ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան
18 հուլիսի 2019

 

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 18-ին ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, հուլիսի 22-ին ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին:

Արտահերթ նստաշրջանը կգումարվի ԱՀ նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով`

1.  Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում)

2.  «Կուսակցությունների մասին» օրենքը (երկրորդ ընթերցում)

3.  «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում):

ԼՈՒՐԵՐ