ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
հունիսի 27-ին
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 2-6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում ստացվող կուտակային կենսաթոշակները), բացառությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության շրջանակներում ստացվող կենսաթոշակների.
3) Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի կողմից իր համար և (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարները` ֆիզիկական անձի հարկվող եկամտի հինգ տոկոսը չգերազանցող չափով.
4) ապահովագրական հատուցումները, բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի կողմից իր համար և (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացվող հատուցումների (այդ թվում` կենսաթոշակների).
5) «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքով կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի համար (օգտին) Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները.
6) «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքով կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումների հաշվին մինչև կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռքբերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացվող եկամուտները.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.
«5.1) Արցախի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի շրջանակներում անհատ ձեռնարկատիրոջ համար (օգտին) Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից կատարվող կուտակային վճարները.»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում, 8.1-ին մասում ու 25-րդ հոդվածի 4-րդ մասում «21» թիվը փոխարինել «20» թվով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում կուտակված գումարները օրենսդրությամբ սահմանված դեպքերում ֆիզիկական անձի կողմից միանվագ ստանալու դեպքում այդ գումարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:
3. Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում ֆիզիկական անձի կողմից իր համար և (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացվող կենսաթոշակների մասով եկամտային հարկը հաշվարկվում է վեց տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:»:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 2.1-ին մասի առաջին պարբերությունում «պահված եկամտային հարկի» բառերը փոխարինել «հաշվարկված և պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող ֆիզիկական անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների» բառերով:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «կուտակային կենսաթոշա-կային վճարումների» բառերը փոխարինել «սոցիալական վճարների» բառերով:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) գործատուի կողմից վարձու աշխատողի համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարները` տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի 7,5 տոկոսը չգերազանցող մասով.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.
«3.1) իր համար՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարների այն մասը, որը չի գերազանցում հարկվող օբյեկտի հինգ տոկոսը.».
3) 16-րդ կետում «, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների դիմաց գանձվող» բառերը փոխարինել «կամ կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների կամ հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ գումարների մասով օրենքով սահմանված կարգով հաշվարկվող և վճարվող» բառերով:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված` Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված` Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, 8.1-ին մասին և 25-րդ հոդվածի 4-րդ մասին վերաբերող դրույթների գործողությունը տարածվում է 2019 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. հուլիսի 1
Ստեփանակերտ
ՀՕ-72-Ն