ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
հունիսի 27-ին
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ (ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ) ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 12-ի ՀՕ-52 օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝
1) «ա» ենթակետում «ծառայությունների մատուցումից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցումից,» բառերը.
2) «բ» ենթակետում «գործունեությունից» բառից հետո լրացնել «կամ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցումից» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. հուլիսի 1
Ստեփանակերտ
ՀՕ-77-Ն