ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
հունիսի 27-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի մարտի 28-ի ՀՕ-202 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի՝
1) 5-րդ մասում «լիցենզիայի գործողությունը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերը.
2) 6-րդ մասում «նախատեսված չէ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 6-րդ բաժնի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
3. |
ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն |
ԿԲ |
Բ |
- |
- |
- |
Ո |
Հ |
- |
»»: |
Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությունով.
«Պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում չի գանձվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. հուլիսի 1
Ստեփանակերտ
ՀՕ-73-Ն