«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                                                      հունիսի 27-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասում «ժթ» կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» կետ.

«ի) վարձու աշխատողի համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարները։»:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ.1» կետ.

«զ.1) վարձու աշխատողի համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարների այն մասը, որը գերազանցում է տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի 7,5 տոկոսը.».

2) «է» կետում «, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների դիմաց գանձվող» բառերը փոխարինել «կամ կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների կամ հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ գումարների մասով օրենքով սահմանված կարգով հաշվարկվող և վճարվող» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «արտադրական գործընթացներում, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործընթացներում ներգրավված անձնակազմի աշխատանքի վարձատրու­թյան, սոցիալական ապահովության, գործատուի կողմից այդ անձնակազմի   համար   Արցախի   Հանրապետության  օրենսդրությամբ   սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակներում կատարվող կուտակային վճարների» բառերով.

2) 4-րդ մասում «ապարատի» բառը փոխարինել «անձնակազմի» բառով, իսկ «սոցիալական ապահովություն» բառերից հետո լրացնել «, գործատուի կողմից այդ անձնակազմի համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթո­շակային սխեմայի շրջանակներում կատարվող կուտակային վճարներ» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                         Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ. հուլիսի 1

Ստեփանակերտ

ՀՕ-71-Ն