19 հուլիսի 2019
19 հուլիսի 2019
Հուլիսի 19-ին Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Նիստին հրավիրված Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը հանձնաժողովին է ներկայացրել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավոր Հայկ Խանումյանի, «Շարժում-88», «Դաշնակցություն» ու «Ժողովրդավարություն» խմբակցությունների առաջարկները և դրանց վերաբերյալ կառավարության եզրակացությունները: Քննարկումից հետո, հանձնաժողովը քվեարկել և դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթն առաջիկա արտահերթ նստաշրջանի նիստում քննարկելուն:
Հաջորդիվ Արդարադատության նախարարը ներկայացրել է ԱԺ–ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել «Դաշնակցություն» խմբակցությունը: Արարատ Դանիելյանն անդրադարձել է առաջարկին՝ պատգամավորների հետ քննարկելով կառավարության հիմնավորումները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագիծը ԱԺ առաջիկա արտահերթ նստաշրջանի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկելուն: