Հարությունյան – Ես հանձնաժողովի նիստում ներկայացրել եմ այդ թվերը, մեր կողմից իրականացված հաշվարկների համաձայն, միջինում 15 հազար դրամ աշխատավարձ այսինքն՝ ներառյալ եկամտային հարկը, աշխատավարձ ստացող անձանց 35 տարեկան  հասակում, այս պահի դրությամբ, կենսաթոշակային տարիքում, մեր հաշվարկներով կենսաթոշակը կազմելու է 103-ից 110 հազար դրամ: Այսինքն՝ այսօրվա գործող 42 հազար՝ միջին կենսաթոշակի պարագայում կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու դեպքում ստացվող՝ մաքուր 118.5 հազար դրամ եկամտի պարագայում ապահովելու է 103-ից 110 հազար դրամ կենսաթոշակ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ հարցը՝ Գագիկ Բաղունց:

Գագիկ Բաղունց – Պարոն Հարությունյան, ես իմ ելույթում, ավելի մանրամասն կանդրադառնամ՝ Կառավարության կողմից ներկայացված եզրակացություններին, սակայն ուզումն եմ հիմա հնչեցնել. Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 6-րդ հոդվածում նախատեսված է, որ մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը Կառավարությունը փոխհատուցում է նախատեսված, քաղաքացիների կողմից մուծվող հինգ տոկոսի կեսը, այսինքն՝ 2.5 տոկոսը և 2021թ. նախատեսվում է, որ բնակիչները արդեն կմուծեն 5 տոկոսը՝ այդ օրենքի դրույթն է: Իրականում, ինչպես Դուք ասեցինք՝ եկամտահարկի նվազեցման, ասենք թե եթե մյուս տարվանից 21 տոկոսի դիմաց մտցնելու ենք 20 տոկոս: Այսինքն՝ 2021թ. հինգ տոկոսի դիմաց, մենք իրականում կվճարենք չորս տոկոս և հետագայում, եթե եկամտահարկը ևս կնվազի ևս կնվազի, ասենք 1 տոկոսով՝ կմուծենք ոչ թե 4 տոկոս, այլ 3 տոկոս և հետագայում կհասնենք 2.5 տոկոսի շեմին:

 Արթուր Հարությունյան – Շնորհակալություն հարցի համար: Նախ` նշենք, որ 21 տոկոս դրույքաչափ եկամտային հարկի մասով, մեկ տոկոսային կետով՝ հենց նվազում է հուլիսի մեկից: Այս օրենքը ուժի մեջ մտնելուն զուգահեռ: Այսինքն՝ նախատեսված 2.5 տոկոս սոցիալական վճարի փոխարեն, մեկ տոկոսը փոխհատուցվում է եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման: Հետևաբար, վճարվող գումարը կկազմի ոչ թե 2.5 տոկոս, այլ 1.5 տոկոս՝ մեկ տոկոսային կետ է: Նշեմ, որ այդ տոկոսային կետը նվազեցվում է նաև մինչև 1974թ. ծնված անձանց համար, դա նշանակում է, որ մինչև 1974թ. ծնված անձանց համար եկամուտները ավելանում են մեկ տոկոսով: Բնականաբար, քիչ եկամտային հարկի դրույքաչափով՝ իջեցված եկամտային հարկի դրույքաչափով, մեկ տոկոսային կետով ավելանում է այդ եկամուտները: Ինչ վերաբերում է օրենքում նշված, օրենքում նշված է անցումային դրույթներում, որ մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը գործելու է 2.5 տոկոս նվազեցված 1 տոկոս եկամտային հարկի դրույքաչափի հետ միասին, քանի որ այս պահին ունենք մշակման ընթացքում հարկային օրենսգիրքը, որտեղ եկամտային հարկի դրույքաչափը սահմանում է հարկային օրենսգրքով, և եկամտային հարկի դրույքաչափի աստիճանական նվազեցումը՝ հարկային օրենսգրքում նախատեսելու պարագայում, նախատեսվելու է նաև կուտակային կենսաթոշակների սոցիալական վճարների ավելացման դրույքը: Այսինքն՝ այնտեղ մեկ տոկոսով՝ 2022թ. գործելու է 19 տոկոս դրույքաչափ, 2.5 տոկոսը կդառնա 3.5, 18-ը եկամտային հարկի պարագայում 4.5 և այդպես մինչև 5 տոկոս: Այս 1.5 տոկոսը, ամեն դեպքում կմնա, որպես ավել վճարվող սոցիալական վճար, որը այս պահի գործում է և այդ նույն համաչափությամբ ավելանալու է:

Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք: Գագիկ Բաղունց, խնդրեմ:

Գագիկ Բաղունց – Համաձայն եմ Ձեզ հետ, որ քաղաքացու սոցիալական վճարի բեռը փոքրանալու է այդ եկամտահարկի նվազեցման արդյունքում, սակայն սոցիալական վճարը՝ ինչպես 2021թ. այնպես էլ հետագայում մնալու է 5 տոկոս՝ եթե ես հասկանում եմ ճիշտ: Իրականում հա:

Արթուր Հարությունյան – Եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման զուգահեռ բարձրացվելու է նաև այսինքն՝ 5 տոկոսը անցումային դրույթով սահմանվելու է 3.5 տոկոս, մյուս տարի 4.5, հաջորդ տարիներին 4.5 տոկոս և վերջում կանգնելու է 5 տոկոսային կետում: Արդյունքում 3.5 տոկոսով նվազելու է նաև եկամտային հարկը: Այսինքն՝ այս 5 ու 3.5-ի տարբերություն 1.5 կմնա, որպես լրացուցիչ վճարվող սոցվճար:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ հարցը՝ Դավիթ Իշխանյան:

Դավիթ Իշխանյան - Շնորհակալություն: Ի դեպ, Չիլիի հետ կապված՝ 37,38 տարի առաջ ներդրված համակարգը, 1981թ. 2016թ. տեղի է ունեցել պայթյուն: Մեկ, երկու բան փորձեմ ներկայացնեմ, որ թոշակառուների 80 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձից պակաս կենսաթոշակ, իսկ թոշակառուների 44 տոկոսը ստանում է աղքատության շեմից էլ ցածր թոշակ: Սա հարցի մի կողմը: Ի դեպ, այդ պայթյունը տեղի է ունեցել նաև 2007,2008թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո՝ մի շարք այլ զարգացած երկրներում: Ես հոգու խորքում կարծում եմ՝ յուրաքանչյուրդ համոզված է, որ այս օրենքի ընդունումը և ներդրումը մեր համար շատ ավելի թանկ է լինելու: Բայց հարցս այլ հարթությանն է վերաբերում և այլ տեղ է: Մեր խմբակցության ներկայացուցիչը իր ելույթի ժամանակ՝ նախորդ նիստին բավականին անդրադարձ է ունեցել նաև այսօր էլ կներկայացնի տեսակետը: Այդ էր ընդհանուր մնայունությունը, որ մեր խմբակցությունը նման առաջարկ ներկայացրեց: Հարցս այլ հարթության է: Երեկ Արցախի հեռուստատեսությամբ ես լսեցի ռեպորտաժ, որ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպված մի քանի օրվա սեմինարների ընթացքում՝ ի շարս այլ հարցերի, նաև  անդրադարձ է տեղի ունեցել Կուտակային կենսաթոշակների մասին և հանրությանը ներկայացնում են, մատուցում են, որ հուլիսի 1-ից գործելու է, այսինքն՝ չընդունված օրենքը մատուցվում է հանրությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք, պարոն նախարար և ինչպե՞ս դա հասկանալ և ընդունել: Շնորհակալություն:

Արթուր Հարությունյան – Շնորհակալություն հարցի համար: Ինչ վերաբերում է Ձեր ներկայացրած Չիլիի օրինակին, մենք ունենք բազմաթիվ փորձեր աշխարհում, որտեղ որ կուտակային կենսաթոշակային համակարգը բավականին արդյունավետ աշխատում է: Ինքս, անձամբ լինելու եմ այդ բաղադրիչի մասնակցից և համոզված չլինելով՝ չեմ կարող այսպես ներկայացնել: Ինչ վերաբերում է հարցի առաջին մնասին: Երկրորդ մասով՝ սեմինարների ընթացքում ոչ թե ներկայացվել է ընդունված օրենքի տեսքով, այլ որպես նախատեսվող փոփոխություն: Դա նաև կազմում է նաև հանրային քննարկումների, որպես մաս: Մենք հարկատուների հետ՝ տվյալ դեպքում ոչ թե քաղաքացիների հետ է տեղի ունեցել հանդիպումը, այլ հարկ վճարողների հետ են տեղի ունեցել այդ հանդիպումները և այս վերջում ընդունված օրենքի հարկային օրենսդրության փաթեթի փոփոխությունների հետ միասին, ներկայացվել է նաև որպես նախատեսվող փոփոխություն՝ ոչ թե գործող, իհարկե մենք այդ ամբողջը գիտակցում ենք, որ օրենքը դեռևս չի անցել, ուժի մեջ չի մտել, չենք կարող այն ներկայացնել, որպես ընդունված օրենք: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Իշխանյան: Դավիթ Իշխանյան:

Դավիթ Իշխանյան -  Համենայն դեպս, թե լրագրողի, թե նաև հարկային ներկայացուցչի խոսքը ավելի հստակ էր ներկայացված: Ես ուզում եմ Ձեր ուշադրությունն եմ փորձում հրավիրել և ընդհանրապես, դա կոռեկտության սահմանների մեջ չէ: Պարզապես Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել, Ձեր գործընկերներն են, կարող եք Դուք էլ տեսնել՝ համոզվել:

Արթուր Հարությունյան - Համենայն դեպս, այդ սեմինարների տրամաբանությունը կայանում էր այդ օրենսդրական նախաձեռնությունը, փոփոխությունը ներկայացնելու և կարծիքներ ունենալ՝ հարկ վճարողներից, որովհետև անմիջապես այս փոփոխությունները իրականացնելու դեպքում, հարկ վճարողների մոտ է առաջանալու այդ հարցերը, որոնք որ կային այդ սեմինարների ընթացքում: Բազմաթիվ հարցեր, որոնք արդեն տեղեկացված են այս համակարգի ներդրման հետ կապված և բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք որ մեր մոտ էլ որոշակի քննարկումների և հետագա լուծումների  խնդիր է առաջացրել: Շնորհակալություն:

Արթուր Հարությունյան - Շնորհակալություն: Կարող եք նստել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը լսենք: Ես հրավիրում եմ՝ Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, պատգամավոր Ռոմելա Դադայանին:

Ռոմելա Դադայան – Շնորհակալություն: Հարգելի ներկաներ, Կուտակային կենսաթոշակների մասին օրենքների նախագծերի փաթեթը, մինչև 2-րդ ընթերցումը քննարկվել է հանձնաժողովում: Հեղինակը գրավոր և բանավոր պատասխանել է պատգամավորների կողմից ներկայացված երեք առաջարկություններին: Նշեմ, որ նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի անմիջական կապ ստեղծել քաղաքացու եկամուտների և կենսաթոշակի միջև, իսկ ապագայում՝ կնպաստի աշխատվողների և կենսաթոշակառուների կյանքի որակի ճեղքվածքի նվազմանը: Մշտական հանձնաժողովը երեկ՝ կողմ, մեկ՝ ձեռնպահ և մեկ՝ դեմ ձայների քանակով՝ դրական եզրակացությամբ օրենքի նախագիծը ներկայացրել է լիագումար նիստին: Առաջարկում եմ այն ընդունել, որպես օրենք: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն տիկին Դադայան: Եվ նույն ձևով՝ հարցեր, ովքեր հարցեր են առաջադրել, եթե հարցեր ունեն գլխադասային հանձնաժողովին, կարող են հիմա ներկայացնել: Չկան հարցեր, շնորհակալություն տիկին Դադայան: Մենք հիմա անցնում ենք մտքերի փոխանակությանը, խնդրեմ, եթե ելույթների ցանկություն կա: Էդուարդ Աղաբեկյան, Գագիկ Բաղունց, Ռիտա Մնացականյան և Արթուր Թովմասյան: Խնդրեմ, մենք հիմա մտքերի փոխանակությանն ենք անցնում, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյան, համեցեք:

Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի գործընկերներ, իհարկե Արցախի Հանրապետությունը սոցիալական պետություն է և պետք է ունենա կենսաթոշակային համակարգ: Դա Չինաստանը չէ, որ կարող է նաև չունենա, չնայած նրանք վերջերս էլ ուզում են ներդնել: Ընդհանրապես, գաղափարապես մենք կողմ ենք համակարգին՝ կուտակային կոչված համակարգին, բայց, ինչպես ասում են սատանան մանրուքների մեջ է: Հայաստանի Հանրապետության օրինակով ասեմ, որ ասածս ավելի բան լինի  2.5, 3,5 միլիարդ դոլար, օրգանական ճանապարհով դուրս է հանվում պետությունից՝ օրինական ճանապարհով: Այնտեղ ապահովում է առանց ռիսկայնության բիզնես, իհարկե մի քանի տարի հետո այդ կազմակերպությունը կդառնա միլիարդատեր: Գաղափարապես կողմ լինելով հանդեր, սակայն չենք կարող՝ 45 տարի հետո որոշել, տվեք ես հետ եմ տալու: Եթե ունեք այդ փողը՝ տվեք քաղաքացուն էլի, ավելի ցածր տոկոսով տվեք քաղաքացին 35 տարի հետո ձեզ կտա: Չիլիի ու համանման Բոլիվիային, ի դեպ նրանց հետևել են և Ամերիկան, և Բրիտանիան, և Ռուսաստանը պարտադիրության պայմանը նշելով, բայց՝ հետագայում իրենց օրենսդրությունը փոխել են, երեք պետությունն էլ պարտադիր են սարքել 10 տարի, ընդ որում, որպես 10 տարի պարտադիր չի նշանակում, որ քաղաքացին ավելին չի կարող՝ թույլատրում է քաղաքացուն ավելին: Որպես կանոն, երևի մեր մենթալիտետներից է: Սովորաբար քաղաքացիները ընտրում են մինչև թոշակի անցնելու վերջին տարիները: Այստեղ կյանքի միջին տևողության հետ, բավականին խորը ուսումնասիրությունները, ոչ թե կյանքի միջին տևողությունը, պարզապես երկար է ապրում թե՝ չէ, այստեղ բավականի տվյալներ կան: Եթե պարտադրում ենք, ինչո՞ւ  չտալ այդ փողը տեղական օպերատորին օրինակ, կենսաթոշակային հիմնադրամին, տեղական կառավարիչների ինստիտուտը փորձել օգտագործել: Ես հասկանում եմ, որ պատասխանը լինելու է, կարծում եմ՝ եթե ինչ-որ տեղ ճիշտ չլինեմ, եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը կանդրադառնա: Պատասխանը լինելու է, որ Հայաստանում համանուն դաշտում պետք է լինենք: Եթե այդ համանուն դաշտում պետք է լինեք այս 7, 8 տարին ինչո՞ւ եք ուշացրել: Ինչո՞ւ եք ուշացրել, ինչո՞ւ եք կենսաթոշակային բարեփոխումների իրազեկվածության աստիճանը, տոկոսը բարձրացնելու համար ստեղծել ենք հիմնադրամ, ընտրություններին այդ հիմնադրամին այլ պարտականություններ տվել՝ զանազան սոցիալական ծրագրեր, նախընտրական, չգիտեմ ինչ-ինչ նպատակներով, հետո այդ հիմնադրամը լուծարել՝ ծրագրերը մնացել է: Արդյո՞ք բարձրացել է, այսքան տարիներին բնակիչների իրազեկվածության մակարդակը: Եթե պարտադիր է, քաղաքացուց պարտադիր վճար է վերցնում, ի՞նչ տարբերություն քաղաքացու համար: Անունը ուզում ես վճար դիր, ուզում ես հարկ դիր, ի՞նչ տարբերություն: Հնարավո՞ր չէ այդ պարտադիրը լինելու այն քաղաքացու՝ մեր հարևան վրացիների նման տրոհել երկու մասի՝ 5 տոկոսն ու 2.5 տոկոսը: Մի մասը քաղաքացին, մի մասը գործատուն, հնարովեր չէ: Մերն էլ կարող եմ ասել. 2.5 միլիարդ, եթե Հայաստանը, մոտ 120,130 միլիարդ դոլարի վարկ վերցնի, ապա այդ գումարը հերիք է այդ վարկի սպասարկմանը: Այդ 120 միլիարդ դոլարը, կարող է Հայաստանը տրաքի՝ զենք, զինամթերք և այլն, և այլն: Նույն էլ մենք, կարող ենք վարկ վերցնել և սպասարկել: Ինչպես ես հասկացա մուծում կատարող անձանց եկամտային հարկում արտոնություններ նախատեսվում են: Մոտավորապես մի 100 միլիոն դոլարի գումար է դառնալու: Եթե կարող ենք այսքան փոխ հետ գցենք, ինչո՞ւ բժշկական ապահովագրության մասին չեք մտածում, որ ավելի քիչ ծախսերով, ավելի շատ էֆեկտ լինի: Թե պետք է պարտադիր լինի, որ մի երկու հոգու գրպան լցնելու համար, հունվարի 1-ի նախօրյակին պարտադիր ապպա մտցնենք, չգիտեմ ինչ-ինչ նպատակներով: Ինչի՞ չի կարելի ժողովրդի բժշկական ապահովագրությունը, ինչի՞ ժողովուրդը այդ մակարդակի չի հասել, չէ որ սոցիալական պետության բանն է նաև այդ բժշկական ոլորտի, ապահովագրական ոլորտի բաներն են: Բավականին փորձ կա, գաղափարին կողմ լինելով, իրականացման մեխանիզմին, կոնկրետ տեսնում ենք, որ 10 տարին պարտադիր է՝ պարտադիր լինելը սահմանել 10 տարին: Հիմա ինչպե՞ս է լինելու Հայաստանի հետ, ոնց որ մինչև հիմա եղել է՝ նույն ձևի էլ թող շարունակեն, այլապես ինչո՞ւ այսքան տարի անընդհատ-անընդհատ: Ամեն տարի  հետաձգել եք, բնակարանների սեփականաշնորհման ծրագրից հետո՝ երկրորդն է, որ ամեն տարի հետաձգել ենք: Թերևս, այսքանը, խնդրում եմ եզրափակիչ ելույթում այդ հարցերին անդրադառնաք:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ ելույթ՝ Գագիկ Բաղունց, թող պատրաստվի Ռիտա Մնացականյանը:

Գագիկ Բաղունց – Անժխտելի է, պարոն Հարությունյանի այն պնդումը, որ քաղաքական և տնտեսական իրականությունն է թելադրում Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի, ինչպես ընդունումը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքի համահունչ լինելը: Ինչպես Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքի ընդունման ընթացքում, այնպես էլ մեր մոտ՝ քննարկումների ընթացքում, բազմաթիվ մտահոգություններ են հնչեցրել, որի մի մասը, պարոն Հարությունյանի պարզաբանումներից և հիմնավորումներից հետո ընդունելի է դարձրել, սակայն մտահոգությունների մի մասը այնպես էլ մնացել է մեր մոտ: Ես կուզենայի անդրադառնալ մի հանգամանքի, որը ձևակերպվել է մեր առաջարկության մեջ: Առաջին. օտարերկրյա արժույթով կատարված սոցիալական վճարների փոխանցումները չեն վերահաշվարկվում Հայաստանի դրույթով: Հարցի վերաբերյալ մտահոգությունը հետևյալն է. եթե մենք առաջնորդվենք օրենքի նախագծի հավելվածով՝ 46-րդ էջում ներկայացված բանաձևով, ես փորձել եմ մի փոքր հաշվարկ կատարել այդ բանաձևի համաձայն: Ասեմ, որ իմ դիտողություններս կներկայացնեմ մաթեմատիկական, ոչ կոռեկտ ձևակերպում է, չնայած հաշվարկները, ըստ բանաձևի բավականին ճշգրիտ արդյունքներ են տալիս: Ինչ վերաբերում է բանաձևին, փորձել եմ հաշվարկել՝ այսօրվա դրությամբ, միջին աշխատավարձերի օրինակով, ասենք թե 165 հազարով, 1974թ. ծնված քաղաքացու համար, 20 տարվա ընթացքում կուտակվող այդ գումարների՝ կուտակային հաշիվների վրա կուտակվող գումարի, արդյունքում ստացված գումարը և նկատի առնելով, որ միջին տևողությունը կյանքի մեր քաղաքացիների համար 75 ու 8 տարի է, վերահաշվարկվել է և ստացվում է, մոտավորապես 85 հազար դրամ կենսաթոշակի է արժանանալու մեր 20 տարվա կուտակային հաշվին հատկացում անող քաղաքացու մոտ, այսինքն՝ 2 անգամ ավելին է քան այսօրվա 42 հազարը կամ ինչ-որ մի գումար: Երկու անգամ՝ ավելի մեծ, կուտակային այս համակարգի արդյունքում թոշակը կբարձրանա: Բավականին լուրջ առաջընթաց է, եթե հաշվի չառնենք հետևյալ հանգամանքը, ինչու եմ ես առաջարկել արտասահմանյան փոխարժույթով կատարել հաշվարկները, պարզվում է, որ մոտավորապես 90 դոլարի համաչափ այսօրվա դոլարի չափը, եթե նկատի առնենք այն տնտեսները, որը կա մեր արժույթի՝ դոլարի նկատմամբ, համապատասխան  գնահատականի, ապա 2008թ. եթե 300 դոլարը կազմում էր 300 դրամ, այսօրվա դրությամբ 480-ի մոտ է, այսինքն՝ 1.6 անգամ աճել է՝ 60 տոկոսով: Եթե նման տենդենցը, թեկուզ մի քիչ ավելի մեղմացված տենդենցը արժեզրկումն, մեր դրամի արժեքազրկման պահպանվի, ապա հետագա 20 տարում մենք կունենանք ավելի քան, կոպիտ ասած 2 անգամ մենք հնարավորինս կունենանք արժեքազրկում մեր արժույթի՝ դրամի: Առավել ևս, որ Հայաստանի հանրապետությունում էլ քննարկումների ժամանակ ռուբլու գոտի մտնելու հանգամանքների քննարկումները, հետագայում Ռուսաստանի և Եվրասիական միության անդամակցվելու Հայաստանի հանգամանքը հաշվի առնելով, Ռուսաստանում 2030թ. քննարկվում է այնպիսի մի արժեքազրկում ռուբլու, որի հետ մեր դրամը, անշուշտ, կապված է, և նախատեսվում է մոտ 20,25 տոկոսի արժեքազրկում: Բավականին հիմնավորված է, որ մեր արժույթը հետագայում կունենա արժեզրկման միտում, մենք կունենանք 2040թ. 85 հազար կենսաթոշակը համարժեք, մոտավորապես 100 դոլարի: Ունենալ 2040թ. 100 դոլար կենսաթոշակ, կարծում եմ՝ այնքան էլ պայծառ ապագա չէ և այնքան էլ հրապուրիչ չէ մեր քաղաքացիների համար նամն համակարգի մեջ մտնելը, առավել ևս, եթե օրենքը պարտադիր բնույթ է կրելու 1974թ. անց քաղաքացիների համար: Այդ հանգամանքով մտահոգությունը մնում է, անկախ Ձեր    հիմնավորումների և կարծում եմ՝ նման մտահոգությունները պետք է լուրջ վերլուծության ենթարկվեն: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ ելույթը՝ Ռիտա Մնացականյան: Վստահ եմ, որ տեղավորվելու ենք ժամանակում:

Ռիտա Մնացականյան – Հարգելի գործընկերներ, նախորդ նիստում Դաշնակցություն խմբակցությունը շատ հստակ արտահայտել է իր մտահոգությունները՝ կապված Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի ընդունման  հետ: Պիտի շեշտեմ, որ այդ մտահոգությունները չեն փարատվել: Առաջին ընթերցմամբ՝ օրենքի նախագիծը ընդունելուց հետո, Դաշնակցություն-ը ներկայացրել է առաջարկություններ, որը մերժվել է, ֆինանսների նախարարը դրա մասին խոսեց: Ես ուզում եմ նորից կրկնել, որ նման համակարգի ներդրումը պատերազմող երկրի համար նպատակահարմար չէ: Բերվեցին օրինակներ, որ աշխարհում կան երկրներ, որոնք շահել են այդ համակարգի ներդրումից: Չեմ ուզում մեկ-մեկ թվարկել կամ անցկացնել զուգահեռներ, բայց ուզում եմ ասել մի բան, որ հիմնականում շահել են տնտեսական բարձր մակարդակ և բարձր կենսամակարդակ ունեցող երկրները: Չեմ կարծում՝ թե մտածում ենք, որ մենք դասվում ենք այդ երկրների թվին ու ավելին տուժել են այն երկրները, որոնք նման են եղել մեզ: Ես ուզում եմ նորից շեշտել, որ դա շատ ռիսկային է, որ մենք չենք կարող դիմագրավել նաև համաշխարհային և տարածաշրջանային ռիսկերին, չենք կարող դիմագրավել, և աստված չանի, որ տարիներ հետո մենք կանգնենք այնպիսի աղետի առջև, ինչպիսին կանգնել են այս համակարգը ընդունած մի շարք երկրներ: Նորից ելնելով այդ ամենից, հայտարարում ենք, որ  Դաշնակցություն խմբակցությունը դեմ է քվեարկելու, դեռ ավելին կոչ ենք անում բոլոր պատգամավորին քվեարկել դեմ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ ելույթը՝ Արթուր Թովմասյան, խնդրեմ:

Արթուր Թովմասյան – Կենսաթոշակային այն համակարգը, որը գործում է և Հայաստանի Հանրապետությունում՝ մի քանի տարի առաջ և հիմա՝ այս պահին, հիվանդ է: Բժիշկը՝ ֆինանսների նախարարությունն է, չի ապահովում մեր հայրենակիցների ծերությունը, եկեք անկեղծ լինենք այս մասով: Ի՞նչ եք առաջարկում, եթե կուտակայինն է սխալ, եկեք մի ուրիշ բան մտածենք, նույնիսկ եթե հունվարի 1-ից 10 տոկոս մենք բարձրացնենք կենսաթոշակը էլի հարցը չի լուծվում: Ամեն ամսվա մեջ, մոտ կեսը, անց ենք  կացնում սոցապ նախարարի մոտ: Այսօրվա թոշակառուն, այս համակարգով, իր ծերությունը չի ապահովում: Հիմա Չերչիլին ասել է, որ ժողովրդավարությունն էլ մի բան չէ, բայց դրանից լավը մարդկությունը չի ունենալու: Աղաբեկյան Էդիկի տեսակետ ես ընդունում եմ, որ գաղափարը ընդունելի է՝ գումարը գուցե, մենք տնօրինենք կամ Հայաստանի Հանրապետությունում տնօրինենք: Սա հետագայի քննարկման հարց է: Բայց, որ կենսաթոշակային համակարգը այս պահին Արցախում կաթվածահար վիճակում է, որ 33 պատգամավորները պետք է մտածենք և մի ձև ճարենք, որպեսզի մեր հայրենակիցները իրենց ծերությունը ապահովեն: Այս մոդելն է հիմա: Ասում եք ինչի՞ չեք մի քանի տարի առաջ դա արել: Մի քանի տարի սպասել ենք, ճի՞շտ ենք արել, հիմա այնտեղ մարդիկ կան, որ ասում են միանում ենք Հայաստանի Հանրապետությանը: Մեկ ասում են՝ այսօր ենք միանում, մեկ՝ անկախությունը ճանաչելուց հետո, այդ դեպքում լինելու է երկու հանրապետությունների ժողովրդների հարցը՝ տարածաշրջանում երկու հայկական պետություն ենք ունենում թե միասնական: Եթե մենք միանում ենք Հայաստանին, մեզ ասում եք, որ մենք մարզ ենք, ինչի մասին է խոսքը: Մենք պետք է այնպիսի համակարգ ընդունենք, որ մեր քաղաքացին ապահովի իր ծերությունը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Մեր օրակարգով՝ ընդմիջման ժամ ունենք, իհարկե կարող ենք հարցը ավարտել հետո գնալ: Ավարտե՞նք, բայց եզրափակիչ ելույթ ունենք և քվեարկություն: Շատ լավ: Այդ դեպքում, եզրափակիչ ելույթի համար նորից հրավիրենք ֆինանսների նախարար, պարոն Արթուր Հարությունյանին:

Արթուր Հարությունյան – Շնորհակալություն: Եզրափակիչ ելույթում մի քանի դրվագի կանդրադառնամ: Պարոն Աղաբեկյանի ասած մի քանի այդ մտավախությունների հետ կապված ասեմ, որ, նախ՝ գումարները տնօրինվում են Հայաստանում տնօրինվող այդ նույն ընկերությունների կողմից: Այսինքն՝ ոչ թե այստեղ մենք ասեցինք, որ պատասխանը լինելու է, որ Հայաստանի հետ համահունչ: Իհարկե, մենք պետք է կարողանանք մեր քաղաքացիների համար ապահովել այն եկամտաբերության տոկոսը, որը ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ապրող մեր քաղաքացիների համար: Դրա համար այդ նույն տոկոսաբերությունը, որը միջին՝ վերջին հինգ տարիների ընթացքում, կազմում է 9-ից 10 տոկոս տարեկան եկամտաբերություն՝ հավաքագրող գումարների, տեղական ընկերությունների կողմից, չեն կարողանալու ապահովել: Այսինքն՝ ունենալու ենք 3,4 կամ 5 տոկոս աճ՝ հավելաճ, որը ոչ հավասար պայմաններում է լինելու Հայաստանի Հանրապետությունում ապրող մեր քաղաքացիների հետ: Միևնույն ժամանակ, այստեղ կա մտավախություն, որ, քանի որ մենք գտնվում ենք միևնույն տնտեսական դաշտում, միևնույն աշխատաշուկայում, մարդը կարող իր տարիների ընթացքում, աշխատանքային տարիների ընթացքում, բազմաթիվ անգամ կարող է աշխատել և Հայաստանի Հանրապետության ընկերություններում, և Արցախի Հանրապետության ընկերություններում՝ տեղափոխվելով տարին մեկ անգամ, այստեղ աշխատելով, այնտեղ աշխատելով, այսինքն՝ այդ մեխանիզմը չի կարող գործել նմանատիպ տարանջատված համակարգի միջոցով: Ինչ վերաբերում է գումարների տնօրինմանը. օրենքում  կա հղում՝ ներդրումային ֆոնդերի կարգավորվող օրենսդրությանը Հայաստանի Հանրապետության, որտեղ որ նշված է, որ այս գումարների առավելագույն շեմը սահմանված է Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ ներդրումների մասով, կազմում է 60,40 հարաբերակցությունը: Այսինքն՝ 60 տոկոսը պետք է պարտադիր ներդրվի Հայաստանի Հանրապետությունում, իսկ 40 տոկոսը կարող է ներդրվել այլ ընկերություններում: Իհարկե, այս ընկերությունները, որոնք որ կառավարում են այդ գումարները, դրան միջազգային հեղինակավոր ընկերություններ են, որոնք որ տնօրինում են մի քանի տրիլիոն եվրոյին հասնող գումարներ և ունեն տասնյակ տարիների ներդրումային կառավարիչների փորձ: Դրա համար, այստեղ մտավախությունը, որ այդ գումարները ի՞նչի չի ներդրվում տեղում, ներդրվելու են: Մինչև 60 տոկոսը՝ առավելագույնը, 40 տոկոս գումար կարող է ներդրվել արտասահմանում: Հավաքվող գումարների մասին: Մենք 100 միլիոն դոլարի մասին խոսք, բնականաբար չենք կարող ունենալ: Ինչպես Դուք նշեցիք, որ եթե այսօր ունենք այդ գումարները, ինչի՞ չենք ներդնում ենթակառուցվածքների: Մեր տարեկան գումարը, ընդամենը 4 միլիարդի մասին է խոսը: Ամբողջ գումարը, և պետության կողմից ներդրվող, և 7.5 տոկոսը, որը պետությունն է վճարում, և այն 2.5 տոկոսը, իհարկե 1 տոկոսի եկամտային հարկի վերահաշվարկման, որը մեր բյուջեի վրա տարեկան հաշվարկով, մոտավորապես 800 միլիոն դրամի նվազեցում ենք ունենում, եկամուտների մասով՝ սա էլ պետք է հաշվենք, որպես կորուստ, այս համակարգի ներդրման պարագայում: Խոսել 4 միլիարդի մասին՝ չեմ կարծում, որ սա այն գումարներն են, որոնք որ մենք կարող ենք ասել, որ եթե մենք կարողանում ենք, ունենում ենք այդ գումարները, ինչի չենք դնում ենթակառուցվածքներում: Սա մեր հավաքագրվող գումարների վերաբերյալ: Ասեմ նաև, որ Հայաստանում կուտակային բաղադրիչը սկսվել է կիրառվել ոչ թե 8 տարի առաջ, այլ անցած տարվա հուլիսի 1-ից: 2014թ. հունվարի 1-ից օրենքը գործում էր կամավորության սկզբունքով, իսկ պարտադիր բաղադրիչը սկսել է կիրառվել 2018թ. հուլիսի 1-ից: Այն նույն մեխանիզմով, այն նույն սկզբունքներով, որոնք որ մեր նախագծում ներկայացրել ենք: Կարծում եմ՝ պարոն Աղաբեկյանի ասածներից, երևի թե ամեն ի՞նչի մասին խոսեցի: Պարոն Բաղունցի մտավախությունների մասին, մենք հանձնաժողովում նույնպես այս հարցը բավականին մանրամասն քննարկել էինք: Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ օրենքում նշված է, որ պարտադիր վերահաշվարկ է կատարվում ճշգրտված գնաճի մասով: Այսինքն՝ ըստ էության, արժույթի արժեզրկման պարագայում մենք ունենալու ենք   նույնչափ գնաճ: Սա տնտեսագիտորեն: Օրենքով մեն ք նախատեսել են, որ ցանկացած տարվա վիճակագրական տվյալներով ունեցած գնաճի մասով՝ վերահաշվարկ է կատարվում, որի  երաշխավորն է հանդիսանում Արցախի Հանրապետությունը, ոչ թե կառավարիչներն են այս դեպքում հանդիսանում, այլ կառավարիչները ուղղակի ապահովում են այդ գումարների եկամտաբերություն: Այսինքն՝ նշեցի, որ վերջին հինգ տարիներ միջին վիճակագրական տվյալներով, կառավարիչները կառավարվող գումարներից տվել են 9-ից 10 տոկոս եկամուտ: Գումարը մենք հավաքագրում ենք, այս 4 միլիարդի վրա ավելանում է նաև ևս 400 միլիոն, որը բաշխվում է այս բաղադրիչի մասնակիցների միջև, շահառուների միջև, յուրաքանչյուրը իր գումարին համաչափ: Այստեղ խոսել արժույթով ու արտարժույթով իրականացվող զուգահեռ հաշվառումներին, որովհետև կան մարդիկ, որոնք կարող են մի ժամանակահատված աշխատավարձը ստանա արժույթով, մյուս ժամանակահատվածը ստանա արտարժույթով: Նշեմ, որ հանձնաժողովի քննարկումից հետո, ուսումնասիրել ենք այդ թվերը շատ չնչին գումար է կազմում, ընդհանուր մեր այս հավաքագրող գումարների մեջ կարող է մի տոկոս գումար չլինի, անգամ մի տոկոս չլինի արտարժույթով, որովհետև հիմնականում մեր աշխատավարձերը վճարվում են Հայաստանի Հանրապետության դրամով: Արտարժույթով ունենք մի քանի ընկերություններ միջազգային կառույցների հետ կապ ունեցող, որոնք որ անգամ կարող են չմասնակցել այդ բաղադրիչին, խոսքը գնում է պարտադիրի մասին: Դրա համար, ինձ թվում է՝ արտարժույթով ու արժույթով առանձին հաշվառում պահելը, մանավանդ, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտային ծրագրի միջոցով է իրականացվելու այս ամբողջ հաշվառումը, և կուտակվող գումարների, և ավելացվող եկամուտների մասով: Դրա համար չեմ կարծում՝ այստեղ լուրջ մտավախություն մենք կարող ենք ունենալ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն նախարար, կարող եք նստել: Մենք այս հարցով՝ բոլոր հնարավոր ընթացակարգերը պահպանեցինք, և եզրափակիչ ելույթից հետո արդեն մենք պետք է անցնենք քվեարկության: Կարծում եմ՝ բոլորս կողմնորոշվել ենք: Չեմ ուզում, որևէ բան ավելացնել, որովհետև շատ բանական է, որ մենք տարբեր կարծիքներ ունենք, բայց ցանկացած հարցի հետ կապված, եթե մենք խնդիր ունենք այդ ոլորտը կարգավորելու, պետք է նաև որոշակի ռիսկային և համարձակ քայլերի գնանք: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Կուտակային կենսաթոշակների մասին,  Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին, Պետական կենսաթոշակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Շահութահարկի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Լիցենզավորման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Նվազագույն աշխատավարձի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,Դատական ակտերի հարկադիր կատարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Սնանկության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 19, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 3: Որոշումն ընդունված է: Ես կարծում եմ՝ այս թեմայով դեռ շարունակելու ենք: Շնորհակալություն: Խնդրում եմ լինել ուշադիր: Մենք հիմա անելու ենք մեծ ընդմիջում՝ մեկ ժամանոց, հանդիպում ենք ժամը 15 անց 45-ին, խնդրում եմ պլանավորել, որ մենք    այսօր աշխատելու ենք մինչև օրվա վերջ: Շնորհակալություն ընդմիջում՝ մեկ ժամով:

Աշոտ Ղուլյան Հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: Շարունակում ենք Ազգային ժողովի՝ հունիսի 27-ի հերթական նիստը, ինչպես առավոտյան նշեցինք մեր օրակարգը այսօր հագեցած է, փորձենք հասցնել: Այս հատվածի նիստը մեզ կհուշի նաև թե հաջորդ շարունակությունը ինչպես կազմակերպենք: Այժմ, ուզում եմ հայտարարել՝ 2-րդ ընթերցմամբ հաջորդ օրինագծի քննարկման սկիզբ, որը կարծում եմ՝ ավելի կարճ կլինի՝ դաՍեյսմիկ պաշտպանության մասինԱրցախի Հանրապետության օրենքն է՝ կից փաստաթղթերով, այն ներկայացնում է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ, պարոն Պետրոսյանը, խնդրեմ:

Սամվել ՊետրոսյանԱզգային ժողովի մեծարգո նախագահը, հարգելի պատգամավորներ: Ներկայացվել էՍեյսմիկ պաշտպանության մասինևՏեղական ինքնակառավարման մասինԼեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը նպատակ է հետապնդում ապահովելու արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցումըբնակչության և տարածքների պաշտպանության բարձրացումը: ՀստակեցնելուՍեյսմիկ պաշտպանության մասինԱրցախի Հանրապետության օրենքի իմ շարք հասկացությունները և դրույթները: Միջոցառումների իրականացմամբ լրացնել սեյսմիկ անվտանգության ապահովման առնչվող վերահսկման եղանակների և սկզբունքների կիրառումը: Հստակեցնել և տարանջատել լիազորությունները, ամրագրելով սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, որպես պարտադիր լիազորություններ: Կատարելագործել բնագավառը կարգավորող իրավական դաշտը, ինչպես նաև առկա կարգավորումները համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին: Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ 1-ին ընթերցմամբ ընդունելուց հետո,  Սեյսմիկ պաշտպանության մասինևՏեղական ինքնակառավարման մասինԼեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասինԱրցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ, Ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկություններ չենք ստացել, ուստի նպատակահարմար եմ գտնում և առաջարկում եմ այն ընդունել, որպես օրենք: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Մենք արդեն այս պրակտիկան ունենք՝ 2-րդ ընթերցմամբ ընդունված նախագիծը և քանի որ հարցեր չեն եղել պատգամավորների կողմից այս նախագծի հետ կապված հարցեր չկան: Շնորհակալություն կարող եք նստել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրենք, խորհրդարանի պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, տիկին Ժանա Գալստյանին:

Ժանա Գալստյան - Հարգելի գործընկերներ, ինչպես օրենքի հեղինակի ներկայացուցիչը նշեց, վերոհիշյալ օրինագծերի փաթեթի վերաբերյալ, 1-ին ընթերցումից հետո որևէ առաջարկ չի եղել, ուստի ներկայացնում ենք ձեր դատին, որպեսզի ընդունեք օրինագիծը՝ 2-րդ ընթերցմամբ, որպես օրենք: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն տիկին Գալստյան: Նույն կարգով՝ Ձեզ հարցեր չկան, առաջարկություններ չլինելու պատճառով, բայց մենք կարող ենք ծավալել մտքերի փոխանակություն, եթե այդպիսի ցանկություն կա: Մտքերի փոխանակության համա՞ր: Չկա: Մենք ամփոփենք այս հարցի քննարկում, ես խնդրում եմ պատգամավորներին լինել ուշադիր: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝Սեյսմիկ պաշտպանության մասինևՏեղական ինքնակառավարման մասինԼեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասինԱրցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Հաջորդ օրակարգային հարցին ենք անցնում, և սա մեր 2-րդ ընթերցմամբ ներկայացված հարցերից վերջինն է՝Հանրաքվեի մասինԱրցախի Հանրապետության օրենքի նախագիծն է, այն լիազորված է ներկայացնել արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, խնդրեմ:

Արարատ ԴանիելյանԱզգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, գործընկերներ, ներկաներ: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում՝ 2-րդ ընթերցմամբ  Հանրաքվեի մասինԱրցախի Հանրապետության օրենքի նախագիծը: 2017թ. փետրվարի 20-ին հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրությամբ էապես փոխվեց հանրաքվեի ինստիտուտի էությունը: Սահմանադրությամբ հստակ երաշխիքներ նախատեսվեցին ժողովրդավարական գործընթացների խափանության, քաղաքացիական հարակցության ակտիվ դերակատարության, իշխանության գործունեության նկատմամբ համարժեք հանրային վերահսկողության իրականացման հարցերում: Հանրաքվեի ինստիտուտի զարգացման համար, որպես օրակարգային խնդիրներ առանձնացվեց հանրաքվեի օբյեկտների և սուբյեկտների բովանդակության ու շրջանակի հստակեցումը հանրաքվեի հարցում, պետական իշխանությունների մարմիններում լիազորությունների ու քաղաքացիական նախաձեռնության շրջանակների որոշակիացումըՍահմանադրությամբ, հանրաքվեի ինստիտուտի զարգացման արդյունքում նախատեսել քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի ինստիտուտը: Այսպիսով, Սահմանադրությամբ ամրագրված նոր իրավակարգավորումները կանխորոշվում ենՀանրաքվեի մասինօրենքի ընդունումը, որով՝ համապարփակ կկարգավորվի հանրաքվեի ինստիտուտի բարեփոխման արդյունքում, Սահմանադրությամբ ամրագրված նոր հայեցակարգային մոտեցումները: Հանրաքվեի մասինօրենքի նախագծով՝ հստակ կարգավորում է ստացել հանրաքվեի հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, հանրաքվեի դրվող հարցերը և այն հարցերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, հարցը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի նշանակման կազմակերպման, քարոզչության իրականացման, քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով քարոզչության հիմնադրամ ստեղծելու, այս հիմնադրամում մուծումներ կատարելու, քարոզչության ընթացքում դիտորդական առավելություն իրականացնելու, հանրաքվեի ամփոփման, Սահմանադրության նախագծի, Սահմանադրության նախագծի, Սահմանադրության փոփոխությունների նախագծի և օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիներին միանալու մանրամասները: Օրենքի նախագծով՝ մասնավորապես տրվել է հանրաքվեի հասկացությունը, այն առանձնացնելով որպես ժողովրդի կողմից անմիջականորեն իր իշխանության իրականացման ձև, որպես հանրաքվեի սկզբունքներ առանձնացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ դրանց անց կացման: 2.Հստակ սահմանվել է հանրաքվեի դրվող հարցերի շրջանակը: 3. Սպառիչ թվարկել են այն հարցերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի: Խոսքը վերաբերում է Սահմանադրության 1-ին, 2-րդ , 3-րդ, 4-րդ և 163-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսվող Սահմանադրությունների փոփոխությունների նախագծերը, այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են պետական բյուջեին, հարկերին, տուրքերին այլ պարտադիր վճարների՝ համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը, միջազգային պայմանագրերին և վարչատարածքային բաժանմանը, դրանով իսկ ապահովելով իրավական որոշակիության սկզբունքի հետևողական կենսագործումը: Ամրագրվեց հանրաքվե անցկացնելու արգելքը, դրանով իսկ կենսագործելով սահմանադրության 76-րդ և 100-րդ հոդվածներով ամրագրված պահանջները: Կարգավորվել են Սահմանադրության նախագիծը, Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, քաղաքացիական նախաձեռնության կարգով՝ օրենքի նախագիծը, պետական կյանքի կարևորագույն հարցը հանրաքվեի հետ դելու կարգի հետ կապի հարաբերությունները:

Առաջին ընթերցումից հետո, պատգամավորների կողմից եղել է չորս առաջարկություն: Պատգամավորներ՝ Գագիկ Բաղունցի և Էդուարդ Աղաբեկյանի կողմից: Առաջինը, վերաբերում էր Հանրաքվեի մասին օրենքի նախագծի 8-րդ հոդվածի առաջին մասում սահմանված ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 10 տոկոսի քաղաքացիական նախաձեռնությամբ, օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ կետով նախատեսված Սահմանադրության փոփոխությունը՝ նախ ուղարկվում է գերագույն դատարան, նրա կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներով Սահմանադրությանը համապատասխանող, ճանաչելու մասին որոշում ընդունելու համար, այն դեպքում, երբ առաջարկվող փոփոխությունները հակասում են Սահմանադրության 1-ին,2-րդ, 3-րդ, 4-րդ և 163-րդ հոդվածներով, ապա դատարանի որոշմամբ, նախագիծը (չի լսվում): Եթե Սահմանադրության փոփոխության նախագիծը հակասում է վերոնշյալ՝ 4-րդ հոդվածի 1-ին մաս, 2-րդ կետով նախատեսված, ապա նախաձեռնող խմբին հնարավորություն է տալիս վերաձևակերպել հանրաքվեով արվող փոփոխությունը այնպես, որ այն զերծ լինի Սահմանադրությանը հակասող դրույթներից կամ ներառի փոփոխություն նաև Սահմանադրության այն հոդվածով, որին հակասում է: Դրա մասին մենք խոսել ենք՝ առաջին ընթերցմամբ: Ընդհանրապես, պետք էր լրացուցիչ պարզաբանում տալ, որ գերագույն դատարանը, որը իրականացնում է Սահմանադրական վերահսկողություն, դա փաստաբանական պալատ չէ, դա հանրային պաշտպանի գրասենյակ չէ, դա իրավախորհրդական մարմին չէ, այսինքն՝ այն ինչ-որ ամրագրված է Սահմանադրության տեքստում և հստակ ամրագրված է Ազգայի ժողովի կանոնակարգ-օրենքում, ցանկացած բառ, ցանկացած նախադասություն, որը պետք է ենթարկվի փոփոխության ենթարկվի Սահմանադրության  տեքստում, ապա Սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն պետք է անցնի որոշակի գործընթաց: Գիտենք, որ ունենք Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մաս, որտեղ նախատեսվում է, որ Սահմանադրության ու թվարկում է գլուխները և առանձին հոդվածները, որոնք պետք է փոփոխության ենթարկվեն հանրաքվե կազմակերպելու ճանապարհով, եթե նման խնդիր է առաջանում: Տվյալ դեպքում, նախաձեռնության իրավունք ունի Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ը և ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 10 տոկոսը: Նույն հոդվածի 2-րդ մասում ամրագրվում է, որ բացառությամբ առաջին մասում ներկայացրած հոդվածների, փոփոխությունները կատարվում են Հանրապետության նախագահի առաջարկությամբ, պատգամավորի 1/3-ի և ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 5 տոկոսի առաջարկությամբ: Դա հանրաքվեի ճանապարհով չէ, այլ սովորական խորհրդարանական ճանապարհով է կատարվում մնան փոփոխությունները: Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսվում է, որ Սահմանադրության փոփոխությունների, իրավական ակտերի հանրաքվեի դնելուց առաջ, պարտադիր կերպ գերագույն դատարանը, որպես Սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմի պետք է ընդունի որոշում, թե ինչքանով է այդ առաջարկությունը համապատասխանում սահմանադրությանը: Մենք ունենք նաև Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 80-րդ հոդվածը, որը հստակ մատնանշում է: Պետք է նշել նաև թեկուզ մենք Սահմանադրությունում չունենք ամրագրված Սահմանադրություն-օրենք հասկացությունը, բայց այն հարաբերությունները, որոնք կարգավորում են Սահմանադրա-իրավական սուբյեկտները հատուկ սուբյեկտներ են, այսինքն՝ ժողովուրդն է հանրաքվեի ժամանակ, պետական իշխանության մարմիներն են և այլն, և այլն: Դրանք բոլորը Սահմանադրական օրենքներ են և այս օրենքով՝ նույն ձևի կարգավորում է այդ հարցերը: Ասենք, հանրաքվեի առաջարկ է լինում համապատասխան նախաձեռնող խումբը գրանցվում է, գրանցումից հետո տեղի է ունենում ստորագրահավաք, այնուհետև այդ ստորագրահավաքից հետո ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով, (դրանք օրենքի նախագծի ժամկետներում կա) հանձնաժողովը ստուգելուց հետո իր որոշումն է ընդունում, նախաձեռնող խումբը այնուհետև ներկայացնում է խորհրդարան, խորհրդարանը կանոնակարգ-օրենքի համաձայն՝ 16-րդ, 18-րդ գլուխների սահմանված կարգով, որպես օրենքի նախագիծ, մտցնում է օրակարգ, քննարկում է, այնուհետև ուղարկում է գերագույն դատարան, գերագույն դատարանը տալիս է իր գնահատականը՝ իրավական գնահատականը, թե ինչքանով է այդ առաջարկը հակասում Սահմանադրությանը: Խոսքը վերաբերում է ցանկացած բառի՝ 161-րդ 2-րդ հոդվածի 1-ին մասի, այսինքն՝ կապ չունի ով է նախաձեռնողը՝ հանրապետության նախագահն է, թե պատգամավորների 1/3-ա, թե քաղաքացիների 10 տոկոսն է: Այդ գործընթացը պետք է պահպանվի: Քանի որ դրա մասին եմ խոսում, օգտվելով առիթից նշեմ, որ Սահմանադրության 6-րդ հոդվածը ամբողջությամբ նվիրված է դատական իշխանությանը և այդ 9-ը հոդվածից 5-ը վերաբերում է գերագույն դատարանին: Գերագույն դատարանին ոչ թե, որպես վճռաբեկ ատյանի, այլ գերագույն դատարանի, որպես Սահմանադրական արդարադատություն իրականացնողին, դա համաշխարհային պրակտիկան է: Դա չի տալիս օրենսդիրը, երբ հարմար է: Նման օրինակներ մենք ունենք՝ Ուկրաինան, Վրաստանը, Տաջիկստանը, Մոլդովան, որտեղ Սահմանադրությունը շատ հեշտ ենթարկվում է փոփոխության: Այդ լիազորությունները՝ Սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի լիազորությունները ամրագրում են Սահմանադրության տեքստում, այսինքն՝ ով կարող է դիմել, ինչ հարցերի շրջանակներում է իրականացվում արդարադատությունը, դիմող սուբյեկտները, որոշումները ինչպես են ընդունում, քանի ձայնով են որոշում ընդունում, քանի ձայնով են եզրակացություն տալիս: Ուստի, այդ առաջարկը, որ ասում ենք՝ մինչև խորհրդարան ներկայացնելը, աշխարհում ընդունված չէ: Աշխարհում կան հիմնական Սահմանադրական վերահսկողության հետևանքը: Կա վերացական հսկողություն, կա կոնկրետ հսկողություն, կա նախնական, կա հետագա: Նախնականը այն է, երբ խորհրդարանը ընդունում է և պետք է ներկայացվի երկրի ղեկավարի ստորագրությանը, որպեսզի հրապարակեն, ինքը դիմում է Սահմանադրական խորհրդին: Վառ օրինակը Ֆրանսիայի Ազգային ժողովի օրենքը, որ վերաբերում է հայոց ցեղասպանությունը ժխտելը, քրեորեն դադարացնելը, երբ խորհրդարանը ընդունել է, բայց սենատորների 60 հոգին, Սահմանադրությունը դա է նախատեսում, դիմել են Սահմանադրական խորհուրդ և Սահմանադրական խորհուրդը որոշել է, որ դա հակասում է Սահմանադրությունը: Կա հետագա Սահմանադրության հսկողության ճանապարհ, երբ օրենքը ընդունվում է, կարող է գործածվել մի ամիս, հինգ ամիս, 10 տարի այդ դեպքում, երբ խնդիր է առաջանում, Սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինը քննության է առնում, երբ դա կապված է կոնկրետ գործի հետ և կա վերացական վերահսկողություն, որը կոնկրետ գործի հետ կապ չունի, և դա ունենք մեր Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասում թվարկվում է՝ 141-րդ հոդված, 142-րդ հոդված: Մի կարևոր հանգամանք էլ՝ 141-րդ հոդվածի 2-րդ մասը անմիջապես գերագույն դատարան դիմելու հնարավորությունը տալիս է միայն Ազգային ժողովին, ոչ մեկը այդ իրավասությունը չունի՝Սահմանադրականության հարցը լուծելու համար:

Հաջորդը՝ վերաբերում էր Հանրաքվեի մասին օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 12-ից 17 կետերը, ստորագրությունների հավաքման գաղափարն է, որպեսզի դա հանվի, մենք գտնում ենք, որ այն մոդելը, որ այսօր գործում է և պրակտիկ ապացուցվել է, որ դա շատ նորմալ ձև է և հատուկ տեղ է հատկացվում, երբ քաղաքացին կարող է իր կամքը արտահայտել ազատ: Ստորագրահավաքների առաջին օրերին, ես հանդիպել եմ այդ նախաձեռնող խմբի որոշ անդամների հետ և նամն դժգոհություն չեն կարող ասել, որ անհնար է ինչ-որ խնդիրներ կա խոչընդոտներ կան, դրա համար այդ առաջարկը չի ընդունվել, այդ ստորագրահավաքը տեղերում: 3 առաջարկը վերաբերում է 10-րդ հոդվածի օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 5 տոկոսի նախաձեռնությամբ: Մենք հանձնաժողովում այդ հարցը քննարկել ենք, բարձրացրել ենք: Եթե խոսքը վերաբերում է 122-րդ հոդվածի օրենսդրական նախաձեռնությանը, եթե այդ օրենքը բաղկացած է 1-ին, 2-րդ մասից, եթե առաջարկ կա, որպեսզի լինի 3-րդ, 4-րդ մաս, դա նախատեսվում է Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասի, այսինքն՝ ավելի հեշտ ընթացակարգով, Սահմանադրության տեքստում փոփոխություն կատարելը, որպեսզի լինի հստակ, երբ քաղաքացիների նախաձեռնող խումբը 2,5 տոկոսը որոշում է օրենքի նախագիծ ներկայացնել, խորհրդարանը չի ընդունում, ապա Սահմանադրությամբ առաջին հայացքից թվում է՝ կարգավորում չի, բայց 164-րդ հոդվածում կա, որ օրենքները, որոնք պետք է դրվեն հանրաքվեի: Օրենքները դրվում են հանրաքվեի, Հանրաքվեի մասին օրենքով սահմանված դեպքերում, այսինքն՝ հղում են կատարում այդ բլանկետային նորմը, որ  համապատասխան օրենքը Հանրաքվեի մասին օրենքում պետք է նախատեսվի: Այս օրենքը, որ այսօր ներկայացված է՝ նախատեսված է, որ եթե առաջանա այդ հարցը, ապա քաղաքացիների 2,5 տոկոսը ևս միանում է 2,5 տոկոս, այնուհետև խորհրդարանը, այդ ընթացակարգ կա, ինքը քննության է առնում և տալիս է հետագա իր գնահատականը:

Հաջորդ առաջարկը՝ Դաշնակցություն խմբակցության կողմից է եղել առաջարկ, Հանրաքվեի մասին օրենքի նախագծի 33-րդ հոդվածի 6-րդ մասից հետո ավելացնել նոր մաս: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է ընտրություններին մասնակցած, գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների ցուցակներին: Խոսքը վերաբերում էր հանրաքվեին: Հարցադրում կտար որպես ընտրություն, բայց, երևի թե, վերաբերում էր այդ հանրաքվեին: Մենք հանձնաժողովում քննարկել ենք, նշել ենք, որ ընտրական օրենսգրքով, բայց ընտրական օրենսգրքով, ինչպես նաև Հանրաքվեի մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ բոլոր այդ հարցերը կարգավորվում են ընտրական օրենսգրքով, իսկ ընտրական օրենսգիրքը, երևի թե հնարավորություն է տալիս, առավել ևս այդ ընտրական օրենսգիրքը, որ այս օրերին պետք է ներկայացվի ձեր քննարկմանը՝ 9-րդ հոդվածի 5-րդ մասը հնարավորություն է տալիս, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ինքը իրավունք ունի կապված իր հետ կամ իր անձի հետ կապ չունեցող, երբ ցուցակները հրապարակում են ինքը կարող է դիմել լիազոր մարմին ասի, որ տվյալ ցուցակում կա այս ինչ անճշտությունը, այսինքն՝ այդ հետաքրքրությունը, իմ կարծիքով անձնական, պետք է լինի ոչ թե ընտրությունը, քվեարկությունը ավարտված, ստորագրված, այլ նախնական ցուցակը, երբ հրապարակում է, որ 80, 100 հազար մարդ պետք է քվեարկի: 2-րդ հանգամանքը՝ ռազմական դրության պայմաններում են գտնվում, նման հնարավորությունը էլի թույլ չի տալիս: Դա ոչ մի ժողովրդավարության հետ կապ չունի: Միջազգային որևիցե փաստաթուղթ, բանաձև չկա, որ պետք է պարտադիր կերպ ստորագրած ցուցակները հրապարակեն: Հայաստանում դա կա, խնդիր չկա, բայց ես բերեմ օրինակ: Այսօր ստորագրահավաք է տեղի ունենում, որպեսզի Սահմանադրության որոշակի հոդվածներ հանրաքվեով ենթարկվի փոփոխության: Պարզ ասեն, որ 10,15, 20 հազար ստորագրություններ ունենք, գիտենք Իվանով, Պետրով, Դանիելյան, Պետրոսյան համաձայն եմ, որ լինի հանրաքվեն, մեն կողմ ենք: Հիմա մենք հանրաքվեի ցուցակները՝ ստորագրված, ուղարկվում ենք և ասում, որ կողմը սրանք են 15 հազար մասնակցել են, 30 հազարը ընդհանուր հանրաքվեի են մասնակցել, այս 15 հազարը, որոնք չկան այս ցուցակներում, ովքեր կողմ են եղել, ուրեմն սրանք պարզ է, որ դեմ են: Այսինքն՝ ամենակարևոր գաղտնիության սկզբունքն է խախտվում՝ և ընտրության, և հանրաքվեի մասնակցության : Այդ հարցի շուրջ: Հիմնականում դրան էին: Կար նաև մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջադրված հարցեր, ամփոփաթերթեր: Կար 7 հարց, 7-ից 2 ընդունվել է: Հարց կար, որպեսզի 3-րդ հոդվածի 2-րդ մասում  ծանր բառից հետո ավելացնել առանձնապես ծանր, բայց մեն Սահմանադրության ընդունման ժամանակ նշել ենք, որ եթե խոսքը վերաբերում է քրեական օրենսգրքին, քրեական օրենսդրությանը, ապա այո ճիշտ կլինի թվարկել ծանր, առանձնապես ծանր, բայց Սահմանադրական իրավունքում, երբ օգտագործում ես ծանր բառը, պարզ է, որ այդ առանձնապես ծանրը կա ու կա: Մյուս առաջարկը վերաբերում էր էլեկտրոնային քվեարկությանը, ասենք նույնականացման քարտերին, բայց, քանի որ մենք այդ նույնականացման քարտերի մասին օրենքը չունենք և բնակչության մեծ մասը չունի այդ նույնականացման քարտերը, դրանք պահանջում են համապատասխան սարքեր, բոլոր տեղամասերը անհնար է դա անել, օրենքը դեռ չկա, չի ընդունվել այդ օրենքը: Առաջարկ կար, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային համաձայն, համապատասխան հնարավորություն ստեղծի ու այդ ֆիզիկական որոշակի խնդիրներ ունեցող ընտրողների համար պայմաններ ստեղծվի: Այդ առաջարկը ընդունվել է, համապատասխան փոփոխությունները կատարվել են 15-րդ հոդվածի 12-րդ հոդվածում կատարվել են այդ փոփոխությունները:Կար նաև առաջարկ, որը մենք վերաբերում ենք դրական, բայց չգիտեմ ինչքանով կլինի իրագործելը հեշտ, խոսքը վերաբերում է քարոզչությանը՝ արգելք սահմանել նաև զանգվածային լրատվությանը էլեկտրոնային միջոցներին, խոսքը վերաբերում է կայքերին: Եթե դա հնարավոր է հսկել կարող ենք ընդունել, եթե անհնար է ուրեմն անհնար է: Հիմնականում սրանք են: Եթե հարցեր կան, խնդրեմ:

Աշոտ Ղուլյան – Շատ լավ, շնորհակալություն պարոն Դանիելյան: Մենք կանոնակարգային պահանջի համապատասխան՝  2-րդ ընթերցմամբ ներկայցվող նախագծերին զեկուցողին հարցեր տալու իրավունք ունեն միայն, սահմանված կարգով ներկայացված առաջարկների հեղինակները: Խնդրեմ, եթե հեղինակները հարցեր ունեն, խնդրում եմ գրանցվել հարցերի համար: Էդուարդ Աղաբեկյան, Արմեն Սարգսյան: Շնորհակալություն: Հարցի համար, խնդրեմ՝ Էդուարդ Աղաբեկյան:

Էդուարդ Աղաբեկյան – Պարոն նախարար, հանձնաժողովի նիստում տրված հարցս ստիպված եմ նորից կրկնել, որովհետև պատասխանը ինձ չի բավարարել: Խոսքը վերաբերում է ներկայումս Հանրապետության տարածքում ստորագրահավաք է իրականացվում՝ հիմք ընդունելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Ո՞ր իրավական ակտով, ինչի՞ հիման վրա է կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման որոշում ընդունում, ո՞վ է տվել կենտրոնական ընտրական հանձնաժողովին այդպիսի իրավասություն: Ստորագրահավաքի 2-րդ էտապին, եթե 10 հազարը դառնում է 40 հազար, ընդունո՞ւմ եք տեսականորեն, որ այդ պարագայում, առանց Ազգայի ժողովի կարծիքի՝ միանգամից, հարցը հնարավոր է ուղղել միանգամից հանրաքվեի՝ 2-րդ անգամ, Ազգային ժողովը մերժելուց հետո քառապատկում է, թե ինչ է անում և այլն, և այլն: Ի դեպ, միայն Սահմանադրական կարգավորումը ռեգիոնում բոլոր հանրապետություններ էլ ունեն, այդ թվում Ադրբեջանը:

Արարատ Դանիելյան – Ուրեմն, Սահմանադրությունը ունի հստակ հոդված, որը ամրագրում է,թե հանրաքվեն ինչպես պետք է իրականացնել: Ես այն ժամանակ էլ եմ ասել, երբ 2017թ. ընդունվել է Սահմանադրությունը, ապա ձևավորվել է համակարգման խորհուրդ, որը պետք է 3 տարիների ընթացքում այդ փաստաթղթերը ներկայացնի խորհրդարան: Կազմվել է 2 ցանկ, ըստ այդ ժամանակացույցի, ամեն մի ամիս պետք է համապատասխան օրենքը մշակվի, շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկվեր և ներկայացվեր խորհուրդ: Խորհրդից հետո խորհրդարան: Հանրաքվեն մասին օրենքը, նախատեսված է եղել հոկտեմբերի 1-ի դրությամբ մշակվի և ներկայացվի խորհրդարան: Երբ Սահմանադրության 162-րդ հոդվածը անմիջապես այդ իրավունքը տալիս է քաղաքացիներին և որպես անմիջապես գործող կարգավորում՝ նորմ և եթե քաղաքացիները նման հասարակական հարաբերություններ է առաջանում, պետք է ինչ-որ ձևի կարգավորում տալ: Չպետք է խոչընդոտ հանդիսանալ նույն պետական կառույցների կողմից ասել՝ ոչ օրենքը չկա, մենք չենք թույլատրում, ինչպես օրինակ այն ժամանակ հավաքների մասին էր: Այն ժամանակ անկայուն, տարբեր հավաքներ էինք կազմակերպում, բայց երբ օրենքը ընդունեց Հավաքների մասին օրենքը, նրանից հետո ամեն ինչ կարգավորվեց: Եթե ցանկանում են 2,3 հոգի կազմակերպեն հավաք, թող դիմեն համայնքի ղեկավարին և համայնքի ղեկավարը հնարավորություն կտա այդ իրավունքը իրականացնել: Նույնը վերաբերում է այս դրույթին, այսինքն՝ Սահմանադրության նորմը անմիջապես այդ հնարավորությունը տալիս է, դա պետք է ինչ-որ ձևի կարգավորել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ որոշումը ընդունել է և այս օրենքը, որը այսօր ներկայացված է խորհրդարանին, որոշ չափով համալրվել է, հաշվի առնելով այն դրույթները, որը երբ ասում ենք ստորագրահավաքը կարող է շատ դիմող լինի, հնարավորություն չլինի, բայց դա մենք պետք է իմանանք, որ դա մի օր չէ, ինչպես ընտրությունն է, դա տևում է 45 օր: 45 օրվա ընթացքում, եթե մի տարածք է տրամադրվում, թեկուզ օրենքում կա լրացուցիչ տեղեր պետք է հատկացվի, եթե կան ավելի ցանկացողներ այդ ստորագրահավաքին մասնակցելու ստեղծվում է նաև այդ պայմանները: Ինչ վերաբերում է 2-րդ հարցին, եթե ստորագրում է 40 հազար մարդ, ապա այդ նույն մեխանիզմը պահպանվում է: Չկա մի գյուղ, որ ասեն, եթե Սահմանադրությունը ընդունել են 69 հազար մարդ, 69 հազարից մի քիչ ավել, 7600 հոգի դեմ են եղել: Եթե այդ 69 հազարն էլ դիմեն, միևնույն է այդ իրավական ընթացակարգը, որովհետև Սահմանադրության գերակայությունը ապահովում է գերագույն դատարանը՝ Սահմանադրական արդարադատությունը իրականացնելով:

 Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք պարոն Աղաբեկյան, Էդուարդ Աղաբեկյան:

Էդուարդ Աղաբեկյան - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ես այդպես էլ չհասկացա,  ուներ նման իրավական հիմք, իրավասություն: Եթե ուներ, ինչո՞ւ ենք այսօր օրենք ընդունում: Թող մնացած կենտրոնական ընտրական հանձնաժողովի մինչև վերջ էլ կարգավորի: Ես վստահ եմ, որ չունի: Այն ստորագրահավաքները չեն բազմապատկելու 2-րդ էտապում: Կրկնում եմ, Սահմանադրական նորման մեր շրջակա երեք հանրապետություններում, եթե 2 տոկոսը եկել են, Ազգային ժողովը մերժել է, ի դեպ Դուք ասում եք, որ անպայման Ազգային ժողովը մտցնում է օրակարգ, չկա այդպիսի պարտադիր բան: Ազգային ժողովը կարող է նաև մերժել, ենթադրենք ընդդիմությունը հավաքում է ստորագրահավաք, Ազգային ժողովի մեծամասնությունը ոչ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչը, բնականաբար մերժում է: Իրական կյանում դա նշանակում է միտինգ, դա նշանակում է ներպետական տո քաղաքացիական և այլն, և այլն: Ասում եք, օրինականացնելով կամաց-կամաց գնում եք:

Արարատ Դանիելյան – Հիմա, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում չընդուներ, միտինգ չեր լինի՞, ես էլ այդ ձևի եմ հարցադրում: Թող լինի, բայց կարգավորում պետք է լինի: Սահմանադրության նորմերը, ես նորից կրկնեմ, դա անմիջապես գործող նորմեր է կամ նորմեր, որոնք չեն էլ պահանջում, այսինքն՝ այս դեպքում պետք է օրենք ընդունի: Թեկուզ, օրինակ` ենք բերում այդ պետությունները, մեր հարևան պետությունները, ոչ մի տեղ չկա, չնայած օրինակ բերում ենք, որ մեր հարևան պետություններում կա: Իրենց մոտ ստորագրահավաք չկա, իրենց այլ մոդել է:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն նախարար, ես խնդրում եմ ավարտել այդ բանավեճը, դա երկխոսություն է արդեն: Պարզապես մի բան եմ ավելացնում, ինչքան հասկացա կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասություններին է վերաբերում: Ի՞նչ հիմքով է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունում ընտրություններին վերաբերող ենթաօրենսդրական ակտեր, ի՞նչ հիմքով, քանի որ ընտրություններին վերաբերող օրենսդրությունը կա, կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրանից բխող բաներ է ընդունում, այսինքն՝ եթե իրավական հիմքն ենք վերցնում՝ նույն հիմով: Եթե երկու ամիս բաց է լինում, ուրեմն ստիպված պետք է լրացնել: Շնորհակալություն: Հարցի համար՝ Արմեն Սարգսյան:

Արմեն Սարգսյան – Պարոն Դանիելյան, ընդհանուր առմամբ, մեր խմբակցության կարծիքով օրենքի նախագիծը հաջողված օրենքի նախագիծ է, բայց զարմանալի է մեր առաջարկի մերժման հիմնավորումը՝ անկեղծ: Ի՞նչ կապ ունի մեր առաջարկը ռազմական իրավիճակի հետ, երբ ռազմական իրավիճակում հրապարակում է ամբողջ ընտրողների ցանկը, բայց ռազմական իրավիճակի հետ կապ ունի ընտրողների մի մասի հրապարակումը: Երբ մի հարց է լինում ասում ենք Հայաստանում դա ընդունված է՝ Հայաստանում այդ օրենքի մեջ դա ընդգրկված է և մենք առաջարկում ենք նույնը: Ի՞նչ կապ ունի, երբ որևէ մեկը փորձում է իմանալ՝ ձայն է տվել, կարող է դրական տեղամասում իմանալ: Մեր առաջարկը լրիվ այլ է, որովհետև այս մասը ընդունելով հոդվածի, ուժեղ հարված ենք տալու, երբ որևէ մեկը փորձի բոլոր ընտրությունների ժամանակ կրկնակի ընտրություն անցկացնել և ավելի արդարացի, ավելի թափանցիկ ընտրություն է լինելու: Աշխարհում կան երկրներ, որտեղ եթե քաղաքացին չի մասնակցում ընտրություններին՝ տուգանվում է, որովհետև ընտրությունները տվյալ երկրի, դեմոկրատական կառուցվածքի հիմնական ճանապարհն է, որ տանում է: Դրա համար, կրկնում եմ, մեր առաջարկը, հիմնական բոլոր ընտրություններին է վերաբերում և ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ մենք էլի ներկայացնելու ենք, և առավել մաքուր, առավել թափանցիկ, ժխտող կրկնակի ընտրությունների տանող առաջարկ է: Իմ կարծիքով, այդ բնորոշումը մի քիչ համոզիչ չեր մեզ համար, որ Դուք ժխտել եք այդպես:

Արարատ Դանիելյան – Եղավ, շնորհակալություն: Առաջինը, որ դրական գնահատական ենք տվել նախագծին: Ես մնում եմ իմ կարծիքիս, որովհետև ազատ ընտրությունների կազմակերպելը պայմանավորված չէ միայն այդ ցուցակներով: Մենք ապրում ենք մի իրականությունում, որ եղել է մի օր, որ մի գիշեր շրջել են, 10 պատգամավորի դուռ են ծեծել, ստորագրել են փաստաթուղթ՝ խորհրդարանը մշտականից սարքել, կար այդպիսի բաներ տարիներ առաջ: Դրա համար այդքանը տեսնելով, ես չլինելով որևէ կուսակցության անդամ, փորձել եմ մեր այդ խումը, ասենք մենք նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ էլ ենք որոշակի հարցեր քննարկել: Երբ ասում ենք ռազմական դրություն, մենք ասում ենք, որ զորամասերում ցուցակները չի հրապարակվում, քրեակատարողական ցուցակներում չի հրապարակվում: Ընդհանուր ցուցակը հրապարակվում է, բայց, բացի  դրանից կա ընտրական օրենսգրքով կա վերահաշվարկի ինստիտուտը, երբ ցանկացած տեղամասում կարող ես բոլոր քվեաթերթիկները, բոլոր ցուցակները, ստորագրած, չստորագրած, եթե դիմում են ծանոթանան: Ասենք խնդիր չկա, կոնկրետ դա չեն փակում, ասենք դուռը բանկերում, թաքնվում ու ասում, որ չէ նման բան չկա: Ցուցակները կա, ցանկացած տեղամասում կա վստահված անձ, ներկայացուցիչ, ինքը համաձայն չէ այդ ամփոփման արդյունքների հետ, ինքը դիմում է, բացում են, նայում են ցուցակները ու տեսնում է: Եթե, ես նայեմ ցուցակում մի մարդ կա, որ գտնվում է Արխանգելսկում, կգնամ դիմեմ ու կասեմ, որ հանեք այս մարդուն ցուցակից: Հետո կստուգենք, վերջում տեսնենք, եթե ինքը ցուցակում կա իրոք, ինքը մասնակցել է քվեարկության օրը թե չի մասնակցել: Ցուցակներից կախված է ընտրության 60,70 տոկոսը՝ թե ինչքան արդար և արդյունավետ է կազմակերպում ընտրությունները: Բայց, եթե ցուցակում կարող է մարդը մահացած կլինի 5,10 տարի և ինքը ցուցակում է, սպասում ենք տեսնենք իր տեղը ինչ-որ մեկը ընտրության օրը իր տեղը քվեաթերթիկ կմտցնի, թե չմտցնի: Իմ անձնական կարծիքով, մեր երկրում այդ լցոնումները վաղուց վերացել է ու ասենք մասսայական բնույթ կրի: Երբ ես կապվում եմ ռազմականի հետ, այդ հասարակ թվաբանությունը, որը կատարվում է շատ հեշտ կարելի է պարզել, թե ով է, ինչ է և նման ուրիշ հարցեր:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք պարոն Սարգսյան:

Արմեն Սարգսյան – Եթե չվերածվի մեկը մյուսի մտքերի վերլուծման կամ վերծանման: Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մինչև 2-րդ ընթերցումը, եթե առաջինը ընդունվի, մենք կշարունակենք քննարկումը:

Արարատ Դանիելյան – Եղավ, շնորհակալություն: Ես էլ եմ այդ հարցը ներկայացնելուց ակնկալում էինք, որ լինի շատ առաջարկներ: Դա պետք է կոլեկտիվ ուժերով ստեղծել մի փաստաթուղթ, որովհետև դա կարևոր օրենք է, սահմանադրական օրենք է:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Հարցերը ավարտեցինք, ես հիմա հրավիրում եմ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչին, այս դեպքում պետական-իրավական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանին, խնդրեմ:

Հովիկ Ջիվանյան – Հանրաքվեի ամսին օրենքի նախագծի վերաբերյալ, ճիշտն ասած, մանրամասն ներկայացվեց: Ես չգիտեմ, հարցադրումներ եղել են, անդրադառնամ հարցադրումներին, թե չանդրադառնամ հարցադրումներին: Դաշնակցության առաջարկի վերաբերյալ, կարող եմ ասել, որ այդ ցուցակների հրապարակման գործընթացը, կարծում եմ՝ շատ ավելի ակտուալ կլինի, երբ որ արդեն ներկայացված է ընտրական օրենսգիրքը, երբ այդ ժամանակ մենք կարող ենք նորից քննարկել դա, որովհետև ընտրական օրենսգրքով նաև կարգավորվելու է քվեի հետ կապված որոշակի հարաբերություններ: Խոսակցություն գնաց կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման մասին, ասեմ մենք էլ ենք հասկանում, որ ունենք ինչ-որ բաց, բայց դա ուղղակի բաց էր, որովհետև ունենք Սահմանադրություն, որի նորմերը ուղղակի գործում էին, որով նախատեսված քաղաքացիների իրավունք՝ հանրաքվեի անցկացնելու հանդես գալով և, ուղղակի Սահմանադրությունից բխում էր, որ քաղաքացիները իրավունք ունեին հանդես գալ նախաձեռնությամբ: Ցանկալի կլիներ, որ մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներ լինելը, այսինքն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունելը մենք ունենայինք Հանրաքվեի մասին օրենքը, բայց չենք ունեցել, ինչ-որ մի տեղ դուրս ենք եկել իրավիճակից, տրվել է կարգավորում, նորմալ է: Հաշվի առնելով օբյեկտիվ իրականությունը ինչ-որ մի տեղ դա կարելի է հասկանալ: Ցանկալի է ճիշտ իրվական ճանապարհ, որ լիներ օրենքը, նոր լիներ նորմատիվ իրավական ակտը, բայց ամեն դեպքում: Շնորհակալություն, ես էլ եմ այն կարծիքին, միանում եմ պարոն Սարգսյանին, որ իրականում այս օրենքը՝   Հանրաքվեի մասին օրենքը երկար քննարկվելուց հետո, կարծում եմ՝ հաջողված օրենքի նախագիծ է, մեզ հաջողվել է ստանալ վերջնարդյունքում: Այսքանը՝ բովանդակային, եթե հարցեր կան պատրաստ եմ պատասխանել: Պետա-իրավական հանձնաժողովում քննարկվել է, մենք տվել ենք դրական եզրակացություն, առաջարկում եմ ընդունել օրենքի նախագիծը, որպես օրենք: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան -  Շնորհակալություն: Հարցեր կարող են տալ հեղինակները, եթե կան հարցեր, խնդրեմ: Հարցեր չկան, շնորհակալություն պարոն Ջիվանյան: Եթե կա մտքերի փոխանակության ցանկություն, խնդրում եմ գրանցվել՝ Գագիկ Բաղունց, ուրի՞շ, չկա: Ելույթի համար խոսքը տրվում է Գագիկ Բաղունցին:

Գագիկ Բաղունց – Շարժում 88 խմբակցության կողմից Հանրաքվեի մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացվել է երեք առաջարկություններ: Անդրադառնամ Կառավարության կողմից եզրակացության մեջ հիմնավորումներին, որը մեր կողմից ընդունելի չէր: Նախ` առաջին առաջարկության վերաբերյալ, որտեղ մենք նախագծի՝ հոդված 8 առաջին մասով սահմանված, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 10 տոկոսի քաղաքացիական նախաձեռնությամբ, առաջարկում ենք Սահմանադրության փոփոխությունները՝ նախ ուղարկել գերագույն դատարան, նրա կողմից՝ օրենքով սահմանված կարգով, ժամկետներում, Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունելու համար: Եզրակացության մեջ, Կառավարության կողմից հետևյալ հիմնավորումներ են ներկայացնում Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, Սահմանադրական արդարադատությունը իրականացնելու գերագույն դատարանը, օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, այսինքն՝ այն ինչ-որ մենք առաջարկում ենք նույնպես մինչև՝ օրենքով սահմանված կարգով, Սահմանադրությամբ փոփոխությունը նախագիծը ներկայացվում է: Պատճառաբանությունը հետևյալն է, որ բոլորդ էլ տեղյակ էք, որ որոշակի լարվածություն կա՝ ստորագրահավաքների գործընթացի առումով, պարագայով և ամենացավալին այն է, որ այս բավականին մեծ զանգված բնակչության ընդգրկվելով քննարկումների, ստորագրահավաքների անեղի, անհիմն լարվածություն առաջացնելուց կարելի էր խուսափել, եթե մինչև ստորագրահավաքի գործընթացը սկսելը, հարցը ներկայացնել գերագույն դատարան և այնտեղ, ինչպես մեր պատգամավորներից մի քանիսը լրատվամիջոցներին տրված իրենց հարցազրույցներում նշել են, որ կա, կոնկրետ հակասություն Սահմանադրության առաջին կետի վերաբերյալ, որտեղ Արցախի Հանրապետությունը հռչակվում է ինքնիշխան պետություն և ստորագրահավաքին դրված հարցը, այդ իսկ դրույթին հակասում է: Եթե գերագույն դատարանը՝ նախօրոք ստանալով այդ հանրաքվեի հանվող հարցի վերաբերյալ ստանար և հայտներ կարծիք Սահմանադրությանը հակասող ճանաչելու առումով, այս ամբողջ գործընթացը, երևի տեղի չեր ունենար և լրացուցիչ լարվածություն մենք, մեր հասարակության մեջ, մեր հանրության մեջ չենք ունենա: Մյուս հիմնավորումները այդ հարցի վերաբերյալ, ասենք թե Արցախի Հանրապետության Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասում՝ համաձայն գերագույն դատարանը իրականացնում է Սահմանադրական արդարադատություն, ո՞վ է  դեմ դրան: Իրականացնում է, ուղղակի ժամկետով, հերթականությամբ մեն առաջարկում ենք, ի սկզբանե, որոշել սահմանադրականությանը, Սահմանադրությանը հակասելու փաստը կամ համապատասխան, հետո հանրաքվեի հարցը դուրս գա: Ես  չեմ հասկանում՝ ինչի՞ն է հակասում մեր առաջարկությունը: 2-րդ հարցի վերաբերյալ, մենք առաջարկությունը այսպիսինն է, որ գլուխ 3-րդ 12-րդ հոդվածի 12-ից 17-րդ կետերում, որտեղ նշվում է, որ Հանրաքվեի մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագծով ստորագրությունների հավաքման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, ընտրվում է տեղում ստորագրելու եղանակով: Նախ՝ լրացուցիչ ի՞նչ է դա տալիս, բացի նրանից, որ լրացուցիչ խնդիրներ է առաջացնում քաղաքացիների մոտ այդ ստորագրահավաքի մասնակցելուն: Եթե ինչ-որ առողջական պատճառներով և այլն, և այլն մարդ հնարավորություն չունի ներկայանա այն տեղում մասնակցելու, ապա լրացուցիչ խոչընդոտ ենք ստեղծում, և 2-րդ հանգամանքը՝ գաղտնիության, մասամբ գաղտնիության սահմանափակում է տեղի ունենում: Եթե մարդ ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում ներկայանա այդ ստորագրահավաքի տեղը, և գերադասում է ինչ-որ մի ուրիշ տեղ ստորագրահավաքի մասնակցել, դա իր իրավունքն է: Ինչո՞ւ մենք լրացուցիչ խոչընդոտ ենք ստեղծում այդ ստորագրահավաքի: 3-րդ առաջարկության վերաբերյալ. հոդված 10, 1-ին կետը առաջարկել է ձևակերպել հետևյալ տեսքով՝ պետական կյանքի կարևորագույն հարցը կամ հարցերը դրվում են հանրաքվեով, պատգամավորների ընդհանուր 1/3-ի կամ Արցախի Հանրապետության նախագահի ներկայացման, կամ էլ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 5 տոկոսի: Եթե մենք այդ գաղափարը՝ քաղաքացիական նախաձեռնության գաղափարը մտցրել ենք Սահմանադրության մեջ, ինչո՞ւ պետական կյանքի կարևորագույն խնդիրների քննարկման դնելու նախաձեռնությունից մենք զրկում ենք մեր բնակչությանը:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Մենք մտքերի փոխանակությունն էլ ավարտեցինք, եզրափակիչ եթե խոսքի ցանկություն կա, կա՞ պարոն Դանիելյան: 

Արարատ Դանիելյան – Ուզում եմ նորից նշել, որ այն ինչ-որ ասվում է՝ խիստ Սահմանադրության պահանջներին համապատասխան է և ասվում, և գրվում: Ասենք, սահմանադրական դատարան դիմելու, նորից կրկնեմ, իրավասություն ունի միայն Ազգային ժողովը: Հարցի սահմանադրականության որոշելու մասին, որը հանվում է հանրաքվեի, այդ որոշումը պետք է խորհրդարանը որոշի, Սահմանադրությունում գրված է դա, կանոնակարգ-օրենքում դա ք գրված: Ինչ վերաբերում է նրան, որ հաշմանդամ է տեղը գնալ, հաշմանդամը չի գնում՝ գնում է նոտարը: Մոտ 40 նման անկողնում գամված, նոտարները պետք է գնային և տեղում կազմակերպեցին այդ ստորագրահավաքը: Պետք է տեղեկություն ունենալ, նոր այս բարձր ամբիոնից հայտարարեք: 

Աշոտ Ղուլյան -  Շնորհակալություն: Մենք ավարտեցինք այս հարցի հետ կապված քննարկումների ամբողջ ծավալը, բոլոր հնարավորությունները օգտագործել ենք: Կարծում եմ՝ խորհրդարանը պետք է հիմա պատրաստ լինի քվեարկելու այս հարցի հետ կապված որոշումը: Խնդրում եմ, պատգամավորներին ուշադիր լինել: Քվեարկության է ներկայացվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը Հանրաքվեի մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 25, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 1: Արձանագրությունը հետևյալն է կողմ՝ 25, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 1: Որոշումն ընդունված է, շնորհակալություն: 2-րդ ընթերցմամբ ներկայացված նախագծերի փուլը ավարտեցինք և անցնում ենք նոր ներկայցման՝ 1-ին ընթերցմամբ ներկայացվող օրենքներին, այսինքն՝ 1-ին ընթերցման և վերջնական տեսքով ներկայացվող օրենքների նախագծերին: Հիմա սկսենք Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքից, որից հետո մյուս նախագծերը: Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրքն է հիմա ներկայացվում  և կից մեծ ցանկով նախագծեր նախագծերի փաթեթը: Այն նորից ներկայացնում է արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը, խնդրեմ:

Արարատ Դանիելյան – Հարգելի խորհրդարան, ձեր քննարկմանն է ներկայացվում Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրքը: Երկար ժամանակ խոսել ենք այդ օրենսգրքի մասին և հիմնավորում է ներկայացված 14,15 էջի վրա դրա համար, որպեսզի հակիրճ փորձեմ ներկայացնել: Այն ընտրական օրենսգրքի նախագիծը, որը ներկայացված է խորհրդարան, այն կազմվել է՝ գործող, մեր ընտրական օրենսգրքի հիմա վրա և Հայաստանի Հանրապետությունում գործող այսօրվա ընտրական օրենսգրքի որոշակի դրույթներ են ամրագրված: Քանի որ կան տարբերություններ այդ կառավարման մոդելներում, կառավարման համակարգերում, ուստի նաև համապատասխան փոփոխությունները, որը ներկայացված է նախագծում՝ նոր նախագծում դրանք համահունչ են Սահմանադրության պահանջներին: Հիմնականը, երևի թե,  ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ հետևյալ փաստերի վրա. Սահմանադրության պահանջները կապված ընտրական իրավունքին ամրագրվել են ընտրական օրենսգրքում, մենք գիտենք, որ Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարին ապրող քաղաքացին: Նախկինում այդ բառը չկար: Նույնը վերաբերում է նաև Ազգային ժողովի պատգամավորին, այդ պահանջը, որը ներկայացված է Սահմանադրությամբ: Սահմանադրությամբ նախատեսված է պատգամավորի տարիքային ցենզը՝ 25 տարեկանն է: Երկու անգամ անընդմեջ, երբ նախատեսված է նախկինում գործող Սահմանադրությամբ երկրի ղեկավարը կարող է երկու անգամ անընդմեջ ընտրվել: Նոր Սահմանադրությամբ դա հանված է և դա արտացոլված է նաև ընտրական օրենսգրքի նախագծում: Պետք է նշել, որ Ազգային ժողովը՝ 1-ին անգամ պետք է ընտրվի լրիվությամբ համամասնական ընտրակարգով: Գիտենք, որ նախկինում միայն մեծամասնական էր, այնուհետև 16,17 հարաբերակցությամբ էր խորհրդարանը, վերջին տարիներին 22, 11: Ես տեղյակ եմ, որ դա նաև Դաշնակցություն կուսակցության մեծ ջանքերի շնորհիվ է, որ լրիվ անցնում են համամասնական ընտրակարգի, դի իմ անձնական տեսակետն է:  Դա առաջին անգամ նման համամասնական ընտրություններ պետք է տեղի ունենան, դա Սահմանադրության 109-րդ հոդվածի պահանջն է, այսինքն՝ լրիվ 33 հոգին էլ պետք է ընտրվեն համամասնական ընտրական համակարգով: Թեկնածու առաջադրելու իրավունքը տրված է կուսակցություններին՝ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունքը և Նախագահը կարող է առաջադրել ինքնաառաջադրման: Օրենսգրքով սահմանում, որ կուսակցության ցուցակը կարող է գլխավորել նաև Հանրապետության նախագահի թեկնածուն, այսինքն՝ ով առաջադրում է Հանրապետության նախագահի թեկնածու, ինքը կարող է գլխավորել Ազգային ժողովի պատգամավորների ցուցակը: Երբ կուսակցությունը որոշակի ձայներ է հավաքում, այդ համապատասխան մանդատ ստացած պատգամավորը, եթե ինքը միևնույն ժամանակ ընտրում է Հանրապետության նախագահը, ապա ինքը այդ պատգամավորական մանդատից հրաժարվում է և այդ ցուցակից հաջորդն է ստանում այդ ցուցակը: Լինում է երկու քվեաթերթիկ, իրարից տարբերվելու են և այդ քվեաթերթիկները ձևավորվելու են վիճակահանությամբ: Սահմանված է 5,7 տոկոսը հաղթահարման: 5 տոկոսը՝ կուսակցությունների համար է, 7 տոկոսը դաշինքների համար է: Օրենսգրքի նախագծով նախատեսվում է գրավի վերադարձը, եթե կուսակցությունը ասենք 5 տոկոս է հաղթահարում, ապա այդ դեպքում էլ է ստանում, բայց եթե ինքը 4 տոկոս է և ավելի, բայց 5 տոկոսի շեմը չի հաղթահարում, ևս գրավը վերադարձվում է: Կուսակցությունների դաշինքների համար սահմանված է 5 տոկոսը: Նորություններից է նաև այդ ընտրական օրենսգրքով՝ վերահսկիչ, վերստուգիչ ծառայություն ձևավորումն է: Նախկինում նման մարմին ձևավորվում էր մեկ, երկու ամսով, քանի որ մենք նաև Կուսակցությունների մասին օրենքով ենք նախատեսում և այսօրվա դրությամբ՝ հունիսի 1-ի դրությամբ 20 կուսակցություն կա գրանցված մեր երկրում, այդ կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ֆինանսական բոլոր այդ ներկայացվող հայտարարագրերը, այսինքն՝ օրենսգրքով սահմանում է, որ վերահսկիչ, վերստուգիչ ծառայությունը այդ ամբողջ ծավալով աշխատանքները պետք է իրականացնի: Օրենսգրքում տրվում են նաև հերթական ընտրություն հասկացությունը, Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլ, արտահերթ ընտրություն, նոր ընտրություն: Պատգամավոր՝ Էդուարդ Աղաբեկյանի առաջարկությամբ նաև 90-րդ հոդվածում մտցվել է նաև այդ Հեռուստադեբատ նորմը, որը թեկուզ պարտադիր բառն էին առաջարկում, բայց եթե նշվում, կազմակերպում են, անց են կացվում այդ Հեռուստադեբատ-ները, ապա դա նշանակում է, որ պարտադիր է, ոչ թե հայեցողական լիազորություններ է: Բազմաթիվ հարցեր, որոնք կարգավորվում են նախագծով: Դա՝ հանձնաժողովների ձևավորումն է, որը կար, ընտրական գրավներն են, հիմնադրամներն են, որը պետք է ստեղծվի, նախընտրական քարոզչությունն է, քանի որ դա համատեղ ընտրություններ է, այսինքն՝ երկու ընտրություն է, տեղի է ունենում մի օր,տեղի է ունենում նույն ժամին է տեղի ունենում, դա առաջին անգամ է լինելու մեր երկրում, դրա համար այդ մանրամասները նախատեսված են, բայց երևի թե, առաջինից մինչև 2-րդ ընթերցումը մենք ակնկալում ենք, որ առաջարկներ կլինեն Ձեր կողմից՝ կապված նաև այդ ցուցակների հետ, հետագայում մենք կքննարկենք, կնայենք: Դա համառոտ: Ամենակարևոր, երևի դրույթներից մեկը՝ արդյունքների ամփոփման մեխանիզմն է, ընտրված է դասական համամասնական ընտրակարգը, դասական ընտրական համակարգը, օրինակ, եթե  եղել է 70 հազար անվավեր քվեաթերթիկ, մասնակցել է 4 կուսակցություն, համապատասխան ձայները, երբ բաշխվում են, ապա այս թվաբանությունն է, այսինքն՝ ա կուսակցությունը, եթե հավաքել է 14 հազար ձայն, դա բազմապատկվում է բաշխող մանդատների թվին՝ 33-ի ու դա բաժանվում է ընդհանուր կողմ քվեարկված քվեաթերթիկներին, դա պայմանական՝ 6/6,9/4 այս թվերը մանդատներն են ու տասնորդականից են, թվերը կա ամրագրված, այսինքն՝ դասական համամասնական համակարգն է, առանց ռեյտինգային, առանց մյուս բոլոր մեթոդների: 

Աշոտ Ղուլյան -  Շնորհակալություն պարոն Դանիելյան: Հարցերի համար խնդրեմ, գրանցվում ենք՝ Արպատ Ավանեսյան, Էրիկ Հարությունյան: Հարց՝ Արպատ Ավանեսյան:

Արպատ Ավանեսյան – Ես ողջունում եմ նոր ընտրական օրենսգրքի ընդունման ձեր նախաձեռնությունը, բայց ունեմ որոշակի հարցեր: Այս վերջին տարիների կենսափորձը ցույց է տվել, որ ընտրական գործընթացին կարող է մասնակցել տարաբնույթ մարդիկ, սկսած Հանրապետության նախագահից, Ազգային ժողովի պատգամավորից և այլն, և այլն: Ես ուզում եմ ձեզ հարցնել՝ ինչո՞ւ չափանիշներ չեք դրել, բացի տարիքային ցենզից այլ չափանիշներ, որ ընտրվող անձնավորությունը բավարարի այդ պայմաններին: Հասարակ մի օրինակ բերեմ, որ հասկանալի լինի՝ թե ես ի՞նչի եմ այդպես ասում: Ասենք Ամերիկայում նախագահ ընտրվելու համար որոշակի չափանիշներ կա դրված, և մի կետ չի դրված, դրված է 50 կետ: Այսօր կարող է մի դեղնակտուց կարող է հանդես գալ, որպես Հանրապետության նախագահի թեկնածու կամ Ազգային ժողովի պատգամավոր, որը ոչ մի կենսափորձ չունի, ասենք մի քանի օտարալեզվի բառեր իմանալով՝ թուրքերեն կլինի, պարսկերեն կլինի, ֆրանսերեն, անգլերեն, այստեղ այնտեղ խոսելով՝ կարող է դառնա Ազգային ժողովի պատգամավոր: Ի՞նչ ակնկալիք ունեք այդպիսի մարդկանցից, որոնք կարող են լինել պատգամավորական, աստված թույլ չտա, որ Հանրապետության նախագահն լինի այդ տարիքի մի մարդ, ինչպես վերջերս տեսանք՝ 27 տարեկան Հայաստանի Հանրապետությունում արդարադատության նախարար: Չեք զգում, որ մենք հնարավորություն ունեինք, որ այդ փորձը օգտագործելով՝ Արցախում մի քայլ առաջ գնանք և այդ չափանիշները մտցնենք, և եթե հարցնենք իմ կարծիքը, կառաջարկեի, որպեսզի, քանի որ այդ կետերը չկան, հետ կանչեք այդ օրենքը, մտցնեք այդպիսի չափանիշներ, որովհետև այսպես շարունակելու պարագայում, ես միշտ հիշում եմ 1962թ. Սերգեյ Հարությունյան անունով մի նկարիչ ունեինք՝ ծաղրանկարիչ, ջահելները կարող է պառկած  չհիշեն, մեծերը հիշեն, մի շատ հետաքրքիր նկար ուներ, ցույց է տված սովորական մանկական սայլակ, որի մեջ պառկած է երեխան՝ կաթի շիշը բերանին, մի ձեռը դրած է գլխի վրա ու գրած է, իմ կյանք փորձից: Չե՞ք կարծում, որ հետագա Ազգային ժողովի նախագահ բան, այդ կյանքի փորձ ունեցող ընկերներից ընտրեք:

Արարատ Դանիելյան – Պարոն Ավանեսյանն այն ինչ-որ ամրագրված է այդ նախագծում՝ դա համաշխարհային պրակտիկայից ելնելով այդ ցենզն է՝ տարիքային ցենզ, նստակեցության ցենզ: Եթե նկատել եք 23 տարին արդեն դառել է 25 պատգամավորի համար: Ու մեկել, վերջին՝ միայն քաղաքացին, օրինակ` այդ միայն բառն էլ նշանակում է (չի լսվում): Ամերիկայում այդ տարիքը, որ բերել եք կա, այնտեղ պարտադիր պետք է ծնված լինես Ամերիկայում, եթե դու 50 տարվա Ամերիկայի քաղաքացիություն ունես դա կապ չունի, պետք է Ամերիկայում ծնված լինես: Երևի, դուք հիշում եք, որ մտցրել ենք կրթական ցենզ, այդ կրթական ցենզն էլ այսօր աշխարհը չի ընդունի՝ կասի ես ինչ երկիր է, այս ինչ երկրամաս է, որ իրենք մտցնում են կրթական ցենզ, բարոյական ցենզ, գույքային ցենզ են մտցնում: Դրա համար, երևի այդ հիմնական այդ կենսափորձը որոշելու համար ընտրողը պետք է որոշի նախընտրական քարոզչության այդ շրջանից հետո, նույն ձևի այդ դեբիտները, որ ասենք հնարավորություն կտա ընտրողը որոշի՝ ում պետք է ինքը ձայն տա, քվեն տա, որ կուսակցությանը, որ առաջնորդին: Իմ կարծիքը դա է:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք պարոն Ավանեսյան:

Արպատ Ավանեսյան – Հաստատ համաձայն չեմ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք պարոն Դանիելյան:

Արարատ Դանիելյան – Եթե առաջարկ լինի, Դուք առաջարկ տվեք, մենք լրացուցիչ կտեսնենք, բայց դա ամենից ընդունված ցենզն է:

 Աշոտ Ղուլյան – Շատ լավ, հաջորդ հարցի համար՝ Էրիկ Հարությունյան, խնդրեմ:

Էրիկ Հարությունյան – Ընտրական օրենսգրքով համայնքի ղեկավարի ուղղակի կամ անուղղակի ընտրություն կարող է սահմանվել: Եթե, ես ճիշտ եմ, անուղղակի ընտրությունը, ասենք ժողովուրդը ընտրում է ավագանի և ավագանին ընտրում է համայնքի ղեկավարին: Այդպիսի դեպքեր, ի՞նչ դեպքեր պետք է լինեն, որ ընտրությունը լինի անուղղակի, այլ ոչ թե ուղղակի:

Արարատ Դանիելյան – Սահմանադրության 7-րդ հոդվածը, հիմունքներ է տալիս ընտրական իրավունքի և ունենք 150 հոդվածը, որը նշում է, որ կարող են ընտրվել ուղղակի կամ անուղղակի, այսինքն՝ անուղղակի նշանակում է ընտրողը անմիջապես ընտրում է համայնքի ղեկավարին և ավագանու անդամին, իսկ անուղղակին, երբ ընտրվում է ավագանին և այդ ավագանու անդամներից իրենք իրենց մեջից ընտրում են համայնքի ղեկավարին: Այսօր ընտրական օրենսգիրքը, այս մոտակա ընտրությունները կազմակերպելու են գործող ընտրական օրենսգրքի համաձայն, որովհետև, դուք գիտեք, մենք պետք է վարչատարածքային նոր բաժանում պետք է տեղի ունենա՝ Սահմանադրությամբ էլ է դա նախատեսված, դրա համար ընտրական օրենսգրքի այդ մասին որևէ փոփոխություն չի կատարվել, միայն ամիսներ առաջ այդ տարիքային ցենզն է փոխվել՝ 25 տարին և այն 4 տարի, 5 ամյա է: Դա Սահմանադրության անմիջապես պահանջներն են, անուղղակին բայց ուղղակին, անուղղակին դա է նշանակում: Հետագայում, երբ ընդունվի ընտրական օրենսգիրք և այդ համապատասխան վարչատարածքային բաժանումը արդեն տեղի ունենա՝ նոր օրենքի համաձայն, դրանք հստակ նշվի: Ասենք, քաղաքապետը ընտրվում է ուղղակի կամ ինչպես օրինակ, Երևան քաղաքում կա որոշակի տոկոս է սահմանված, եթե այդ շեմը կուսակցությունը հաղթահարում է, ապա անմիջապես իր կուսակցությունից ընտրվում է այդ համայնքի ղեկավարը, ուղղակին և անուղղակին դա է:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք պարոն Հարությունյան: Մենք այս հարցով պետք է լսենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը՝ պետա-իրավական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյան:

Հովիկ Ջիվանյան – Արցախիր Հանրապետության Ընտրական օրենսգրքի նախագիծը նույնպես պետա-իրավական հանձնաժողովում քննարկվել է, հեղինակը առաջարկել է այն ընդունել առաջին ընթերցմամբ, հեղինակը մանրամասն ներկայացրեց օրենքի նախագիծը, ըստ էության, քանի որ սա առաջին ընթերցում է, կարծում եմ՝ օրենքը շատ կարևոր է, օրենքը, ամենակարևորը իրավաքաղաքական փաստաթուղթ է, որովհետև սա հարաբերություններ է, որը որ կարգավորում է, սա՝ մեկ-մեկ չես էլ հասկանում իրավական կողմն է շատ ավելի կարևոր, թե քաղաքական կողմն է շատ ավելի կարևոր: Կարծում եմ՝ կուսակցությունները, քաղաքական ուժերը, և խորհրդարանական, և արտախորհրդարանական, և ընդհանրապես, շահագրգիռ բոլոր անհատները, շահագրգիռ և կլինեն ակտիվ՝ 1-ից 2-րդի արանքում ընկած ժամանակահատվածը օգտագործեն և ներկայացնեն իրենց առաջարկները: Այսքանը՝ մենք տվել ենք մեր դրական եզրակացությունը, առաջարկում ենք օրենքի նախագիծը ընդունել 1-ին ընթերցմամբ, մինչև 2-րդ ընթերցում:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին, հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Մենք հիմա կարող ենք ծավալել մտքերի փոխանակություն, թե կա այդպիսի ցանկություն, խնդրեմ: Ելույթնե՞րի համար՝ Ալյոշա Գաբրիելյան: Ուրի՞շ, չկա: Խնդրեմ՝ սկսում ենք մտքերի փոխանակությունը: Ելույթի համար խոսքը տրվում է, պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանին:

Ալյոշա Գաբրիելյան – Շնորհակալություն: Սիրելի գործընկերներ, Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրք-ը մեր երկրի ժողովրդավարական համակարգի ձևավորման գործընթացում արմատական նշանակություն ունի: Սակայն, այսքան կարևոր օրենքի նախագիծը  ինչո՞ւ է նախատեսվել անհետաձգելի կարգով  արագ տեմպերով ընդունել:

Մեր կարծիքով պետք է բավական ժամանակ տրամադրվի ավելի լայն և խորը քննարկումներ ծավալելուն :

Ինչևիցե Դաշնակցություն խմբակցությունը ուսումնասիրելով օրենքի նախագիծը ունի բազում առաջարկներ, որոնք կներկայացնենք մինչև օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը:

Մասնավորապես ունենք ուրույն կարծիքներ արձանագրությունների անմիջապես հրապարակման էլեկտրոնային համակարգի ներմուծման, ընտրություններին մասնակիցների ցուցակի հրապարակման, կրկնակի քվեարկությունը բացառող միասնական ցանցի ստեղծման, ընտրությունների հնարավոր կեղծիքների ծավալ արձանագրող գործիքակազմի ստեղծման, ԿԸՀ անդամների մշտական վճարովի աշխատանքի սկզբունքի և այլ դրույթների մասին:

Դաշնակցություն խմբակցությունը կարևորում է նաև ԱԺ ընտրությունների անցկացման բաց ցանկերով համամասնական ընտրակարգը, երբ ժողովուրդն է նախապատվություն տալիս կուսակցության ցանկերում ներառված թեկնածուններին: Արդյունքում ստացվում է, որ ոչ թե կուսակցությունն է որոշում մանդատի բախշման հերթականությունը, այլ՝ ընտրողը, ժողովուրդը:

Դաշնակցություն խմբակցությունը մանրամասնորեն գրավոր ձևակերպելու է իր բոլոր առաջարկները և ներկայացնելու է համապատասխան քննարկման: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Մտքերի փոխանակության մասն էլ մենք ավարտեցինք, պարոն Գաբրիելյանն է գրանցվել և ելույթ ունեցավ: Մենք ունենք նաև եզրափակիչ ելույթի հնարավորություն: Այդ ցանկությունը ունի հեղինակը՝ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

Արարատ Դանիելյան – Հարգելի խորհրդարան, ես նշեցի, որ ակնկալում եմ այդ առաջարկությունները, որը կլինի ձեր կողմից և այդ առաջարկները, երբ հնչեցրեցինք՝ դա այդ պրեֆերենցիան քվեարկությունն է, որը աշխարհի որոշ երկրներում ընդունված է: Դա խորհրդարանի որոշվելու հարցն է, երբ խորհրդարան ներկայացված քաղաքական ուժերը գան այդ եզրակացության և իմանան, որ ընտրողը կարող է այդ ցուցակում ինքը որոշել ոչ թե առաջին, երկրորդին կամ երրորդին, 40-րդ, 37-րդ մարդն է արժանի, որ լինի խորհրդարանում, մենք դա կքննարկենք, մյուս բոլոր առաջարկների հետ կապված՝ ցուցակների հետ և այլն, որպեսզի մենք ունենանք մի այնպիսի օրենսգիրք, որը աշխարհը չունի:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն Դանիելյան: Մենք ամփոփում ենք այս հարցով մեր քննարկումները, և կարծում եմ՝ բոլոր ներկայացված գաղափարները այս պահին և հաջորդ օրերին արժանի են ուշադրության՝ մենք դրա ժամանակը ունենք: Չեն ուզում հիմա ծավալվել, ինչու ենք անհետաձգելի համարել, որովհետև խորհրդարանի գործունեությունը այս ամիսներին լրիվությամբ ուրիշ է, մենք հուլիս, օգոստոս ամիսներին չենք աշխատում, հենց այդ մտադրությամբ է ներկայացվել, որպեսզի մենք, գոնե ընտրություններին՝ 2020թ. պատրաստվելու համար, մի 7,8 ամիս ժամանակ ունենանք և ընտրական հանձնաժողովները կարողանան գործել արդեն ընդունված նոր ընտրական օրենսգրքի հիման վրա: Մեր հնարավորությունները և առաջիկա քայլերը այսպիսինն է, ես մինչև քվեարկությունն եմ ուզում ասել, մենք որևէ ժամկետ չենք փոխում՝ հաշվի առնելով այդ նույն պահանջը, որ պետք է ժամանակ լինի: Կանոնակարգով 14 օր ժամանակ է տրվում 2-րդ ընտելացմանն համար առաջարկներին, և մենք այսօրվանից սկսած, իհարկե եթե հավանության արժանանա, 14 օրվա ընթացքում հնարավորություն ունենք այդ առաջարկությունները ներկայացնել: Դա ընկնում է հուլիսի 11-ը ներառյալ,խնդրում եմ այս ժամկետը պահենք մտքի մեջ, որից հետո մենք կորոշենք այդ առաջարկությունները արդեն լինելով հանդերձ, երբ ենք կարողանում դրանց հաջորդ քննարկումը կազմակերպել: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը Արցախի հանրապետության ընտրական օրենսգիրք, Հեռուստատեսության և ռադիոյի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Տեղական ինքնակառավարման մասին   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հանրային ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Ազգային ժողովի կանոնակարգ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքներն 1-ին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 25, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 3 ձայների հարաբերակցությամբ, Ընտրական օրենսգիրքը 1-ին ընթերցմամբ ընդունվում է: Շնորհակալություն, ժամկետների մասին արդեն խոսեցինք: Մենք մի 15 րոպե ժամանակ ունենք, շարունակում ենք նույն ընթացակարգով, պարզապես 15 րոպեից ընդմիջման գնալուց, ես խնդրելու եմ խմբակցությունների ղեկավարները մնան, պայմանավորվենք՝ թե հաջորդ մեր աշխատանքները ինչպես ենք կազմակերպում: Հաջորդ մեր նախագիծը քննարկման համար ներկայացվող՝ Կուսակցությունների մասին օրենքն է: Այն ներկայացնում է արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանը:

Արարատ Դանիելյան – Հարգելի խորհրդարան, ձեր քննարկմանն է ներկայացվում՝ 1-ին ընթերցմամբ Կուսակցությունների մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Ժողովրդավարական հասարակության կայուն զարգացման համար կարևոր նախապայման է հանդիսանում քաղաքական կուսակցությունների ազատ և արդյունավետ գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրավական նախադրյալների ստեղծումը: Այդպիսի նախադրյալների ստեղծման և կատարելագործման, ինչպես նաև գործող իրավակարգավորումները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ընդունելու կուսակցությունների մասին նոր օրենք: Եթե «Կուսակցությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենքով պետական գրանցման պահին պահանջվում է ոչ պակաս, քան 100 անդամ, իսկ պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում՝ 300 անդամ, ապա «Կուսակցությունների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծով կուսակցությունների համար սահմանվել է պետական գրանցման պահին կուսակցության անդամների նոր շեմ՝ միանգամից 300 անդամ՝ հաշվի առնելով զարգացած երկրների փորձը, երբ կուսակցության պետական գրանցումից հետո, որպես կանոն, չեն առաջադրվում նոր, լրացուցիչ պահանջներ: Բացի այդ, միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունից երևում է, որ գրանցման պահին կուսակցության անդամների այս քանակը բավականին օպտիմալ է, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում կուսակցության պետական գրանցման համար ներկայացվում է առնվազն 800 անդամի առկայության պահանջ, Բուլղարիայում՝ 2500, Լիտվայում, Էստոնիայում, Վրաստանում, Մակեդոնիայում, Թուրքմենստանում և Լեհաստանում՝ 1000 անդամի առկայության պահանջ, Մոլդովայում՝ 5000, Ուկրաինայում՝ 10 000, Կանադայում՝ ընդամենը 250 անդամի առկայության պահանջ, իսկ Ավստրիայում և Գերմանիայում կուսակցության ձևավորման համար անդամների թվաքանակի մասով որևէ պահանջ չի ներկայացվում: Ներկայացված Նախագծում կուսակցություններին անդամակցելու մասով իրավակարգավորումները համապատասխանեցվել են 2017.թ փետրվարի 20-ին ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությանը՝ մասնավորապես ամրագրվել է, որ դատավորները, դատախազները և քննիչները չեն կարող լինել կուսակցության անդամ, իսկ օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ: Սահմանվել է նաև, որ Հաշվեքննիչ պալատի անդամներն ու Մարդու իրավունքների պաշտպանն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Նախագծով կարգավորվել են նաև «Կուսակցությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենքով չկարգավորված կուսակցությունների գործունեության կասեցման հետ կապված հարաբերությունները: Ընդ որում, նախատեսվել է, որ կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Այդ դրույթի վերաբերյալ, մինչև նախագիծը ներկայացնելը խորհրդարան, մենք ուսումնասիրություններ ենք կատարել և 2006թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում կա, որը նախկինում գործող այդ օրենքի այդ դրույթը չճանաչել է Սահմանադրությանը հակասող և մինչև օրինագծի, երբ ընդունվի 1-ին ընթերցմամբ, մինչև 2-րդ ընթերցումը, այդ հարցին մենք որոշակի կանդրադառնանք և կհայտնենք մեր տեսակետը: Կարգավորվել է նաև կուսակցության լուծարումից հետո կուսակցությունը ներկայացնող պատգամավորի մանդատի պահպանման կարգը: Ներկայացված նախագծում քննարկման առարկա է նաև կուսակցությունների նվիրատվությունների չափը, անդամավճարները, առավելագույն չափը և դրամային հարաբերությունները: Հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության այն նույնանուն օրենքը, և եթե այդ օրենքով սահմանված է, օրինակ 100 միլիոն գումար հիմնադրամ մուծելու, մեր մոտ մի 10 անգամ քիչ է նախատեսվել: Օրենսդրական նախաձեռնությամբ, Արցախի Հանրապետության օրենսդրությունը կհամապատասխանեցվի Սահմանադրությանը, ինչպես նաև միջազգային չափանիշներին՝ խթանելով բազմակուսակցական համակարգի հետագա զարգացմանը: Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես՝ կդյուրացնեն և կպարզեցվեն կուսակցությունների հիմնադրման և պետական գրանցման հետ կապված հարցերը. 2. համալիր իրավական կարգավորում կստանա կասեցման ինստիտուտը, որով կապահովվի վերջինիս գործնական կիրառությունը. 3. կհստակեցվեն կուսակցությունների գործունեության կասեցման և արգելման հետ կապված իրավահարաբերությունները. 4. կստեղծվեն կուսակցությունների գործունեության անխոչընդոտ իրականացման համար հավասար և ոչ խտրական պայմաններ: Պետք է նշել, որ հունիսի 1-ի դրությամբ մեր պետական ռեգիստրում գրանցված է 20 քաղաքական կուսակցություն և, երևի թե այդ գործընթացը կշարունակվի:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն Դանիելյան, եթե հարցեր ունեք պարոն Դանիելյանին, խնդրում եմ գրանցվել՝ Արմեն Սարգսյան, Ռուսլան Իսրայելյան, ուրի՞, չկա: Շատ լավ, հարցերի համար՝ Արմեն Սարգսյան:

Արմեն ՍարգսյանՊարոն Դանիելյան, խոսքը վերաբերում է վերահսկողությանը: Կուսակցությունները իրենք իրենց, իսկ ձեռքով գրում են կանոնադրություն, ներկայացնում են արդարադատության նախարարությանը ու հաստատում: Հետո կուսակցությունները չեն հետևում իրենց կանոնադրությանը, կուսակցություններ կան, որոնք ընդհանրապես համագումար չեն արել, որ պետք է 2 տարին մեկ, կամ 3 տարին կամ չգիտեմ չկան, շրջանային կառույցներում չեն աշխատում: Իրենք, իսկ ձեռքով գրված կանոնադրության համաձայն, ոչ մի գործընթաց չեն անում, դրա համար էլ օրեցօր կուսակցությունների թիվը ավելանում է: Այսինքն՝ ինչպես է իրականացվում վերահսկողությունը, երկու անգամ ընտրություններին չի մասնակցում կուսակցությունը պետք է լուծարվի, բայց չի լուծարվում, այսինքն՝ ինչպես է արդարադատության նախարարությունը ինչպես է նախատեսում այս դաշտը կարգավորելու համար:

Արարատ Դանիելյան – Շնորհակալություն հարցի համար: Այսօրվա գործոց օրենաքով արդարադատության նախարարությանը նման լիազորությունները տրված չեն, մենակ այդ գրանցման պահն է ֆիքսվում ու մեկել քանակը: Եթե 100 հոգի հիմնադիր ժողովում մասնակցում են, գրանվում են, 6 ամիսների ընթացքում պետք է բերեն 300 հոգի, բայց այդ մեխանիզմն էլի չկա, հսկողության: Եթե դա առաջարկ է, այս նոր օրենքում ինչ-որ այդ լիազորությունները տալ մի մարմնի: Մենք, օրինակ` վերահսկիչ, վերստուգիչ հանձնաժողովը, որը առաջարկում ենք՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովում երկու հոգուց բաղկացած, որպեսզի գործի, իսկ լրացուցիչ կարող է ներգրավի մինչև 3 հոգի աուդիտորներ: Այդ ծառայությունը պետք է հսկի նաև կուսակցության ֆինանսական գործունեությունը, այսինքն՝ տարեկան հաշվետվությունները: Դա էլ հիմք լինելու, եթե կուսակցությունը գրանցվել է ու գրանցվելուց հետո ոչ մի գործունեություն չի ծավալել, ապա կարող է հիմք հանդիսանալ ասենք, որ ասում եք կասեցման: Ես նշեցի խոսքում, որ այսպես կոչված, կա բարոյական կոդեքս՝ միջազգային: Դա կարող է խորհրդարանական կուսակցություններ չլինի, արտախորհրդարանական, ասենք իրեն խորհրդարանը չի հետաքրքրում, կուսակցություն է ստեղծում, ծավալում ինչ-որ քաղաքական գործունեություն խորհրդարանից դուրս, բայց դա կարելի է ամբողջությամբ Ձեր առաջարկը նախատեսել օրենքում, որպեսզի մեխանիզմ լինի այդ հսկողությունը իրականացվի: Նույնը մենք չունենք նաև լրատվամիջոցների վերաբերյալ, այսինքն՝ կա այս ինչ թերթը, կա այս ինչ լրատվամիջոցը, թե ինքը հաշվետվություն պետք է ներկայացնի, թե չի ներկայացնի այդ լծակը մենք այսօրվա դրությամբ չունենք: Նույնը կասենք նաև էլեկտրոնայինը՝ առավել ևս, կարգավորված չէ: Զանգվածային լրատվության մասին օրենքում նշված է, որ էլեկտրոնային կրիչ վրա թողարկվող, բայց եթե այն էլեկտրոնայի չէ, տպագիր չէ, ոչ հսկողություն կա, ոչ մի բան: Այդ առաջարկը մենք պատրաստ ենք ընդունել և քննարկել:

 Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Սարգսյան: Շնորհակալություն: Ռուսլան Իսրայելյան, խնդրեմ:

Ռուսլան Իսրայելյան – Պարոն Դանիելյան, որպես արդարադատության նախարար, ի՞նչ մեխանիզմներ եք կիրառում նոր ստեղծվող կուսակցություններում լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին կրկնակի անգամ չգրանցվելու հարցում:

Արարատ Դանիելյան – Գործող օրենքի համաձայն, ես նշեցի, որ այն մեխանիզմը, որը մենք ունենք կուսակցությունը պետք է մեկ ամիս առաջ հայտարարություն տա իր հիմնադիր ժողովի մասին, այսինքն՝ ստուգում է այդ հայտարարությունը կա-չկա: Օրենքում էլ է նշվում, որ մեկ քաղաքացի կարող է լինել միայն մեկ կուսակցության անդամ, արգելվում է լինել երկու կուսակցության անդամ, բայց մենք այդ մեխանիզմը կարող է հիմնադիր լինի, ինքը բերի 500 հոգուց բաղկացած ցուցակ, բայց այդ մարդը, որը Դուք ասում եք երկու կուսակցության անդամ լինի, չլինի այդ կուսակցության անդամ: Այդ մեխանիզմը մենք չունենք: Ասենք, կրկնակի:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Իսրայելյան, խնդրեմ՝ Ռուսլան Իսրայելյան:

Ռուսլան Իսրայելյան – Չեք գտնո՞ւմ, որ դա կարևոր պահ է, որպեսզի չկրկնվի: Նույն  մարդը հայտնվի մի քանի ցուցակներում:

Արարատ Դանիելյան – Ես դա շատ սխալ եմ համարում, դա դավաճանություն է, ռեգենտություն է, բարոյականություն է: Ավելի կոպիտ ասեմ, եթե մի ճամբարից ցատկում են մյուս ճամբար: Եթե դու դավանում ես այդ գաղափարները, անցնում է 10, 20 տարի կարող ես տարիքի հետ, հասունության հետ քո տեսակետները, քո կարծիքները , գաղափարները փոխվեն, բայց միևնույն ժամանակ, մեկ տարվա ընթացում, երկու տարվա ընթացքում՝ սխալ է, օրենքն էլ չի թույլ տալիս, որպեսզի մարդ լինի երկու կուսակցության անդամ: Մտածենք, եթե այս օրենքում դա հնարավոր է՝ ամրագրենք: Մեր պայամններում դա ավելի հեշտ կլինի: Այդ կուսակցությունները անդամավճար, կուսակցական տոմս, այդ բաները եթե ունենան կազմակերպչական կառուցվածք ունեցող կուսակցություններ լինեն, ի՞նչ կլինի: Եթե մարդ մասնակցի այդ կուսակցության ժողովներին, գնաս ասես, ինձ հետաքրքրում է, եկել եմ մասնակցեմ, բայց այդ առաջարկը ընդունելի է և քննարկելի:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար՝ պետա-իրավական հարցեր հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյան, խնդրեմ պարոն Ջիվանյան:

Հովիկ Ջիվանյան – Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը, այսօր ավելի շատ քննարկում ենք, ավելի շատ քաղաքական նշանակություն ունեցող օրենքի նախագծեր: Այն քննարկվել է պետա-իրավական հանձնաժողովում, հեղինակը ներկայացրեց նաև հարցադրումները, ես կողքից լսում եմ և լսում եմ, որ այդ հարցադրումները կլինեն առաջին ընթերցումից հետո: Մենք տվել ենք մեր դրական եզրակացությունը և առաջարկում ենք այն ընդունել 1-ին ընթերցմամբ հենց այդ նպատակով, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան իրենց մտահոգող հարցերն ու առաջարկությունները, 1-ից 2-րդ ընթերցման ընթացքում ներկայացնեն: 

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Հարցեր կա՞ն, պարոն Ջիվանյանին: Հարցեր չկան, կարող եք նստել: Եթե կա՞ ցանկություն ելույթների, մտքերի փոխանակության՝ Դավիթ Իշխանյան, ուրի՞շ: Չկա: Խնդրեմ, ելույթի համար խոսքը տրվում է Դավիթ Իշխանյանին:

Դավիթ Իշխանյան – Շնորհակալություն: Մոտ մեկ ու կես տարի առաջ էր, երբ մեր խմբակցության կողմից պաշտոնապես դիմվեց արդարադատության նախարարությանը, պատկերացում կազմելու, թե պետական ռեգիստրում և արդարադատության նախարարությունում քանի կուսակցություն կար գրանցված: Թիվը 13 էր: Վերջին 6,7 ամիսների ընթացքում այդ թիվը հասել մինչև 20-ի: Ինչ-որ տեղ ողջունելի է, ինչ-որ տեղ անհասկանալի: Անհասկանալի, գուցե մի քիչ կոպիտ եմ ասում, բայց մեր իրականության մեջ և մեր ժողովրդագրական վիճակով՝ ունենալով 20 կուսակցություններ, կարծում եմ՝ տրամաբանական չէ: Նկատի առնելով մի շարք հանգամանքներ, մի քիչ հետո կփորձեմ անդրադառնալ: Իհարկե, ի համեմատություն գործող օրենքի, նոր օրենքի նախագիծը առաջարկությունները նաև այդ պահանջները ողջունելի են և դրական է այդ ամենը: Կուզենայի իմ երկու գործընկերների՝ Արմեն Սարգսյանի, և Ռուսլան Իսրայելյանի հարցադրումներին, իհարկե իմ ելույթի մեջ ես նախատեսել էի անդրադառնալ, անդրադարձ այն առումով, որ նույնիսկ գլուխ 3-րդը հոդված 12-ի 4-րդ կետը հետևյալ բովանդակություն ունի. յուրաքանչյուր  անձ կարող է լինել միայն մեկ կուսակցության հիմնադիր, առ տեղեկություն փոխանցեմ, որ մեր գրանված կուսակցությունների մեջ, երեկ կուսակցության մեջ կա մեկ անձնավորություն, որն հիմնադիր է, ես չեմ խոսում անդամների մասին և այլն, և այլն: Իհարկե, պետք է ունենանք ծրագիր, պետք է ունենանք կանոնագիրք,պետք է ունենանք նպատակ, պետք է ունենանք գաղափարախոսություն, սրանք շատ կարևոր են: Այդ ամենը կարևոր են այն առումով, որպեսզի մենք կարողանանք նաև ունենալ քաղաքական պատասխանատվություն, նաև քաղաքական պատասխանատվություն ոչ միայն քաղաքական համակարգի ձևավորման առումով, այլ քաղաքական պատասխանատվություն առումով երկրի կառավարման համակարգում: Այդ հանձնարարությունը պետք է ունենա յուրաքանչյուր կուսակցություն: Ցավոք սրտի, ես չե կարծում, որ կեղծ օրակարգով կամ այսպես ասած, ընտրություններից ընտրություն ձևավորվող քաղաքական ուժերը կարող են իրենց առջև դրված այդ խնդիրները հանգուցալուծել, կարող են այդ կուսակցությունները մեր երկրի, մեր ժողովրդի առջև ծառացած այդ խնդիրները հանգուցալուծել: Կա, իհարկե, մեխանիզմներ, ավելի ճիշտ կետերը՝ կուսակցությունների գործունեության արգելում, լուծարում, օրենքի մեջ կա: Ես կարծում եմ, պարոն նախարար առիթ կունենանք նաև գրավոր համապատասխան առաջարկներ ներկայացնելու, և իմ կուսակից ընկերոջ առաջարկը հաստակ պետք է համատեղ, իհարկե, խոսքս նաև մյուս քաղաքական ուժերին է վերաբերում՝ խորհրդարանում գործով, արտախորհրդարանական քաղաքական ուժերին, որպեսզի կարողանանք այդ ամենը մենք տանք իրավական ձևակերպում՝ ամրագրենք օրենքով: Եթե չկարողանանք օրենքով ամրագրել, ապա կլինենք  նույն վիճակում, ինչ վիճակում մենք կանք: Խորհրդային համակարգ ապրած ժողովուրդ ենք, մենք լավ հասկանում ենք կուսակցությունը և պարտիան: Պարզապես, ելույթս նախապատրաստելու ժամանակ հիշեցի մի պատմություն, կուզենայի փոխանցել ձեզ և դրանով ավարտել իմ խոսքը, որպեսզի յուրաքանչյուր ոք ունենա ավելի մեծ պատասխանատվություն և յուրաքանչուր կուսակցություն ունենա ավելի մեծ հանձնարարություն: Տարիներ առաջ՝ հեռուստատեսությամբ, հայտնի մեր օպերային երգիչ Տիգրան Լևոնյանը պատմում էր մի հայտնի պատմություն: 1946-1948թթ. հայրենադարձության ժամանակաշրջանից հետո, Արարատյան դաշտավայրում, Մասիսի շրջանի գյուղերից մեկում, հարևանությամբ ապրող տեղացին և ներգաղթած երկու բնակիչներ: Տեղացի բնակիչը նկատում է, որ իր հարևանը՝ ներգաղթածը, ինչպես ասում են, ախպարը, ինչ-որ փոս է փորում, ասում է. ի՞նչ է եղել, ասում է հարևանը, շունս սատկել է: Ի՞նչ ես անում, թաղում եմ: Ձեռ առնելով ասում է, տեր-տերի կանչիր: էէէ՜, շունս պարտիական է: Ես ճեմ ուզում, որ մենք հայտնվենք այդ վիճակում:  Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Մենք ավարտեցինք նաև մտքերի փոխանակությունը, չգիտեմ այս վերջաբանը ինչքանով է համարժեք, բայց այնուամենայնիվ: Ես հիմա առաջարկում եմ քվեարկենք: Քվեարկության է ներկայացվում Կուսակցությունների մասին Արցախի Հանրապետության օրենքն 1-ին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ, Ազգային ժողովի որոշման նախագիծն է ներկայացվում քվեարկության: Քվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունվել է: Շնորհակալություն:

Մենք, պարոն Դանիելյանի կողմից ներկայացվող մեկ նախագիծ էլ ունենա, եթե նույնիսկ ընդմիջում էլ անենք, հիմա պիտի իրա հարցերը ավարտեինք, պարոն Դանիելյան խնդրեմ: Քննարկման է ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ուղեկցող փաթեթով:

Արարատ Դանիելյան – Հարգելի խորհրդարան, ձեր քննարկմանն է ներկայացվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Նոտարիատի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Քաղաքաշինության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Սնանկության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Դատական ակտերի  հարկադիր կատարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Տեղական ինքնակառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Տեղական տուրքերի և վճարների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Նախագծերի ընդունումը պայմանավորված է՝  նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում, դեռևս չկառուցված, դեռ չառանձնացված և ոչ բնակելի տարածքների վերաբերյալ իրավակարգավորումների սահմանելու անհրաժեշտությամբ: Հատկանշական է, որ ներկայումս գործող օրենսդրությունը համապարփակ ձևով չի կարգավորում, վերջին շրջանում, անշարժ գույքի շուկայում լայն կիրառություն ստացած կառուցվող  բազմաբնակարան շենքերից, անշարժ գույք վաճառելու և գնելու հետ կապված իրավահարաբերությունները՝ թողնելով առանց համապատասխան ապահովածության: Մասնավորապես՝ այդ օբյեկտների նկատմամբ կնքվում է նախնական պայմանագրեր, որոնով սահմանված ժամկետներում, օբյեկտները շահագործման պատրաստ չեն լինում, որի հետևանքով խախտվում են քաղաքացիների շահերը, որոնք նախնական պայմանագրով՝ ժամկետներով սահմանված, չեն կարողանում շահագործել այդ տարածքները: Կառուցապատողներն էլ նախապես ստանալով կանխավճարները, չեն շտապում ավարտին հասցնել շինարարական աշխատանքները: Մատնանշված ոլորտում բացակայում են անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմները, որոնց միջոցով կապահովի շինարարական աշխատանքների ժամանակին իրականացումը: Անհրաժեշտություն առաջացավ, դրա հետ կապված, ստեղծել համապատասխան իրավական դաշտ՝ հատուկ բանկային հաշիվները, ինչպիսիք են կառուցապատողի հատուկ հաշիվը, բանկային հաշիվները, նոտարի դեպոզիտ հաշիվը և այդ հաշիվներում ներդնելու համար, որոնց առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այդ հաշվում առկա միջոցները պետք է օգտագործվեն և տնօրինվեն հաշվի միջոցները մուտքագրած անձի և հաշվետիրոջ կողմից համաձայնեցված կարգով: Ներկայացված նախագծերի փաթեթով, օրենսդրության մեջ ամրագրվել է նոր իրավունքի հասկացություն՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք: Նախատեսվել են այս իրավունքի իրացման մեխանիզմները: Այս իրավունքի սահմանումը հնարավորություն է տալիս, անշարժ գույք գնելու դեռևս կառուցվող շենքից, կառուցապատողի հատուկ հաշիվ-պայմանագիր կնքելու միջոցով, ինչին քաղաքացիական իրավունքի սուբյեկտները ասում էին նախնական պայմանագրեր կնքելով: Նախագծի ընդունման դեպքում կգործի երկու առանձնացված կարգավորում՝ կպահպանվի կառուցապատման իրավունքի փոխանցման մեխանիզմը և կներդրվի կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքը: Միաժամանակ չարաշահումներից խուսափելու համար, նախագծերի փաթեթով ներդրվում է՝ գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում  կատարելու իրավունքը, որով ապահովում է գործարքներից բխող իրավունքի պետական գրանցման պահանջը: Իրավունքի վերաբերյալ նախնական նշումը, հատկապես կնպաստի, նույն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ենթադրող գործարքները կնքելը կանխելուն և նույն գույքը տարբեր գործարքների միջոցով օտարում է մեկից ավելի անձանց: Այս նախագծերի փաթեթով հստակեցվում է նոր կառուցվող շենքերի և շինությունների նկատմամբ, կնքվող գործարքներից ծագող իրավունքների գրանցումը, ներդրում է բանկի, գանձապետարանի և նոտարների միջոցով վերահսկողության մեխանիզմներ, մասնավորապես՝ վճարումները նախատեսվում է իրականացնել վերոնշյալ մարմինների միջոցով՝ հենվելով այն ելակետից, որ կառուցապատողները իրավունք ունենան ստանալ դրամական միջոցներ միայն շինանրարական աշխատանքների որոշակի ծավալ ապահովելու դեպքում: Բացի այդ, հատուկ հաշվում առկա միջոցների նկատմամբ արգելման տարածելու սահամանափակում կնպաստի նշված ոլորտի նկատմամբ հասարակության  վստահության բարձրացմանը և նախադրյալներ կստեղծի դրա զարգացման համար:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Եթե կա՞ն հարցեր ներկայացվող նախագծի հետ կապված, խնդրեմ գրանցվեք: Հարցե՞ր, չկան: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, մենք կլսենք պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պարոն Հովիկ Ջիվանյանից, խնդրեմ պարոն Ջիվանյան:

 Հովիկ Ջիվանյան – Կարծում եմ՝ կարիք չկա օրենքի նախագծերի փաթեթները հերթականությամբ նշելու, ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, իրա կից օրենքներով՝ քննարկվել է պետա-իրավական հարցերի հանձնաժողովում, և առաջարկում ենք այն ընդունել, որպես օրենք:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցեր ունե՞ք, պարոն Ջիվանյանին: Հարցեր չկան, պարոն Ջիվանյան կարող եք նստել: Եթե կա՞ ցանկություն արտահայտվելու, կարող ենք բացել մտքերի փոխանակություն, մտքերի փոխանակության ցանկություն չկա: Այդ դեպքում մենք ամփոփում ենք և անցնում ենք քվեարկության: Այս նախագիծը բովանդակությամբ մեծ է, ես խնդրում եմ պատգամավորներին լինել ուշադիր, մենք հիմա քվեարկելու ենք: Քվեարկության է ներկայացվու Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Նոտարիատի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Քաղաքաշինության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Սնանկության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Դատական ակտերի  հարկադիր կատարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Տեղական ինքնակառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Տեղական տուրքերի և վճարների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Քվեարկություն: Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Ուզում եմ մեր բոլորի անունից շնորհակալություն հայտնենք, պարոն Դանիելյանին: Այսօր ծանրաբեռնվածության մի գերակշիռ մասը իր ուսերին էր, և կարծես՝ դա մենք հաղթահարվեինք:

Հաջորդ օրենսդրական նախաձեռնությունների համար, մենք հիմա Կառավարության լիազոր անձինք չունենք, հարակից զեկուցողներ չկան: Լավ, մեր այսօրվա օրակարգի այդ ցանկում եղած հարցերիցմենք հիմա  մի փոքր այդ հերթականությունն ենք փոխում և քննարկման է ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին  օրենքի նախագիծը: Պատգամավորական նախաձեռնության կարգով այն ներկայացնում է պատգամավոր  Լյուդմիլա Բարսեղյանը:

Լյուդմիլա Բարսեղյան - Ձեզ եմ ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագծի բովանդակությունը: Հանրապետության գիտության, կրթության, մշակույթի, լրագրության, առողջապահության, իրավագիտության, տնտեսագիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների աշխատողներին ձեռք բերած ակնառու հաջողությունների և բացառիկ ավանդի համար շնորհվում է վաստակավոր պատվավոր կոչում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենքի հոդված 21-ով` ժողովրդական պատվավոր կոչման համար սահմանված է ամենամսյա պատվովճար, որի տրման  կարգն ու չափը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Այս փոփոխությամբ` առաջարկում եմ ամենամսյա պատվովճար սահմանել նաև վաստակավոր կոչման արժանացած, խնդրում եմ Ձեր ուշադրությունը, արդեն իսկ թոշակի անցած անձինք, ով չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն կամ չի կատարում վճարովի այլ աշխատանք, այսինքն` ոչ մի տեղ չի աշխատում և ստանում է միայն կենսաթոշակ: Օրենքի նախագծի ընդունման դեպքում վաստակավոր պատվավոր կոչման արժանացած թոշակառու  անձինք կստանան պատվովճար, որը մի անգամ ևս կարժևորի նրանց վաստակը, խթան կհանդիսանա տվյալ ոլորտի մյուս աշխատողների համար: Պատվովճարի տրման կարգն ու չափը կսահմանի Արցախի Հանրապետության  կառավարությունը: Եվ վերջում ի գիտություն ասեմ, որ վաստակավոր պատվավոր կոչում  ունեցողներից, ըստ իմ կողմից ստացած տվյալներին, մոտավորապես 98 տոկոսը այն ոլորտների աշխատողներն են, ովքեր ստանում են 48-58 հազար դրամ կենսաթոշակ: Այդ շարքում, մեծամասնությունը կազմում է վաստակավոր մանկավարժները և մշակույթի արվեստի  վաստակավոր գործիչները, բժիշկները, ինչպես նաև սպորտի ոլորտի աշխատողները: Եզրակացությունը թողնում եմ Ձեր դատին և խնդրում եմ կողմ քվեարկել իմ կողմից ներկայացրած նախագծին: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն, եթե հարցեր կան տիկին Բարսեղյանին, խնդրում եմ գրանցվել` Ալյոշա Գաբրիելյան, Արթուր Թովմասյան, Արպատ Ավանեսյան: Խնդրեմ, հարցի համար Ալյոշա Գաբրիելյան:

Ալյոշա ԳաբրիելյանՏիկին Բարսեղյան, համաձայն ներկայացված  նախագծի, պատվավոր վաստակավոր կոչումներ ունեցողները, փաստորեն, հավելավճար ասենք, որոշակի գումար տրամադրվում է  թոշակ անցնելուց հետո:

Լյուդմիլա Բարսեղյան - Այո:

Ալյոշա ԳաբրիելյանՉեք գտնում, որ ավելի ճիշտ կլինի մինչև թոշակը ձևակերպել:

Լյուդմիլա ԲարսեղյանԵս կարծում եմ մեր պետության զարգացման, ավելի ճիշտ, եթե մեր էկոնոմիկան զարգանա, մի քիչ մեր բյուջեն ավելի հարստանա, այնուհետև կարելի է և այդպես անել:

Աշոտ Ղուլյան Արձագանքո՞ւմ եք

Ալյոշա Գաբրիելյան Այո:

Աշոտ ՂուլյանԱլյոշա Գաբրիելյան:

Ալյոշա ԳաբրիելյանԸնդհանրապես, ինչո՞ւ, որովհետև, նախ և առաջ, եկեք հասկանանք, որ պատվավոր այս կոչումները: Ես, որպես մանկավարժ կասեի, որ ոչ միայն վաստակավոր, այլ նաև եղել են ավագ ուսուցիչներ,  մեթոդիստներ,  ուսուցիչներ, ժողովրդական ուսուցիչներ, որոնք հիմնականը հավելավճարները  սովետական ժամանակամիջոցում ստացել են իրենք աշխատանքային գործունեության ժամանակ և տարբերությունը եղել է, բայց թոշակի անցնելուց հետո, այն օրենքները, որոնցով նա ձևակերպել է, այդ բանը չկա: Կա (չի լսվում) թոշակ, հիմա ստաժի հետ կապված, չի կարելի այսպիսի տարբերություն դնել: Թոշակառուն թոշակառու է, վաստակավոր են` բոլորն էլ վաստակավոր: Ո?ր ուսուցիչը  չի վաստակավոր: Եկել է անցել թոշակի` վաստակավոր էՎաստակաշատ են բոլորը` արտիստներ լինի, ուսուցիչ լինի, նշանակություն չունի: Հետևաբար, ավելի ճիշտը, իրենց կենդանության ժամանակ մինչև թոշակի ձևակերպում պիտի լինի, այլապես ճիշտ չի:

Աշոտ Ղուլյան  - Կարող եք արձագանքել մեկ րոպե: Խնդրեմ տիկին Բարսեղյան:

Լյուդմիլա Բարսեղյան Շնորհակալություն, որ այդպես եք գնահատումբայց վաստակավոր պատվավոր կոչում ունեցողները այն անձինք են, ով  ձեռք է բերել ակնառու հաջողություններ և բացառիկ ավանդի համար: Ճիշտ եք ասում, բոլոր մանկավարժներն էլ վաստակավոր են, բայց լավից լավն էլ է լինում և մյուսների համար պետք է խթան հանդիսանա: Ես այդպես եմ կարծում: Ճիշտ եք ասում, ես էլ եմ կողմնակից, որ, եթե օրենքը ընդունի, ապա այդ պահից: Կողմնակից եմ, բայց գիտեմ, որ մի քիչ մեր բյուջեն այդ հնարավորությունը չի ունենա այսօր: Կարող է  վաղը չէ մյուս օրը այդպես լինի:

Աշոտ Ղուլյան  - Շնորհակալություն: Արթուր Թովմասյան` հարց:

Արթուր ԹովմասյանՀարցս հետևյալն է` ձեր օրենքի նախագծի վերաբերյալ: Վերջին նախադասությունը թերի է: Մի անգամ նորից ընթերցեք, ոչ ուսուցիչների մասին կա խոսք, ոչ գիտության: Հարցս` վերաբերվո՞ւմ է նաև գիտնականներին:

Լյուդմիլա Բարսեղյան – Մեծամասնությունը` վաստակավոր մանկավարժներ և մշակույթի արվեստի: Այո, ես ասել եմ Հանրապետության գիտության, կրթությանմշակույթի (չի լսվում):

Աշոտ Ղուլյան Արպատ Ավանեսյան, խնդրեմ:

Արպատ Ավանեսյան  - Ես ուզում եմ միանալ պարոն Գաբրիելյանի ասածին: Անկախ իր ասելուն, ես այդ մասին  պիտի ասեի: Գիտեք ինչ, քանի որ մեր տոհմը, մոտավորապես 100 տարի մանկավարժներ է ունեցել, և ես գիտեմ, ինչ ասել է վաստակավոր մանկավարժ, ես գիտեմ, թե խորհրդային տարիներին և այս մեր 30-ամյա տարիների ընթացքում հիմնականում  ովքեր են ստանում այդ կոչումները: Որովհետև, եթե դուք վերցնենք այդ ցուցակները, այդ ցուցակներում գոնե  իմ ասածներից կան մարդիկ, ովքեր, որ  տարիներ շարունակ դպրոցում ոչ մի որոշակի, կարևոր դասարանում դաս չեն ունեցել,  բայց վաստակավոր են դառել իրենց ուրիշ այլ որակների համար: Ուստի, ես գտնում եմ, որ պետք չի, որ այսպիսի տարանջատում տեղի ունենա, նամանավանդ, որ ձեր թվարկած ցուցակը չի պարունակում մեր կրթության, գիտության, տնտեսության ոլորտի վաստակավորները բոլորը, որովհետև  եթե դուք սկսել եք սեկրեցիա անել, տարանջատելը, ապա դա շատ վտանգավոր է և ես գտնում եմ, որ այդ օրենքը պետք է հետ կանչենք և մտածենք,  որպեսզի այն լրամշակվի և հետո ներկայացվի: Շնորհակալություն:

Լյուդմիլա  Բարսեղյան Ես օրենքը հետ չեմ կանչում և  կարծում եմ, որ ձեռք բերած ակնառու հաջողությունները և բացառիկ ավանդ  ունեցող մարդիկ մեղավոր չեն,  որ ինչ-որ մեկը ուրիշ ճանապարհով ստացել է  այդ կոչումը: Այսինքն` մեկը, ինչ-որ մի բան է պատահել, մահացել է` տվել են իրեն զոհվածի կարգավիճակ, այն իսկական զոհվածի կարգավիճակ ունեցողը պետք է պատասխան տա դրա համար: Ես չեմ ընդունում այդ:

Աշոտ Ղուլյան Արպատ Ավանեսյան:

Արպատ Ավանեսյան Չէի ցանկանա, որպեսզի այդ երկու տարբեր կարգավիճակների համեմատեք, որովհետև միայն սրբապղծություն կարելի է համարել, երբ որ դուք այդ բառը օգտագործում եք, երբ որ խոսքը գնում է այստեղ դեռևս կենդանի մարդկանց, որովհետև, գիտեք, խոսելուց առաջ պիտի մինչև վերջ մտածվի` թե ում է ուղղված, ինչ ամբիոնի, ինչ շրջապատի է ուղղված այդ նախադասությունը և հենց մենակ այն պատճառով, որ լինելով վաստակավոր դուք չեք հասկացել այդ բանը, իրատես ես դեմ եմ և կոչ եմ անում բոլորը դեմ քվեարկել:

Աշոտ ՂուլյանԿարող եք արձագանքել: Շնորհակալություն տիկին Բարսեղյան, կարող եք նստել: Մենք այս հարցով ունենք հարակից զեկուցում կառավարության տեսակետը ներկայացնելու համար հրավիրում եմ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար պարոն Սամվել Ավանեսյանին:

Սամվել ԱվանեսյանՇնորհակալություն: Մինչև ներկայացնելը, երկու կարևոր բան ձեր թույլտվությամբ: Ուրեմն, 2020թ. նախատեսվում էր կենսաթոշակների բարձրացում: Պարզ դարձավ այսօր, որ նաև  նախատեսվում է որոշակի բարձրացում նաև աշխատավարձերի: Ես ինչո՞ւ եմ սա նշում, ուզում եմ ուղղակի բոլորս էլ գիտակցենք, որ ցանկացած, իսկ հնարավորության դեպքում կառավարությունը ինքն է նախաձեռնում աշխատավարձի և այլ սոցիալական վճարների չափերի  բարձրացում, հասկանալով, գիտակցելով, որ մակարդակը այսօր չի բավարարում ոչ մեր բնակչությանը, ոչ էլ կառավարությանը, և ոչ էլ ինչքան պարզ դարձավ Ազգային Ժողովին: Հիմա կառավարության եզրակացությունը` Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանի կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների  մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով մի շարք  բնագավառներում հաջողությունների հասած անձանց  շնորհվում է վաստակավոր պատվավոր կոչում, որն արդեն իսկ անձինք արժևորում դրսևորում է: Ուստի պատվովճարի սահմանման մասին  նախագծի ընդունումը նպատակահարմար չէ: Սա կառավարության դիրքորոշումն է: Ասեմ նաև իրականում այս հարցի շուրջ ծավալված քննարկումների արդյունքում, իմ կարծիքովշատ տեղին և արժեքավոր առաջարկություններ արվեց: Կարելի է մտածել այդ առաջարկությունների ուղղությամբ, աշխատելու տարիների ընթացքում փորձել  ինչ-որ մի ձև այդ ամենին ինչին անդրադառնալ և ընդհանրապես, փորձել, եթե մենք ինչ-որ մի նախաձեռնությամբ հանդես ենք գալիս, որի հետևանքում պետք է տարբեր սոցիալական վիճակը բարելավվի, համարել, որ դա լավագույն ճանապարհը չի և փորձել անել այնպես, որ ընդհանրապես բոլորին վերաբերվի դա: Այսքանը:

Աշոտ Ղուլյան Շնորհակալություն հարակից զեկուցող  պարոն Ավանեսյան: Եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել` Արթուր Թովմասյան, ուրի՞շ, Ալյոշա Գաբրիելյան: Խնդրեմ Արթուր Թովմասյան հարցի համար:

Արթուր Թովմասյան Պարոն նախարար, օրենքի նախագիծը արդեն մի քանի ամիս է քննարկվում է, ծանոթ եք, հանդիպել  եք բոլոր խմբակցությունների հետ: Մոտավորապես հաշվարկ կա՞ 20000 դրամ ավելանալու դեպքում ինչքա՞ն գումար է կազմում, քանի՞ մարդու վրա է տարածվում: Քիչ առաջ մի կուտակայինի մասով օրենքի նախագիծ ընդունեցինք: Իմ կարծիքով, Լյուդմիլա Բարսեղյանի օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս ինչ-որ  չափով ընդունվելու դեպքում մեղմացնել այն սոցիալական լարվածությունը և այդ մարդկանց, պատվավոր այդ կոչում ունեցող  վաստակաշատ մարդկանց իրենց ծերությունը ապահովելու հարցում:

Սամվել Ավանեսյան - Հաշվարկ կա, կան տեղեկություններ տրամադրված ֆինանսների նախարարության կողմից: Իրականում դա այն թվերը չեն, մենք արձանագրենք լուրջ բեռի ավելացում պետական բյուջեի ծախսերի մասով: Ամբողջ մտահոգությունը այդ տարբերակված մոտեցման մեջ է: Նորից եմ կրկնում, թվերը մեծ չեն, և ասել, որ դա լուրջ բեռ է, լուրջ ծախսեր է ավելացնում` ոչ: Ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ մենք նույն մասնագիտությամբ, նույն ճանապարհը անցած, երևի թե բոլորի վաստակն էլ չնչին տարբերությամբ, ինչ-որ մեկը պետության կողմից գնահատվել է, մյուսները` ոչ: Զուտ այդ պատճառով մենք նրանց վիճակը ավելի ենք բարելավվում, քան ի վիճակի ենք ասենք բոլորի դեպքում:

Աշոտ ՂուլյանԱրձագանքո՞ւմ եք պարոն Թովմասյան:

Արթուր Թովմասյան - Չէ:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Ալյոշա Գաբրիելյան հարցի համար:

Ալյոշա Գաբրիելյան Հիմնականում, ուզում եմ շեշտել մի բան, որ խորհրդային տարիներից սկիզբ առած այս պատվավոր կոչումները, որ կային, բարոյական մեծ արժեք ուներ, որովհետև այն ժամանակ, ամեն մի խորհրդաժողովի ժամանակ, որևէ ուսուցչի գովաբանելը հերիք է եղել ամեն մի նյութական խրախուսանքի: Մարդիկ դրանով էն ապրել, զգացել են, որ իրենց անունը, որ տալիս ես, նա ոգևորվել է, թևեր առել: Բայց, խոսքս դրա մասին չի: Ես  հասկանում եմ, որ սա  եկած խորհրդային ժամանակներից եկած տենդենց է, որը շարունակվում է նաև մեր օրերում երևի, թեկուզ և կարելի է կարգավորել, ես բան չունեմ ասելու` հանձնաժողովներից սկսած, շնորհումից սկսած, ինչպես պարոն Ավանեսյանը նշեց` արժանին արժանի գնահատական տրվի: Խոսքս սրա մասին է` Դուք տեղյակ ե՞ք այլ երկրներում նման բան գոյություն ունի, թե չէ: Ասենք, եվրոպական թեկուզ կամ ուրիշ պետություններում նման բան գոյություն ունի` վաստակավոր, ժողովրդական կամ ինչ-որ կոչումներ: Շնորհակալություն:

Սամվել Ավանեսյան - Պարոն Գաբրիելյան, իրականում նման ուսումնասիրություն, գոնե իմ կողմիցչի իրականացվել, բայց ենթադրում եմ, որ հետսովետական որոշ հանրապետություններում դա պահպանված կլինի, իսկ ընդհանրապես, բոլորս էլ տեղյակ ենք, որ աշխարհում նման պրակտիկա չկա, դա, երևի, բնորոշ է եղել ասենք մեր  սովետական միության և նմանատիպ երկրներում:

Աշոտ ՂուլյանԱրձագանքո՞ւմ եք, պարոն Գաբրիելյան:

Ալյոշա Գաբրիելյան Չէ:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն պարոն նախարար: Մենք ելույթների հնարավորություն ունենք: Խնդրեմ Ռոմելա Դադայան:

Ռոմելա Դադայան Պարոն Ավանեսյան, Ձեր մի արտահայտությունը, ճիշտն ասած բոլորովին տեղին չէր, որ ասում եք, եթե պետք լիներ կառավարությունը ինքը այդ հարցը կբարձրացներ: Ինչ է պատգամավորը իրավունք չունի՞ հարց բարձրացնելու և ինձ թվում է այսքան տարիների ընթացքում, երբեք պատգամավորի բարձրացրած որևէ նախագիծը հաճույքով չի ընդունվել կամ մենք ենք ոչ արժեքավոր առաջարկներ անում, կամ էլ կառավարությանը դուր չի գալիս, երբ պատգամավորը ինքն է    նախաձեռնություն անում որևէ հարցում: Ինչո՞ւմն  է գործը:

Սամվել Ավանեսյան – Թույլ կտաք պատասխանեմ:

Ռոմելա Դադայան  - Խնդրեմ:

Սամվել Ավանեսյան Պետք է վաղը` չեմ հիշում օգտագործել եմ թե ոչ, բայց եթե օգտագործել եմ` այդ իմաստով չեմ օգտագործել, ուղղակի ուզեցել եմ հերթական անգամ նշել, որ հնարավորության դեպքում, թեկուզ և Ազգային Ժողովի պատգամավորների հետ քննարկումների և պարտադիր չէ այդ քննարկումները նիստերի ժամանակ տեղի ունենան, ընդհանրապես, քննարկումների արդյունքում ծնվում են այդ նախաձեռնությունները: Այսինքն` ես, ընդհանրապես, նպատակ չեմ ունեցել ինչ-որ այդ կարգի բան հայտարարելու: Իսկ ինչ վերաբերվում է պատգամավորների նախաձեռնություններին, իհարկե դուք այդ իրավունքը ունենք, իհարկե, ընդհակառակը ողջունելի է,  որ դուք ներկայացնենք օրենսդրական նախաձեռնությունը, որը իրականում կբարելավվի քաղաքացիների և երկրի վիճակը, և ինձ թվում է կառավարությունը ուղղակի հաճույքով այդ ամեն ինչին կարձագանքի, այլ ոչ թե  ինչ-որ խանդի տեսարաններ կստեղծի:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն նախարար: Ես մտածում էի, որ ուզում եք ելույթի նման, չգիտեի, որ հարց եք ուզում, բայց հարցի համար պետք է  նախատեսել գրանցում: Մենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը այս դեպքում բացասական է եղել, բայց ամեն դեպքում պետք է լսենք: Խնդրեմ` ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյան:

Արամ  Գրիգորյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ես ստիպված եմ երկրորդ անգամ բարձրաձայնել ու ընդգծել, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ ձայները վերաբաշխվել են 1 դեմ, 2 ձեռնպահ հարաբերությամբ: Ուզում եմ նորից ընդգծել, որ ձեռնապահ դա չի նշանակում դեմ և առաջին անգամ էլ ևս կոչ եմ արել հնարավորության շրջանակներում շտկումներից հետո կողմ քվեարկելուն: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Ունե՞նք հարցեր պարոն Գրիգորյանին: Եթե կան, գրանցվում ենք` Արթուր Թովմասյան: Խնդրեմ` հարց:

Արթուր Թովմասյան – Ես ճիշտ հասկացա, որ երկու կողմը ձեռնպահ է:

Արամ Գրիգորյան - Գիտեք պարոն Թովմասյան, ցավոք սրտի մեր` Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքում, իմ անձնական կարծիքով, այդ բացը դեռ կա, որովհետև ձեռնպահ արդեն իսկ հաշվարկվում է դեմ, չնայած, որ կանոնակարգում կա հատուկ հոդված, որտեղ պատգամավորը իրավունք ունի քվեարկելու կողմ, դեմ ու ձեռնպահ: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն Գրիգորյան, կարող եք նստել: Այս դեպքում կարող ենք պարզապես ֆիքսել, որ, իհարկե, պարոն Գրիգորյանի ասածը, եթե մի քիչ փիլիսոփայորեն  վերցնենք, իսկապես ձեռնպահ չի նշանակում դեմ, բայց ձեռնպահ հաստատ  չի նշանակում նաև կողմ: Շատ լավ: Մենք ամփոփում ենք, և եթե մտքերի փոխանակության ցանկություն կա՞ն: Չկան: Այդ դեպքում, մենք արդեն շատ ենք խոսել այս հարցով, դրա համար ես կարծում եմ, որ պետք է պարզապես քվեարկել և քվեարկությամբ ամեն մեկը ազատ իրավունք ունի իր կարծիքը արտահայտել: Ազգային Ժողովի  որոշման նախագիծը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 20, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6:

Եթե որևէ մեկը կոճակի հետ խնդիր ունի, խնդրում եմ հիմա ասեք, որ արձանագրությունը փակենք: Կողմ՝ 20, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 5: Որոշումն ընդունված է: Շնորհակալություն:

Մենք շարունակում ենք հաջորդ օրակարգային հարցերը և մեզ մնացել է 3 օրենսդրական նախաձեռնության անդրադառնալ: Եվ այժմ  ես հայտարարում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքի նախագծի քննարկման սկիզբը, որը ներկայացնում է Ազգային Ժողովի էկոնոմիկայի, արտադրական  ենթակառուցվածքների նախարար պարոն Լևոն Գրիգորյանը: Խնդրեմ:

Լևոն Գրիգորյան – Շնորհակալություն: Ազգային Ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին, եկամտային հարկեր մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, շահութահարկի մասին   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախում  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետագա  զարգացման ու մրցունակության բարձրացման անհրաժեշտությամբ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հայտարարվել է Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը և ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Ներկա դրությամբ ոլորտի զարգացման աստիճանը բավարար և համահունչ չի առկա պահանջներին, ուստի ոլորտի զարգացումը խթանելու նպատակով համապատասխան միջոցների կիրառման անհրաժեշտություն է առաջացել: Տարածաշրջանի երկրների փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  այդ երկրներում  ոլորտին նշանակալի արտոնություններ են տրամադրվում: Տեխնոլոգիական ոլորտի հետագա զարգացումը խթանելու նպատակով մշակվել է (չի լսվում) ոլորտի պետական աջակցությանն ուղղված սույն օրենսդրական փաթեթը, որի ընդունումը կնպաստի ոլորտում գործող սուբյեկտների գործունեության էլ ավելի զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, սկսնակ ընկերությունների  ձևավորմանը և որպես հետևանք` նոր աշխատատեղերի ստեղծմանը: Նոր օրինագծի հիմնական, կարևորագույն դրույթներն են երկու ուղղությամբ ոլորտի ձեռնարկությունների պետական աջակցության տրամադրումը: Առաջինը վերաբերում է պետական աջակցության ծրագրերին, որոնք կներառեն դրամաշնորհների տեխնիկական աջակցություն, ինչը կիրականացվի կառավարության կողմից հաստատվեիք ծրագրերի համապատասխան: Երկրորդը` վերաբերում է հարկային արտոնություններին: (չի լսվում) ձեռնարկությունները կստանան շահութահարկի արտոնություն: Շահութահարկը սահմանվելու է 0 տոկոս, ինչպես նաև եկամտահարկի արտոնություն, որի համար առաջարկվում է սահմանել 5 տոկոս ֆիքսված դրույքաչափ: Մենք համոզված ենք, որ արտոնությունների կիրառումը  կնպաստի ոլորտում գործող ընկերությունների զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ներդրումների ներգրավմանը: Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում Արցախի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսական մուտքերի զգալի փոփոխություն չի նախատեսվում, քանի-որ ներկայացված նախագծերով առկա են արտոնությունները  թույլ կտան ներգրավել լրացուցիչ մասնագետներ, և եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումը  կչեզոքացվի նոր աշխատատեղերի ստեղծմամբ: Շահութահարկի գծով արտոնությունների տրամադրումը կարող է խթան կհանդիսանա ստվերում գործող ոլորտի սուբյեկտների գրանցմանը և իրավական դաշտում գործելու համար: Շահութահարկի գծով նախատեսվում է նաև արտոնություն սահմանել ինքնավար էներգիա արտադրողներին: Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձինք վերականգնվող էներգետիկայի ռեսուրսներից օգտագործվող ինքնավար էներգամատակարարողի  ստացած ֆինանսական հատուցումը, ինչպես նաև հավասար փոխխոսքերի դեպքում ինքնավար էներգիաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները վերոհիշյալ նախագծով չեն համարվելու եկամուտ ձևավորող տարրեր, իսկ ինքնավար էլեկտրաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված ծախսերը չեն համարվելու  ծախս ձևավորող տարրեր: Նշված փոփոխությունների համար հիմք են հանդիսացել նաև Արցախի Հանրապետության Նախագահի 2018թ. ծրագրային դրույթները: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն պարոն Գրիգորյան: Այս հարցով, եթե կան հիմնական զեկուցողին հարցեր, խնդրում եմ գրանցվել` Արամ Սարգսյան, Գեորգի Պետրոսյան, ուրիշ: Չկան: Խնդրեմ հարցերի համար Արամ Սարգսյան: Հաջորդը Գեորգի Պետրոսյանն է:

Արամ ՍարգսյանՊարոն նախարար, այդ արտոնությունները ինչ-որ ժամանակահատվածի համար է նախատեսվո՞ւմ, որովհետև ինքը բարձր վարձատրվող է: Եթե նախագիծը հաջողվի, չե՞ք կարծում, որ երկար կտևի: Շնորհակալություն:

Լևոն Գրիգորյան – Մենք այսօր օրենքի իմաստով սահմանել ենք 10 տարվա աշխատանքային ժամկետ, հույս ունենք, որ 10 տարվա ընթացքում ոլորտը արդեն  լուր կունենա և կարող է արդեն աշխատել այլ հարկման ռեժիմներով:

Աշոտ ՂուլյանԱրձագանքո՞ւմ եք պարոն Սարգսյան:

Արամ ՍարգսյանՈչ:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Գեորգի Պետրոսյան:

Գեորգի Պետրոսյան – Կարո՞ղ ենք հասկանալ, քանի կազմակերպության մասին է զրույցը գնում այսօրվա, որը որ աշխատում է տեխնոլոգիական այս ոլորտի մեջ:

Լևոն Գրիգորյան - Շնորհակալություն: Այս պահի դրությամբ վարչական ռեեստրը հաշվառում է մոտ 2 տասնյակ ընկերություններ, որոնք խիստ տեխնոլոգիական ուղղվածություն ունեն: Բայց կան նաև թիմեր, որոնք աշխատում են առանձին և կան նաև ոլորտի ընկերությունների հաշվառելու, այսինքն` մեր մասնագիտացված ընկերությունների հաշվառման խնդիր ունենք, որը կառավարությունը, կարծում եմ  հետագա քայլերում կնախաձեռնի և կհաշվառի: Բայց այս օրենքը չի վերաբերում միայն գործող ընկերություններին, ուղղակի հիմք է ստեղծում  նոր ստեղծվող և մնացած ընկերությունների համար, որոնք ցանկություն կհայտնեն  աշխատել այս ոլորտում:

Աշոտ ՂուլյանԱրձագանքո՞ւմ եք պարոն Պետրոսյան:

Գեորգի ՊետրոսյանՈչ:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն պարոն նախարար: Մենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ենք հիմա լսում: Ազգային Ժողովի արտադրության, արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ պարոն Արպատ Ավանեսյան:

Արպատ ԱվանեսյանՀարգելի գործընկերներ, որովհետև մնացել ենք մենակ գործընկերներով և քիչ աշխատակազմի ներկայացուցիչներ: Ներկայացված օրինագիծը քննարկվել է մեր հանձնաժողովում և կառավարության ներկայացուցիչը շատ հիմնավոր փաստարկներ է ներկայացրել օրենքի անհրաժեշտությունը, որի համար հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և ակնկալում է Ձեր դրական վերաբերմունքը այս օրենքի  նախագծին:

Աշոտ Ղուլյան  - Շնորհակալություն պարոն Ավանեսյան: Եթե հարցեր ունեք գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն պարոն Ավանեսյան, կարող եք նստել: Եթե ցանկություն կա այս հարցով մտքերի փոխանակություն սկսելու, ելույթների, խնդրեմ գրանցվեքՆույնպես չկա: Ամփոփենք այս հարցը և կարծում եմ, որ մենք արդեն պատրաստ ենք քվեարկելու: Բայց քանի-որ մենք քվեարկում ենք և խոսել ենք նոր օրենքի նախագծի մասին, որի հետ կապված այս դահլիճում բազմաթիվ անգամ նաև խոսել ենք, կարծում եմ և պարոն Բաղունցը և մնացածների ասածը այդ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ ուշադրությունը հենց այսպիսի իրավակարգավորման պահանջ ունի և այս օրենքով մենք նաև այդ պահանջներն ենք` չգիտեմ ինչքանով, բայց մասամբ, երևի, դրանով կարող ենք նաև որոշ չափով  բավարարել:  Քվեարկության է ներկայացվում Ազգային Ժողովի որոշման նախագիծը, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին, Եկամտային հարկի մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Շահույթահարկի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքները առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 25, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես:

Մենք անցնում ենք հաջորդ հարցին, բայց ես մի լրացում ունեմ: Հաշվի առնելով, որ քիչ առաջ տիկին Լյուդմիլա Բարսեղյանի օրենքի նախագիծը ընդունվեց, իհարկե դուք եք որոշում, ես առաջարկում եմ, եթե մենք, իհարկե, օրենքը առարկություններով հետ չստանանք,  առաջարկենք, որ դա գործի 2020թ. հունվարից, որովհետև, կարծում եմ այդպես ճիշտ կլինի: Եթե օրենքը վավերացվելու է, որպեսզի մենք բյուջետային  ծախսերի մասով չունենաք այս պահին: Չգիտեմ, եթե նախարարությունը ի վիճակի է, բայց, սովորաբար մենք դա անում ենք, ճիշտ է չէ՞ հունվարի 1-ից: Համաձա՞յն եք: Ինքներդ կորոշեք, բայց ես կարծում եմ այս առաջարկը, երևի, ճիշտ կլինի, որ մենք այդպես անենք: Հաջորդ օրենքի նախագիծը ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համակարգի հատկացումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն է: Այն նորից ներկայացնում է  էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար պարոն Լևոն Գրիգորյանը:

Լևոն Գրիգորյան Շնորհակալություն: Ձեր քննարկմանն է ներկայացվում ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների, մասհանումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է մասհանումների դրույքաչափերը, որի համաձայն ավտոտրանսպորտային ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց համար այն կազմում է ծառայությունների մատուցում ստացված հասույթի 2 տոկոսը: Նշված դրույքաչափը փոխադրող ընկերությունների  ծախսերի կառուցվածքում բավականին զգալի տեսակավոր  կշիռ ունի, և ի թիվս այլ գործոնների, բացասական ազդեցություն է թողնում ընկերությունների ֆինանսատնտեսական ցուցանիշների վրա: Վերջին տարիներին, Հանրապետության տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների էական աճի, ևս բացասական ազդեցություն է թողել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտից օգտվողների քանակի վրա, ինչը իր հերթին նպաստել է ուղևորափոխադրումներ իրականացնող սուբյեկտների դրամական եկամուտների  նվազմանը: Ելնելով վերը նշվածից և Հանրապետությունում  ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների զարգացումը ապահովելու անհրաժեշտությունից, մշակվել է սույն նախագիծը` նպատակ ունենալով բավարար պայմաններ ստեղծել ոլորտի բնականոն գործունեության համար: Նախագծով առաջարկվում է ավտոմոբիլային ճանապարհների շինարարության նորոգման և պահպանման համար կատարվող պարտադիր հատկացումները Արցախի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի  ուղևորների փոխադրումները իրականացնող կազմակերպությունների համար նվազեցնել, դրույքաչափը գործող 2 տոկոսից  սահմանել 0.5 տոկոս: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կկրճատվի ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղևորների  փոխադրումները իրականացնող կազմակերպությունների ծախսային բեռը, ինչը մեր համոզմամբ փոխադրող կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա որոշակի դրական ազդեցություն կթողնի` հնարավորություն ստեղծելով հետագա զարգացման համար: Այս հարցը քննարկվել է նաև ոլորտի միավորումների  հետ և արդյունքում եկել ենք այս տեսքի:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Եթե կան հարցեր պարոն նախարարին, խնդրում եմ գրանցվել` Ալյոշա Գաբրիելյան, ուրի՞շ, Վիլեն Սաֆարյան: Խնդրեմ Ալյոշա Գաբրիելյան հարցի համար:

Ալյոշա ԳաբրիելյանԹեկուզ քննարկել ենք, բայց նոր առաջացավ: Այսինքն` ըստ օրենքի ընդունումից հետո  կարե՞լի է եզրակացնել, որ ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտով երթևեկողների տոմսի արժեքը իջնելու է:

Լևոն Գրիգորյան - Շնորհակալություն հարցի համար: Ինքը տեսականորեն կարող է հիմք հանդիսանա տոմսի արժեքը նվազեցնելու համար, բայց եթե մենք նայենք մի քիչ ավելի երկար, եթե կարևորի մասին խոսենք, մենք 2008թ. փոխադրումների սակագները վերանայում ու չենք իրականացրել, բայց վերջին 10-11 տարվա ընթացքում փոխվել են սակագների կառուցվածքում ծախսային հոդվածների մի զգալի մասը: Այսինքն` (չի լսվում) թանկացել է, ծառայությունները մեքենաների համար թանկացել են: Մենք տրանսպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել ենք այս մասը և որոշել ենք մի փոքր հնարավորություն տալ իրենց: Ուղղակի ֆինանսատնտեսական ցուցանիշները բերել նորմալ տեսքի, հետո արդեն կարող ենք քննարկել նաև փոխադրումների սակագների` չեմ կարծում, որ կբարձրանա:

Աշոտ Ղուլյան  - Արձագանքո՞ւմ եք պարոն Գաբրիելյան:

Ալյոշա ԳաբրիելյանՈչ:

Աշոտ Ղուլյան  - Շնորհակալություն: Վիլեն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան Պարոն նախարար, թանկացումները կտրուկ նվազում են  2 տոկոսից մինչև 0.5  տոկոս: Այդ տնտեսավարողները ինչ-որ որոշակի ավտոտրանսպորտային պարկը թարմացնելու  պարտավորություններ վերցնո՞ւմ են իրենց վրա, թե, պարզապես ուզում են ժամանակի հետ հարմարվել:

Լևոն Գրիգորյան - Շնորհակալություն: Մենք օրենքի մասհանումների  դրույքաչափերի  կրճատումները չենք կապել որևէ պայմանների հետ: Մենք պիտի փաստենք, որ վերջին 10 տարում, հավանաբար, մեկ կամ երկու կազմակերպություններ են թարմացրել իրենց ավտոտրանսպորտային պարկը, իհարկե տրանսպորտի ոլորտի կազմակերպությունները իրենք էլ ցանկություն ունեն վերազինելու, վերազինվելու և մեր տրանսպորտային միջոցներ ներգրավելու: Բայց այս օրենքի իմաստով, մենք ինչ ենք անում, մենք 2 տոկոսանոց դրույքաչափի պարագայում  հիմնական կազմակերպությունների վճարված հարկերը մոտավորապես 30 միլիոնի շրջակայքում են  տարեկան կտրվածքով: Նվազեցումները կբերի նրան, որ մենք կունենանք մոտավորապես 22-23 միլիոն դրամ ազատ ռեսուրս տնտեսվարողների մոտ: Տնտեսվարողների քանակը մեծ է, ավելի մոտ ավտոտրանսպորտային միջոցներ կան: Հիմա փորձենք քայլ առ քայլ խնդիրը լուծել, որովհետև բացի այս ծախսային  հոդվածներից  կան նաև այլ խնդիրներ, որոնք վերաբերվում են տրանսպորտի ոլորտին:  Առիթ ունենալու պարագայում կարող ենք միասին քննարկել:

Աշոտ ՂուլյանԱրձագանքո՞ւմ եք պարոն Սաֆարյան: Խնդրեմ 1 րոպե:

Վիլեն Սաֆարյան – պարզապես այն տպավորությունն է  մի կարգը ավելի  մեծ ե եղել,  դրա համար եմ հարցը տվել, թե չէ  30-ի պարագայում պարկի թարմացման առումով:

Աշոտ ՂուլյանՇատ լավ: Շնորհակալություն պարոն նախարար, կարող եք նստել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանը:

Արամ Գրիգորյան  – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, օրենքի նախագիծը, որը  ներկայացրեց կառավարության լիազոր ներկայացուցիչը, քննարկվել է հանձնաժողովի նիստում, և ստացել է դրական եզրակացություն:

Աշոտ ՂուլյանՀարցեր ունե՞նք գլխադասային հանձնաժողովին` այս օրենքի նախագծի հետ կապված: Հարցեր չկան: Շնորհակալություն պարոն Գրիգորյան: Եթե ելույթների ցանկություն կան, կարող ենք հիմա գրանցվել: Չկան: Ամեն ինչ պարզ է այս նախագծի հետ կապված: Մենք հանձնաժողովում նույնպես երկար խոսել ենք, իհարկե միշտ էլ պարզաբանումների կարիք կարծես մնում է: Խնդրում եմ հիմա ուշադրություն քվեարկության համար: Ազգային Ժողովի որոշման նախագիծն է ներկայացվում`ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, ոռոգման և պահպանման համար կատարվող հատկացումների, մասհանումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 25, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Ձայների այսպիսի հարաբերակցությամբ որոշումն ընդունվում է:

Շնորհակալություն: Ես ամեն դեպքում պարտավոր եմ ասել, մենք 18:00-ին պետք է ավարտենք աշխատանքները և իրավունք ունենք կես ժամ ավելացնել: Կես ժամ ավելացնենք ու մի հարց ունենք` օրենսդրական և պատգամավորական հայտարարությունների ժամ: Շատ լավ: Վերջին օրենսդրական նախաձեռնությունը եզրափակիչը  մեր օրակարգում` պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է: Այն Ազգային Ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար պարոն Սամվել Ավանեսյանը:

Սամվել ԱվանեսյանԱզգային Ժողովի քննարկմանն է ներկայացվում պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին Արցախի Հանրապետության  օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրության: Ուրեմն, ինչ նկատի ունենք` առաջարկվում է հնարավորություն տալ պետական պաշտոններ զբաղեցրած թոշակառու անձանց զբաղվել այլ վարձատրվող աշխատանքով, բացառությամբ պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնելը: Այսքանը:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն պարոն նախարար: Եթե հարցեր ունենք պարոն նախարարին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, կարող եք նստել:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը այս դեպքում` սոցիալական հարցերի և առողջապահության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ տիկին Ռոմելա Դադայանը:

Ռոմելա ԴադայանՇնորհակալություն: Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է մշտական հանձնաժողովի նիստում, տրվել են դրական եզրակացություն: Նախագծի ընդունմամբ, պետական պաշտոն զբաղեցրած անձը կունենա կենսաթոշակի իրավունք, եթե չի զբաղեցնում պետական կամ համայնքային պաշտոն: Առաջարկում եմ նախագիծն ընդունել որպես օրենք:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն տիկին Դադայան: Եթե գլխադասային հանձնաժողովին հարցեր ունենք, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն:

Ելույթների ցանկությո՞ւն: Նույնպես չկան: Այս հարցով մենք նույնպես արդեն  կարող ենք անցնել քվեարկության, որովհետև բոլոր կանոնակարգային պահանջները բավարարել ենք և հիմա մենք կարող ենք այդ քվեարկությունը  իրականացնել: Ազգային Ժողովի որոշման նախագիծը պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 25, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես:

Փաստորեն, վերջին փուլում քվեարկությունները շատ ավելի համերաշխ են: Շնորհակալություն: Մենք օրենսդրական նախաձեռնությունների բաժինը ավարտում ենք մեր օրակարգին: Մեզ մնում է միայն պատգամավորական հայտարարությունները և խնդրեմ, եթե պատգամավորական հայտարարությունների ցանկություն կա կարող եք գրանցվել հիմա` Ռոբերտ Ղահրամանյան, Գագիկ  Բաղունց, ուրի՞շ: Պատգամավորական հայտարարությունների համար գրանցվել են պատգամավորներ Ռոբերտ Ղահրամանյանը և  Գագիկ  Բաղունցը: Խնդրեմ Ռոբերտ Ղահրամանյան պատգամավորական հայտարարության համար: Հիշեցնեմ 3 րոպե է հայտարարության համար:

Ռոբերտ ՂահրամանյանՀարգելի գործընկերներ: Անդրադառնալով գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից Մարտակերտի, Ասկերանի, Մարտունի և Հադրութի շրջաններում ստեղծված մեքենատրակտորային կայանների ծրագրին, ցանկանում եմ նշել, որ Արցախում գյուղատնտեսության զարգացման գործում այն իր նշանակալի  ավանդն է ունեցել: Ծրագիրը  հողօգտագործողների մոտ բոլոր  կարծրատիպերն այն մասին, որ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է հրաժարվել  հնամաշ տեխնիկայից: Արդյունքում ֆիզիկական և իրավաբանական բազմաթիվ անձինք լիզինգային արտոնյալ պայմաններով հիմնադրամի միջոցով ձեռք են բերել գերմանական և ոլորտի այլ առաջատար ընկերությունների արտադրած գյուղտեխնիկա: Ի պատասխան բոլոր անհիմն մեկնաբանությունների կամ կուսակցությունների, թե իբր այդ ծրագրից օգտվել են ընդամենը մի քանի հոգի, այս ամբիոնից ցանկանում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անցած մեկ տասնամյակում  նշած ծրագրով գյուղտեխնիկա են ստացել 250 ֆիզիկական և 33 իրավաբանական  անձինք` ընդհանուր թվով 385 միավոր տեխնիկայից:   Արդյունքում 2007թ. սկսած, 10 տարվա ընթացքում հացահատիկային մթերքների արտադրությունը  մեր հանրապետությունում աճել է 3 անգամ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեքենատրակտորային կայանների մասնավորեցման նպատակով 2015թ. հիմնադրամի կողմից պաշտոնական կայք էջով, զանգվածային լրատվական միջոցներով, այդ թվում` Արցախի  հանրային հեռուստատեսությամբ արված հայտարարություններից հետո ոչ ոք հայտ չի ներկայացրել, իսկ մեկ տարի անց այդ կայանների  սեփականաշնորհման գործընթացին մասնակցած ավելի քան 10 անձանցից միայն 2 հոգի են հանդիսացել Ազատ հայրենիք կուսակցության անդամներ: Սակայն որոշ անձանց կողմից այն ոչ միայն շահարկման թեմա է դարձել, այլև հիմք է հանդիսացել հայտարարելու, որ մեքենատրակտորային կայանները ամբողջությամբ մասնավորեցվել են մեր կուսակցության անդամների կողմից: Այս բարձր ամբիոնից ցանկանում եմ հերքել  հասարակությանը թյուրիմացության մեջ գցող  բացարձակ սուտը, որի ժողովրդական իմաստնությունը կասեր` շատ կարճ էր: Ազատ հայրենիք կուսակցությունը  մշտապես առաջնորդվել է հանրային շահով և վստահաբար կարող եմ պնդել, որ մեր հրապարակային գործունեության մեջ իմ ու քո-ի նեղ  անձնական շահերը որոնողները  բախվելու են միայն փաստարկված իրականությանը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն:  Պատգամավորական հայտարարությունների համար՝ Գագիկ Բաղունց:

Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, կարծում եմ, ներկաներից շատերը կհիշեն եւ կհամաձայնեն ինձ հետ, որ անցյալ դարի 80-ականների վերջին հասարակության մեջ առաջացել եւ ամրապնդվել էր վերահաս վտանգի զգացողությունը: Նման մի բան նկատվում է մարդկանց մոտ, որ անկեղծորեն սիրում են իրենց հայրենիքը, հավատարիմ են անկախության գաղափարին, խորապես ցավում են ներկայիս բարդ իրավիճակի բոլոր փորձանքների համար եւ նրբորեն զգում են իրադարձությունների ավելի ու ավելի անկառավարելի դարձող զարգացումների վտանգը: Եւ, եթե այն ժամանակ ծավալվող ողբերգության պատճառը խորհրդային ժողովրդի կուռ միասնության տրոհումն էր, ապա այսօր ճակատագրերին անխուսափելի աղետի կարող է վերածվել հայ ժողովրդի տրոհումը: Մեկ տարուց մի փոքր ավելի է անցել այն բախտորոշ ժամանակաշրջանից, երբ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը միավորվեց պետության եւ ազգի համար չարորակ ուռուցք դարձած Համակարգը մերժելու շուրջ: Միավորման գաղափարով գեներացված ահռելի էներգիան, թվում էր, ամբողջ ակնհայտությամբ ասպարեզ էր բերել արդար եւ բարգավաճ երկիր կառուցելու հետագա քայլերը: Բայց իշխանությունը եւ կերակրատաշտ կորցնելու հետ ոչ մի կերպ չհաշտվող որոշակի ուժերի կողմից սկսվեցին ձեռնարկվել ավելի ու ավելի վստահ քայլեր՝ ի հակադրություն նոր-նոր ձեւավորվող ուղեգծի: Առաջացած դիմակայությունը ճակատագրական անխուսափելիությամբ հասարակության մեջ սկսեց ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտ գեներացնել: Ամբողջովին սնված լինելով նոր եւ հին վարչախմբի կողմնակիցների պայթյունավտանգ հայտարարություններով եւ անմտածված քայլերով, հասարակությունն ավելի ու ավելի բաժանվեց հեղափոխականների եւ հակահեղափոխականների: Ավելին, հատվածականության փտախտը տարածվեց թվում էր միասնության միջնաբերդ եւ պատվար հանդիսացող Արցախ: Անթույլատրելի, մինչեւ իսկ քրեականացման ենթակա եմ համարում հայաստանցի - ղարաբաղցիթեմայով բոլոր նենգափոխումները: Հիմնականում արդարացված տեսակետները՝ հարուստ գունապնակը միայն սեւի և սպիտակի հանգեցնելու, միաժամանակ պետք է հստակ տարանջատվեն դարչնագույն եւ կապույտ երանգներից: Սեւ-սպիտակի հակառակորդները, իրենք էլ դա չգիտակցելով, ավելի ու ավելի մոնոխրոնիկ են ընդունում եւ պատկերացնում, թե ինչ է կատարվում՝ մերժելով և սևացնելով տեղի ունեցող բոլոր փոփոխությունները: Մենք, կարծես թե, մոռացել ենք, որ ամենահակամարտ գաղափարների կողմնակիցներն, այնուամենայնիվ, նույն հայ ժողովրդի ներկայացուցիչներ են: Ժամանակն է մտածել, որ հնարավոր եւ անհրաժեշտ է մեկը մյուսին հանդիպակաց քայլ անել, հասկանալ և ճանաչել այն արժեքավորը եւ դրականը, որ, անկասկած, եղել է մեր անկախության տարիներին, դադարել, օրինակի համար, բանակային գեներալիտետը տեսնել որպես ոչ մեկին հարկավոր, կողոպուտով հարստացած հակահեղափոխական տարրերի՝ մի կողմ թողնելով նրանց հերոսական անցյալը, իսկ ի դեմս նրանց՝ ամբողջ հայ ժողովրդի: Ոչ թե խոսքով, այլ գործով սկսել Արցախում հոռի երեւույթների դեմ պայքարը: Երկու բեւեռների վրա կրիտիկական տարբերության ներուժի ստեղծումը եւ լարումը հղի են ողբերգական հետեւանքներով: Եւ վերջապես, համահայկական միասնության շենքի ճեղքվածքները չեն կարող չպրոյեկտվել արցախյան իրականություն: Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հարկավոր է ձեռնարկել առավելագույն ջանքեր՝ հաղթահարելու հակամարտ տրամադրությունները: Մեր ժողովրդի իմաստնությունը պետք է առարկայանա պարզ ճշմարտությունների վրա.

-այն ուժերը, որ հեռացել են, չպետք է վերադառնան, քանի որ անհնար է միեւնույն ջրում երկրորդ անգամ ոտք դնել,

-այն ուժերը, որ պետք է հեռանան, թող գնան արժանապատվորեն, անարյուն եւ իր ժամանակին,

-այն ուժերը, որ պիտի գան, թող դա անեն ոչ թե քարեր նետելով, այլ քարեր ժողովելով: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Պարոն Բաղունց, առաջին անգամ Դուք տեղավորվեցիք 3 րոպեում: Մենք ավարտում ենք, ուզուզում եմ ամփոփել, սպառել ենք բոլոր օրակարգային հարցերը: Ուզում եմ, անկեղծ շնորհակալություն հայտնել համբերատար մեր աշխատանքներին մասնակցելու և հետևելու համար: Նստաշրջանը ավարտում ենք հագեցած օրակարգով՝ հերթական նիստով: Վստահ եմ, որ շատերդ եք նկատել, որ մեր խորհրդարանի գործունեության մեջ՝ ամբողջ օրը, փաստորեն մենք օգտագործում ենք աշխատանքային ժամերը, որպեսզի կարողանանք օրակարգային բոլոր հարցերին անդրադառնալ: Կարծում եմ՝ 4-րդ տարին լրացած խորհրդարանի համար, մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել, շատ կարևոր է քաղաքական համերաշխության այն մթնոլորտի առկայությունը, որը ես հույս ունեմ, որ իսկապես ցույց տվեցինք, որ կա: Մեզ խիստ անհրաժեշտություն է լինելու դա պահպանել և շարունակել հաջորդ ամիսներին նույն ոգով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, լիարժեք և օգտակար աշխատանքի համար: Մենք ավարտում ենք այս նստաշրջանը, բայց, քանի որ այսօրվա հերթական նիստին պայմանավորվեցինք, որ կապված մեր օրենսդրության անհրաժեշտ այդ քայլերի հետ՝ հատկապես Սահմանադրությանը համապատասխանեցնելու, կոնկրետ ժամկետային պահանջների հետ, չի բացառվում, որ մենք առաջիկայում հանդիպենք նաև արտահերթ նստաշրջանին, բայց կարծում եմ՝ մեր աշխատանքի մի մասն է սա, այնպես որ, որպեսզի ժողովրդի մեջ ընդունված է, որ հուլիս- օգոստոսին բոլոր պատգամավորները գնում են արձակուրդի՝ դա էլ փարատենք և աշխատելու ենք այնքան ինչքան, որ պետք լինի: Շատ շնորհակալություն: Այժմ, ես ուզում եմ ինձ վերապահված իրավունքով 6-րդ գումարման 9-րդ նստաշրջանի աշխատանքները հայտարարել փակված: