«ԼՂՀ պատվավոր կոչումների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                                                      հունիսի 27-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  պատվավոր կոչումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի ապրիլի 29-ի        ՀՕ-17-Ն օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       

«Հոդված 21. Պատվավոր կոչման համար պատվովճարը

    

1. «Ժողովրդական»  և  «Վաստակավոր»  պատվավոր կոչումների համար  սահմանվում է ամենամսյա  պատվովճար, որի  տրման կարգը և չափը  սահմա­նում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարությունը:

2. «Վաստակավոր»  պատվավոր  կոչման  արժանացած   անձը   պատվովճարի իրավունք ունի, եթե  թոշակառու է (չի զբաղեցնում  պետական և համայնքային  պաշտոն  կամ չի կատարում  վճարովի այլ  աշխատանք)»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  2019 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                       Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ. հուլիսի 1

Ստեփանակերտ

ՀՕ-78-Ն