Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին

                                                                                                                                                                                                                            Ընդունված է 2005թ. մայիսի 25-ին

Հոդված 1. Ապրանքային և սպասարկման նշանները

Ապրանքային և սպասարկման նշանները (այսուհետ՝ ապրանքային նշան) այն նշաններն են, որոնցով որևէ անձի ապրանքները և ծառայությունները համապատասխանաբար տարբերվում են այլ անձանց նույնատիպ ապրանքներից և ծառայություններից (այսուհետ՝ ապրանքներ):

 

Հոդված 2. Ապրանքային նշանի իրավական պահպանությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապրանքային նշանին իրավական պահպա-նություն տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման (այսու-հետ` գրանցում) կամ սույն օրենքի համաձայն ապրանքային նշանը Լեռնային Ղարաբաղի Հան-րապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան միջազգային պայմանագրերի ուժով:

Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը պահպանվում է օրենքով:

 

Հոդված 3. Ապրանքային նշանի գրանցման վկայագիրը

 

1. Ապրանքային նշանը կարող է գրանցվել իրավաբանական անձի անվանումով, անհատ

ձեռնարկատիրոջ կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա ֆիզիկական անձի անունով:

Լրատվության միջոցների անվանումները որպես ապրանքային նշան կարող են գրանցվել ֆիզիկական անձի անունով, եթե դրանց թողարկումը կամ տպագրումը շահույթ ստանալու նպա-տակ չի հետապնդում:

2. Գրանցված ապրանքային նշանի սեփականատիրոջը տրվում է ապրանքային նշանի գրանցման վկայագիր (այսուհետ` ապրանքային նշանի վկայագիր):

3. Ապրանքային նշանի վկայագիրը հաստատում է ապրանքային նշանի գրանցման փաս-տը, առաջնությունը, ինչպես նաև ապրանքային նշանի վկայագրում նշված ապրանքների համար  ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը:

 

Հոդված 4. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը

1. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը ծագում է դրան իրավական պահ-պանություն տրամադրելու պահից և պատկանում է դրա սեփականատիրոջը:

2. Ապրանքային նշանի սեփականատերն ունի այն տիրապետելու, օգտագործելու և տնօ-րինելու, ինչպես նաև այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ իրավունք: Առանց ապրանքային նշանի սեփականատիրոջ թույլտվության ոչ ոք իրավունք չունի օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը:

3. Գրանցված ապրանքային նշանի սեփականատերը բացառիկ իրավունք ունի երրորդ ան-ձանց առևտրային գործունեության ընթացքում արգելել առանց իր թույլտվության ապրանքային նշանի կամ դրանով նշված ապրանքի պատրաստումը, կիրառումը, ներմուծումը, վաճառքը և դրա առաջարկը, ինչպես նաև այլ ձևերով տնտեսական շրջանառության մեջ մտցնելը կամ այդ նշանով նշված ապրանքի կամ ապրանքային նշանի նույն նպատակով պահեստավորումը և սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործողությունների իրականացումը, եթե այդ ապրանքային նշանը նույնական կամ շփոթելու աստիճան նման է իր ապրանքային նշանին և օգտագործված է այն ապրանքների նկատմամբ՝

ա) որոնց համար գրանցված է իր ապրանքային նշանը.

բ) որոնք նույնատիպ են այն ապրանքներին, որոնց համար գրանցված է իր ապրանքային նշանը:

4. Արգելվում է առևտրային գործունեության ընթացքում օգտագործել որևէ նշան, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում որոշակի ապրանքների նկատմամբ հանրահայտ ճա-նաչված ապրանքային նշանի վերարտադրությունը, նմանակումը կամ թարգմանությունն է և շփո-թելու աստիճան նման է այդ նշանին, եթե առանց դրա սեփականատիրոջ թույլտվության օգտա-գործումն իրականացվում է՝

ա) նույն կամ նույնատիպ ապրանքների նկատմամբ.

բ) ոչ նույնատիպ ապրանքների նկատմամբ, ինչը մոլորեցնելով ստիպում է այդ ապրանք-ների և հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև կապ ենթադրել, պայմանով, որ այդպիսի օգտագործումը կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին:

Սույն դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ նշանի էական մասն այդ-պիսի հանրահայտ ապրանքային նշանի վերարտադրությունն է կամ շփոթելու աստիճան դրա նմա-նակումը:

5. Ապրանքային նշանի սեփականատիրոջ բացառիկ իրավունքի խախտում (ապրանքային նշանի ապօրինի օգտագործում)  է համարվում առանց նրա թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքացիական շրջանառության մեջ ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնց ան-հատականացման համար գրանցված է ապրանքային նշանը կամ այդ ապրանքներին նույնատիպ ապրանքների նկատմամբ, այդ թվում՝ ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի կիրառումը (զետեղումը)՝

ա) ապրանքների, պիտակների, այդ ապրանքների փաթեթավորման վրա, եթե այդ ապ-րանքներն արտադրվում են, վաճառվում են կամ վաճառքի են առաջարկվում, ցուցադրվում են ցուցահանդեսներում կամ տոնավաճառներում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքացիական շրջանառության մեջ են դրվում այլ եղանակներով կամ պահպան-վում (պահեստավորվում) և (կամ) այդ նպատակով տեղափոխվում կամ ներմուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն.

բ) ծառայություններ մատուցելիս կամ աշխատանքներ կատարելիս.

գ) ապրանքները քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու համար օգտագործվող փաստաթղթերում.

դ) ապրանքների գովազդներում և վաճառքի առաջարկներում.

ե) ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, մասնավորապես հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում՝ դոմեն անվա-նումներում:

Ապրանքները, այդ ապրանքների փաթեթավորումները, պիտակները, որոնց վրա ապրան-քային նշաններն օգտագործվում են ապօրինի, համարվում են կեղծ, նմանակված:

6. Եթե արդյունաբերական սեփականության պահպանության մասին  Փարիզյան կոնվեն-ցիայի (այսուհետ՝ Փարիզյան կոնվենցիա) անդամ որևէ երկրում պահպանվող ապրանքային նշանի սեփականատիրոջ գործակալը կամ ներկայացուցիչը առանց նշանի սեփականատիրոջ թույլտվու-թյան իր անունից տվյալ նշանի գրանցման հայտ է ներկայացրել կամ այն գրանցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ապա նշանի սեփականատերն իրավունք ունի՝

ա) արգելելու նշանի գրանցումը.

բ) պահանջելու չեղյալ ճանաչել նշանի գրանցումը, եթե այն արդեն կատարվել է.

գ) արգելել նշանի օգտագործումը գործակալի կամ ներկայացուցչի կողմից, եթե ինքն այդ-պիսի օգտագործման թույլտվություն չի տվել:

Սույն կետի «ա» ենթակետի համաձայն` նշանի սեփականատերն իր իրավունքից կարող է օգտվել հայտի քննարկման ընթացքում, մինչև նշանի պետական գրանցումը՝ համապատասխան դիմումը լիազոր մարմին ներկայացնելու միջոցով:

Հոդված 5. Ապրանքային նշանի տեսակները

 

1. Որպես ապրանքային նշան կարող են գրանցվել բառային (ներառյալ՝ բառեր, թվեր, տառեր,  անուններ, կարգախոսներ), պատկերային, ծավալային (ապրանքի փաթեթավորումներ, ապրանքի արտաքին տեսքը և մակերևույթը), ձայնային և պատկերմամբ (գրառմամբ) ներկայաց-վող այլ նշաններ կամ դրանց համակցությունը:

2. Ապրանքային նշանը կարող է գրանցվել ցանկացած գույնով կամ գունային համակցու-թյամբ:

Գ Լ Ո Ւ Խ  2

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 6. Ապրանքային նշանի գրանցման հայտը

1. Ապրանքային նշանի գրանցման հայտը (այսուհետ` հայտ) Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին (այսուհետ՝ լիազոր մար-մին) է ներկայացնում այն անձը (այսուհետ` մինչև սույն օրենքի առաջին մասի ավարտը՝ հայտա-տու), որի անունով խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցումը:

2. Հայտը կարող է ներկայացվել նաև հայտատուի ներկայացուցչի կամ լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

3. Օտարերկրյա անձինք ապրանքային նշանների գրանցման հետ կապված գործերը վա-րում են լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով: Արտո-նագրային հավատարմատարի իրավասությունը վավերացվում է այն անձի կողմից տրված լիա-զորագրով, որի անունով խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցումը:

4. Արտոնագրային հավատարմատարների որակավորման և գրանցման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

5. Արտոնագրային հավատարմատարների գործունեությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ:

6. Հայտը պետք է վերաբերվի մեկ ապրանքային նշանի և պարունակի`

ա) դիմում՝ ապրանքային նշանի գրանցման մասին, որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը.

բ) հայտարկվող նշանի պատկերը և դրա նկարագրությունը, այդ թվում՝ գույնի և գունային համակցության.

գ) ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման դասերին համապա-տասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրան-ցումը:

7. Հայտին կցվում են`

ա) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) կոլեկտիվ նշանի կանոնադրությունը, եթե ներկայացվում է կոլեկտիվ նշանի հայտ.

գ) արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիա-զորագիրը), եթե հայտը ներկայացվում է նրա միջոցով:

8. Հայտը ներկայացվում է հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկա-յացվել այլ լեզվով: Այդ դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայտատուները պար-տավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտա-տուները՝ հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:

9. Հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է լիազոր մարմինը:

 

Հոդված 7. Ապրանքային նշանի առաջնությունը

 

1. Ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է հայտը լիազոր մարմին ներկայաց-նելու տարով, ամսով, ամսաթվով (այսուհետ՝ թվական):

2. Ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել առաջին հայտը Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիայով առաջնու-թյուն), եթե հայտը լիազոր մարմին է ներկայացվել այդ թվականից վեց ամսվա ընթացքում:

3. Փարիզյան կոնվենցիայի մասնակից պետություններից մեկի տարածքում պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսների ցուցանմուշների վրա տեղադըր-ված նշանի առաջնությունը կարող է սահմանվել ցուցահանդեսում ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու թվականով (ցուցահանդեսային առաջնություն), եթե հայտը լիազոր մարմին է ներկայաց-վել այդ թվականից վեց ամսվա ընթացքում:

4. Կոնվենցիայով կամ ցուցահանդեսային առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պարտավոր է այդ մասին նշել հայտը ներկայացնելիս կամ հայտը պետական լիա-զորված մարմին ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում` կցելով այդ պահանջի իրա-վունքը հաստատող փաստաթղթերը, կամ այդ փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնել հայտի ներկայացման թվականից երեք ամսվա ընթացքում:

5. Ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել միջազգային գրանցում ունե-ցող ապրանքային նշանի առաջնության թվականով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

6. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ լրիվ կամ մասամբ համընկնող ապրանքների ցանկի համար գրանցման ներկայացված նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններն ունեն նույն առաջնության թվականը, ապա, հայտատուների միջև կնքված համաձայ-նագրին համապատասխան, համընկնող ապրանքների համար նշանը (կամ շփոթելու աստիճան նման նշաններից որևէ մեկը) կարող է գրանցվել նրանցից մեկի անունով:

Այդ մասին լիազոր մարմնի ծանուցագիրն ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում, համընկնող ապրանքների համար նշանի գրանցման հարցում հայտատուների համաձայնության չգալու դեպքում, համընկնող ապրանքների մասով հայտերը համարվում են հետկանչված:

 

Հոդված 8. Հայտի փորձաքննությունը

 

 

1. Հայտի փորձաքննությունը, որը ներառում է նախնական փորձաքննություն և հայտարկ-ված նշանի փորձաքննություն, իրականացնում է լիազոր մարմինը:

2. Հայտի ներկայացման օրվանից, մինչև դրա վերաբերյալ որոշման ընդունումը, հայտա-տուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարել հայ-տի նյութերում:

3. Փորձաքննության ընթացքում, մինչև նշանի գրանցման մասին որոշման ընդունումը, հայտատուն իրավունք ունի դիմում ներկայացնել տվյալ հայտով հայտատուի փոփոխության մասին:

4. Եթե լրացուցիչ նյութերն էապես փոփոխում են գրանցման ներկայացված նշանը, կամ եթե հայտի մեջ նշված ապրանքների ցանկում ներառվել են ոչ նույնատիպ ապրանքներ, ապա այդ նյութերը քննարկման չեն ընդունվում և կարող են հայտատուի կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ: Այս դեպքում նշանի առաջնությունը սահմանվում է լրացուցիչ նյութերի ստաց-ման թվականով, եթե նոր հայտը ներկայացվել է այդ թվականից հետո երեք ամսվա ընթացքում և դրա ներկայացման թվականի դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված չէ:

5. Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը կարող է հայտատուից պահանջել լրա-ցուցիչ նյութեր՝ առանց որոնց փորձաքննության անցկացումն անհնար է: Լրացուցիչ նյութերը պետք է ներկայացվեն դրա մասին հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Հայտատուի խնդրանքով նշված ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, եթե ժամկետի երկարաձգման մասին դիմումն ստացվել է մինչև վերոհիշյալ երկամսյա ժամկետի ավարտը: Սահմանված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

7. Հայտատուի խնդրանքով հայտը կարող է հետ կանչվել փորձաքննության ցանկացած փուլում:

8. Եթե նշանի գրանցումը խնդրարկվում է երկու կամ ավելի ապրանքների համար, ապա մինչև նշանի գրանցման մասին փորձաքննության որոշման ընդունումը, ինչպես նաև սույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն փորձաքննության որոշման բողոքարկման ընթացքում հայտատուն կարող է դիմում ներկայացնել տվյալ հայտը երկու կամ ավելի հայտերի բաժանելու մասին (զատված հայտեր)՝ այդ ապրանքները զատված հայտերի միջև բաշխելու միջոցով: Այս դեպքում զատված հայտերը պահպանում են սկզբնական հայտի ներկայացման թվականը և նշանի խընդ-րարկված առաջնության թվականը:

 

Հոդված 9. Նախնական փորձաքննությունը

 

1. Հայտի նախնական փորձաքննությունն անցկացվում է հայտի ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում: Սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան հարցում ուղարկելու դեպքում նշված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև պատասխանի ստացումը:

2. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում են հայտի կազմը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված պա-հանջներին: Նախնական փորձաքննության արդյունքների հիման վրա հայտատուն ծանուցվում է հայտը քննարկման ընդունվելու կամ չընդունվելու մասին:

3. Հայտը քննարկման ընդունվելու դեպքում հայտատուն ծանուցվում է ապրանքային նշանի ներկայացման թվականի մասին:

Հոդված 10. Հայտարկվող նշանի փորձաքննությունը

 

1. Հայտարկվող նշանի փորձաքննությունն անցկացվում է նախնական փորձաքննությունն ավարտվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Փորձաքննության ընթացքում սահմանվում է ապ-րանքային նշանի առաջնությունը և ստուգվում հայտարկվող ապրանքային նշանի համապա-տասխանությունն առնվազն սույն օրենքի 11-րդ հոդվածով և 12-րդ հոդվածի 1-ին կետով սահ-մանված պահանջներին:

2. Փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունվում է որոշում՝ հայտարկված նշանը որպես ապրանքային նշան գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին:

3. Նշանի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով՝ բերելով հիմնավոր փաստարկներ:

4. Նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, եթե ժամկետի երկարաձգման մասին դիմումն ստացվել է մինչև վերոհիշյալ երկամսյա ժամկետի ավարտը:

5. Նշանի գրանցման մասին փորձաքննության որոշումը կարող է վերանայվել լիազոր մարմնի կողմից նույնատիպ ապրանքների համար ավելի վաղ առաջնությունից օգտվող նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանի հայտի ստացման կամ ապրանքի ծագման տեղանվան գրանցման կապակցությամբ:

Հոդված 11. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու բացարձակ հիմքերը

 

1. Որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չեն այն նշանները, որոնք չունեն տար-բերակող հատկություն կամ բաղկացած են միայն այնպիսի տարրերից, որոնք՝

ա) համընդհանուր օգտագործման մեջ են մտել որպես որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշաններ.

բ) համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշներ և տերմիններ են.

գ) նշում են ապրանքի տեսակը, որակը, քանակը, հատկությունները, արժեքը, ստեղծման նպատակը, ինչպես նաև ապրանքի արտադրության և իրացման տեղն ու ժամանակը.

դ) բացառապես ներկայացնում են ապրանքի արտաքին ձևը, որը՝

- բխում է զուտ ապրանքի բնույթից (հատկությունից).

- անհրաժեշտ է որևէ տեխնիկական արդյունքի հասնելու համար և բնորոշում է ապրանքի նշանակությունը (գործառնությունը).

- ապրանքին տալիս է էական արժեք:

Սույն կետի «ա»-«դ» ենթակետերում նշված նշանները, որպես չպահպանվող տարրեր, կա-րող են ներառվել ապրանքային նշանի մեջ, եթե դրանք չեն կազմում դրա գերիշխող մասը:

Սույն կետով սահմանված պահանջները չեն տարածվում այն նշանների վրա, որոնք օգ-տագործման հետևանքով ձեռք են բերել տարբերակող հատկություն:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապա-տասխան որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չեն այն նշանները, որոնք վերար-տադրում են պետական զինանշաններ, դրոշներ և խորհրդանիշներ, պետությունների պաշտոնա-կան անվանումներ, միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշ-տոնական խորհրդանիշներ, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմ-ներ, կնիքներ, պարգևներ և այլ տարբերանշաններ են կամ թվարկվածներին շփոթելու աստիճան նման նշաններ: Այդպիսի նշանները, որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել ապ-րանքային նշանի մեջ՝ դրանց սեփականատերերի կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությամբ:

3. Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք հանդիսա-նում կամ պարունակում են՝

ա) կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություններ ապրանքի կամ արտադ-րողի մասին.

բ) աշխարհագրական նշում և գրանցման են ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, եթե այդ աշխարհագրական նըշ-ման օգտագործումը մոլորության մեջ է գցում սպառողին ապրանքների իրական ծագման վայրի հարցում.

գ) գինիներ անհատականացնող աշխարհագրական նշում այն գինիների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, կամ սպիրտային խմիչքներ անհատակա-նացնող աշխարհագրական նշում այն սպիրտային խմիչքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար, կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ:

4. Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք՝

ա) հակասում են հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկըզ-բունքներին կամ անբարեխիղճ մրցակցության կանխման կանոններին (գործարար շրջանառության սովորույթներին).

բ) անհարիր են ազգային և հոգևոր արժեքներին:

5. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի պահանջներն ապրանքի արտադրության վայրի (աշխարհագրական նշման) մասով, սույն օրենքի 21-րդ հոդվածի համաձայն գրանցվող կոլեկտիվ նշանների նկատմամբ չեն տարածվում:

Հոդված 12. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու այլ հիմքերը

 

1. Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են`

ա) նույն կամ նույնատիպ ապրանքների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությու-նում այլ անձի անունով արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված (եթե դրանց հայտերը հետ կանչված կամ մերժված չեն) ավելի վաղ առաջնությամբ ապրանքային նշանին.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապա-տասխան, նույն կամ նույնատիպ ապրանքների համար առանց գրանցման պահպանվող` ավելի վաղ առաջնությամբ՝ այլ անձանց ապրանքային նշաններին.

գ) նույն կամ նույնատիպ ապրանքների համար սույն օրենքի համաձայն Լեռնային Ղարա-բաղի Հանրապետությունում պահպանվող հանրահայտ ճանաչված այլ անձանց ապրանքային նշաններին.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պահպանվող ապրանքի ծագման տեղան-վանը կամ աշխարհագրական նշումին, բացառությամբ այն դեպքերի, երբ, որպես չպահպանվող տարր, դրանք  ներառված են  դրանց օգտագործման իրավունք ունեցող անձանց անունով գրանցված ապրանքային նշանի մեջ.

           ե) սահմանված կարգով գրանցված հավաստագրային կոլեկտիվ կամ երաշխիքային նշան-ներին.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանումներին (կամ դրանց տարբերակող նշանակության անվանը), եթե դրանց նկատմամբ իրավունքը ծագել է մինչև նույնատիպ ապրանքների համար գրանցման ներկայացված ապրանքային նշանի առաջ-նության թվականը:

Նույն կամ նույնատիպ ապրանքների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշանը կարող է գրանցվել միայն տվյալ ֆիրմային անվանման իրավատիրոջ (իրավաբանական անձի) համա-ձայնությամբ:

2. Որպես ապրանքային նշան չեն գրանցվում նաև այն նշանները, որոնք վերարտադրում են՝

ա) ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական նմուշները, որոնց տնօրինման իրա-վունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատկանում է այլ անձանց.

բ) հայտի ներկայացման թվականի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հայտնի ստեղծագործությունների անվանումները կամ դրանցից մեջբերումներն ու հատվածները (ֆրագմենտները), դրանց հերոսներին՝ առանց դրանց նկատմամբ հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնության, եթե այդ իրավունքները ձեռք են բերվել մինչև տվյալ ապրանքային նշանի առաջնության թվականը:

Սույն կետը չի տարածվում այն  ստեղծագործությունների  անվանումների կամ դրանցից կատարված մեջբերումների կամ դրանց հերոսների նկատմամբ, որոնք բացառապես իրենցից ներ-կայացնում են աշխարհագրական նշում.

գ) հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանցից ածանց-յալները, դիմանկարները և ֆաքսիմիլեները՝ առանց այդ անձանց, նրանց ժառանգների կամ Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված թույլտվու-թյան:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետում նշված ապրանքային նշանի սեփականատիրոջ համաձայնությունը կարող է հիմք հանդիսանալ  տվյալ ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման նշանի գրանցման համար՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերի դրույթները տարածվում են նաև այն ապրանքային նշանների վրա, որոնք գրանցման են ներկայացվել ոչ նույնատիպ ապրանքների համար, եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցել և պատճառ դառնալ այդ ապրանք-ների և գրանցված կամ առանց գրանցման պահպանվող կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տությունում հանրահայտ համարվող ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև կապ են-թադրելու, հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին:

5. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն տարածվում գինիների անհատականացման նույնական աշխարհագրական նշումների նկատմամբ, եթե դրանք զուգակցված են համապա-տասխան տարբերակիչ լրացումներով, պայմանով, որ պահպանված են սույն օրենքի 11-րդ հոդ-վածի 3-րդ կետի «բ» ենթակետի պահանջները:

Հոդված 13. Փորձաքննության որոշման բողոքարկումը և հայտատուի կողմից բաց

                    թողնված ժամկետների վերականգնումը

 

1. Փորձաքննության ցանկացած որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի դրա ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում բողոք ներկայացնել լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ (այսուհետ` բողոքարկման խորհուրդ):

2. Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով:

3. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամա-ձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի որոշումն ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում դիմել դատարան:

4. Հայտատուն իրավունք ունի ծանոթանալ փորձաքննության որոշման մեջ նշված նյութե-րին: Որոշման ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում հայտատուն կարող է պահանջել այդ նյութերի պատճենները, եթե դրանք կցված չեն նշված որոշմանը:

5. Լիազոր մարմինը սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով, 10-րդ հոդվածի 3-րդ կետով և սույն հոդվածի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնել դրա լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, հայտատուի տված դիմումի համաձայն, սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

Հոդված 14. Ապրանքային նշանի գրանցումը

 

Լիազոր մարմինը, ապրանքային նշանը գրանցելու մասին որոշման հիման վրա սահման-ված պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ապ-րանքային նշանը գրանցում է ապրանքային նշանների գրանցման Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության պետական մատյանում (այսուհետ մինչև սույն մասի ավարտը՝ գրանցամատյան): Գրանցամատյան մտցվում են ապրանքային նշանի պատկերը, դրա սեփականատիրոջ մասին տեղեկությունները, ապրանքային նշանի առաջնության և գրանցման թվականները, այն ապրանք-ների ցանկը, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, և լիազոր մարմնի կողմից հաս-տատված այլ տեղեկություններ, ինչպես նաև դրանց հետագա փոփոխությունները:

Ապրանքային նշանի գրանցման թվական է համարվում գրանցամատյանում դրա փաստա-ցի պետական գրանցման թվականը:

Հոդված 15. Ապրանքային նշանի վկայագրի հանձնումը

 

Ապրանքային նշանի վկայագիրը հանձնում է լիազոր մարմինը` գրանցամատյանում ապ-

րանքային նշանի գրանցման օրվանից մեկ ամսվա ընթացքում: Վկայագրի ձևը և դրանում նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

Հոդված 16. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը և գրանցման

                    բաժանումը

 

1. Ապրանքային նշանի գրանցումը գործում է մինչև լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականից 10 տարին լրանալը:

2. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել բազ-մակի անգամ՝ 10-ական տարի ժամկետով: Ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկա-րաձգվում է դրա սեփականատիրոջ դիմումի համաձայն, որը տրվում է գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում:

3. Գրանցման գործողությունը կարող է երկարաձգվել նաև ապրանքային նշանի սեփա-կանատիրոջ դիմումի համաձայն, որը տրվել է ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ լրացուցիչ պետական տուրք վճարելու դեպ-քում:

4. Լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարա-ձգման մասին նշում է կատարում գրանցամատյանում, իսկ դրա սեփականատիրոջ խնդրանքով՝ ապրանքային նշանի վկայականում:

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին լիազոր մարմինը եռամսյա ժամկետում տեղեկություններ է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:

5. Եթե ապրանքային նշանը գրանցված է երկու կամ ավելի ապրանքների համար, ապա դրա գրանցման գործողության ընթացքում, այդ թվում՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու հետ կապված գործընթացի ժամանակ ապրանքային նշանի սեփականատերը կարող է դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ տվյալ գրանցումը երկու կամ ավելի գրանցումների բաժանելու մասին (զատված գրանցումներ)՝ այդ ապրանքները զատված գրանցումների միջև բաշխելու միջոցով: Այս դեպքում զատված գրան-ցումները պահպանում են սկզբնական գրանցման գործողության ժամկետը և ապրանքային նշանի առաջնության թվականը:

Հոդված 17. Գրանցամատյանում փոփոխություններ կատարելը

 

1. Ապրանքային նշանի սեփականատերն իր անվանման կամ ազգանվան, անվան և հայր-անվան փոփոխման, այն ապրանքների ցանկի կրճատման, որոնց համար գրանցված է ապրան-քային նշանը, առանց ապրանքային նշանի էությունը փոփոխելու նրա առանձին տարրերի փո-փոխման և ապրանքային նշանի գրանցմանը վերաբերող այլ փոփոխությունների մասին տեղե-կացնում է լիազոր մարմնին:

2. Գրանցամատյանում և ապրանքային նշանի վկայագրում փոփոխությունները կատարվում են ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն՝ սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

Հոդված 18. Գրանցման մասին տեղեկությունների հրապարակումը

 

Լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցմանը վերաբերող և սույն օրենքի 14-րդ հոդ-վածով նախատեսված տեղեկությունները գրանցման օրվանից երեք ամսվա ընթացքում հրապա-րակում է իր պաշտոնական տեղեկագրում:

Հոդված 19. Ապրանքային նշանի գրանցումն օտարերկրյա պետություններում

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անձինք իրավունք ունեն ապրանքային նշանը գրանցել օտարերկրյա պետություններում կամ կատարել դրա միջազգային գրանցում:

2. Ապրանքային նշանի միջազգային գրանցման հայտը ներկայացվում է լիազոր մարմնի միջոցով:  

  Գ Լ Ո Ւ Խ  3

ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆ

 

Հոդված 20. Կոլեկտիվ նշանը

 

1. Կոլեկտիվ նշան է համարվում որևէ տնտեսական ընկերակցության, իրավաբանական անձանց միության կամ օրենքով սահմանված կարգով՝ անձանց ստեղծած այլ կամավոր միավոր-ման (այսուհետ՝ միության) ապրանքային նշանը, որը նախատեսված է միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր ունեցող և իրենց կողմից արտադրվող և (կամ) իրացվող ապրանք-ները նշելու համար:

2. Կոլեկտիվ նշանը և դրա օգտագործման իրավունքը փոխանցման ենթակա չեն:

 

Հոդված 21. Կոլեկտիվ նշանի գրանցումը

 

1. Կոլեկտիվ նշանի գրանցման հայտին կցվում են՝ կոլեկտիվ նշանի կանոնադրությունը, միության կամ կոլեկտիվ նշանն իր անունով գրանցելու համար լիազորված իրավաբանական անձի անվանումը, տվյալ նշանի օգտագործման իրավունքն ունեցող անձանց ցուցակը, գրանցման նպատակը, կոլեկտիվ նշանով նշվող ապրանքների անվանացանկը և դրանց միասնական որակա-կան կամ այլ ընդհանուր բնութագրերը, կոլեկտիվ նշանի օգտագործման պայմանները, օգտա-գործման վերահսկողության կարգը, պատասխանատվությունը կոլեկտիվ նշանի կանոնադրության խախտման համար:

2. Ի լրումն սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների՝ գրանցա-մատյանում և վկայագրում նշվում են նաև տեղեկություններ կոլեկտիվ նշանի օգտագործման իրավունք ունեցող անձանց մասին: Այդ տեղեկությունները, ինչպես նաև կանոնադրությունից քաղվածքը, միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր ունեցող այն ապրանքների մասին, որոնց համար գրանցված է տվյալ կոլեկտիվ նշանը, հրատարակվում են լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում:

3. Կոլեկտիվ նշանի սեփականատերը տեղեկացնում է լիազոր մարմնին կոլեկտիվ նշանի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:

4. Միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր չունեցող ապրանքների վրա կոլեկտիվ նշանի օգտագործման դեպքում, ցանկացած անձի դիմումի հիման վրա, դատարանի որոշմամբ, գրանցման գործողությունը կարող է դադարեցվել վաղաժամկետ՝ ամբողջովին կամ մասնակիորեն:

5. Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով կարող է համապատասխանաբար փոխակերպվել անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը:

 

Գ Լ Ո Ւ Խ  4

ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 22. Հանրահայտ ապրանքային նշանը

 

1. Ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կարող են հանրահայտ ճանաչվել այն ապրանքային նշանները, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պահպանվում են սույն օրենքով սահմանված կարգով գրանցման հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմա-նագրերի ուժով, ինչպես նաև որպես ապրանքային նշան Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյունում օգտագործվող, սակայն չպահպանվող նշանները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքային նշանը որոշակի ապրանքների համար ճանաչվում է հանրահայտ, եթե այդ ապրանքների նկատմամբ լայնածավալ օգտագործման ար-դյունքում հանրահայտ ճանաչելու մասին դիմումում նշված թվականի դրությամբ սպառողների համապատասխան շրջանակի համար դարձել է լավ հայտնի՝ որպես տվյալ անձի կողմից ար-տադրվող նշված ապրանքների տարբերակման (անհատականացման) միջոց:

3. Ապրանքային նշանը չի կարող հանրահայտ ճանաչվել, եթե այն լավ հայտնի է դարձել նույնատիպ ապրանքների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պահպանվող այլ անձի ավելի վաղ առաջնություն ունեցող նույն կամ շփոթելու աստիճան նման նշանի առաջ-նության թվականից հետո:

Հոդված 23. Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը

 

1. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու մասին դիմումը քննարկում է բողոքարկման խորհուրդը: Դիմումի ձևը, կից ներկա-յացվող փաստաթղթերը և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջները, ինչպես նաև դիմումի քննարկման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

2. Հանրահայտ ճանաչված ապրանքային նշանին տրամադրվում է սույն օրենքով ապրան-քային նշանի համար նախատեսված իրավական պահպանություն:

Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը տարածվում է նաև սույն օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ կետում նշված ապրանքներին ոչ նույնատիպ ապրանքների նկատ-մամբ, եթե դրանց նկատմամբ այլ անձի կողմից տվյալ ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը մոլորեցնելով ստիպում է սպառողին՝ այդ ապրանքների և հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև կապ ենթադրել, և եթե այդպիսի օգտա-գործումը կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին:

3. Հանրահայտ ապրանքային նշանը լիազոր մարմնի կողմից ներառվում է Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանների ցանկում (այսու-հետ՝ ցանկ):

4. Հանրահայտ ապրանքային նշանի վկայագիրը հանձնում է լիազոր մարմինը` հանրա-հայտ ապրանքային նշանը ցանկում ներառելու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Վկայագրի ձևը և դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

5. Հանրահայտ ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է ան-ժամկետ:

6. Լիազոր մարմինը սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված տեղեկությունները ցանկում ներառելու օրվանից 3 ամսվա ընթացքում հրապարակում է իր պաշտոնական տեղեկագրում:

Գ Լ Ո Ւ Խ  5

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 24. Ապրանքային նշանի օգտագործումը և այն չօգտագործելու

                    հետևանքները

 

1. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում դրա զետեղումն այն ապրանքների վրա, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, և (կամ) դրանց փաթեթավորման վրա:

2. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում նաև դրա կիրառումը գովազդներում, հրատարակություններում, ինչպես նաև պաշտոնական ձևաթղթերում, ցուցանակներում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվող ցուցահանդեսներում և տոնավաճառներում ցուցանմուշները ցուցադրելիս միայն այն դեպքերում, երբ ապրանքների և (կամ) դրանց փաթե-թավորման վրա նշանի կիրառումն անհնար է:

3. Միջնորդական գործունեություն իրականացնող անձինք պայմանագրային հիմունքներով կարող են իրենց ապրանքային նշանն օգտագործել ապրանքն արտադրողի ապրանքային նշանի հետ համատեղ կամ դրա փոխարեն:

4. Ապրանքային նշանի գրանցման գործողությունը կարող է ցանկացած անձի դիմումի հիման վրա, բողոքարկման խորհրդի որոշմամբ, դադարեցվել վաղաժամկետ բոլոր ապրանքների, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված 3 տարվա ընթացքում կամ դիմումն ավելի ուշ ներկայացնելու դեպքում՝ դրան անմիջականորեն նախորդող 3 տարվա ընթացքում այն անընդհատորեն (ընդհան-րապես) չի օգտագործվել ապրանքային նշանի սեփականատիրոջ կամ սույն օրենքի 28-րդ հոդ-վածի համաձայն՝ լիցենզային պայմանագրով այդ իրավունքն ունեցող անձի կողմից: Ապրան-քային նշանի օգտագործման ապացույցները ներկայացնում է դրա սեփականատերը կամ լիցեն-զային պայմանագրով տվյալ նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը:

Բողոքարկման խորհրդի որոշումը կարող է վիճարկվել դատարանում այն ընդունելու օրվա-նից վեցամսյա ժամկետում:

5. Սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքերով ապրանքային նշանի գրանցման գործողությունը չի կարող դադարեցվել բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե՝

ա) ապրանքային նշանի սեփականատերը կամ այն օգտագործելու իրավունք ունեցող անձը փաստարկներ է ներկայացնում, որ նշանի չօգտագործումը պայմանավորված է իրենից անկախ, անհաղթահարելի, չնախատեսված հանգամանքներով.

բ) ապրանքային նշանի սեփականատիրոջ կամ այն օգտագործելու իրավունք ունեցող անձի կողմից ապրանքային նշանն օգտագործվել է այնպիսի ձևով, որը տարբերվում է գրանցվածից՝ դրա տարբերակիչ բնույթը չփոփոխող միայն առանձին տարրերով.

գ) ապրանքային նշանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զետեղվել է ապ-րանքների և (կամ) դրանց փաթեթավորման վրա՝ բացառապես արտահանման նպատակով:

6. Դեղագործական, սննդամթերքի և արդյունաբերական որոշ ապրանքներ ու տեսակներ, ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներն ու ըմպելիքները պետք է մակնշվեն գրանց-ված ապրանքային նշաններով: Այդ ապրանքների լրիվ ցանկը հաստատում է Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 25. Ապրանքային նշանի սեփականատիրոջ իրավունքների

                    սահմանափակումները

 

1. Ապրանքային նշանի սեփականատերն իրավունք չունի երրորդ անձանց արգելել առևտրային գործունեության ընթացքում օգտագործել՝

ա) իրենց անվանումը (անունը, կեղծանունը) կամ հասցեն.

բ) ապրանքի տեսակը, որակը, քանակը, արժեքը, ստեղծման (մատուցման) նպատակը և այլ հատկությունները, ինչպես նաև ապրանքի արտադրության և իրացման (մատուցման) տեղն ու ժա-մանակը բնորոշող նշանները.

գ) ապրանքային նշանը, եթե դա անհրաժեշտ է ապրանքի ստեղծման (մատուցման) նպատակը նշելու համար, մասնավորապես՝ որպես օժանդակ կամ պահեստային մասեր՝

եթե դրանք օգտագործվում են առանց ապրանքային նշանի սեփականատիրոջ և երրորդ անձանց օրինական շահերին վնաս պատճառելու և սպառողին մոլորության մեջ գցելու:

2. Գրանցված ապրանքային նշանի սեփականատերն իրավունք չունի արգելել այլ ան-ձանց կողմից տվյալ նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք այդ նշումով տնտեսական շրջանառության մեջ են դրվել որևէ երկրում՝ նշանի սեփականատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ, եթե այդ ապրանքների բնութագրերը շուկայավարման ընթացքում բնա-կանոն կերպով կամ միջամտությամբ փոփոխության չեն ենթարկվել:

 

Հոդված 26. Նախազգուշական գրառումը

 

Ապրանքային նշանի սեփականատերը կարող է դրա կողքին զետեղել Լեռնային Ղարա-բաղի Հանրապետությունում տվյալ ապրանքային նշանի գրանցված լինելը վկայող նախազգու-շական գրառում՝ շրջանագծի մեջ ներառված R կամ առանձին լատիներեն R տառի, ինչպես նաև «ապրանքային նշան» կամ «գրանցված ապրանքային նշան» արտահայտությունների տեսքով:

Գ Լ Ո Ւ Խ  6

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 27. Ապրանքային նշանի զիջումը

 

Ապրանքային նշանը պայմանագրով կարելի զիջել այլ անձանց՝ բոլոր այն ապրանքների կամ դրանց մի մասի համար, որոնք նշված են ապրանքային նշանի վկայագրում: Ապրանքային նշանը զիջել չի թույլատրվում, եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցելու պատճառ դառնալ՝ ապրանքին կամ դրա արտադրողին վերաբերող հարցերում:

Հոդված 28. Ապրանքային նշանի օգտագործման թույլտվությունը

 

1. Ապրանքային նշանի սեփականատերը (լիցենզատու) լիցենզային պայմանագրի հիման վրա կարող է այլ անձի (լիցենզառու) տալ ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն:

2. Լիցենզային պայմանագրում պետք է նշվի, որ լիցենզառուի ապրանքը որակապես չը-պետք է զիջի լիցենզատուի ապրանքին, և վերջինս վերահսկողություն պետք է իրականացնի այդ պահանջի կատարման նկատմամբ:

3. Ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն չի տրվում, եթե դա կարող է սպա-ռողին մոլորության մեջ գցելու պատճառ դառնալ՝ ապրանքի արտադրության վայրին վերաբերող հարցում:

 

Հոդված 29. Ապրանքային նշանի զիջման և լիցենզային պայմանագրերի գրանցումը

Ապրանքային նշանի զիջման և լիցենզային պայմանագրերը գրանցվում են լիազոր մարմ-նում: Չգրանցված պայմանագիրը համարվում է անվավեր:

Զիջման մասին և լիցենզային պայմանագրերի գրանցման հետ կապված որոշումները կա-րող են բողոքարկվել բողոքարկման խորհրդում և (կամ)  դատական կարգով:

Գ Լ Ո Ւ Խ  7

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 30. Ապրանքային նշանի իրավական պահպանության տրամադրումն

                    անվավեր ճանաչելը

 

1. Ապրանքային նշանի գրանցումը կամ նշանի միջազգային գրանցման հիման վրա Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետությունում իրավական պահպանության տրամադրումը կարող է վի-ճարկվել և  ճանաչվել անվավեր՝

ա) ամբողջովին կամ մասնակիորեն՝ իրավական պահպանության ամբողջ ժամկետի ըն-թացքում, եթե այն տրամադրվել է  սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ կամ ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները պաշտոնական տեղե-կագրում հրապարակելու օրվանից 5 տարվա ընթացքում, եթե իրավական պահպանությունը տրա-մադրվել է սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ.

բ) ամբողջովին՝ իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե այն տրա-մադրվել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի խախտմամբ.

գ) ամբողջովին՝ իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե այն տրա-մադրվել է Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետությունում տվյալ նշանի սեփականա-տերը հանդիսացող անձի գործակալի կամ ներկայացուցչի անունով՝ առանց տվյալ անձի թույլտվության:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապրանքային նշանի հանրահայտ ճանա-չումը կարող է վիճարկվել և ճանաչվել անվավեր ամբողջովին կամ մասնակիորեն, դրա իրավա-կան պահպանության ընթացքում, եթե այն հակասում է սույն օրենքի 22-րդ հոդվածի պահանջ-ներին:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված ժամկետներում և հիմքերով բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել ցանկացած անձ:

Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված ժամկետներում և հիմքերով բո-ղոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետությունում տվյալ նշանի սեփականատերը հանդիսացող անձը:

Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքով և ժամկետում ապրանքային նշանը Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու դեմ բողոքը բողոքարկման խոր-հուրդ կարող է ներկայացնել ցանկացած անձ:

Սույն կետի համաձայն ներկայացված բողոքներին վերաբերող բողոքարկման խորհրդի ըն-դունած ցանկացած որոշում կարող է վիճարկվել դատական կարգով` այդ որոշումն ընդունելու օրվանից 6-ամսյա ժամկետում:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն ապրանքային նշանի գրանցումն ամբողջովին կամ մասնակիորեն կարող է ճանաչվել անվավեր նաև լիազոր մարմնի նախաձեռ-նությամբ՝ իր սահմանած կարգով:

Հոդված 31. Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելը և իրավական

                    պահպանության դադարեցումը

 

1. Լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է հայտարարում հետևյալ դեպքերում՝

ա) ավարտվել է սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված՝ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը.

բ) սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, դատարանի որոշմամբ վաղա-ժամկետ դադարեցվել է կոլեկտիվ նշանի գրանցումը՝ միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր չունեցող ապրանքների վրա կոլեկտիվ նշանն օգտագործելու պատճառով.

գ) սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, վաղաժամկետ դադարեցվել է ապրանքային նշանի գործողությունը՝ ապրանքային նշանի չօգտագործման պատճառով.

դ) ապրանքային նշանի գրանցումը ճանաչվել է անվավեր՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն.

ե) լուծարվել է ապրանքային նշանի սեփականատերը.

զ) ցանկացած անձի դիմումի համաձայն, դատարանի որոշմամբ ապրանքային նշանը ճա-նաչվել է որոշակի տեսակի ապրանքների նշման վերածված և համընդհանուր կիրառում ստացած նշան.

է) ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքի ծագման տեղանուն գրանցելու կապակցությամբ, եթե տեղանվան գրանցման օրվանից մեկ տարվա ըն-թացքում ապրանքային նշանի սեփականատերը չի ստացել տվյալ ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունք.

ը) ապրանքային նշանից հրաժարվել է դրա սեփականատերը:

2. Ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցվում է, եթե՝

ա) սույն հոդվածի 1-ին կետի համաձայն չեղյալ է հայտարարվել ապրանքային նշանի գրանցումը.

բ) սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն անվավեր է ճանաչվել ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրումը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցվում է սույն հոդվածի 1-ի կետի «բ»-«է» ենթա-կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ապրանքային նշանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրահայտ ճանաչումն ան-վավեր ճանաչելու դեպքում:

Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը կարող է դադարեցվել նաև բողոքարկման խորհրդի որոշման համաձայն՝ ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու համար անհրաժեշտ պայմանները վերանալու դեպքում: Նշված բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել ցանկացած անձ:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ

 

Գ Լ Ո Ւ Խ  8

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ  ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 32. Ապրանքի ծագման տեղանունը

 

1. Ապրանքի ծագման տեղանունը (այսուհետ՝ տեղանուն) երկրի, բնակավայրի, տեղանքի կամ աշխարհագրական այլ օբյեկտի (այսուհետ՝ աշխարհագրական օբյեկտ) անվանումն է, որն օգտագործվում է այն ապրանքի նշման համար, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով:

2. Տեղանունը կարող է լինել աշխարհագրական օբյեկտի պատմական անվանում:

3. Տեղանուն չի համարվում այն անվանումը, որը, լինելով կամ իր մեջ բովանդակելով աշխարհագրական օբյեկտի անվանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համընդհա-նուր գործածության մեջ է մտել որպես արտադրության տեղի հետ չկապված որոշակի տեսակի ապրանքի արտահայտչամիջոց:

Հոդված 33. Տեղանվան իրավական պահպանությունը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղանվան իրավական պահպանությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով՝ դրա գրանցման հիման վրա կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Տեղանունը պահպանվում է օրենքով:

3. Տեղանունը կարող են գրանցման ներկայացնել`

ա) մեկ կամ մի քանի անձ, ովքեր հայտում նշված տեղանքում արտադրում են տվյալ ապ-րանքը.

բ) սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները.

գ) տվյալ ապրանքի արտադրությանն առնչություն ունեցող այլ իրավասու մարմիններ:

4. Տեղանունը գրանցման ներկայացրած անձը իրավունք է ստանում օգտագործել այն, եթե  նրա  կողմից  արտադրվող ապրանքը համապատասխանում է սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին:

5. Սահմանված կարգով գրանցված տեղանվան օգտագործման իրավունքը կարող է տըր-վել նույն աշխարհագրական տեղանքում նույն հատկանիշներով ապրանք արտադրող ցանկացած անձի:

6. Տեղանվան գրանցումը գործում է անժամկետ:

7. Որպես ապրանքի ծագման տեղանուն իրավական պահպանության ենթակա չէ այն ան-վանումը, որը լինելով ապրանքի իրական ծագման աշխարհագրական օբյեկտի անվանում, սպա-ռողին տալիս է կեղծ պատկերացում այն մասին, իբր ապրանքը ծագել է մեկ այլ նույնանուն աշ-խարհագրական օբյեկտից:

8. Գինիների անհատականացման նույնանուն աշխարհագրական նշումների դեպքում դրանցից յուրաքանչյուրին տրվում է իրավական պահպանություն, եթե դրանք պարունակում են համապատասխան տարբերակիչ լրացումներ, պայմանով, որ կպահպանվեն սույն հոդվածի 6-րդ կետի դրույթները և արտադրողների արդարացի շահերը:

 

Գ Լ Ո Ւ Խ  9

ՏԵՂԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆՁԵՌՈՒՄԸ

 

Հոդված 34. Տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի հայտը

1. Տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտը (այսուհետ՝ հայտ) լիազոր մարմին են ներկայացնում սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձինք (այսուհետ՝ հայտատու):

2. Հայտը կարող է ներկայացվել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով՝ 3-5-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան:

3. Հայտը պետք է վերաբերի մեկ տեղանվան և պարունակի՝

ա) դիմում՝ տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի ընձեռման մասին, որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը.

բ) հայտարկվող տեղանունը.

գ) այն ապրանքի նշումը, որի համար խնդրարկվում է տեղանվան գրանցումը և (կամ) օգտագործման իրավունքի ընձեռումը՝ նշելով ապրանքի արտադրման վայրի (աշխարհագրական օբյեկտի) անվանումը.

դ) փաստաթղթեր, որոնք հստակ նույնականացնում են աշխարհագրական օբյեկտի սահ-մանները, որի նկատմամբ կիրառվում է տեղանունը.

ե) ապրանքի (անհրաժեշտության դեպքում՝ նաև հումքանյութի) յուրահատկությունների նկարագրությունը (հիմնական ֆիզիկական, քիմիական, մանրէաբանական և (կամ) օրգանոլեպտիկ բնութագրերը).

զ) անհրաժեշտության դեպքում՝ ապրանքի արտադրության տեղական յուրահատուկ եղա-նակի նկարագրությունը.

է) տեղանվան հետ կապված յուրահատուկ մակնշման մանրամասները:

4. Հայտին կցվում են՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայտատուների համար՝ տեղեկանք տեղա-կան ինքնակառավարման մարմնից այն մասին, որ հայտատուն գտնվում է նշված աշխար-հագրական օբյեկտում և արտադրում է ապրանք, որի առանձնահատկությունները որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով (սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված հայտատուների համար).

բ) օտարերկրյա հայտատուների համար՝ ապրանքի ծագման երկրում տեղանվան օգտա-գործման իր իրավունքը հաստատող փաստաթուղթը.

գ) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.

դ) արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիա-զորագիրը), եթե հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով:

5. Հայտը ներկայացվում է հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայաց-վել այլ լեզվով: Այդ դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայտատուները պարտա-վոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատու-ները՝ հայտը ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

6. Հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է լիազոր մարմինը:

 

Հոդված 35. Հայտի փորձաքննությունը

 

1. Հայտի փորձաքննությունը, որը ներառում է նախնական և հայտարկված տեղանվան փորձաքննությունները, իրականացնում է լիազոր մարմինը:

2. Լիազոր մարմին հայտ ներկայացնելու օրվանից, մինչև դրա վերաբերյալ որոշման ըն-դունումը, հայտատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լրացումներ, ճշգրտումներ և ուղղում-ներ կատարել հայտի նյութերում:

3. Եթե լրացուցիչ նյութերը փոփոխում են գրանցման ներկայացված տեղանունն ըստ էու-թյան, ապա այդ նյութերը քննարկման չեն ընդունվում և կարող են հայտատուի կողմից ձևա-կերպվել որպես ինքնուրույն հայտ:

4. Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը կարող է հայտատուից պահանջել լրա-ցուցիչ նյութեր, առանց որոնց փորձաքննության անցկացումն անհնար է: Լրացուցիչ նյութերը պետք է ներկայացվեն հարցումն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում:

5. Հայտատուի խնդրանքով նշված ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, եթե ժամկետի երկարաձգման մասին դիմումն ստացվել է մինչև վերոհիշյալ երկամսյա ժամկետի ավարտը: Սահմանված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետկանչված:

6. Հայտի նախնական փորձաքննությունն անցկացվում է լիազոր մարմին հայտ ներկայաց-նելու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան հարցում ուղարկելու դեպքում նշված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև պատասխան ստանալը:

7. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում են հայտի կազմը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Նախնական փորձաքննության արդյունքների հիման վրա հայտատուն ծանուցվում է հայտը քննարկման ընդունելու կամ չընդունելու մասին:

8. Քննարկման ընդունված հայտով անցկացվում է հայտարկված տեղանվան փորձաքննու-թյուն, որի ընթացքում ստուգվում է դրա համապատասխանությունը սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

9. Փորձաքննությունից հետո լիազոր մարմինը որոշում է ընդունում տեղանվան գրանցման և օգտագործման իրավունք տալու, կամ տեղանվան գրանցումը մերժելու և դրա օգտագործման իրավունք չտալու, կամ արդեն գրանցված տեղանվան օգտագործման իրավունք տալու կամ չտա-լու մասին:

10. Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում այն ստանալու օրվանից երկ-ամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել կրկնական փորձաքննություն անց-կացնելու խնդրանքով՝ բերելով հիմնավոր փաստարկներ:

11. Նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, եթե ժամկետի երկարաձգման մասին դիմումն ստացվել է մինչև վերոհիշյալ երկամսյա ժամկետի ավարտը:

12. Հայտատուի խնդրանքով հայտը կարող է հետ կանչվել փորձաքննության ցանկացած փուլում:

Հոդված 36. Փորձաքննության որոշման բողոքարկումը և հայտատուի կողմից բաց

                    թողնված ժամկետների վերականգնումը

 

1. Փորձաքննության ցանկացած որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի դրա ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում բողոք ներկայացնել բողոքարկման խոր-հուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է լիազոր մարմնի կողմից հաստատված կար-գով:

2. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամա-ձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի որոշումն ստանալու օրվանից վեցամսյա ժամկե-տում  բողոքարկել դատարան:

Լիազոր մարմինը սույն օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ կետով և սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնել դրա լրա-նալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, հայտատուի տված դիմումի համաձայն, սահմանված պե-տական տուրքի վճարման դեպքում:

Հոդված 37. Տեղանվան գրանցումը մերժելու հիմքերը

 

Որպես ապրանքի ծագման տեղանուն չի կարող գրանցվել այն անվանումը, որը՝

ա) գրանցման է ներկայացվել ոչ իրավասու անձանց կողմից.

բ) չի համապատասխանում սույն օրենքի 32-րդ հոդվածի պահանջներին.

գ) նույնական կամ շփոթելու աստիճան նման է նույնատիպ ապրանքների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված տեղան-վանը.

դ) հակասում է հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունք-ներին կամ բարեխիղճ մրցակցության (գործարար շրջանառության) սովորություններին.

ե) չի պահպանվում, պահպանությունը դադարեցվել է կամ գործածությունը չի թույ-լատրվում ծագման երկրում.

զ) մոլորության մեջ է գցում, մասնավորապես՝ ապրանքի բնույթի, որակի կամ աշխար-հագրական ծագման վերաբերյալ, նույնիսկ երբ տեղանունը բառացիորեն հավաստի է ապրանքի ծագման աշխարհագրական տեղանքի իմաստով (նույնանուն տեղանունների դեպքում), բայց սպառողին տալիս է կեղծ պատկերացում՝ իբրև ապրանքը ծագում է այլ աշխարհագրական տե-ղանքից: Նույնանուն անվանումների դեպքում տեղանունը կարող է գրանցվել, եթե ապրանքի մակնիշի վրա պարզ և տեսանելի արտահայտված է սպառողին մոլորեցնելը բացառող որևէ տարբերակիչ տարր, օրինակ՝ ծագման երկրի կամ շրջանի անունը:

Հոդված 38. Տեղանվան գրանցումը և օգտագործման իրավունքի վկայագրի

                    հանձնումը

 

1. Լիազոր մարմինը, տեղանունը գրանցելու մասին որոշման հիման վրա սահմանված պե-տական տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տեղանունը գրանցում է ապրանքների ծագման տեղանունների գրանցման Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության պետական մատյանում (այսուհետ` գրանցամատյան): Գրանցամատյանում գրանց-վում են տեղանունը, դրա օգտագործման իրավունքի վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) սեփա-կանատիրոջ մասին տեղեկությունները, այն ապրանքի նշումը, որի համար գրանցված է տվյալ տեղանունը, դրա առանձնահատկությունների նկարագրությունը, լիազոր մարմնի կողմից սահ-մանված ցանկով այլ տեղեկություններ, որոնք վերաբերում են տեղանվան գրանցմանը և օգտա-գործման իրավունք տալուն, ինչպես նաև այդ տեղեկությունների հետագա փոփոխությունները:

2. Վկայագիրը հանձնում է լիազոր մարմինը` տեղանվան գրանցամատյանում գրանցման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3. Վկայագրի ձևը և դրանում նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է լիազոր մար-մինը:

 

Հոդված 39. Տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության

                    ժամկետը

 

1. Վկայագիրը գործում է մինչև լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականից 10 տա-րին լրանալը:

2. Վկայագրի գործողության ժամկետը, դրա սեփականատիրոջ դիմումի համաձայն, կարող է երկարաձգվել բազմակի անգամ՝ 10-ական տարի ժամկետով, եթե դիմումին կից ներկայացվել են տվյալ աշխարհագրական տեղանքում վկայագրի սեփականատիրոջ գտնվելու և վկայագրում նշված հատկություններով ապրանք արտադրելու մասին համապատասխան իրավասու մարմին-ների տեղեկանքները: Վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումը տրվում է դրա գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում:

3. Վկայագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նաև դրա սեփականատիրոջ դիմումի համաձայն, որը տրվել է վկայագրի գործողության ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում՝ լրացուցիչ պետական տուրք վճարելու դեպքում:

4. Լիազոր մարմինը վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին նշում է կատարում գրանցամատյանում, իսկ վկայագրի սեփականատիրոջ խնդրանքով՝ վկայագրում:

 

Հոդված 40. Գրանցամատյանում փոփոխություններ կատարելը

 

1. Վկայագրի սեփականատերն իր անվանման կամ ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության, ինչպես նաև տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի վերաբերյալ փո-փոխությունների մասին տեղեկացնում է լիազոր մարմնին:

2. Գրանցամատյանում և վկայագրում փոփոխությունները կատարվում են վկայագրի սե-փականատիրոջ դիմումի համաձայն՝ սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

Հոդված 41. Տեղանվան գրանցման և օգտագործման իրավունք տալու մասին

                    տեղեկությունների հրապարակումը

 

Լիազոր մարմինը տեղանվանը վերաբերող և սույն օրենքի 38-րդ հոդվածին համապա-տասխան գրանցամատյանում գրանցված տեղեկությունները (բացառությամբ ապրանքի առանձ-նահատկություններին վերաբերող տեղեկությունների) գրանցման օրվանից երեք ամսվա ընթաց-քում հրապարակում է իր պաշտոնական տեղեկագրում:

Հոդված 42. Տեղանվան գրանցումն օտարերկրյա պետություններում

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անձինք իրավունք ունեն տեղանունը գրան-ցելու օտարերկրյա պետություններում:

2. Օտարերկրյա պետություններում տեղանվան գրանցման հայտը ներկայացվում է Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետությունում այն գրանցելուց և օգտագործման իրավունք ստանալուց հետո:

Գ Լ Ո Ւ Խ  10

ՏԵՂԱՆՎԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 43. Տեղանվան օգտագործումը

 

1. Տեղանվան օգտագործում է համարվում դրա կիրառումն ապրանքի և փաթեթավորման վրա, գովազդներում, ազդագրերում, հաշիվներում, ձևաթղթերում, ինչպես նաև ապրանքը տըն-տեսական շրջանառության մեջ մտցնելու հետ կապված այլ փաստաթղթերում:

Ապրանքային նշաններում տեղանունն օգտագործվում է միայն նշանի գերիշխող մաս համարվող որևէ բառային նշանի (առևտրային անվանման) զուգակցմամբ:

2. Չի թույլատրվում տեղանվան ցանկացած օգտագործում, որը Փարիզյան կոնվենցիայի 10 bis հոդվածի համաձայն կարող է որակվել որպես անբարեխիղճ մրցակցության ակտ:

3. Չի թույլատրվում ապրանքների նշման կամ ներկայացման համար օգտագործել որևէ միջոց, որը մատնանշում է կամ սպառողի մոտ ենթադրություն է առաջացնում այն մասին, իբր տվյալ ապրանքը ծագել է այլ աշխարհագրական օբյեկտից, քան դրա ծագման իրական աշխար-հագրական օբյեկտն է:

4. Չի թույլատրվում գրանցված տեղանվան օգտագործումը համապատասխան վկայագիր չունեցող անձանց կողմից, եթե նույնիսկ նշվում է ապրանքի ծագման ճշգրիտ վայրը, կամ տե-ղանունն օգտագործվում է թարգմանաբար կամ այնպիսի արտահայտությունների զուգակցմամբ, ինչպիսիք են «տեսակ», «տիպ», «նմանակում» և այլն, ինչպես նաև ապրանքի ծագման տեղի և առանձնահատկությունների մասին սպառողներին մոլորության մեջ գցելու ընդունակ համանման նշանի օգտագործումը ցանկացած ապրանքի համար:

5. Նույնանուն անվանումների դեպքում ապրանքի ծագման տեղանունը կարող է օգտա-գործվել, եթե այն զուգակցված է պարզ և տեսանելի արտահայտված, սպառողին մոլորեցնելը բացառող որևէ տարբերակիչ տարրով, օրինակ՝ ծագման երկրի կամ շրջանի անվանմամբ:

6. Ցանկացած անձ իրավունք ունի առևտրային գործունեության ընթացքում օգտագործել՝

ա) գրանցված տեղանունն այն ապրանքների նկատմամբ, որոնք տնտեսական շրջանառու-թյան մեջ են դրվել որևէ երկրում տեղանունն օգտագործելու վկայագիր ունեցող անձի կողմից, եթե այդ ապրանքների բնութագրերը շուկայավարման ընթացքում բնականոն կերպով կամ մի-ջամտությամբ չեն փոփոխվել:

Այս դեպքում, եթե տեղանվամբ նշված ապրանքը որևէ սուբյեկտի կողմից լրացուցիչ վե-րամշակվում կամ նորից փաթեթավորվում է տվյալ աշխարհագրական օբյեկտից դուրս, ապա դա տնտեսական շրջանառության մեջ է մտցվում՝ վերամշակման կամ նորից փաթեթավորման վայրի և տվյալ սուբյեկտի անվանման պարտադիր նշմամբ: Հանքային ջրերի համար աշխարհագրական օբյեկտում գտնվող են համարվում նաև տվյալ աշխարհագրական օբյեկտից դուրս գտնվող այն սուբյեկտները, որոնք հանքային ջուրը ստացիոնար խողովակաշարով անմիջականորեն վերցնում են համապատասխան հորատանցքից:

բ) իր անունը կամ իր գործարարական իրավանախորդի անունը կամ հասցեն, եթե դա չի մոլորեցնում հասարակությանը՝ ապրանքի աշխարհագրական ծագման հարցում:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական բնակության կամ գտնվելու վայր ունեցող ֆիզիկական և իրա-վաբանական անձինք, որոնք ապրանքների և ծառայությունների հետ կապված գինիներ կամ սպիր-տային խմիչքներ անհատականացնող այլ երկրի աշխարհագրական նշումները Լեռնային Ղարա-բաղի Հանրապետությունում օգտագործել են՝

ա) անընդհատ՝ 1994 թվականի ապրիլի 15-ին նախորդող առնվազն 10 տարվա ընթաց-քում, կամ՝

բ) բարեխիղճ կերպով՝ մինչև 1994 թվականի ապրիլի 15-ը՝ իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նույնատիպ ապրանքների և ծառայությունների նկատմամբ շարունակել կամ նման կերպ օգտագործել տվյալ աշխարհագրական նշումները:

8. Այլ երկրի աշխարհագրական նշում պարունակող խաղողագործության արտադրանք-ների, այդ թվում՝ գինիների համար նախատեսված, և մինչև Առևտրի համաշխարհային կազմա-կերպության (ԱՀԿ) մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության տարածքում իրավական պահպանություն ստացած աշխարհագրական նշումներ օրի-նական կարգով կամ բարեխիղճ կերպով օգտագործող անձանց իրավունք է տրվում շարունակել տվյալ աշխարհագրական նշման օգտագործումը, եթե այն նույնական է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում աճող խաղողի տարատեսակի սովորական անվանմանը:

9. Ապրանքի ծագման տեղանվանը նման կամ նույնական ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները շարունակում են պահպանվել, եթե վերջինս բարեխղճորեն գրանցման է ներկա-յացվել կամ գրանցվել է՝

ա) մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԱՀԿ-ի մտավոր սեփականության իրավունքների առևտրի ասպեկտների մասին (TRIPS) համաձայնագրի կիրառման թվականը, կամ՝

բ) մինչև այդ տեղանվան պահպանության ձեռքբերումն իր ծագման երկրում:

10. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց, կազմակերպությունների և իրավասու մարմինների պահանջներն ապրանքային նշանի օգտագործման կամ գրանցման վերա-բերյալ պետք է ներկայացվեն պահպանվող տեղանվան անօրինական օգտագործման մասին Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետությունում լայնորեն հայտնի դառնալուց հինգ տարվա ընթացքում, պայմանով, որ այդ անվանումը գրանցվել է բարեխղճորեն:

11. Վկայագրի սեփականատերն իրավունք չունի տեղանվան օգտագործման իրավունքը փոխանցել այլ անձանց:

Հոդված 44. Նախազգուշական գրառում

 

Վկայագրի սեփականատերը կարող է տեղանվան կողքին զետեղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տվյալ տեղանվան գրանցված լինելը վկայող նախազգուշական գրառում՝ «գրանցված ապրանքի ծագման տեղանուն» կամ «գրանց. ԱԾՏ» արտահայտությունների տես-քով:

 

Գ Լ Ո Ւ Խ  11

ՏԵՂԱՆՎԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 45. Տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի վկայագիրն

                    անվավեր ճանաչելը

1. Տեղանվան գրանցումը կարող է անվավեր ճանաչվել, եթե դա կատարվել է սույն օրեն-քով սահմանված պահանջների խախտմամբ:

2. Վկայագիրը կարող է անվավեր ճանաչվել, եթե այն տրվել է սույն օրենքով սահման-ված պահանջների խախտմամբ:

3. Ցանկացած անձ սույն օրենքի 32-րդ, 33-րդ և 37-րդ հոդվածներում նշված հիմքերով կարող է բողոք ներկայացնել բողոքարկման խորհուրդ կամ դատարան՝ տեղանվան գրանցման և տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր տալու դեմ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով:

4. Բողոքարկման խորհրդի որոշումը, այն ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում, կարող է վիճարկվել դատական կարգով:

 

Հոդված 46. Տեղանվան գրանցումը և օգտագործման իրավունքի վկայագրի

                    գործողությունն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Լիազոր մարմինը տեղանվան գրանցման գործողությունն ուժը կորցրած է ճանաչում, եթե՝

ա) տեղանվան գրանցումն անվավեր է ճանաչվել սույն օրենքի 45-րդ հոդվածի համա-ձայն.

բ) վերացել են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ պայմանները, և անհնար է դարձել պետական գրանցամատյանում նշված հատկություններով ապրանքի արտադրությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս ապրող անհատ ձեռնարկատերերի եւ օտարերկրյա իրավաբանական անձանց անունով տեղանվան գրանցումը, բացի նշված հիմքե-րից, ուժը կորցրած է ճանաչվում նաև ապրանքի ծագման երկրում նրանց կողմից տվյալ ան-վանման օգտագործման իրավունքը կորցնելու դեպքում:

2. Լիազոր մարմինը տեղանվան վկայագիրն ուժը կորցրած է ճանաչում, եթե՝

ա) այն անվավեր է ճանաչվել սույն օրենքի 45-րդ հոդվածի համաձայն.

բ) ապրանքը կորցրել է գրանցամատյանում նշված առանձնահատկությունները.

գ) տեղանվան գրանցման գործողությունն ուժը կորցրած է ճանաչվել՝ սույն հոդվածի 1-ին կետի համաձայն.

դ) լուծարվել է վկայագրի սեփականատերը.

ե) վկայագրի սեփականատերը վկայագրից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել լիազոր մարմին:

 

ԵՐՐՈՐԴ  ՄԱՍ

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 47. Պետական տուրքերը

 

Ապրանքային նշանի գրանցման, տեղանվան գրանցման կամ օգտագործման իրավունքի վկայագրի հայտ ներկայացնելու, ինչպես նաև դրանց հետ կապված այլ իրավաբանական նշա-նակություն ունեցող գործողությունների համար գանձվում են պետական տուրքեր, որոնց տեսակ-ները, չափերն ու վճարման կարգը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 48. Սույն օրենքի կիրառման հետ կապված վեճերի լուծումը

 

Դատական կարգով լուծվում են սույն օրենքի կիրառման հետ կապված վեճերը, այդ թվում՝ այն վեճերը, որոնք վերաբերում են՝

ա) ապրանքային նշանի բացառիկ իրավունքի խախտմանը.

բ) լիցենզային պայմանագրի կնքմանը և կատարմանը, ինչպես նաև ապրանքային նշանի զիջման պայմանագրին.

գ) տեղանվան ապօրինի օգտագործմանը:

 

Հոդված 49. Ապրանքային նշանի և տեղանվան ապօրինի օգտագործման համար

                    պատասխանատվությունը

 

1. Ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի, ինչպես նաև տեղանվան կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը, որը հակասում է սույն օրենքի 4-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին, առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ապրանքային նշանի ապօրինի օգտագործման դեպքում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, բացի ապօրինի օգտագործման դադարեցման և վնասների փոխհատուցման պահանջից, իրականացվում է նաև հետևյալ եղանակներով.

ա) խախտողի կողմից դատարանի որոշման հրապարակումով՝ տուժածի հեղինակությունը վերականգնելու նպատակով.

բ) ապօրինի օգտագործվող ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանն ապրանքից կամ նրա փաթեթավորումից այնպիսի եղանակով հանելով, որը կբացառի ապ-րանքի կամ նրա փաթեթավորման վրա այն նորից զետեղելու վտանգը.

գ) ոչնչացնելով ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի պատ-կերները.

դ) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նախատեսված եղանակներն իրականացնելու անհնարինության դեպքում, բացառելով ապրանքային նշանի սեփականատիրոջը հետագայում որևէ վնաս պատճառելու հնարավորությունը, առանց որևիցե փոխհատուցման առգրավելով կամ նաև ոչնչացնելով ապօրինի ապրանքային նշանով մակնշված ապրանքը և (կամ) փաթեթը:

3. Գրանցված տեղանունը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանն ապօրինի օգ-տագործող անձն ապրանքների ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի սե-փականատիրոջ, հասարակական կազմակերպության պահանջով պարտավոր է՝

ա) դադարեցնել դրա օգտագործումը և բոլոր տուժածներին փոխհատուցել հասցված վնասները, ինչպես նաև տեղական բյուջե մուծել տեղանվան ապօրինի օգտագործումից ստաց-ված շահույթից վնասների հատուցումը գերազանցող գումարը.

բ) հրապարակել դատական որոշումը՝ տուժածի հեղինակությունը վերականգնելու նպա-տակով.

գ) ապրանքի, դրա փաթեթավորման, ձևաթղթի և այլ փաստաթղթերի վրայից այնպես վե-րացնել ապօրինի օգտագործվող տեղանվան կամ դրան շփոթելու աստիճան նման նշանը (արտա-հայտչամիջոցը), որպեսզի բացառվի ապրանքի կամ նրա փաթեթավորման վրա այն նորից զետե-ղելու վտանգը.

դ) ոչնչացնել պատրաստված տեղանվան պատկերները.

ե) սույն կետի «գ» և «դ» ենթակետերում նշված պահանջները կատարելու անհնարինու-թյան դեպքում` ապօրինի տեղանվամբ մակնշված ապրանքը և (կամ) փաթեթն առանց որևիցե փոխհատուցման ենթակա են առգրավման կամ ոչնչացման:

4. Ապրանքային նշանի կամ ապրանքի ծագման տեղանվան ապօրինի օգտագործման դեպքում, հետագա խախտումների վտանգը նվազեցնելու նպատակով, քաղաքացիական իրա-վունքների պաշտպանությունը կարող է իրականացվել խախտման համար հիմք ծառայած նյու-թական օբյեկտների (նյութերի, սարքերի, գովազդային միջոցների և այլնի) առգրավմամբ, եթե դրանք գերակշռորեն օգտագործվել են նշված նպատակով:

5. Ցանկացած անձ, որի իրավունքներն ապրանքային նշանի կամ տեղանվան նկատմամբ խախտվում կամ կարող են խախտվել, իրավասու է դիմել դատարան՝ ապօրինի օգտագործվող ապրանքային նշան կամ տեղանուն կրող ապրանք տիրապետողից այդպիսի ապրանքների արտադ-րությանը և տարածմանը մասնակցող երրորդ անձանց, ինչպես նաև դրանց ձեռքբերման աղբյուր-ների ու տարածման ուղիների մասին տեղեկատվություն պահանջելու խնդրանքով:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պա-տասխանատվություն է կրում՝

ա) ապօրինի օգտագործվող ապրանքային նշան կամ տեղանուն կրող ապրանք տիրապե-տող անձը, որը հրաժարվում է հայտնել այդպիսի ապրանքների ձեռքբերման աղբյուրի մասին.

բ) ցանկացած անձ, որն ապրանքային նշանի կամ տեղանվան իրական իրավատիրոջ վե-րաբերյալ կեղծ հայտարարություն է անում, կամ ապրանքի (կամ դրա փաթեթավորման) վրայից ապօրինաբար հեռացնում է ապրանքային նշանը կամ տեղանունը, կամ խաբեությամբ իրեն ներ-կայացնում է իբրև ապրանքային նշանի կամ տեղանվան իրավատեր.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չգրանցված ապրանքային նշանի կամ ապրանքի ծագման տեղանվան հետ նախազգուշական գրառում կիրառող անձը, եթե այդ գրառումը չի արտահայտում որևէ վկայակոչում այլ երկրում գրանցված լինելու մասին, կամ տվյալ ապրանքների համար այդ ապրանքային նշանը կամ տեղանունն իրականում գրանցված չէ նշված երկրում:

Հոդված 50. Օտարերկրյա անձանց իրավունքները

 

1. Օտարերկրյա անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմա-նագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության անձանց հավասար:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքը տրվում է այն պետությունների անձանց, որոնք նույնանման իրավունք են տալիս Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության անձանց:

Հոդված 51. Միջազգային պայմանագրերը

 

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահման-ված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 52. Անցումային դրույթներ

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքային նշանների գրանցման գործողությունը, ինչպես նաև ապրանքների ծագման տեղանունների գրանցումը և դրանց օգտա-գործման իրավունքի վկայագրերը մնում են ուժի մեջ:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիազոր մարմին ներկայացված ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների գրանցման և (կամ) օգտագործման այն հայ-տերով, որոնց քննարկումը չի ավարտվել, փորձաքննությունն անցկացվում է սույն օրենքով սահ-մանված պահանջներին համապատասխան:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից, ուժը կորցրած ճանաչել 2000 թվականի փետըր-վարի 2-ի «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՕ-92 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:

4. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետով և 30-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված հիմքերով բողոքները բողոքարկման խորհուրդ կարող են ներկայացվել 2005 թվականի հուլիսի 1-ից:

5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 12-րդ հոդվածի 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2005 թվականի հոկտեմբերի 1-ից:

6. Սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջների խախտմամբ լիազոր մարմին ներկայացված հայտերով՝

ա) փորձաքննությունը շարունակվում է՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված դրույթները, եթե այդ հայտերով փորձաքննությունը դեռևս ավարտված չէ կամ փորձաքննության որոշումը գտնվում է վիճարկման փուլում.

բ) լիազոր մարմինը գրանցում է ապրանքային նշանը՝ հայտատուին գրավոր ծանուցելով օրենքի 6-րդ հոդվածի պահանջների մասին, եթե արդեն որոշում է կայացված ապրանքային նշանի գրանցման մասին, և հայտատուն սահմանված կարգով լիազոր մարմին է ներկայացրել տվյալ նշանի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

7. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը չի տարածվում աշխար-հագրական օբյեկտներում  գտնվող այն սուբյեկտների վրա, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ունեն տեղանվան օգտագործմամբ գրանցված ապրանքային նշաններ:

8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 


30 հունիսի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-213