ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

                                                                                                                                      ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                                                                                                                    Օ  Ր  Ե  Ն  Ք  Ը

                                  (Ընդունված է 2007 թվականի ապրիլի 4-ին )                                      

 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 Հոդված 1. Ազգային ժողովը և նրա լիազորությունները

1. Սահմանադրության 76-րդ հոդվածի 1-ի կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը:

2. Ազգային ժողովը կազմված է երեսուներեք պատգամավորից:

3.Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, որոշումներ, ուղերձներ և հայտարարություններ:

 Հոդված 2. Ազգային ժողովի գործունեությունը

 1. Ազգային ժողովը գործում է Սահմանադրության և սույն կանոնակարգին համապատասխան` նստաշրջանների, նիստերի, ինչպես նաև իր մարմինների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի աշխատանքի միջոցով:

 2. Ազգային ժողովի մարմիններն են Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալը, պատգամավորներն ու  հանձնաժողովները: ՓՈՓ.  23.02.2012. ՀՕ-1-Ն

 3. Ազգային ժողովում կազմավորվում են խմբակցություններ, և կարող են ստեղծվել պատգամավորական խմբեր:

4. Ազգային ժողովի գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ  քննարկման և կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա:                                                                         

  Հոդված 3. Ազգային  ժողովի աշխատանքային լեզուն

 Ազգային ժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Եթե նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:

 Հոդված 4. Ազգային  ժողովի նիստերի անցկացման վայրը

 Ազգային ժողովի նիստերը գումարվում են Ստեփանակերտ քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում` Փետրվարի 20-ի փողոց, 2: Այլ վայրում նիստ կարող է գումարվել միայն Ազգային ժողովի որոշմամբ կամ, դրա անհնարինության դեպքում, Հանրապետության Նախագահի հրամանագրով:

 
                                                                                                                                                                                           ԳԼՈՒԽ 1                                                     

                                                                                                                                                                    ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 5. Պատգամավորի իրավունքները

1. Պատգամավորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով`

ա) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել օրենքի, Ազգային ժողովի որոշման, ուղերձի, հայտարարության  նախագծեր. ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

բ) ունենալ ելույթներ, տալ հարցեր և անել առաջարկություններ Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների (աշխատանքային խմբերի) նիստերում.

գ) մասնակցել, տալ հարցեր և ելույթ ունենալ խորհրդարանական լսումներում.

դ) առաջադրվել և ընտրվել Ազգային ժողովի նախագահի կամ նրա տեղակալի, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոններում.

ե) ընդգրկվել Ազգային ժողովի մեկ մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում.

զ) ընդգրկվել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի, աշխատանքային խմբի կազմում.

զ1) ընդգրկվել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների, ինչպես նաև այլ պաշտոնական պատվիրակությունների կազմում. ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

է) ծանոթանալ Ազգային ժողովին և ¥կամ) հանձնաժողովներին հասցեագրված ցանկացած փաստաթղթի հետ, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել.
ը) հարցումներով և առաջարկություններով դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին և կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը.

թ) ներկա գտնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ` Կառավարություն) նիստերին.

ժ) մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերահսկիչ պալատի (այսուհետ` Վերահսկիչ պալատ) խորհրդի նիստերին. ՓՈՓ.29.04.2009. ՀՕ-13-Ն

ժա) հանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ, կազմակերպել ընդունելություններ.

ժբ) հանրապետության տարածքում կապ հաստատելու համար, հատուցելի հիմունքներով, օգտվել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հեռախոսային և էլեկտրոնային կապի միջոցներից:

2. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

Հոդված 6. Պատգամավորի պարտականությունները

 1. Պատգամավորը պարտավոր է օրենքով սահմանված կարգով`

ա) մասնակցել Ազգային ժողովի նիստերին.

բ) պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.

գ) ուսումնասիրել քաղաքացիներից ստացված առաջարկությունները և պատասխանել դիմումներին.

դ) մասնակցել Ազգային ժողովի այն հանձնաժողովի նիստերին, որի կազմում նա ընդգրկված է:

2. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

3. Պատգամավորի կարգավիճակը սահմանվում է Սահմանադրությամբ և օրենքներով:

 Հոդված 7. Պատգամավորի գործունեության երաշխիքները

 1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները և պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) պատգամավորի նախաձեռնությամբ հնարավոր սեղմ ժամկետում ընդունել նրան, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

բ) 10-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, քննարկել պատգամավորի գրավոր հարցումը և գրավոր պատասխանել նրան.

գ) ոչ ուշ, քան քննարկումից 3 օր առաջ գրավոր տեղեկացնել պատգամավորին իր բարձրացրած հարցի քննարկման մասին:

2. Պատգամավորն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ներկա գտնվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին:

3. Կառավարությունն Ազգային ժողովին նախապես` առնվազն 24 ժամ առաջ, տեղյակ է պահում Կառավարության նիստի անցկացման օրվա, ժամի և օրակարգի մասին՝ օրակարգին առնչվող փաստաթղթերն ուղարկելով Ազգային ժողով:

Կառավարության նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:

4. Վերահսկիչ պալատի նախագահն Ազգային ժողովի նախագահին առնվազն 3 օր առաջ տեղեկացնում է Վերահսկիչ պալատի խորհրդի նիստի անցկացման օրվա, ժամի և օրակարգի մասին` ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը: Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր: ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

5. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են, խմբակցության, պատգամավորական խմբի և պատգամավորի պահանջով, ամսական առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել դիմողին` քաղաքացիների ընդունելության և նրանց հետ հանդիպման համար:

6. Պատգամավորը կարող է ունենալ Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված գործունեության այլ երաշխիքներ:

7. Պատգամավորի գործունեության երաշխիքները կարող են սահմանափակվել Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում` օրենքով սահմանված կարգով:       

Հոդված 8. Պատգամավորի աշխատանքային գործունեությունը

 1. Պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է, որտեղ նրան հատկացվում է կահավորված, տեխնիկական (այդ թվում` համակարգիչ) և կապի (այդ թվում` ինտերնետային) միջոցներով հագեցված աշխատատեղ, ինչպես նաև խոսափողով ու անվանական էլեկտրոնային քվեարկության սարքավորումով հագեցված աշխատատեղ` Ազգային ժողովի նիստերի դահլիճում:

2. Աշխատանքն սկսվում է ժամը 9-ին: Պատգամավորի աշխատանքը նորմավորված չէ:

3. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալի, մշտական հանձնաժողովի նախագահի և պատգամավորի վարձատրությունը սահմանվում է օրենքով:

4. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորին վճարվում են գործուղման ծախսեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պատգամավորին տրվում է ամենամյա արձակուրդ` 36 աշխատանքային օր տևողությամբ, որից 12-ը` ձմռանը, իսկ 24-ը` ամռանը:   ՓՈՓ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

6. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների և պատգամավորի արձակուրդի ժամանակացույցը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:

7. Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխան` պատգամավորը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

8. Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես ընդհանուր և մասնագիտական ստաժ: Անընդհատ աշխատանքային ստաժը պահպանվում է, եթե պատգամավորն իր լիազորությունների ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում, ընդունվում է աշխատանքի:

Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է նաև որպես հատուկ աշխատանքային (ծառայողական) ստաժ, որն օրենքով նախատեսված պաշտոններ զբաղեցնելու համար տալիս է երկարամյա ծառայության համար պաշտոնական դրույքի հավելավճարումների և պետական կենսաթոշակի իրավունք, եթե ոչ ավելի, քան 6 ամիս, մինչև պատգամավորի լիազորությունների սկիզբը և (կամ) նույնքան ժամանակ էլ լիազորությունների ավարտից հետո պատգամավորը զբաղեցրել է նման պաշտոն:

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր մարմնի պատգամավորի կենսաթոշակը սահմանվում է օրենքով: 

 Հոդված 9. Պատգամավորի անձեռնմխելիությունը

 1. Սահմանադրության 80-րդ հոդվածին համապատասխան` պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորի իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

2. Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել` առանց սույն օրենքի 93-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից տրված համաձայնության:

3. Պատգամավորին չի կարելի ձերբակալել` առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

 Հոդված 10. Պատգամավորի գործունեության հետ առնչվող հարցեր

 1. Պատգամավորին իր լիազորությունների ժամկետով տրվում են պատգամավորական վկայական, դիվանագիտական անձնագիր և ՙԱզգային ժողովի պատգամավոր՚ կրծքանշան, որի նկարագրությունը հաստատվում է Ազգային ժողովի որոշմամբ:

2. Պատգամավորի բժշկական սպասարկումն ու հանգստի կազմակերպումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

3. Ստեփանակերտ քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Ստեփանակերտ քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:

4. Պատգամավորն ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:

 Հոդված 11. Պատգամավորի օգնականը

 1. Պատգամավորը կարող է ունենալ հասարակական հիմունքներով աշխատող երկու  օգնական:

2. Օգնականը պատգամավորի հանձնարարությամբ`

ա) նախապատրաստում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը.

բ) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական և այլ նյութեր.

գ) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը:

3. Պատգամավորի հանձնարարությամբ նրա օգնականներից մեկը կարող է ներկա գտնվել հանձնաժողովների նիստերին և խորհրդարանական լսումներին։

Հոդված 12. Պատգամավորի լիազորությունների դադարումը

 1. Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե`

ա) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը.

բ) արձակվել է Ազգային ժողովը.

գ) նա խախտել է Սահմանադրության 79-րդ հոդվածի առաջին մասի պահանջը.

դ) նա կորցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը.

ե) մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից նրա բացակայելը, սույն օրենքի 94-րդ հոդվածով սահմանված կարգով, համարվել է անհարգելի.

զ) նա դատապարտվել է ազատազրկման.

է) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի որոշումը.

ը) ուժի մեջ է մտել նրա ընտրության գրանցումը չեղյալ հայտարարելու մասին գերագույն դատարանի որոշումը.

թ) նա տվել է հրաժարական` սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով.

ժ) նա մահացել է:

2. Սույն հոդվածի 1-ին կետի ՙգ՚, ՙդ՚, ՙզ՚, ՙէ՚, ՙը՚ և ՙժ՚ ենթակետերով նախատեսված դեպքերում, համապատասխան փաստաթղթերի հիման վրա, կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Հոդված 13. Պատգամավորի հրաժարական տալու կարգը

 1. Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումն անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո` 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով`

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

                                                                                                                                                                                       Գ Լ ՈՒ Խ 2

ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ

 Հոդված 14. Խմբակցությունների ստեղծման կարգը

 1. Խմբակցություններն ստեղծվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի բացման օրը հետևյալ սկզբունքներին համապատասխան`

ա) համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում.

բ) կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորների միավորմամբ ստեղծված խմբակցությունում ընդգրկվում են նաև այդ դաշինքը կազմած կուսակցությունների առաջադրմամբ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները:

2. Խմբակցությունն Ազգային ժողովի նախագահին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

3. ՈՒԺԸ ԿՈՐՑ. ՓՈՓ. 25.03.2010 ՀՕ-15-Ն

4. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից, և վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող առնվազն մեկ պատգամավոր:

5. Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաև գործունեության դադարման և վերականգնման մասին գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

 Հոդված 15. Պատգամավորական խմբերի ստեղծման կարգը

 1. Առնվազն 3 պատգամավորներ կարող են ստեղծել պատգամավորական խումբ` Ազգային ժողովի նախագահին ներկայացնելով խմբի ստեղծման մասին իրենց ստորագրած հայտարարությունը, որը նիստը վարողը հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

2. Խումբն Ազգային ժողովի նախագահին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի անունը, ազգանունը:

3. Խմբի անվանումը չպետք է համընկնի գործող, կասեցված կամ արգելված որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվան հետ:

4. Պատգամավորը կարող է դուրս գալ խմբից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբի ղեկավարին:

5. Խումբը համալրվում է խմբի ղեկավարին ուղղված պատգամավորի գրավոր դիմումի հիման վրա` խմբի որոշմամբ:

6. Խումբը լուծարվում է իր որոշմամբ կամ, եթե նրա անդամների թիվը նվազում է 3-ից և չի լրացվում` այդ մասին Ազգային ժողովի նիստում արված հայտարարությունից հետո` 14-օրյա ժամկետում:

7. Խմբի կազմի փոփոխության կամ լուծարման մասին գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի նիստում:

 Հոդված 16. Խմբակցությունների և պատգամավորական խմբերի գործունեության   ապահովումը                                                                         

 1. Ազգային ժողովի նիստերի դահլիճում խմբակցություններին և պատգամավորական խմբերին հատկացվում են առանձին հատվածներ:

2. Խմբակցությունները և պատգամավորական խմբերն ապահովվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերով և Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերով, դրանց վերաբերյալ Կառավարության և Աշխատակազմի կողմից ներկայացված եզրակացություններով, ինչպես նաև` օրաթերթերով:

 3. Խմբակցությունն ու պատգամավորական խումբն ունեն Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) հաստիքացուցակով սահմանված մեկական գործավար: Գործավարներն աշխատանքի են ընդունվում  եւ ազատվում խմբակցության եւ պատգամավորական խմբի ղեկավարների համաձայնությամբ և կատարում  նրա հանձնարարականները:  ՓՈՓ. 29.04.2009. ՀՕ-13-Ն

                                                                                                                                                                                Գ Լ ՈՒԽ 3

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԸ

 Հոդված 17. Ազգային ժողովի նախագահի և տեղակալի ընտրությունը

 1. Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալի պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին:

 2. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալի պաշտոններում առաջադրված թեկնածուների ընտրության հարցերը քննարկվում են սույն օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

 3. Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալը ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ՓՈՓ.29.04.2009. ՀՕ-13-Ն

 4. ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ.  ՓՈՓ.29.04.2009. ՀՕ-13-Ն

 Հոդված 18. Ազգային ժողովի նախագահի իրավասությունները

 1. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով`

 ա) Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, կատարում է Հանրապետության Նախագահի պարտականությունները.

 բ) գումարում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանները և արտահերթ նիստերը.

 գ) ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի որոշումները, ուղերձները և հայտարարությունները.

գ1)  ընդունում և հրապարակում է որոշումներ և կարգադրություններ. ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

գ2)  հրավիրում է խորհրդարանական լսումներ` սահմանելով դրանց անցկացման կարգը. ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

գ3)  ձևավորում է խորհրդակցական հասարակական մարմիններ. ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

 դ) ներկայացնում է Ազգային ժողովը.

 ե) հաստատում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմը.

 զ) հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ.

զ1) խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի հետ` հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման և գործունեության կարգերը.   ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

է) վարում է Ազգային ժողովի նիստերը և Ազգային ժողովի աշխատանքային խորհըրդակցությունները.

ը) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում հերթական նստաշրջանի և հերթական նիստերի օրակարգերի նախագծերը.   

թ) հաստատում է Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.

ժ) շրջանառության մեջ է դնում օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերը, նշանակում է գլխադասային հանձնաժողով.

ժա) Հանրապետության Նախագահին է ուղարկում Ազգային ժողովի ընդունած օրենքները, ինչպես նաև օրենքների ընդունման, Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցերով հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումները.

ժբ) ապահովում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական կոնսուլտացիաներ, ձևավորում է հասարակական հիմունքներով գործող այլ մարմիններ.

 ժգ) տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները.

 ժդ) հաստատում է Աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը. ՓՈՓ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

 ժդ1) հաստատում է Աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև Ազգային ժողովի պահպանման ծախսերը.  ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

 ժե) նշանակում և ազատում է Աշխատակազմի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

ժե1) իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առաջարկությամբ հասարակական կամ պայմանագրային հիմունքներով հրավիրում է փորձագետ (մասնագետ) և (կամ) օրենսդրական ակտի նախագիծն ուղարկում է փորձաքննության. ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

ժե2) հաստատում է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների փորձագետների (մասնագետների) թվաքանակը. ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

ժե3) Գերագույն դատարանում` սահմանադրական գործով նշանակում է Ազգային Ժողովի ներկայացուցիչ.  ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

ժզ) հաստատում է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների անցկացման կարգերը.

ժէ) Ազգային ժողովի և իր գործունեության մասին տարեկան հաղորդումով հանդես է գալիս Ազգային ժողովի նիստում, որի մասին որոշում չի ընդունում:

ի) ստեղծում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր և լուծարում դրանք, հաստատում է դրանց կազմերը, կազմավորման և գործունեության կարգերը. ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

իա) հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի նկարագրությունը և պարգևատրման կարգը. ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

իբ) պարգևատրում է Լեռնային Ղարաբաղի Հարապետության Ազգային ժողովի պատվո մեդալով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի շնորհակալագրով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաև խրախուսում է դրամական պարգևատրմամբ: ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն 

2. Սույն հոդվածի 1-ին կետի ՙը՚ և ՙժզ՚ ենթակետերով նախատեսված լիազորություններն իրականացվում են Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները: ՓՈՓ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն 

3. Սույն հոդվածի 1-ին կետի ՙբ՚, ՙթ՚, ՙժդ՚, ՙժզ՚ և ՙիա՚ ենթակետերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահը ընդունում է որոշումներ, իսկ սույն հոդվածի 1-ին կետի ՙգ3՚, ՙե՚, ՙզ1՚, ՙժգ՚, ՙժդ1՚, ՙժե՚, ՙժե2՚, ՙի՚ և ՙիբ՚ ենթակետերով նախատեսված դեպքերում` կարգադրություններ: ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն 

3. Սույն հոդվածի 1-ին կետի ՙբ՚, ՙթ՚, ՙժդ՚, ՙժզ՚ և ՙիա՚ ենթակետերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահը ընդունում է որոշումներ, իսկ սույն հոդվածի 1-ին կետի ՙգ3՚, ՙե՚, ՙզ1՚, ՙժգ՚, ՙժդ1՚, ՙժե՚, ՙժե2՚, ՙի՚ և ՙիբ՚ ենթակետերով նախատեսված դեպքերում` կարգադրություններ: ԼՐԱՑ. 23.02.2012.

4. Սույն հոդվածի 1-ին կետի ՙբ՚, ՙգ3՚, ՙե՚, ՙզ1՚, ՙթ՚, ՙժդ՚, ՙժդ1՚, ՙժե՚, ՙժզ՚, ՙի՚, ՙիա՚ և ՙիբ՚ ենթակետերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահի ընդունած ակտերը երկօրյա ժամկետում ուղարկվում են հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին: ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն 

 Հոդված 19. Ազգային ժողովի նախագահի տեղակալի իրավասությունները

 1. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ Ազգային ժողովի նախագահի տեղակալը`

 ա) վարում է Ազգային ժողովի նիստերը.

 բ) վարում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունները.

 գ) փոխարինում է Ազգային ժողովի նախագահին:

 2. Եթե Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է, ապա կատարում է Ազգային ժողովի նախագահի պարտականությունները:

 3. Սահմանադրության 74-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը:գ) փոխարինում է Ազգային ժողովի նախագահին:

Հոդված 20. Ազգային ժողովի նախագահինրա տեղակալի լիազորությունների դադարումը

1. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե`

ա) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրանց պատգամավորական լիազորությունները.

բ) նրանք տվել են հրաժարական` սույն հոդվածի համապատասխանաբար 2-րդ կամ 3-րդ կետերով սահմանված կարգով:

2. Ազգային ժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է նիստը վարողին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի նիստում: Հնգօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո`

ա) հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Ազգային ժողովի նախագահի հրաժարականը համարվում է ընդունված.

բ) հրաժարականը կրկին չներկայացվելու դեպքում նիստը վարողն Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին, իսկ հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի դիմումը համարվում է առոչինչ:

3. Ազգային ժողովի նախագահի տեղակալը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո` երեք օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով`

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:

4. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշումների նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են սույն օրենքի 92-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:

5. Ազգային ժողովի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Ազգային ժողովի նախագահի տեղակալի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

                                                                                                                                                                                    Գ Լ ՈՒ Խ 4

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 Հոդված 21. Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեությունը

 1. Սահմանադրության 84-րդ հոդվածին համապատասխան` օրենսդրական ակտերի նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովում ստեղծվում են մշտական հանձնաժողովներ:

 2. ՈՒԺԸ ԿՈՐՑ.  ՓՈՓ.29.04.2009. ՀՕ-13-Ն

3. Մշտական հանձնաժողովների կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

4. Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեության ոլորտներն են`

ա) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ և միջխորհրդարանական կապեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում, զբոսաշրջություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն.

բ) արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողով` արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, առևտուր և ծառայություններ, գյուղատնտեսություն, բնական պաշարներ, բնության պահպանություն.

գ) պաշտպանության,  անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողով` պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական և ոստիկանակարման հարցերի մշտական հանձն

 5 հանձնաժողովն ունի իր կանոնակարգը, որը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

 6.  Մշտական հանձնաժողովն ունի փորձագետ (մասնագետ), որը հանդիսանում է Աշխատակազմի աշխատակից: ՙՄշտական հանձնաժողովի փորձագետը աշխատանքի է ընդունվում և ազատվում աշխատանքից  Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար Ազգային ժողովում կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ:

2. Ազգային ժողովը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նրա խնդիրները, գործունեության ժամկետը և կարգը:

3. Իր գործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է Ազգային ժողովի նիստում:

4. Ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացության, տեղեկանքի հիման վրա պատգամավորը տվյալ հարցի վերաբերյալ կարող է ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ` Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա նիստի օրակարգերի նախագծում ու քննարկվում արտահերթ:

5. Ժամանակավոր հանձնաժողովի փորձագետները (մասնագետները) աշխատանքի են ընդունվում պայմանագրային կարգով` հանձնաժողովի գործունեության ժամկետով: Նրանց կազմը և թվաքանակը հաստատում է Ազգային ժողովի նախագահը` համապատասխան հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

 Հոդված 23. Աշխատանքային խումբը և նրա գործունեությունը

 1. Մշտական հանձնաժողովը կարող է ձևավորել աշխատանքային խումբ` սահմանելով նրա խնդիրները, գործունեության ժամկետն ու կարգը:

2. Աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորը, ինչպես նաև հանձնաժողովի  փորձագետը (մասնագետը) և այլ մասնագետներ:

3. Աշխատանքային խմբի ղեկավարը կատարում է մշտական հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:

4. Իր գործունեության արդյունքների մասին աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է մշտական հանձնաժողովի նիստում:

5. Աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ` մշտական հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված 24. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը և նրա գործունեությունը

 1. Ազգային ժողովի որոշմամբ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին նիստում ստեղծվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ` հաշվիչ հանձնաժողով), որը պահպանում է իր լիազորությունները մինչև հաջորդ հերթական նստաշրջանի սկիզբը:

2. Ընտրվող պաշտոններում կամ մարմիններում քվեարկվող թեկնածուն, ինչպես նաև քվեարկության դրված հարցի հեղինակները համապատասխան քվեարկության ընթացքում չեն կարող մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:

3. Հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և  քարտուղար:

4. Հաշվիչ հանձնաժողովը`

ա) սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով կազմակերպում է գաղտնի քվեարկությունների անցկացումը և Ազգային ժողովին է ներկայացնում դրանց արդյունքները.

բ) սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում գրանցում է պատգամավորներին.

գ) սույն օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում հաշվում է պատգամավորների ձայները:

5. Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ:

 Հոդված 25. Հանձնաժողովների կազմավորման ընդհանուր կարգը

1. Պետական-իրավական հարցերի, սոցիալական և առողջապահության հարցերի, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովումներում ընդգրկվում են հինգ, իսկ մյուս հանձնաժողովներից յուրաքանչյուրում` չորսական պատգամավոր: ՓՈՓ. 25.03.2010 ՀՕ-15-Ն, ՓՈՓ. 23.02.2012 ՀՕ-1-Ն

2. Հանձնաժողովի կազմը պետք է արտահայտի խմբակցությունների, պատգամավորական խմբերի և դրանց կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունները:

3. Մշտական հանձնաժողովներում պատգամավորներն ընդգրկվում են իրենց դիմումի համաձայն:

4. Հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց թվաքանակի համամասնությամբ:

5. Խմբակցության անդամները հանձնաժողովների կազմում ընդգրկվում են խմբակցության ներկայացմամբ:

6. Խմբակցությունը յուրաքանչյուր հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք: 

7. Խմբակցությունները, պատգամավորական խմբերն իրավունք ունեն փոխելու հանձնաժողովներում ընդգրկված իրենց անդամներին:

Հոդված 26. Հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը

1. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին:

2. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության հարցը քննարկվում է սույն օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

3. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե`

ա) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.

բ) նա տվել է հրաժարական` սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:

4. Մշտական հանձնաժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո` 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով`

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:

5. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովում ներկայացվում և քննարկվում է սույն օրենքի 92-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:

6. Մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ` քվեարկությանը մասնակցած պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի երկու հինգերորդով:

7. Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ և աշխատանքային խմբի ղեկավար ընտրում է համապատասխան հանձնաժողովը` իր որոշմամբ:

8. Հանձնաժողովի նախագահը`

ա) նախապատրաստում և վարում է հանձնաժողովի նիստերը.

բ) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

գ) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

դ) համակարգում է աշխատանքային խմբի աշխատանքը.

ե) ապահովում է հանձնաժողովի որոշումների կատարումը.

զ) ընթացք է տալիս և պատասխանում հանձնաժողովին ուղղված դիմումներին.

է) ղեկավարում է հանձնաժողովի փորձագետի (մասնագետի) աշխատանքը:

9. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում` հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը:

 Հոդված 27. Հանձնաժողովների նիստերի հրավիրման կարգը

 1. Մշտական հանձնաժողովների հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ուրբաթ օրերը` ժամը 11-ին:

2. Ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի սահմանած օրերին:

3. Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է նրա նախագահի կամ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած ժամկետում:

Ազգային ժողովի նիստի ընթացքում արգելվում է հանձնաժողովի նիստի գումարումը:

4. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

5. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը կազմվում է հանձնաժողովին որպես գլխադասային վերապահված` շրջանառության մեջ դրված օրենքների և որոշումների նախագծերից, հանձնաժողովի իրավասությանը վերաբերող` հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվող հարցերից:

Հոդված 28. Հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը

1. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Հանձնաժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, նրա լիազորած ներկայացուցիչը, վարչապետը, նրա լիազորած ներկայացուցիչը, ինչպես նաև հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք:  Հանձնաժողովի դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է:

3. Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 2-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանձնաժողովի փորձագետը (մասնագետը), պատգամավորների օգնականները, հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված և օրենքով նախատեսված այլ անձինք:

4. Հանձնաժողովի նիստում նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցել տվյալ փաստաթղթերի հեղինակները:

5. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի հեղինակները, այդ հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած պատգամավորները, այլ շահագրգիռ մարմիններն ու պաշտոնատար անձինք տեղեկացվում են քննարկումներից առնվազն երկու օր առաջ:

Հոդված 29. Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման և որոշումների ընդունման կարգը

 1. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում` նրա տեղակալը կամ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը:

2. Նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

2.1. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`

ա) հիմնական զեկուցողի ելույթը.

բ) հարցեր հիմնական զեկուցողին.

գ) հարակից զեկուցողի ելույթը.

դ) հարցեր հարակից զեկուցողին.

ե) մտքերի փոխանակություն.

զ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը.

է) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.

ը) քվեարկություն:

3. Նիստում քվեարկությունները կատարվում են միայն տվյալ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

Քվեարկության է դրվում քննարկված հարցի վերաբերյալ Ազգային ժողովին դրական եզրակացություն ներկայացնելու մասին առաջարկությունը: Եթե այդ առաջարկությունը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ այդպիսի առաջարկ չի արվում, ապա համարվում է, որ հարցի վերաբերյալ հանձնաժողովն Ազգային ժողովին դրական եզրակացություն չի ներկայացրել:

4. Հանձնաժողովի անդամը կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:

5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

6. Նիստի արձանագրությունն ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

 Հոդված 30. Գլխադասային հանձնաժողովը

 1. Գլխադասային հանձնաժողովն Ազգային ժողովի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովների կազմից, սույն օրենքով սահմանված կարգով, Ազգային ժողովի նախագահի նշանակած հանձնաժողովն է:

2. Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչն Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ` ներկայացնելով դրա վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:

2.1. Եթե քվեարկությանը մասնակցած գլխադասային հանձնաժողովի անդամների առնվազն   1/3-ը քվեարկությունից հետո դեմ է հանձնաժողովի եզրակացությանը և դրա վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իրենց հատուկ կարծիքը:

Հատուկ կարծիքով հանդես գալու հանձնաժողովի անդամների նախաձեռնության մասին նշվում է Ազգային ժողովի նախագահին ուղարկվող` հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքում: ԼՐԱՑ.  29.04.2009 ՀՕ-13-Ն

3. Հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկվելուց առաջ օրենքի նախագիծը կարող է գլխադասային հանձնաժողովի որոշմամբ այլընտրանքային համարվել միևնույն ոլորտը կարգավորող և հերթական նիստի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված` դեռևս չքննարկված օրենքի նախագծի նկատմամբ:

4. Գլխադասային հանձնաժողովը հերթական նստաշրջանի կամ նիստի օրակարգերի նախագծերում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկվելը հետաձգելու մասին եզրակացություն կարող է ներկայացնել` հեղինակի (հիմնական զեկուցողի), իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամի առաջարկությամբ:

Հոդված 31. Հանձնաժողովների համատեղ նիստերը

Հանձնաժողովները կարող են անցկացնել համատեղ նիստեր, որտեղ որոշումները յուրաքանչյուր հանձնաժողովի կողմից ընդունվում են առանձին-առանձին:

Հոդված 32. Խորհրդարանական լսումները

 1. Հանձնաժողովները սույն օրենքով իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում են խորհրդարանական լսումներ` այդ մասին տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին:

2. Լսումների օրը, ժամը և անցկացման վայրը, ինչպես նաև զեկուցողների ու հրավիրվածների ցանկը հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ: Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ: ՓՈՓ. 29.04.2009. ՀՕ-13-Ն

3. Լսումների կազմակերպման մասին տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին:

4. Լսումներն անցկացվում են դրանք կազմակերպող հանձնաժողովների կողմից հաստատված ընթացակարգով:

5. Լսումները վարում է դրանք կազմակերպող հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում` նրա տեղակալը կամ հանձնաժողովի ներկայացուցիչը:

 Հոդված 33. Պատգամավորների մասնակցությունը հանձնաժողովի նիստերին

 1. Հանձնաժողովի անդամը նիստին ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ է պահում հանձնաժողովի նախագահին:

2. Հերթական նստաշրջանի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի նիստերից պատգամավորների բացակայության մասին տեղեկանք, որը հրապարակվում է Ազգային ժողովի հերթական  նստաշրջանի  առաջին նիստում:

                                                                                                                                                                                    Գ Լ ՈՒ Խ 5

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

Հոդված 34. Առաջին նստաշրջանի գումարումը 

1. Սահմանադրության 82-րդ հոդվածին համապատասխան` նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երրորդ հինգշաբթի օրը` ժամը 11-ին, որի մասին հայտարարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստը վարում է տարիքով ավագ պատգամավորը: ՓՈՓ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

3. Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը և  Հայ Առաքելական եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդը:

4.   Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում և ստորագրում են երդման   տեքստի տակ.

ՙՀանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման`

Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար՚:

Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորներն Ազգային ժողովի նիստում երդվում և ստորագրում են երդման տեքստի տակ: ՓՈՓ.29.04.2009. ՀՕ-13-Ն

5. Պատգամավորների երդումից հետո նիստը վարողը ներկայացնում է պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, ընտրատարածքի համարը կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, որից հետո, սույն օրենքով սահմանված կարգով, կատարվում է պատգամավորների գրանցում: ՓՈՓ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

6. Նիստը վարողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը`

ա) հաշվիչ հանձնաժողովի ընտրություն.

բ) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

գ) Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրություն.

դ) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.

ե) մշտական հանձնաժողովների կազմավորում.

զ) Կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարց:

7. Մինչև օրակարգային ՙա՚ - ՙե՚ հարցերի սպառումը քննարկումներն անցկացվում են ամեն օր` ժամը 11-ից մինչև 18-ը: Յուրաքանչյուր մեկուկես ժամ աշխատանքից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է: Օրակարգի ՙզ՚ հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե նա չի ընտրվել` նիստը վարողը:

8. Առաջին նստաշրջանը փակվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի բացման օրվա մասին հայտարարությամբ:

 Հոդված 35. Հերթական նստաշրջանների գումարման կարգը

 1. Սահմանադրության 85-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ` սեպտեմբեր-դեկտեմբեր և փետրվար-հունիս ամիսներին:

2. Նստաշրջաններն անցկացվում են ամիսն առնվազն մեկ անգամ գումարվող նիստերի միջոցով: Հերթական նստաշրջանի առաջին նիստը սկսվում է նստաշրջանի բացման օրը: Ազգային ժողովի հերթական նիստերը, տեղի են ունենում չորեքշաբթի կամ հինգշաբթի օրերին, ժամը 11-ից մինչև 18-ը: Անհրաժեշտության դեպքում նիստը վարողը կարող է այն երկարաձգել 30 րոպե: Յուրաքանչյուր մեկուկես ժամ աշխատանքից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է: ՓՈՓ.29.04.2009. ՀՕ-13-Ն

3. Յուրաքանչյուր հերթական նիստում պատգամավորները, ըստ հերթագրման հաջորդականության, կարող են հանդես գալ մինչև 3 րոպե տևողությամբ հայտարարություններով:

4. Սեպտեմբեր, նոյեմբեր, փետրվար, ապրիլ և հունիս ամիսներին գումարվող հերթական նիստերում, իսկ մյուս ամիսներին գումարվող նիստերում, ըստ անհրաժեշտության, վարչապետը և Կառավարության անդամները, սույն օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով, պատասխանում են պատգամավորների հարցերին:

5. Օրենքով ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին հերթական նիստեր չեն անցկացվում: Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի, հանգստյան օրերը հանվում են սույն օրենքով սահմանված ժամկետների հաշվարկից, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի:

 Հոդված 36. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծը

 1. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվում են սահմանված կարգով շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերը կամ նախագծերի փաթեթները, Ազգային ժողովի որոշումների նախագծերը և օրենքով նախատեսված այլ հարցեր:

2. Հերթական նստաշրջանի օրակարգի, ինչպես նաև դրանում լրացումներ կատարելու մասին նախագծերը կազմված են երեք մասից`

ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն.

բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել.

գ) պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:

3. Պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերն են`

ա) Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված քննարկման ժամկետ ունեցող հարցերը.

բ) Հանրապետության Նախագահի հրաժարականի մասին հարցը.

գ) Հանրապետության Նախագահի` իր լիազորությունների կատարման անհնարինության մասին հարցը.

դ) Հանրապետության Նախագահի առարկություններով և առաջարկություններով վերադարձված օրենքները քննարկելու մասին հարցերը.

ե) համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը.

զ) Ազգային ժողովի որոշմամբ քննարկման ժամկետ ունեցող հարցերը.

է) նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը.

ը) պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ հարցը.

թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու հարցերը.

ժ) Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալի և մշտական հանձնաժողովների նախագահների թափուր պաշտոններում ընտրությունների անցկացման մասին հարցերը.

ժա) Սահմանադրության 95-րդ հոդվածով և օրենքով նախատեսված դեպքերում պաշտոններում ընտրությունների, նշանակումների մասին հարցերը.

ժբ) հարցապնդումների քննարկման մասին հարցերը:

 Հոդված 37. Հերթական նիստերի օրակարգի նախագծերը

1. Հերթական նիստերի օրակարգի նախագծում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը:

2. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը կազմված է երեք մասից`

ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն.

բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել.

գ) պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:

3. Հերթական նիստերի օրակարգում պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերն են`

ա) սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերը, բացառությամբ ՙէ՚ ենթակետում նշվածի.

բ) նախորդ նիստում անավարտ մնացած հարցերը.

գ) նախորդ նիստի օրակարգում ընդգրկված, սակայն չքննարկված հարցերը.

դ) օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը.

ե) հերթական նստաշրջանի օրակարգից նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետն սպառած հարցերը:

 Հոդված 38. Հերթական նստաշրջանի և հերթական նիստերի օրակարգերի քննարկման կարգը

 1. Հերթական նստաշրջանի առաջին նիստն սկսվում է նստաշրջանի և ընթացիկ նիստի օրակարգերը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ:

2. Հերթական նիստերն սկսվում են հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու, ինչպես նաև ընթացիկ նիստի օրակարգը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ:

3. Հերթական նստաշրջանի օրակարգը հաստատելու, դրանում լրացումներ կատարելու և ընթացիկ նիստի օրակարգը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերը քննարկվում են առանձին-առանձին:

4. Հերթական նստաշրջանի օրակարգի, դրանում լրացումներ կատարելու և ընթացիկ նիստի օրակարգի նախագծերը ներկայացնելու համար Ազգային ժողովի նախագահին հատկացվում է 10-ական րոպե:

5. Հարցերը տրվում են սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով:

6. Մտքերի փոխանակությունը տեղի է ունենում սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ`

ա) ելույթ ունեցողը, բացառությամբ օրակարգի նախագծում ընդգրկված հարցի մեկ հեղինակի, հանդես է գալիս խոսափողից` երկու րոպեի ընթացքում.

բ) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչներին ելույթի համար հատկացվում է մինչև 2 րոպե:

7. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի` մինչև 5 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում նշված նախագծի առաջին մասում ընդգրկված հարցերը, կամ դրանց մի մասը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը: Որոշումն ընդունվելու դեպքում հերթական նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին մասի մնացած և երկրորդ մասի բոլոր, իսկ չընդունվելու դեպքում` նախագծի առաջին և երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

8. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ մինչև 5 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում՝

ա¤ հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում հարցերի կամ դրանց մի մասի ընդգրկումը հետաձգելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում մնացած, իսկ չընդունվելու դեպքում՝ հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում բոլոր հարցերի ընդգրկումը հետաձգելու մասին հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

Եթե հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը հետաձգելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ մասում.

բ¤ հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի առաջին մասում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի առաջին մասի մնացած և երկրորդ մասի բոլոր, իսկ չընդունվելու դեպքում նախագծի առաջին և երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

Եթե հերթական նստաշրջանի օրակարգում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդգրկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից:

9. Հերթական նիստերի օրակարգի նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ մինչև 5 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում՝

ա¤ հերթական նիստերի օրակարգի նախագծում հարցերի կամ դրանց մի մասի ընդգրկումը հետաձգելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում մնացած, իսկ չընդունվելու դեպքում հերթական նիստերի օրակարգի նախագծում բոլոր հարցերի ընդգրկումը հետաձգելու մասին հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

Եթե հերթական նիստերի օրակարգի նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը հետաձգելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդգրկվում է հերթական նիստերի օրակարգի նախագծի երկրորդ մասում.

բ¤ հերթական նիստերի օրակարգի նախագծի առաջին մասում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը հերթական նիստերի օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում հերթական նիստերի օրակարգի նախագծի առաջին մասի մնացած և երկրորդ մասի բոլոր, իսկ չընդունվելու դեպքում նախագծի առաջին և երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

Եթե հերթական նիստերի օրակարգում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդգրկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից:

10. ՈՒԺԸ ԿՈՐՑՐ. ՓՈՓ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

11. Հերթական նիստից առնվազն 12 ժամ առաջ Աշխատակազմը պատգամավորներին է տրամադրում համապատասխան օրակարգերի, դրանցում լրացումներ կատարելու նախագծերը, ինչպես նաև` դրանցում ընդգրկված հարցերի նախագծերը:

 Հոդված 39. Արտահերթ նստաշրջանի կամ նիստի գումարման կարգը

 1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած կարգով և ժամկետում:

2. Հանրապետության Նախագահի կամ Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարվելու դեպքում այդ նստաշրջանի (նիստի) օրակարգը և դրանում ընդգրկված հարցերի նախագծերը նախաձեռնողի կողմից ուղարկվում են Ազգային ժողովի նախագահին:

3. Արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթը սահմանված կարգով ստորագրելու եւ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթղթում նշվում են արտահերթ նստաշրջանի օրակարգը եւ անցկացման ժամկետը, ինչպես նաեւ կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա գումարում է  արտահերթ նստաշրջան կամ նիստ նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ  ժամկետում` միաժամանակ օրակարգային հարցերի  նախագծերն ուղարկելով Հանրապետության Նախագահին եւ կառավարություն: Ձևաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված: ՓՈՓ.29.04.2009. ՀՕ-13-Ն

4. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը արտահերթ նստաշրջանի կամ արտահերթ նիստի օրակարգից կարող է հանվել հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակն (հիմնական զեկուցողը) իրավունք ունի այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ, որն ընդունվում է առանց քվեարկության:

Հոդված 40. Արտահերթ նստաշրջանում կամ նիստում հարցերի քնարկման կարգը

1. Արտահերթ նստաշրջանը չի կարող անցկացվել հերթական նստաշրջանի ընթացքում: ՓՈՓ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

2. Արտահերթ նիստն անցկացվում է հերթական նստաշրջանի ընթացքում: Հերթական նիստի օրը արտահերթ նիստ կարող է գումարվել ժամը 18.30-ից մինչև 24-ը: Օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո արտահերթ նիստը համարվում է փակված:

3. Եթե արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկված են միևնույն օրենքի նախագիծը մեկից ավելի ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա մինչև դրանց քննարկումն սկսվելը Ազգային ժողովում քննարկվում է այդ հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին նախաձեռնողի(ների) կողմից ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Հոդված 41. Հատուկ նիստերը

1. Հանրապետության Նախագահի կողմից զինված ուժերի օգտագործման, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է հատուկ նիստ:

2. Հատուկ նիստի օրակարգում առանց քվեարկության ընդգրկվում և քննարկվում են պատերազմ հայտարարելու մասին որոշման նախագիծը և զինված ուժերի օգտագործման հարցը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին միջոցառումների ծրագիրը:

Հոդված 42. Դռնբաց և դռնփակ նիստերը

1. Ազգային ժողովի նիստերը դռնբաց են:

2. Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ:

3. Դռնփակ նիստի բովանդակության մասին պաշտոնական հաղորդագրությունից բացի այլ տեղեկությունների տարածումը հետապնդվում է օրենքով:

4. Դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է:

5. Դռնփակ նիստի ընթացքում արգելվում է դահլիճ բերել և օգտագործել ֆոտոտեխնիկա, կինոտեխնիկա և տեսատեխնիկա, ռադիոկապի և հեռախոսակապի, ինչպես նաև ձայնագրման և տեղեկատվության մշակման միջոցներ, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:

6. Դռնփակ նիստի սղագրությունը պահվում է գաղտնի փաստաթղթերի պահպանման ռեժիմով:

7. Դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, իրավունք ունեն ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, նրա լիազորած ներկայացուցիչը, վարչապետը, նրա լիազորած ներկայացուցիչը, Կառավարության անդամները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ` Գլխավոր դատախազ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը, Վերահսկիչ պալատի նախագահը, Աշխատակազմի ղեկավարը և նրա կողմից սահմանված ցանկով նիստի սպասարկումն ապահովող աշխատակիցները, ինչպես նաև նիստը վարողի հրավիրած անձինք:

8. Դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 7-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել նաև Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահի խորհրդականներն ու օգնականները, մշտական հանձնաժողովների փորձագետները (մասնագետները), Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները, Աշխատակազմի ղեկավարի սահմանած ցանկով նիստի լուսաբանումն ապահովող աշխատակիցները, ինչպես նաև նիստը վարողի և քննարկվող հարցի գլխադասային հանձնաժողովի հրավիրած անձինք:

9. Հանրապետության Նախագահի, նրա լիազորած ներկայացուցչի, վարչապետի, Կառավարության անդամների, Վերահսկիչ պալատի նախագահի և հրավիրված անձանց համար Ազգային ժողովի նիստերի դահլիճում առանձնացվում են հատուկ տեղեր:

10. Նիստի ժամանակ դահլիճում կարող են բաժանվել միայն օրակարգում ընդգրկված հարցերի նախագծերը և դրանց հետ ներկայացված փաստաթղթերը:

11. Նիստի ժամանակ դահլիճում արգելվում է բջջային և կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:

Հոդված 43. Ազգային ժողովի նիստում պատգամավորների գրանցումը

1. Ազգային ժողովի հերթական և արտահերթ նիստերն սկսվում են պատգամավորների գրանցումով` նիստը վարողի հայտարարությամբ: Չգրանցված պատգամավորը գրանցվում է իր խնդրանքով:

2. Պատգամավորը գրանցվում է անձամբ: Գրանցումը համազոր է քվեարկությանը և դրանից պատգամավորի բացակայելը կարող է համարվել անհարգելի` սույն օրենքի 94-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Պատգամավորների գրանցումը կատարվում է էլեկտրոնային համակարգով: Համակարգը չգործելու դեպքում գրանցումը կատարում է հաշվիչ հանձնաժողովը:

4. Սահմանադրության 85-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել են քննարկման ենթակա հարցի լուծման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ (քվորումն ապահովված է):

5. Եթե նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ: Նշված ժամկետում քվորումի`

ա) ապահովման դեպքում նիստը վարողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

բ) չապահովման դեպքում տվյալ օրվա նիստը համարվում է չկայացած:

Հոդված 44. Ազգային ժողովի նիստի վարման կարգը

1. Նիստը վարողը`

ա) բացում, ընդհատում և փակում է նիստը.

բ) որոշում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը.

գ) ձայն է տալիս և ավելացնում ելույթի ժամանակը.

դ) կազմակերպում է պատգամավորների գրանցումը, հերթագրումը, քվեարկության անցկացումը և դրանց արդյունքների հրապարակումը.

ե) համակարգում է նիստն սպասարկող աշխատակիցների աշխատանքը.

զ) կարգազանց պատգամավորի նկատմամբ ձեռնարկում է սույն հոդվածի 3-րդ կետով նա-խատեսված միջոցները.

է) կարող է ընդմիջել ելույթները` նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով.

ը) կարգազանց հրավիրվածներին հեռացնում է նիստերի դահլիճից.

թ) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Կարգազանց են համարվում այն պատգամավորները կամ Ազգային ժողովի նիստում ներկա անձինք, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում Ազգային ժողովի նիստը վարողի` սույն օրենքից բխող պահանջները և կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:

3. Կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողը ձեռնարկում է հետևյալ կարգապահական միջոցները`

ա) զգուշացում` անունը, ազգանունը հրապարակելով.

բ) խոսափողի անջատում.

գ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.

դ) հեռացում դահլիճից` մինչև տվյալ օրվա նիստի ավարտը:

Սույն կետի առաջին մասում սահմանված կարգապահական միջոցները, որպես կանոն, նիստը վարողը կիրառում է մեղմից դեպի խիստը:

4. Եթե նիստում անկարգություն է առաջանում, և նիստը վարողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչև կես ժամով ընդհատել նիստը:

5. Եթե նիստի վերսկսվելուց հետո անկարգությունը շարունակվում է, ապա նիստը վարողը հայտարարում է այն փակված:

 Հոդված 45. Ազգային ժողովի նիստերի սղագրումը

 1. Ազգային ժողովի նիստերի սղագրությունն ապահովում է Աշխատակազմը:

2. Դռնբաց նիստերի սղագրությունը կարող է հրատարակվել:

3. Հերթական նիստերի, արտահերթ նստաշրջանի և արտահերթ նիստի ավարտից հետո` 10 օրվա ընթացքում, այդ նիստերի սղագրությունները և ձայնագրություններն ուղարկվում են Ազգային ժողովի գրադարան և տեղադրվում Ազգային ժողովի էլեկտրոնային կայքում, իսկ 30 օր հետո տեղափոխվում են Ազգային ժողովի արխիվ:

4. Ազգային ժողովի նիստում յուրաքանչյուր ելույթ ունեցող իրավունք ունի Ազգային ժողովի գրադարանում 30 օրվա ընթացքում ծանոթանալ իր ելույթի սղագրությանը և ստուգել դրա ճշտությունը:

5. Ելույթ ունեցողի կողմից իր ելույթի սղագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Ազգային ժողովի նախագահի թույլտվությամբ:   

                                                                                                                                                                                     

                                                                                                                                                                                        Գ Լ ՈՒ Խ 6 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 Հոդված 46. Օրենսդրական նախաձեռնության իրավունքը

 1. Սահմանադրության 90-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է Հանրապետության Նախագահին, պատգամավորներին և Կառավարությանը:

2. Օրենսդրական նախաձեռնության իրավունքն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանն օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի առաջադրմամբ:

3. Օրենքի նախագծերի փաթեթը ներառում է`

ա) առաջադրվող օրենքի նախագիծը.

բ) օրենքի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծեր:

4. Կառավարության առաջադրած օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում են`

ա) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ` տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ` նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագիծը մշակողների անունները.

բ) տեղեկանք` օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին.

բ1) ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները. ԼՐԱՑ.23.06.2011. ՀՕ-33

գ) ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների հետևանքով ստացված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք ընդունվել են:

41.Պատգամավորի առաջադրած օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում են`

ա) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ` տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ` նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագիծը մշակողների անունները.

բ) տեղեկանք` օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին: ՓՈՓ. 29.04.2009. ՀՕ-13-Ն

42. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը սույն օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիս սույն հոդվածի 4-րդ կետի`

ա) ՙգ՚ ենթակետով նախատեսված ամփոփաթերթ չի ներկայացվում, իսկ հանրային քննարկումների ընթացքում ստացված` կառավարության ընդունած դիտողությունները և առաջարկությունները ներառվում են սույն օրենքի 79-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող ամփոփաթերթում.

բ) ՙբ1՚ ենթակետով նախատեսված եզրակացություն է համարվում կառավարության բյուջետային ուղերձը:

43. Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա Կառավարության առաջադրած օրենքի նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մաuին տեղեկանքում, իսկ պատգամավորի առաջադրած օրենքի նախագծի դեպքում սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-ին կետի ՙա՚ ենթակետով սահմանված կարգով ներկայացվող եզրակացությունում նշվում են`

ա) օրենքի նախագծի այն մասերը, որոնք գործելու են Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից.

բ) Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

ԼՐԱՑ. 23.06.2011. ՀՕ-33

5. Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը:

6. Չի թույլատրվում օրենքի նախագծում ընդգրկել տարբեր օրենքներում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին դրույթներ:

Հոդված 47. Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման իրավունքը

Սահմանադրությամբ և (կամ) սույն օրենքով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի պատգամավորը, եթե Սահմանադրությամբ և (կամ) սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 48. Ազգային ժողովի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումները

 Իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովը կարող է սույն օրենքով նախատեսված դեպքերում ընդունել հետևյալ որոշումները`

ա) հերթական նստաշրջանի և նիստերի օրակարգերը հաստատելու և դրանցում փոփոխություններ կատարելու մասին.

բ) արտահերթ նստաշրջանի, նիստի ընթացակարգերը հաստատելու մասին.

գ) հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին.

դ) հրավիրված անձանց ելույթ ունենալու թույլտվության մասին.

ե) Հանրային հեռուստառադիոընկերությամբ Ազգային ժողովի նիստի` ուղիղ եթերով կամ տեսագրությամբ (ձայնագրությամբ) հեռարձակելու մասին.

զ) Ազգային ժողովի նիստի անցկացման վայրը փոխելու մասին.

է) Ազգային ժողովի դռնփակ նիստ անցկացնելու մասին.

ը) հարցի քննարկումը մինչև մեկ ժամով ընդմիջելու մասին.

թ) հերթական նստաշրջանի կամ նիստի օրակարգերի նախագծում հարցի ընդգրկումը հետաձգելու մասին.

ժ) հարցի քվեարկությունը կրկնելու մասին.

ժա) օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը մեկ ընթերցմամբ քննարկելու մասին.

ժբ) հարցը երկրորդ ընթերցման ներկայացնելու համար սահմանված ժամկետները փոփոխելու մասին.

ժգ) հարցի քննարկումն առաջարկությունների ներկայացման փուլ վերադարձնելու մասին.

ժդ) հարցապնդման վերաբերյալ իրավասու պետական կառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց առաջարկություններ ներկայացնելու մասին:

 Իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովը կարող է սույն օրենքով նախատեսված դեպքերում ընդունել հետևյալ որոշումները`

ա) հերթական նստաշրջանի և նիստերի օրակարգերը հաստատելու և դրանցում փոփոխություններ կատարելու մասին.

բ) արտահերթ նստաշրջանի, նիստի ընթացակարգերը հաստատելու մասին.

գ) հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին.

դ) հրավիրված անձանց ելույթ ունենալու թույլտվության մասին.

ե) Հանրային հեռուստառադիոընկերությամբ Ազգային ժողովի նիստի` ուղիղ եթերով կամ տեսագրությամբ (ձայնագրությամբ) հեռարձակելու մասին.

զ) Ազգային ժողովի նիստի անցկացման վայրը փոխելու մասին.

է) Ազգային ժողովի դռնփակ նիստ անցկացնելու մասին.

ը) հարցի քննարկումը մինչև մեկ ժամով ընդմիջելու մասին.

թ) հերթական նստաշրջանի կամ նիստի օրակարգերի նախագծում հարցի ընդգրկումը հետաձգելու մասին.

ժ) հարցի քվեարկությունը կրկնելու մասին.

ժա) օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը մեկ ընթերցմամբ քննարկելու մասին.

ժբ) հարցը երկրորդ ընթերցման ներկայացնելու համար սահմանված ժամկետները փոփոխելու մասին.

ժգ) հարցի քննարկումն առաջարկությունների ներկայացման փուլ վերադարձնելու մասին.

ժդ) հարցապնդման վերաբերյալ իրավասու պետական կառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց առաջարկություններ ներկայացնելու մասին:

Հոդված 49. Օրենքի նախագծի առաջադրման կարգը

 1. Օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովում առաջադրված, եթե այն, սույն օրենքի 46-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, պաշտոնապես ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին:

2. Եթե օրենքի նախագիծն առաջադրել են մի քանի պատգամավորներ, ապա Ազգային ժողովում քննարկումների ընթացքում որպես հեղինակ (հիմնական զեկուցող) հանդես է գալիս նրանցից մեկը (հիմնական զեկուցողի մասին նշվում է առաջադրման գրությունում): Հեղինակի (հիմնական զեկուցողի) պատգամավորական լիազորությունները դադարելու դեպքում Ազգային ժողովում տվյալ օրենքի նախագծի հետագա քննարկումների ընթացքը որոշվում է սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-6-րդ կետերով սահմանված կարգով:

Օրենքի նախագծի հեղինակներից յուրաքանչյուրը օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո և նրա քննարկման ցանկացած փուլում կարող է դուրս գալ առաջադրողների կազմից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի նիստում օրինագծի քննարկումից առաջ:

3. Կառավարությունն օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն առաջադրում է իր որոշմամբ, որը ներառում է`

ա) սույն օրենքի 46-րդ հոդվածում նշված փաստաթղթերը.

բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Կառավարության լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը.

գ) անհրաժեշտության դեպքում` պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը:

4. Կառավարությունը իր կողմից առաջադրված օրենքի նախագծի տեքստը Ազգային ժողով է ներկայացնում նաև էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Հոդված 50. Օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը

 1. Ազգային ժողովի նախագահն առաջադրված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ` այն ուղարկելով`

ա) Կառավարություն (եթե հեղինակը պատգամավոր է)` վարչապետի անունով, և Աշխատակազմ, որոնք 20-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին ներկայացնում են իրենց եզրակացություններն առաջադրված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ.

բ) հանձնաժողովներ` դրանց կազմից նշանակելով գլխադասայինին, որը 30 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության և Աշխատակազմի եզրակացություններն ստանալը կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը, ներկայացնում է իր եզրակացությունը օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը հերթական նիստի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ` հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին.

գ) խմբակցություններ և պատգամավորական խմբեր:

2. Աշխատակազմի եզրակացությունում նշվում են օրենքի նախագիծը սույն օրենքի 46-րդ հոդվածի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները, որը ներառում է այդ նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերի ցանկը կամ այդպիսի օրենքների, Ազգային ժողովի որոշումների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:

3. Կառավարության եզրակացությունն անհրաժեշտության դեպքում ներառում է պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին իր եզրակացությունը:

4. Եթե սահմանված ժամկետում Կառավարությունը եզրակացություն չի ներկայացնում պատգամավորի առաջադրած օրենքի նախագծի վերաբերյալ, ապա համարվում է, որ այն չի նվազեցնում պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում ծախսերը:

5. Ստացվելուց հետո` 24 ժամվա ընթացքում, Կառավարության և Աշխատակազմի եզրակացություններն ուղարկվում են հեղինակին /հիմնական զեկուցողին/  և մշտական հանձնաժողովներ: ՓՈՓ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

6. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում և քվեարկվում է Ազգային ժողովի նախագահի կազմած ժամանակացույցի համաձայն, որտեղ սահմանվում են դրա վերաբերյալ եզրակացությունների ներկայացման, Ազգային ժողովում դրա քննարկման և հերթական նստաշրջանի 60 օրվա ընթացքում որոշում կայացնելու ժամկետները:

7. Հերթական նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում նիստից առնվազն երկու օր առաջ` միաժամանակ որոշելով օրենքի նախագծի այլընտրանքային համարելու հարցը` հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին:

8. Շրջանառության մեջ գտնվող օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը նստաշրջանի կամ հերթական նիստի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով:

9. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը շրջանառությունից, ընդ որում՝ հերթական նստաշրջանի և ¥կամ¤ նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հեղինակների) գրավոր առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հեղինակները) իրավունք ունի (ունեն) այդ առաջարկությունն անել Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին ցանկացած ժամանակ, որն ընդունվում է անհապաղ:

 Հոդված 51. Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման և շրջանառության մեջ դնելու կարգը

 1. Ազգային ժողովի որոշման նախագծի գրավոր տեքստը պաշտոնապես ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին կամ սահմանված դեպքերում` նիստը վարողին:

2. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովի նախագահը ներկայացված նախագիծը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ` այն ուղարկելով`

ա) Աշխատակազմ, որը 20-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում իր եզրակացությունը նախագծի վերաբերյալ.

բ) մշտական հանձնաժողովներ` դրանց կազմից նշանակելով գլխադասայինին, որը 30 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Աշխատակազմի եզրակացությունն ստանալը կամ դրա ստացման ժամկետն սպառվելը, ներկայացնում է իր եզրակացությունը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվող նախագծի վերաբերյալ` հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին.

գ) խմբակցություններ և պատգամավորական խմբեր:

3. Հերթական նիստի օրակարգում ընդգրկվող Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում նիստից առնըվազն 2 օր առաջ:

4. Շրջանառության մեջ գտնվող Ազգային ժողովի որոշման նախագիծը հերթական նստաշրջանի կամ նիստի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից, ընդ որում՝ հերթական նստաշրջանի և ¥կամ¤ նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի(ների) գրավոր առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը(ները) իրավունք ունի (ունեն) այդ առաջարկությունն անել Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին ցանկացած ժամանակ, որն ընդունվում է անհապաղ:

6. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա նիստի օրակարգերում և քննարկվում արտահերթ:

7. Սույն հոդվածի 6-րդ կետում նշված նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթը սահմանված կարգով ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթղթին կցվում է Ազգային ժողովի համապատասխան որոշման նախագիծը: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա Ազգային ժողովի համապատասխան որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա նիստի օրակարգերում և քննարկվում արտահերթ: Ձևաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:

Հոդված 52. Նախորդ գումարման Ազգային ժողովում  քննարկված և անավարտ մնացած օրենքների նախագծերը

 1. Աշխատակազմը, նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ավարտից հետո` 7-օրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված և առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերը` կից տեղեկանքում նշելով դրանց հեղինակներին և գլխադասային հանձնաժողովները:

2. Ազգային ժողովի նախագահը վերոհիշյալ օրենքների նախագծերը երկօրյա ժամկետում ուղարկում է Կառավարություն և համապատասխան մշտական հանձնաժողովներ: Հանձնաժողովները և Կառավարությունը 30-օրյա ժամկետում քննարկում և Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում իրենց եզրակացությունները` վերոհիշյալ օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին:

3. Աշխատակազմը, Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ, եզրակացությունների ստացման պահից 5-օրյա ժամկետում ապահովում է դրանց և համապատասխան օրենքների նախագծերի տրամադրումը պատգամավորներին:

4. Եթե օրենքի նախագծի հեղինակը Կառավարությունն է կամ նոր գումարման Ազգային ժողովում վերընտրված պատգամավոր, ապա հեղինակի կողմից առաջին նիստի ավարտից հետո 60-օրյա ժամկետում ներկայացվելու դեպքում տվյալ օրենքի նախագիծը, սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդգրկվում է հերթական նիստի օրակարգում` երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:

5. Եթե օրենքի նախագծի հեղինակը եղել է նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ապա նորընտիր որևէ պատգամավորի կողմից առաջին նստաշրջանի ավարտից հետո 60-օրյա ժամկետում որպես հեղինակ հանդես գալու ցանկության դեպքում տվյալ օրենքի նախագիծը, սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդգրկվում է հերթական նիստի օրակարգում` հերթական ընթերցմամբ քննարկվելու համար:

6. Նախորդ գումարման Ազգային ժողովում ընդունված և Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը նորընտիր Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով` Ազգային ժողովի նախագահի կողմից նշանակված գլխադասային հանձնաժողովի ներկայացմամբ:

 Հոդված 53. Հերթական նստաշրջանի և նիստերի օրակարգերում նախագծերի ընդգրկման ժամկետները

 1. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծ է ընդգրկվում գլխադասային հանձնաժողովի (հանձնաժողովների) եզրակացությամբ, սակայն ոչ ուշ, քան շրջանառության մեջ դրվելուց հետո 30-օրյա, իսկ Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերը` 40-օրյա ժամկետում:

2. Պատգամավորի առաջադրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկվում է գլխադասային հանձնաժողովի (հանձնաժողովների) եզրակացությամբ, սակայն ոչ ուշ, քան հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելուց 60 օր հետո, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

3. Կառավարության առաջադրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկվում է գլխադասային հանձնաժողովի (հանձնաժողովների) եզրակացությամբ:

4. Հերթական նստաշրջանի կամ նիստի օրակարգի նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը կարող է հետաձգվել գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ` Ազգային ժողովի որոշմամբ:

                                                                                                                                                                                         Գ Լ ՈՒ Խ 7

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 54. Հարցի քննարկման ընթացակարգը

1. Բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ կետով, 39-րդ հոդվածի 1-ին կետով, 40-րդ հոդվածի 2-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ կետերով նախատեսված դեպքերի, մինչև օրակարգի հաստատվելն Ազգային ժողովում այլ հարցեր չեն քննարկվում:

2. Սույն օրենքի  36-րդ  հոդվածի  3-րդ կետի (բացառությամբ ՙէ՚ և ՙթ՚ ենթակետերի) և 37-րդ հոդվածի 3-րդ կետի ՙբ՚ ենթակետի հարցերն Ազգային ժողովում քննարկվում են արտահերթ: Հերթական նիստի օրակարգում ընդգրկված մնացած հարցերի քննարկման հաջորդականությունը որոշում է Ազգային ժողովի նախագահը, իսկ արտահերթ նիստինը` դրա նախաձեռնողը կամ նախաձեռնողների ներկայացուցիչը:

3. Սահմանադրության 90-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը և պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:

4. Հարցի քննարկումն սկսվում է նիստը վարողի կողմից հարցի, ինչպես նաև դրա զեկուցողների անունների, ազգանունների հայտարարությամբ:

5. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովում օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթների, Ազգային ժողովի որոշումների նախագծերի և օրենքներով նախատեսված այլ հարցերի քննարկումը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբ`

ա) հիմնական զեկուցողի ելույթը.

բ) հարցեր հիմնական զեկուցողին.

գ) հարակից զեկուցողի ելույթը.

դ) հարցեր հարակից զեկուցողին.

ե) մտքերի փոխանակություն.

զ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը.

է) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.

ը) քվեարկություն:

6. Ազգային ժողովի բոլոր հանձնաժողովների ներկայացուցիչները կարող են գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո, Ազգային ժողովի նախագահի սահմանած հերթականությամբ, հանդես գալ մինչև 10-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով հարցի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:

 6.1. Սույն օրենքի 30-րդ հոդվածի 21-րդ կետով նախատեսված դեպքում գլխադասային հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը կարող է հանձնաժողովների ներկայացուցիչներից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ` առանց եզրափակիչ ելույթի իրավունքի: ԼՐԱՑ. 29.04.2009. ՀՕ-1-Ն

7. Որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող` գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

8. Եթե օրենքի նախագծի հեղինակը (հիմնական զեկուցողը) պատգամավոր է, ապա վարչապետի լիազորած անձը կարող է հանձնաժողովների ներկայացուցիչներից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ, իսկ նրանց եզրափակիչ ելույթից առաջ` եզրափակիչ ելույթով:

9. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր:

10. Պատգամավորն իրավունք ունի սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով ոչ ավելի, քան երկու անգամ հանդես գալ վարման կարգի վերաբերյալ ելույթով: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը մեկ անգամ մեկ րոպեի ընթացքում կարող է ճշգրտել սխալ ընկալված իր արտահայտությունը:

11. Հարցի քննարկման ընթացքում հատկացվում են`

ա) զեկուցման համար` մինչև 15 րոպե, որը կարող է ավելացվել 3 րոպեով.

բ) հարցերի համար` մինչև 3-ական րոպե.

գ) ելույթների համար` մինչև 5-ական րոպե, որը կարող է ավելացվել 3 րոպեով.

դ) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչների և եզրափակիչ ելույթների համար` մինչև 7-ական րոպե.

ե) վարման կարգի վերաբերյալ ելույթների համար` մեկական րոպե:

12. Եզրափակիչ ելույթներից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:

13. Իր եզրափակիչ ելույթն սկսելուց առաջ կամ այդ ելույթում հեղինակի (հիմնական զեկուցողի) կողմից արված առաջարկությամբ` Ազգային ժողովի որոշմամբ կարող է հայտարարվել մինչև մեկ ժամ ընդմիջում:

14. Ազգային ժողովի քվեարկությամբ չընդունված հարցը հանվում է շրջանառությունից, ընդ որում` հերթական նիստի, ինչպես նաև հերթական նստաշրջանի, արտահերթ նստաշրջանի կամ արտահերթ նիստի օրակարգերից, եթե սույն օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

 Հոդված 55. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթները

 1. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով պատգամավորը հանդես է գալիս վարողի հայտարարությամբ` խոսափողից, քվեարկությունից առաջ և հետո` մինչև հերթական հարցի զեկուցումը:

2. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում պատգամավորը կարող է`

ա) հանդես գալ սույն օրենքի 48-րդ հոդվածում (բացառությամբ ՙա՚, ՙգ՚, ՙդ՚, ՙը՚, ՙթ՚, ՙժ՚, ՙժա՚, ՙժբ՚ և ՙժգ՚ ենթակետերի) նշված որոշումն ընդունելու մասին առաջարկությամբ, որն անմիջապես դրվում է քվեարկության.

բ) արտահայտվել նիստի վարման կարգի վերաբերյալ.

գ) կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին.

դ) հերքել իր անձի վերաբերյալ արված արտահայտությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում թվարկված հարցերի վերաբերյալ պատգամավորը կարող է արտահայտվել նաև իր ելույթում:

 Հոդված 56. Հարցեր տալու կարգը

1. Պատգամավորները հարցեր տալու համար հերթագրվում են էլեկտրոնային համակարգով: Համակարգը չգործելու դեպքում հերթագրումն իրականացնում է նիստը վարողը:

2. Հարցերը տրվում են խոսափողից` ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ հարց տվողի անունը, ազգանունը:

21. Հարցեր տալու ընթացքում արտահերթ հարց տալու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը և նիստը վարողը:   ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

3. Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է հարց տալու իրավունքից:

4. Նիստը վարողը կարող է անջատել խոսափողը, եթե հարց տվողի և զեկուցողի միջև սկսվում է բանավեճ:

5. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:

6. Պատգամավորը յուրաքանչյուր զեկուցողի հարցեր է տալիս մեկ անգամ, բացառությամբ սույն հոդվածի 21-ին կետով նախատեսված դեպքի: ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

 Հոդված 57. Մտքերի փոխանակության կարգը

1. Մտքերի փոխանակությունը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբ`

ա) պատգամավորների ելույթներ.

բ) խմբակցությունների և պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթներ:

2. Պատգամավորները ելույթ ունենալու համար հերթագրվում են էլեկտրոնային համակարգով: Համակարգը չգործելու դեպքում հերթագրումն իրականացնում է նիստը վարողը:

3. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալը և վարչապետը, որոնց ելույթների տևողությունը չի սահմանափակվում, ինչպես նաև Կառավարության անդամները` սույն հոդվածի 8-րդ կետով սահմանված կարգով:

4. Հարցի քննարկմանը հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել գլխադասային հանձնաժողովի կամ նիստը վարողի առաջարկությամբ` Ազգային ժողովի որոշմամբ:

5. Ելույթ ունեցողները հանդես են գալիս ամբիոնից` ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ ելույթ ունեցողի անունը, ազգանունը: Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է ելույթի իրավունքից:

6. Խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարները նիստը վարողին գրավոր ներկայացնում են տվյալ խմբակցության, պատգամավորական խմբի անունից ելույթ ունեցողի անունը, ազգանունը:

7. Խմբակցության և պատգամավորական խմբի ներկայացուցիչների ելույթների համար հայտերը ներկայացվում են մինչև Կառավարության անդամների և հերթագրված պատգամավորների ելույթների ավարտը: Խմբակցությունների և պատգամավորական խմբերի ելույթների հաջորդականությունը որոշվում է ըստ նրանց թվաքանակի` փոքրից մեծ:

8. Մինչև խմբակցությունների և պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթները Կառավարության անդամները` վարչապետի ներկայացմամբ, ունեն 3 արտահերթ ելույթի իրավունք:

 Հոդված 58. Հարցի քննարկման հատուկ ընթացակարգը

 1. Հեղինակի (հիմնական զեկուցողի) և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին հարցի քննարկման համար Ազգային ժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ:

2. Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների և ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաև կրճատվել ելույթի կամ հարց տալու համար սույն օրենքով նախատեսված ժամանակը:

3. Հեղինակը (հիմնական զեկուցողը) նշված կարգը ներկայացնում է իր զեկուցման ընթացքում, և Ազգային ժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման:

 Հոդված 59. Օրենքի, Ազգային ժողովի որոշման, ուղերձի և հայտարարության ընդունումը

 1. Օրենքները, Ազգային ժողովի որոշումները, ուղերձները և հայտարարությունները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի երկու հինգերորդով:

2. Սույն օրենքով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:

3. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ կամ որպես օրենք  ընդունելու առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Այդ կապակցությամբ վարչապետը կամ Կառավարության լիազոր ներկայացուցիչը, քվեարկությունից անմիջապես հետո, կարող է պահանջել ընդմիջում` օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Կառավարության վստահության հարցը դնելու կողմնորոշման համար: Եթե ընդմիջումից անմիջապես հետո վարչապետն օրենքի նախագծի ընդունման առնչությամբ դնում է Կառավարության վստահության հարցը և սույն օրենքի 102-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ այդ որոշումը ներկայացվելուց հետո չի ընդունվում, ապա օրենքի նախագիծը համարվում է առաջին ընթերցմամբ կամ որպես օրենք ընդունված:

4. Սահմանադրության 90-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

5. Ազգային ժողովի քվեարկությանը կարող են դրվել միայն քննարկումից առնվազն մեկ ժամ առաջ պատգամավորներին բաժանված և սահմանված կարգով քննարկված նախագծերի տեքստերը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Ազգային ժողովի որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով կամ դրանում սահմանված ժամկետում և կարգով հրապարակվելուց հետո: Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից, եթե դրանով այլ ժամկետ սահմանված չէ:

7. Ուղերձները և հայտարարություններն ընդունվում են Ազգային ժողովի որոշման ընդունման համար սահմանված կարգով:

Հոդված 60. Բաց քվեարկության անցկացման կարգը

 1. Նիստը վարողը հայտնում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը, իսկ քվեարկությունից առաջ հայտարարում է քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում դրանց ձևակերպումները:

2. Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ, էլեկտրոնային համակարգով: Համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:

3. Խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարների պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տևողությամբ:

4. Քվեարկությունն սկսվում է ազդանշանից հետո: Մինչև քվեարկության ավարտը նիստը վարողին դիմելն արգելվում է:

5. Պատգամավորը քվեարկում է անձամբ` ՙկողմ՚, ՙդեմ՚, ՙձեռնպահ՚, կամ կարող է սույն օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ կետի ՙդ՚ կամ ՙե՚ ենթակետերով նախատեսված կարգով հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:

6. Քվեարկության ավարտից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:

7. Եթե նիստը վարողի կողմից հայտնաբերվում են խախտումներ, որոնք ազդում են քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը վարողի առաջարկությամբ այդ հարցի քվեարկությունը կրկնվում է:

8. Պատգամավորի քվեարկությունը` ՙկողմ՚, ՙդեմ՚, ՙձեռնպահ՚, կամ չքվեարկելը նիստը վարողի կողմից որոշում ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հայտարարությունից հետո չի կարող վիճարկվել կամ փոփոխվել:

Հոդված 61. Գաղտնի քվեարկության անցկացման կարգը

 1. Նիստը վարողը հայտնում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը, իսկ քվեարկությունից առաջ հայտարարում է քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, ճշտում դրանց ձևակերպումները:

2. Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ, էլեկտրոնային համակարգով: Համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:

3. Խմբակցության, պատգամավոան կարգը սահմանում է հաշվիչ հանձնաժողովը` այդ մասին Ազգային ժողովի նիստում տեղյակ պահելով պատգամավորներին:

7. Գաղտնի քվեարկության քվեաթերթիկը հաշվիչ հանձնաժողովը պատգամավորին է հանձնում ցուցակում վերջինիս ստորագրելուց հետո:

8. Պատգամավորը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում` թողնելով դրանում այն թեկնածուի անունը և ազգանունը, որի օգտին նա քվեարկում է, և ջնջելով մյուսների անունները, ազգանունները: Մեկ թեկնածուի կամ հարցի դեպքում նա ջնջում է ՙդեմ՚ բառը (եթե քվեարկում է թեկնածուի կամ հարցի օգտին) կամ ՙկողմ՚ բառը (եթե քվեարկում է դեմ):

9. Քվեարկության ավարտից հետո` 30 րոպեի ընթացքում, հաշվիչ հանձնաժողովը բացում է գաղտնի քվեարկության տուփը և հաշվում ձայները:

10. Անվավեր են համարվում չսահմանված նմուշի քվեաթերթիկները, ինչպես նաև այն քվեաթերթիկները, որոնցում թողնված են սահմանված թվից ավելի թեկնածուներ, կամ մեկ թեկնածուի դեպքում թողնված կամ ջնջված են միաժամանակ ՙկողմ՚ և ՙդեմ՚ բառերը, կամ ավելացված են այլ գրառումներ:

11. Գաղտնի քվեարկության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի անդամները:

12. Հաշվիչ հանձնաժողովն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է գաղտնի քվեարկության արդյունքները, որոնց հիման վրա նիստը վարողը հայտարարում է որոշման ընդունման, իսկ ընտրությունների դեպքում` թեկնածուի ընտրության մասին:

                                                                                                                                                                                       Գ Լ ՈՒ Խ 8  

 ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 Հոդված 62. Օրենքի նախագծի քննարկման ընդհանուր կարգը

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է ոչ ավելի, քան երկու ընթերցմամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, հեղինակի (հիմնական զեկուցողի) և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ, կարող են քննարկվել մեկ ընթերցմամբ` ապահովելով սույն օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի պահանջների կատարումը: Այդ որոշման նախագիծը կարող է ներկայացվել օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումն սկսելուց առաջ և քվեարկվել արտահերթ:

Հոդված 63. Օրենքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ

1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվում է սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Եզրափակիչ ելույթում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է փոփոխության ենթարկել քննարկված օրենքի նախագիծը` հանելով հոդված, կամ նախագծերի փաթեթը` հանելով օրենքի նախագիծ, բացառությամբ առաջադրվող օրենքի նախագծի, և առաջարկել`

ա) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ կամ որպես օրենք.

բ) քննարկված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն իր համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ նիստի ավարտը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

3. Եթե հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է հեղինակի (հիմնական զեկուցողի)` մինչև 10 րոպե տեւողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ կամ որպես օրենք:

4. Եթե  հեղինակի  (հիմնական զեկուցողի)` սույն հոդվածի 2-րդ կետի ՙա՚ ենթակետի կամ 3-րդ կետի առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա հարցը հանվում է շրջանառությունից:

5. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը 2 օրվա ընթացքում ուղարկվում է Հանրապետության Նախագահին, Կառավարություն, մշտական հանձնաժողովներ,  խմբակցություններին, պատգամավորական խմբերին և  տեղադրվում է Ազգային ժողովի էլեկտրոնային կայքում: ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

Հոդված 64. Այլընտրանքային օրենքի նախագծերի քննարկումն առաջին ընթերցմամբ

1. Հերթական նիստի օրակարգում գտնվող և միմյանց նկատմամբ այլընտրանքային համարված օրենքի նախագծերն առաջին ընթերցմամբ քննարկվում են հաջորդաբար` սույն օրենքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ` օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի քննարկումը քվեարկության փուլում մինչև հաջորդ հերթական նիստի ավարտը կարող է հետաձգվել միայն մյուս այլընտրանքային օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթների հեղինակների գրավոր համաձայնությամբ` միաժամանակ:

2. Եթե քվեարկության են դրվում երկուսից ավելի այլընտրանքային օրենքի նախագծեր, և դրանցից ոչ մեկը չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկվում են առավել շատ ձայներ ստացած երկու նախագծերը:

3. Եթե քվեարկության է դրվել երկու օրենքի նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած օրենքի նախագիծը նորից է դրվում քվեարկության:

4. Եթե մեկից ավելի օրենքի նախագծեր ստացել են առաջին ընթերցմամբ ընդունվելու համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ ՙկողմ՚ ձայներ ստացած նախագիծը:

5. Եթե մեկից ավելի օրենքի նախագծեր ստացել են առաջին ընթերցմամբ ընդունվելու համար անհրաժեշտ թվով և հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ ՙդեմ՚ ձայներ ստացած նախագիծը:

6. Առաջին ընթերցմամբ քննարկված և Ազգային ժողովի կողմից չընդունված այլընտրանքային օրենքի նախագիծը հանվում է շրջանառությունից:

Հոդված 65. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորներն ու Կառավարությունը:

2. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները 14-օրյա ժամկետում, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ չի սահմանվել, պաշտոնապես ներկայացվում են Աշխատակազմ, որը 24 ժամվա ընթացքում դրանք ուղարկում է հեղինակին (հիմնական զեկուցողին) և գլխադասային հանձնաժողով:

3. Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունը ներառում է համապատասխան հոդվածի համարը, առաջարկվող փոփոխությունը և (կամ) լրացումը:

Հոդված 66. Օրենքի նախագծի ներկայացումը երկրորդ ընթերցմամբ

1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար սահմանված ժամկետն սպառվելուց հետո` 7 օրվա ընթացքում, հեղինակը (հիմնական զեկուցողը) գլխադասային հանձնաժողով է ներկայացնում իր համար ընդունելի առաջարկությունների հիման վրա փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը` դրան կցելով սույն օրենքի 65-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված բոլոր առաջարկությունների, ինչպես նաև ընդունված նախագծում իր նախաձեռնությամբ կատարված բոլոր փոփոխությունների և լրացումների ամփոփաթերթիկը, որում, ըստ հոդվածների հաջորդականության, նշվում են`

ա) առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը.

բ) հոդվածը, կետը, ենթակետը, որին վերաբերում է առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը).

գ) առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը).

դ) առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը:

2. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում կատարված փոփոխությունները և լրացումները կատարվում են ընդունված նախագծի տեքստից տարբերվող տառատեսակով:

3. Առաջարկությունները, որոնց վերաբերյալ հեղինակը (հիմնական զեկուցողը) ամփոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են երկրորդ ընթերցման ներկայացված նախագծում կամ նախագծերի փաթեթում:

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո` 14-օրյա ժամկետում, գլխադասային հանձնաժողովն իր եզրակացության և ամփոփաթերթիկի հետ միասին Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը, որը երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով ընդգրկվում է հերթական նիստի օրակարգի նախագծում:

5. Սույն հոդվածում սահմանված ժամկետները կարող են փոփոխվել հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ, եթե Սահմանադրությամբ և օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 67. Օրենքի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ

1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվում է սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով այն բացառությամբ, որ զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունների հեղինակները:

2. Եզրափակիչ ելույթում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը`

ա) ընդունել որպես օրենք.

բ) սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով փոփոխության ենթարկելու նպատակով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ հերթական նիստի ավարտը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

3. Հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է ներառել կամ հանել ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունները այն բացառությամբ, որ օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը չի կարող համալրվել առաջին ընթերցմամբ չընդունված հոդվածով կամ օրենքի նախագծով:

Քվեարկության ներկայացվող օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կցվում է սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով կազմված նոր ամփոփաթերթիկ:

 4. Քննարկումը վերսկսվում է հեղինակի (հիմնական զեկուցողի)` մինչև 10 րոպե տևողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել որպես օրենք:

 5. Եթե հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի նախագիծը հանվում է շրջանառությունից:

 6. Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը 10-օրյա ժամկետում ուղարկում է Հանրապետության Նախագահին, որն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն կամ առարկություններով, առաջարկություններով վերադարձնում է Ազգային ժողով: ԼՐԱՑ. 29.04.2009.  ՀՕ-13-Ն

Հոդված 68. Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքների քննարկումը

1. Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքն առանց քվեարկության ընդգըրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա նիստի օրակարգերում և քննարկվում է արտահերթ:

2. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով վերադարձված օրենքը 24 ժամվա ընթացքում ուղարկում է համապատասխան գլխադասային հանձնաժողով, որը դրա վերաբերյալ իր եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նիստից առնվազն 2 օր առաջ:

3. Եթե Հանրապետության Նախագահն ամբողջությամբ չի առարկել օրենքի ընդունմանը, ապա նրա առարկություններով և (կամ) առաջարկություններով վերադարձված օրենքը քննարկվում է սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ` գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

4. Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարող են առաջարկ անել միայն Հանրապետության Նախագահի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:

5. Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է առաջարկել`

ա) ընդունել օրենքը` Հանրապետության Նախագահի համար ընդունելի տեսքով.

բ) օրենքը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ հերթական նիստի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

6. Եթե Հանրապետության Նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է Հանրապետության Նախագահի ներկայացուցչի` մինչև 3 րոպե տևողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել ընդունել օրենքը` Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքով:

7. Եթե Հանրապետության Նախագահն առարկել է օրենքի ընդունմանը, ապա եզրափակիչ ելույթով հանդես են գալիս Հանրապետության Նախագահի և գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչները, որից հետո քվեարկության է դրվում Հանրապետության Նախագահի առարկությունն ընդունելու մասին հարցը:

8. Եթե սույն հոդվածի 5-րդ կետի ՙա՚ ենթակետով, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված կարգով քվեարկության դրված հարցերը չեն ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Սահմանադրության 68-րդ հոդվածին համապատասխան` Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը ստանալուց հետո ստորագրում և հրապարակում է այն հնգօրյա ժամկետում:

                                                                                                                                                                                       Գ Լ ՈՒ Խ 9  

 ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎԵԼԻՔ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 69. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու և  հանրաքվեի դրվելիք օրենքի նախագծեր ներկայացնելը և հանրաքվե նշանակելը

1. Սահմանադրության 133-րդ հոդվածին համապատասխան` Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ:

2. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորն ու Կառավարությունը:

3. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքի ընդունման հարցով հանրաքվեն նշանակվում և անցկացվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով:

Հոդված 70. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու և

                  հանրաքվեի դրվելիք օրենքի նախագծերին ներկայացվող պահանջները

1. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերը ներառում են`

ա) Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հիմնավորումը.

բ) Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը.

գ) Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

2. Հանրաքվեի դրվելիք օրենքի նախագիծը ներառում է`

ա) օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու հիմնավորումը.

բ) հանրաքվեի դրվելիք օրենքի նախագիծը.

գ) հանրաքվեով օրենքն ընդունելու առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծերը.

դ) օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերը.

ե) հանրաքվեով օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքներ միաժամանակ հանրաքվեի դնելու մասին առաջարկություն կամ տեղեկանք` այդպիսի առաջարկության անհրաժեշտության բացակայության մասին:

3. Սահմանադրությունում կամ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է Սահմանադրության կամ օրենքի փոփոխվող հոդվածը:

Հոդված 71. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու և

                    հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերն Ազգային ժողովի

                    քննարկմանը ներկայացնելու կարգը

1. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը ներառում է`

ա) սույն օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերում նշված փաստաթղթերը.

բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Հանրապետության Նախագահի լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը:

2. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու մասին Կառավարության առաջարկությունն իրականացվում է Կառավարության որոշմամբ, որը ներառում է`

ա) սույն օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված փաստաթղթերը.

բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Կառավարության լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը.

գ) անհրաժեշտության դեպքում` պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը:

3. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված, եթե այն սույն օրենքի պահանջներին համապատասխան պաշտոնապես ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին:

4. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերն Ազգային ժողովում շրջանառության մեջ են դրվում սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված կարգով: Կառավարությունը և Աշխատակազմը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերի վերաբերյալ իրենց եզրակացություններն Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում 30-օրյա, իսկ գլխադասային հանձնաժողովը` 40-օրյա ժամկետում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության և Աշխատակազմի եզրակացություններն ստանալը կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը: ՓՈՓ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

Հոդված 72. Հանրաքվեի դրվելիք օրենքների և պատգամավորի ներկայացրած Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերի քննարկման կարգը

1. Հանրաքվեի դրվելիք օրենքների, պատգամավորի առաջադրած Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են 2 ընթերցմամբ` սույն օրենքի 8-րդ գլխով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ`

ա) Հանրապետության Նախագահը կամ նրա լիազոր ներկայացուցիչը նշված նախագծերի քննարկման ընթացքում իրավունք ունի հանդես գալ որպես հարակից զեկուցող.

բ) սույն օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է առաջարկել ընդունել Ազգային ժողովի որոշում` քննարկված նախագծի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ Հանրապետության Նախագահին առաջարկ անելու մասին.

գ) եթե սույն հոդվածի 1-ին կետի ՙբ՚ ենթակետում նշված Ազգային ժողովի որոշումը քվեարկության արդյունքում չի ընդունվում, ապա քվեարկությունից անմիջապես հետո` մինչև 3 րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ հեղինակը (հիմնական զեկուցողը) և առաջարկել տվյալ նախագծի քննարկումն Ազգային ժողովի որոշմամբ վերադարձնել սույն օրենքի 65-րդ հոդվածով նախատեսված` առաջարկությունների ներկայացման փուլ.

դ) եթե սույն հոդվածի 1-ին կետի ՙբ՚ ենթակետում նշված` Ազգային ժողովի որոշումը քվեարկության արդյունքում չի ընդունվել, և հեղինակը (հիմնական զեկուցողը) չի արել սույն հոդվածի 1-ին կետի ՙգ՚ ենթակետում նշված առաջարկը, կամ այն ներկայացվել է, բայց չի ընդունվել, ապա տվյալ նախագիծը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի և ընթացիկ նիստի օրակարգերից:

2. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև օրենքի ընդունման հարցերով հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումները համապատասխան նախագծերի հետ միասին դրանց ընդունվելուց հետո` 10-օրյա ժամկետում, ուղարկում է Հանրապետության Նախագահին, որը դրանք ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, նշանակում է հանրաքվե կամ տվյալ նախագիծն առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնում է Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում:

3. Հանրապետության Նախագահի կողմից առաջարկություններով կամ առարկություններով վերադարձված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով:

Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:

Հոդված 73.   Սահմանադրության կամ դրանում փոփոխություն կատարելու մասին

                    Հանրապետության Նախագահի նախաձեռնության քննարկման կարգը

1. Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ ներկայացված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են սույն օրենքի  54-րդ հոդվածով  սահմանված կարգով, նախագիծն ստանալուց հետո` 60-օրյա ժամկետում:

2. Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը:

3. Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է փոփոխության ենթարկել քննարկված նախագիծը և առաջարկել`

ա) Ազգային ժողովի որոշմամբ համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե` Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծն ընդունելու հարցով.

բ) քննարկված նախագիծը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ հերթական նիստի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

4. Եթե Հանրապետության Նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է Հանրապետության Նախագահի ներկայացուցչի` մինչև 3 րոպե տևողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել Ազգային ժողովի որոշմամբ համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե` քննարկված և Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծն ընդունելու հարցով:

5. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը 5-օրյա ժամկետում ուղարկում է Հանրապետության Նախագահին:

Գ Լ ՈՒ Խ 10

 ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Հոդված 74. Պետական բյուջեի նախագծի ներկայացման և քննարկման ժամկետները

1. Սահմանադրության 91-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովը Կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն: Մինչև բյուջետային տարվա սկիզբը բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով` մինչև բյուջեի հաստատումը:

2. Սահմանադրության 105-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Կառավարությունը պատգամավորների թվի քանակով պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 30 օր առաջ և կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչև այդ ժամկետի ավարտը:

3. Ազգային ժողովի նախագահը, բյուջեի նախագիծն ստանալուց հետո` 2-օրյա ժամկետում, խորհրդակցելով վարչապետի հետ, ինչպես նաև հարցը քննարկելով Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, կազմում է մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում բյուջեի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկությունների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետների ժամանակացույց, որը ներկայացված բյուջեի նախագծի հետ ուղարկում է պատգամավորներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին, մշտական հանձնաժողովներ և Վերահսկիչ պալատ: Ժամանակացույցն ուղարկվում է նաև Կառավարություն:

4. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող դեկտեմբեր ամսվա հերթական նիստում:

Հոդված 75. Բյուջեի նախագծի նախնական քննարկումները և ներկայացման կարգը

1. Բյուջեի նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների և դրանց համատեղ նիստերում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաև վարչապետի լիազորած անձինք:

2. Բյուջեի նախագծի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող օրենսդրությամբ նախատեսվող փակ ծրարի նյութերը քննարկվում են պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Վերահսկիչ պալատի նախագահը, ինչպես նաև վարչապետի լիազորած անձինք:

3. Բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին իրենց առաջարկությունները պատգամավորները, խմբակցությունները, պատգամավորական խմբերը և մշտական հանձնաժողովներն Աշխատակազմի միջոցով ներկայացնում են Կառավարություն` գրավոր ձևով, ինչպես նաև էլեկտրոնային փոստի միջոցով: Կառավարությունը մշտական հանձնաժողովներում նախնական քննարկումների արդյունքով կարող է սահմանված ժամկետում փոփոխություններ կատարել բյուջեի նախագծում:

4. Կառավարությունը խմբագրված բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում` կցելով ըստ հոդվածների հաջորդականության խմբավորված առաջարկությունների ամփոփաթերթիկը, որում հետևյալ հաջորդականությամբ նշվում են`

ա) առաջարկության հեղինակը.

բ) հոդվածի համարը, որին վերաբերում է առաջարկությունը.

գ) առաջարկության տեքստը կամ բովանդակությունը.

դ) առաջարկության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:

5. Առաջարկությունները, որոնց վերաբերյալ Կառավարությունն ամփոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են բյուջեի նախագծում:

Հոդված 76. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման կարգը

1. Ազգային ժողովի նիստում բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման համար Կառավարությունը կարող է հանդես գալ 3 զեկուցմամբ` մինչև 45 րոպե ընդհանուր տևողությամբ: Զեկուցողները ներկայացնում են նաև նախնական քննարկումների արդյունքով նախագծում կատարված փոփոխությունները:

2. Մինչև 15-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս`

ա) ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

բ) պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.

գ) ըստ ցանկության` մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները` ներկայացնելով բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն:

Հոդված 77. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում մտքերի  փոխանակության անցկացման կարգը

1. Մտքերի փոխանակությունը կատարվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ բացառություններով`

ա) ելույթների համար տրվում է մինչև 10-ական րոպե.

բ) մինչև խմբակցությունների և պատգամավորական խմբերի ելույթները, վարչապետի ներկայացմամբ, Կառավարության անդամներին, Ստեփանակերտի քաղաքապետին և շրջվարչակազմերի ղեկավարներին տրվում է 5 արտահերթ ելույթի իրավունք:

2. Մտքերի փոխանակությունն ավարտվում է վարչապետի կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի` մինչև 10 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով, որից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:

3. Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստը վարողը հայտարարում է բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում` առնվազն 4 օրով:

Հոդված 78. Բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման կարգը

Պատգամավորները, խմբակցություններն ու պատգամավորական խմբերն իրենց առաջարկությունները, իսկ մշտական հանձնաժողովները` իրենց առաջարկություններն ու եզրակացությունները, բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո` 24 ժամվա ընթացքում, ներկայացնում են Աշխատակազմ, որը ներկայացման ժամկետը լրանալուց հետո` 2 ժամվա ընթացքում, դրանք ուղարկում է Կառավարություն:

Հոդված 79. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսելը

1. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց առնվազն 24 ժամ առաջ Կառավարությունը բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակը և սույն օրենքի 75-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով կազմված ամփոփաթերթիկը, պատգամավորների թվին համապատասխան, հանձնում է Աշխատակազմ, որն ապահովում է դրանց տրամադրումը պատգամավորներին Ազգային ժողովի նստավայրում:

2. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց հետո վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը մինչև 30 րոպե տևողությամբ ելույթում ներկայացնում է նախագծի վերջնական տարբերակը և ամփոփաթերթիկում ներառված առաջարկությունները:

3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Հայտ ներկայացնելու դեպքում մինչև 10-ական րոպե տևողությամբ մեկական ելույթի իրավունք ունեն`

ա) խմբակցությունների և պատգամավորական խմբերի ներկայացուցիչները.

բ) մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները.

գ) Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալը:

5. Ելույթներից հետո մինչև 15 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը, որը կարող է առաջարկել բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք կամ բյուջեի հաստատման առնչությամբ դնել Կառավարության վստահության հարցը:

6. Եթե բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունելու մասին Կառավարության առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կառավարությունը կարող է բյուջեի հաստատման առնչությամբ դնել իր վստահության հարցը` սույն օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:

7. Եթե սույն օրենքի 102-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում կամ նման որոշում չի ընդունվում, ապա բյուջեն, Կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված:

8. Բյուջեի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է հատուկ ընթացակարգով:

Հոդված 80. Բյուջեի նախագծի կրկնական ներկայացման կարգը և ժամկետները

Սահմանադրության 105-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից Կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր Կառավարությունն Ազգային ժողով բյուջեի նախագիծ է ներկայացնում իր գործունեության ծրագիրը հավանության արժանանալուց հետո` 10 օրվա ընթացքում, որը քննարկվում և հաստատվում է սույն օրենքի 10-րդ գլխով սահմանված կարգով` 30 օրվա ընթացքում:

Հոդված 81. Բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը

1. ՈՒԺԸ ԿՈՐՑՐ.  ՓՈՓ. 04.04.2008.թ.  ՀՕ-6-Ն

2. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` 40 օրվա ընթացքում, Կառավարությունն Ազգային ժողով տեղեկանք է ներկայացնում բյուջեի կատարման ընթացքի մասին:

3. Մինչև Ազգային ժողովի նիստում հերթական բյուջետային տարվա բյուջեի հաստատումն Ազգային ժողովը քննարկում է ընթացիկ տարվան նախորդող տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

                                                                                                                                                                                         Գ Լ Ո ՒԽ 11

 ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Հոդված 82. Տարեկան հաշվետվության ներկայացման և քննարկման ժամկետները

1. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:

2. Ազգային ժողովի նախագահը, բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, խորհրդակցելով վարչապետի հետ, ինչպես նաև հարցը քննարկելով Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, կազմում է մշտական հանձնաժողովներում բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամանակացույցն ու ներկայացված հաշվետվության հետ այն ուղարկում է պատգամավորներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին, մշտական հանձնաժողովներ և Վերահսկիչ պալատ: Ժամանակացույցն ուղարկվում է նաև Կառավարություն:

3. Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում և հաստատվում է Վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ` հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիս ամսում:

Հոդված 83. Տարեկան հաշվետվության նախնական քննարկումները

1. Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովներում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաև Կառավարության անդամները և վարչապետի լիազորած անձինք:

2. Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի նյութերը քննարկվում են պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Վերահսկիչ պալատի նախագահն ու վարչապետի լիազորած անձինք:

Հոդված 84. Տարեկան հաշվետվության քննարկումը

1. Ազգային ժողովի նիստում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս Կառավարությունը կարող է հանդես գալ երեք զեկուցմամբ` մինչև 45 րոպե ընդհանուր տևողությամբ:

2. Մինչև 15-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս`

ա) Վերահսկիչ պալատի նախագահը` ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը.

բ) ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացու-թյունը.

գ) պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.

դ) ըստ ցանկության` մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները` ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն` սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Մինչև խմբակցությունների և պատգամավորական խմբերի ելույթները` վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին, Ստեփանակերտի քաղաքապետին և շրջվարչակազմերի ղեկավարներին տրվում է 5 արտահերթ ելույթի իրավունք:

5. Մտքերի փոխանակության ավարտից հետո մինչև 10 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը, որը կարող է`

ա) քվեարկության դնել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը.

բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու առնչությամբ դնել Կառավարության վստահության հարցը:

6. Եթե բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին առաջարկությունը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կառավարությունը կարող է սույն օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման առնչությամբ դնել իր վստահության հարցը:

7. Եթե սույն օրենքի 102-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում կամ նման որոշում չի ընդունվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված:

8. Եթե սույն օրենքի 102-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն է հայտնվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված:

                                                                                                                                                                                   Գ Լ ՈՒ Խ 12

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 Հոդված 85. Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի

                    առաջարկության քննարկման կարգը

1. Հանրապետության Նախագահը համաներում հայտարարելու մասին իր առաջարկությունն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

2. Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունն ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, այն ուղարկում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, Կառավարություն և ընդգրկում Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստի օրակարգի նախագծում: ՓՈՓ. 29.04.2009. ՀՕ-13-Ն

3. Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը քննարկվում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հանրապետության Նախագահի և վարչապետի լիազորած անձինք: ՓՈՓ. 29.04.2009. ՀՕ-13-Ն

4. Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունն Ազգային ժողովի նիստում քննարկվում է արտահերթ` սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարող են առաջարկ անել միայն Հանրապետության Նախագահի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ: ՓՈՓ. 29.04.2009. ՀՕ-13-Ն

5. Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է հանել կամ փոփոխության ենթարկել համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունները և առաջարկել`

ա) ընդունել Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը.

բ) որոշման նախագիծը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ հերթական նիստի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

6. Եթե Հանրապետության Նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է Հանրապետության Նախագահի ներկայացուցչի` մինչև 10 րոպե տևողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել ընդունել Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը:

7. Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է 24 ժամվա ընթացքում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

Հոդված 86. Պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին  Հանրապետության Նախագահի առաջարկության քննարկման կարգը

 1. Պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը քննարկվում է Ազգային ժողովի հատուկ նիստում` սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ`

ա) որպես հիմնական զեկուցող հանդես են գալիս Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը, իսկ հարակից զեկուցմամբ` մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները.

բ) մտքերի փոխանակությանը կարող են մասնակցել միայն խմբակցությունների և պատգամավորական խմբերի մեկական ներկայացուցիչներ.

գ) եզրափակիչ ելույթով հանդես է գալիս միայն Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը:

2. Ազգային ժողովի նախագահը պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

Հոդված 87. Սահմանադրության 68-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ կետերով  նախատեսված միջոցառումների դադարեցման մասին հարցի  քննարկման կարգը

 1. Սահմանադրության 68-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:

2. Սահմանադրության 68-րդ հոդվածի 15-րդ կետին համապատասխան` սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:

3. Սահմանադրության 94-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Ազգային ժողովը` Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել Սահմանադրության 68-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը: ՓՈՓ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

4. Սահմանադրության 68-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովին ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում սույն օրենքի 51-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ քննարկվում և ընդունվում է սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության 68-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

Հոդված 88. Միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին որոշումների ընդունման կարգը

 1. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում, եթե դա կամ դրանում ամրագրված պարտավորությունները գերագույն դատարանի որոշմամբ չեն հակասում Սահմանադրությանը:

2. Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է Սահմանադրությամբ և օրենքով:

3. Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագրում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա Կառավարությունն այդ պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք` օրենքներում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու աննպատակահարմարության մասին կամ այդ պայմանագրի վավերացումից հետո` 30-օրյա ժամկետում, Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքներում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին նախագծերը:

4. Ազգային ժողովում միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը:

5. Միջազգային պայմանագիրը կարող է վավերացման ներկայացվել նաև հիմնական զեկուցողի կողմից սահմանված վերապահումներով:

 Հոդված 89. Հանրապետության Նախագահի հրաժարականի ներկայացման և ընդունման կարգը

 1. Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Տասնօրյա ժամկետում հրաժա¬րականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախա¬գահի հրաժարականը համարվում է ընդունված:

2. Հանրապետության Նախագահի հրաժարականի ներկայացման և ընդունման մասին Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ (տեղեկատվությամբ):

Հոդված 90. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշման քննարկման կարգը

 1. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով: Հարակից զեկուցմամբ կարող է հանդես գալ Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը, և հանդես է գալիս գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

2. Եզրափակիչ ելույթում, հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկով, Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը, Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, դիմում է Գերագույն դատարան և հարցի քննարկումն ընդմիջվում է մինչև գերագույն դատարանի եզրակացության ստանալը: ՓՈՓ.  23.02.2012.  ՀՕ-1-Ն

3. Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա Ազգային ժողովը սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկում է Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը, որն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: ՓՈՓ.  23.02.2012.  ՀՕ-1-Ն

4. Եթե գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ  անելու անելու  հիմքերը  բացակայում են, կամ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա հարցը հանվում է քննարկումից:   ՓՈՓ.23.02.2012.  ՀՕ-1-Ն

5. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

 Հոդված 91. Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշման քննարկման կարգը

 1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում Հանրապետության Նախագահի` իր լիազորությունների կատարման անհնարինության մասին առաջարկ:

2. Հարցի քննարկումն սկսվում է Կառավարության ներկայացուցչի` մինչև 20 րոպե տևողությամբ զեկուցումով, որից հետո մինչև 10-ական րոպե տևողությամբ կարող են ելույթ ունենալ խմբակցությունների և պատգամավորական խմբերի մեկական ներկայացուցիչներ: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետում նշված որոշումը չի ընդունվում, ապա հարցը հանվում է քննարկումից:

4. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

                                                                                                                                                                             Գ Լ ՈՒ Խ 13 

 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 Հոդված 92. Պաշտոնում ընտրելու, նշանակելու, նշանակման համար համաձայնություն տալու, պաշտոնատար անձի հրաժարականի և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ պաշտոնանկության մասին հարցերի քննարկումը          

 1. Պաշտոնում թեկնածուն առաջադրվում է, ինչպես նաև պաշտոնում նշանակելու մասին առաջարկությունը ներկայացնում է Սահմանադրությամբ և օրենքով իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը: ՓՈՓ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

Սահմանադրության 100-րդ հոդվածին համապատասխան` վարչապետը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Ազգային ժողովի համաձայնությունը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում: Հանրապետության Նախագահը չի կարող նշանակել վարչապետ այն անձին, ում թեկնածությունը երկու անգամ մերժվել է Ազգային ժողովի կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում նշանակելու համար թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդին:

Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան` արդարադատության խորհրդի երկու իրավաբան անդամների պաշտոնում նշանակելու համար թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին և պատգամավորական խմբերին:  ԼՐԱՑ. 23.02.2012.  ՀՕ-1-Ն

2. Ազգային ժողովի նիստում պաշտոնում ընտրելու կամ նշանակելու հարցերը քննարկվում են սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ`

ա) պաշտոնում ընտրելու կամ նշանակում կատարելու համար թեկնածուներ առաջադրելու կամ առաջարկություն ներկայացնելու համար հատկացվում է մինչև 10 րոպե.

բ) որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս առաջադրված թեկնածուն.

գ) առաջադրված թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչև եզրափակիչ ելույթների ավարտը:

3. Սահմանադրության 95-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված յուրաքանչյուր պաշտոնում նշանակում կատարելու համար առաջարկվում է մեկ թեկնածու:

4. Եթե որևէ պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է կրկնական քվեարկություն, որին մասնակցում են առավել թվով ձայներ ստացած երկու թեկնածուները:

5. Եթե քվեարկությանը մասնակցել է երկու թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում են նոր ընտրություններ, և կարող են առաջադրվել նոր թեկնածություններ:

6. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին նիստը վարողը հրապարակում է առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո` 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով`

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա առաջիկա նիստում նիստը վարողն Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:

7. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (պաշտոնանկ անելու) մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող են ներկայացնել սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմինը կամ պաշտոնատար անձը: Նախագիծը քննարկվում է սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես հարակից զեկուցող հանդես է գալիս որոշման նախագծում նշված պաշտոնատար անձը:

8. Ազգային ժողովի կողմից պաշտոնում ընտրությունը, նշանակումը, նշանակման համար համաձայնություն տալը, ինչպես նաև պաշտոնատար անձի հրաժարականն ընդունելու և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (պաշտոնանկ անելու) մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե Սահմանադրությամբ և օրենքներով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 93. Պատգամավորին ձերբակալելու որպես մեղադրյալ ներգրավելու կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու կարգը

 1. Պատգամավորին ձերբակալելու, որպես մեղա¬դրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին տեղեկացնում է պատգամավորին և ապահովում միջնորդագրի տրամադրումը պատգամավորներին Ազգային ժողովի նստավայրում:

2. Ազգային ժողովում միջնորդագիրը քննարկվում է սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ`

ա) մինչև 20-ական րոպե տևողությամբ ելույթով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են տրվել հարցեր.

բ) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն պատգամավորները.

գ) մինչև 10-ական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս միջնորդագրում նշված պատգամավորը և Գլխավոր դատախազը:

3. Եթե հարցի քննարկումն սկսվելիս միջնորդագրում նշված պատգամավորը նիստին ներկա չէ (սահմանված կարգով գրանցված չէ), և նա իր բացակայության պատճառի մասին նախապես չի տեղեկացրել Ազգային ժողովի նախագահին կամ տեղեկացրել է, սակայն վերջինիս կողմից այն հարգելի չի համարվել, ապա տվյալ հարցն Ազգային ժողովում քննարկվում է առանց այդ պատգամավորի մասնակցության:

4. Պատգամավորին ձերբակալելու, որպես մեղա¬դրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 94. Նստաշրջանի ընթացքում քվեարկություններից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը

1. Պատգամավորի մասնակցությունը քվեարկություններին հաշվառում է Աշխատակազմը:

2. Աշխատակազմը յուրաքանչյուր նստաշրջանի առաջին շաբաթվա ընթացքում պատգամավորներին տեղեկանք է տալիս նախորդ նստաշրջանի ընթացքում քվեարկություններից նրանց բացակայության մասին:

3. Քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե`

ա) նրա գործունակությունը վերականգնվելուց հետո` 4-օրյա ժամկետում, մշտական հանձնաժողովի նախագահին կամ Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է անաշխատունակության թերթիկ.

բ) քվեարկությունից հետո` 4-օրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, և այն վերջինիս կողմից համարվում է հարգելի.

գ) հերթական նստաշրջանի ավարտից հետո` 30-օրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, և այն վերջինիս որոշմամբ համարվում է հարգելի.

դ) քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում նա հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ.

ե) խմբակցության կամ պատգամավորական խմբի ղեկավարը քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել տվյալ քվեարկությանը խմբակցության կամ խմբի նիստում գրանցված բոլոր անդամների մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ:

4. Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նստաշրջանի առաջին նիստի քննարկմանն է ներկայացնում եզրակացություն և Ազգային ժողովի որոշման նախագիծ` նախորդ մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին:

5. Պատգամավորն առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում իր բացակայությունների հարցի քննարկման մասին: Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է և քննարկվում է հաջորդ հերթական նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

6. Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է առանձին` սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով: Քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավոր կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ 10 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:

7. Մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի երկու հինգերորդով:

8. Վերոհիշյալ որոշման հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 Հոդված 95. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի ներկայացումը և քննարկումը

 1. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ:

2. Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող տարվա դեկտեմբեր ամսվա հերթական նիստում:

3. Ազգային ժողովի նիստի քննարկմանը ներկայացվող Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագծին կցվում է նախնական քննարկումների ընթացքում դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին պատգամավորների ներկայացրած առաջարկությունների ամփոփաթերթիկը, որը կազմված է հետևյալ սյունակներից`

ա) առաջարկության հեղինակը.

բ) առաջարկության տեքստը կամ բովանդակությունը.

գ) առաջարկության վերաբերյալ Վերահսկիչ պալատի խորհրդի եզրակացությունը:

4. Ազգային ժողովի նիստում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը քննարկվում է սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ` ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:

6. Եթե Ազգային ժողովը չի հաստատում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը, ապա ամփոփաթերթիկում ընդգրկված բոլոր առաջարկությունները քվեարկվում են առանձին-առանձին` առանց քննարկման:

7. Ընդունված առաջարկությունների հիման վրա կազմվում է Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը:

8. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ չեն կատարվում: ՓՈՓ. 29.04.2009. ՀՕ-13-Ն

 Հոդված 96. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկումը

1. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում և Ազգային ժողովում քննարկվում է մինչև տվյալ հերթական նստաշրջանի ավարտը:

2. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով  եւ  ավարտվում եզրափակիչ ելույթներով` առանց որոշում ընդունելու: ԼՐԱՑ. 29.04.2009. ՀՕ-13-Ն

3. Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ` ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:

4. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում Կառավարությունն ունի հարակից զեկուցման և երկու արտահերթ ելույթի իրավունք:

5. ՈՒԺԸ ԿՈՐՑ. ՓՈՓ.29.04.2009. ՀՕ-13-Ն

6. ՈՒԺԸ ԿՈՐՑ. ՓՈՓ.29.04.2009. ՀՕ-13-Ն

 Հոդված 97. Հաշվետվություններիծրագրերի և հաղորդումների քննարկման կարգը

1. Օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվությունները, ծրագրերն ու հաղորդումներն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հատուկ ընթացակարգով` սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Օրենքով նախատեսված դեպքերում որպես օրենք հաստատվող հաշվետվություններն Ազգային ժողովում քննարկվում են մեկ ընթերցմամբ, իսկ ծրագրերը` երկու ընթերցմամբ:

Հոդված 98. Ուղերձներ և հայտարարություններ ընդունելու կարգը

1. Սահմանադրության 76-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Ազգային ժողովը կարող է ընդունել ուղերձներ և հայտարարություններ:

2. Ուղերձը կամ հայտարարությունը որոշակի հարցերի, իրադարձությունների և փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի դիրքորոշման արտահայ¬տումն է:

3. Ազգային ժողովի ուղերձի կամ հայտարարության նախագիծը Ազգային ժողովին ներկայացվումտումն է:

3. Ազգային ժողովի ուղերձի կամ հայտարարության նախագիծը Ազգային ժողովին ներկայացվում  և շրջանառության մեջ է դրվում Ազգային ժողովի որոշումների համար սույն օրենքի 47-րդ և 51-րդ հոդվածներով սահմանված կարգով: ՓՈՓ. 23.02.2012. ՀՕ-1-Ն

4. Ազգային ժողովի նախագահի ներկայացրած ուղերձի կամ հայտարարության նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա նիստերի օրակարգերում և քննարկվում է արտահերթ: ՓՈՓ. 23.02.2012. ՀՕ-1-Ն

5. Ազգային ժողովի ուղերձը կամ հայտարարությունը քննարկվում և ընդունվում է սույն օրենքի 54-րդ և 59-րդ հոդվածներով  սահմանված կարգով: ՓՈՓ. 23.02.2012. ՀՕ-1-Ն

                                                                                                                                                                             Գ  Լ ՈՒ Խ 14

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ 

 Հոդված 99. Կառավարությանը հարցերով դիմելու կարգը

1. Սահմանադրության 93-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` պատգամավորներն իրավունք ունեն գրավոր և բանավոր հարցերով դիմել Կառավարությանը:

2. Պատգամավորը մեկ ամսվա ընթացքում Կառավարությանը կարող է դիմել երկուական գրավոր կամ բանավոր հարցով:

3. Գրավոր հարցը պատգամավորը հանձնում է Ազգային ժողովի Աշխատակազմ, որը նույն օրն այն ուղարկում է Կառավարություն: Վարչապետը կամ նրա հանձնարարությամբ` Կառավարության համապատասխան անդամն Ազգային ժողովի նիստում պատասխանում է հարցին` այդ մասին վաղօրոք տեղյակ պահելով պատգամավորին և Աշխատակազմին: Պատգամավորն իր հարցի պատասխանն ստանում է գրավոր:

4. Գրավոր հարցերի պատասխանները տրվում են ըստ դրանց ստացման հաջորդականության, եթե պատգամավորը չի հրաժարվում իր հարցը հնչեցնելուց:

5. Պատգամավորը երեք րոպեի ընթացքում խոսափողից ներկայացնում է Կառավարությանն ուղղած իր գրավոր հարցը, որին հետևում է վարչապետի կամ Կառավարության անդամի` մինչև 3 րոպե տևողությամբ պատասխանը: Պատգամավորը կարող է 2 րոպեի ընթացքում արտահայտել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին վարչապետը կամ Կառավարության անդամը կարող է արձագանքել մինչև 2 րոպե տևողությամբ պատասխանով:

6. Եթե գրավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվում, ապա պատգամավորները սույն հոդվածի 5-րդ կետով և սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանը կարող են տալ բանավոր հարցեր, որոնցից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին: ԼՐԱՑ. 23.02.2012. ՀՕ-1-Ն

7. Սույն հոդվածով սահմանված կարգը չի սահմանափակում պատգամավորի իրավունքը` ուղղակի գրավոր դիմել Կառավարություն և օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխան:

Հոդված 100. Հարցապնդումներով դիմելու քննարկում կազմակերպելու և դրանց վերաբերյալ որոշում կայացնելու կարգը

1. Հարցապնդումը Կառավարության իրավասությանը վերապահված որոշակի հարցի վերաբերյալ խմբակցության կամ պատգամավորական խմբի կողմից Կառավարությանն ուղղված գրավոր հարցումն է, որը կարող է քննարկվել Ազգային ժողովում և որի վերաբերյալ Ազգային ժողովը կարող է կայացնել որոշում:

Խմբակցությունը կամ պատգամավորական խումբը նույն հերթական նստաշրջանի ընթացքում Կառավարությանը հարցապնդումով կարող է դիմել ոչ ավելի, քան մեկ անգամ, բացառությամբ այն հարցապնդումների, որոնք քննարկելուց խմբակցությունը կամ պատգամավորական խումբը հրաժարվել է:

2. Խմբակցությունը կամ պատգամավորական խումբն իր հարցապնդումը հանձնում է Աշխատակազմ, որը նույն օրն այն ուղարկում է Կառավարություն: Հարցապնդմանը կից կարող են ներկայացվել դրան առնչվող տեղեկանքներ, եզրակացություններ, տեղեկատվական ու վերլուծական այլ նյութեր:

3. Հարցապնդումը ստանալուց հետո` 20 օրվա ընթացքում, Կառավարությունը գրավոր պատասխանում է հարցապնդման հեղինակ խմբակցությանը կամ պատգամավորական խմբին: Հարցապնդումները, ըստ դրանց պատասխանների ստացման հաջորդականության, ընդգրկվում են հերթական նստաշրջանի առաջիկա նիստի օրակարգում, եթե հարցապնդման հեղինակ խմբակցությունը կամ պատգամավորական խումբը չի հրաժարվում իր հարցապնդումը քննարկելուց: Օրակարգում ընդգրկված հարցապնդումները քննարկվում են հերթական նիստում: Հարցապնդումների քննարկման հաջորդականությունը որոշվում է ըստ խմբակցությունների և պատգամավորական խմբերի թվաքանակի` փոքրից մեծ:

4. Հարցապնդումների քննարկումն սկսվում է հարցապնդման հեղինակ խմբակցության կամ պատգամավորական խմբի ներկայացուցչի և վարչապետի կամ նրա հանձնարարությամբ` Կառավարության համապատասխան անդամի կամ Կառավարությանը ենթակա պետական կառավարման մարմնի ղեկավարի մինչև 5-ական րոպե տևողությամբ ելույթներով, որից հետո նրանք նույն հերթականությամբ կարող են հանդես գալ մինչև 10-ական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով:

5. Ազգային ժողովի նախագահը հարցապնդման վերաբերյալ իրավասու պետական կառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց առաջարկություններ ներկայացնելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և 24 ժամվա ընթացքում ուղարկում է համապատասխան մարմնին և (կամ) պաշտոնատար անձին, որոնք իրենց գրավոր պատասխաններն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում մինչև առաջիկա հերթական նիստի սկիզբը, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ  սահմանված չէ:

Գրավոր պատասխանները` ըստ դրանց ստացման հաջորդականության, Ազգային ժողովի նախագահի կողմից հնչեցվում են հերթական նիստում:

6. Հարցապնդումները և դրանց պատասխանները հրատարակվում են ՙԱզատ Արցախ՚ թերթում:

Հոդված 101. Կառավարության գործունեության ծրագրի ներկայացումը

1. Կառավարությունը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարումից կամ իր կազմավորումից հետո` քսանօրյա ժամկետում, Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը` Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը:  ՓՈՓ. 23.02.2012. ՀՕ-1-Ն

2. ՈՒԺԸ ԿՈՐՑ. ՓՈՓ. 23.02.2012. ՀՕ-1-Ն

3. Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար վարչապետին տրվում է մինչև մեկ ժամ:

4. Ներկայացված ծրագրի վերաբերյալ վարչապետին սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով տրվում են հարցեր, որից հետո սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով տեղի է ունենում մտքերի փոխանակություն: Մտքերի փոխանակությունից հետո վարչապետը կարող է հանդես գալ մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:

5. ՈՒԺԸ ԿՈՐՑ. ՓՈՓ. 23.02.2012. ՀՕ-1-Ն

6. ՈՒԺԸ ԿՈՐՑ. ՓՈՓ. 23.02.2012. ՀՕ-1-Ն

7. Եթե սույն օրենքի 102-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ այն ներկայացվում է, բայց քվեարկության արդյունքում չի ընդունվում, ապա Կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած:

8. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետը նույն օրը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:  ԼՐԱՑ. 23.02.2012. ՀՕ-1-Ն

Հոդված 102. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծի քննարկման կարգը

1. Սահմանադրության 97-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների  ընդհանուր  թվի առնվազն մեկ երրորդի կողմից` սույն օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ, 79-րդ և 84-րդ հոդվածների 6-րդ և 101-րդ հոդվածի 1-ին կետերով նախատեսված դեպքերում Կառավարության վստահության հարցը դրվելուց հետո` 24 ժամվա ընթացքում: ՓՈՓ. 23.02.2012. ՀՕ-1-Ն

2. Այդ նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթն ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Ձևաթուղթն ստացման պահից 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված: Եթե սահմանված ժամկետում և անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովում սկսվում է քննարկվել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը:

3. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ`

ա) մինչև 30 րոպե տևողությամբ զեկուցումով հանդես է գալիս հարցը նախաձեռնող պատգամավորների ներկայացուցիչը, որից հետո նույն տևողությամբ հարակից զեկուցումով հանդես է գալիս վարչապետը.

բ) մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս հարցը նախաձեռնող պատգամավորների ներկայացուցիչը և վարչապետը, որից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:

4. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 և ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում:

5. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Վերոհիշյալ որոշումն ընդունվելու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:

7. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել պատերազմի  կամ արտակարգ դրության ժամանակ:   ՓՈՓ.29.04.2009. ՀՕ-13-Ն

Հոդված 103. Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչատարածքային բաժանման սահմանումը

 1. Սահմանադրության 96-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ սահմանում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջադրվում, շրջանառության մեջ է դրվում և հերթական նիստի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 49-րդ, 50-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով:

 Հոդված104.Պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի մասին կառավարության հաշվետվությունը

1. Կառավարությունը պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:

2. Ազգային ժողովի նախագահը վերոհիշյալ հաշվետվությունն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ և Վերահսկիչ պալատ:

3. Ազգային ժողովի նիստում հաշվետվությունը ներկայացնելու համար Կառավարության ներկայացուցչին տրվում է 30 րոպե:

4. Մինչև 15-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`

ա) Վերահսկիչ պալատի նախագահը` ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը.

բ) ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:

5. Հաշվետվությունը քննարկվում է սույն օրենքի 54-րդ հոդվածով և 97-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

                                                                                                                                                                             Գ   Լ ՈՒ Խ 15

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 105. Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունը

1. Հերթական նստաշրջանի և նիստի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ, 74-րդ հոդվածի 3-րդ, 82-րդ հոդվածի 2-րդ և 109-րդ հոդվածի 2-րդ կետերով նախատեսված հարցերը նախապես քննարկվում են Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, որին մասնակցում են Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալը, մշտական հանձնաժողովների նախագահները կամ ներկայացուցիչները, խմբակցությունների և պատգամավորական խմբերի ղեկավարները, քննարկող հարցերի հեղինակ պատգամավորները, Հանրապետության Նախագահի և վարչապետի լիազորած ներկայացուցիչները, Ազգային ժողովի նախագահի հրավիրած անձինք:

2. Աշխատանքային խորհրդակցության արձանագրությունն ստորագրում է նիստը վարողը:

3. Հաշվի առնելով աշխատանքային խորհրդակցությունում ներկայացված առաջարկությունները` Ազգային ժողովի նախագահը հաստատում է հերթական նստաշրջանի օրակարգի, դրանում լրացումներ կատարելու մասին և հերթական նիստի օրակարգի նախագծերը և դրանք ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը:

 Հոդված106.Սահմանադրության 114-րդհոդվածի 1-ին մասի 1.1 և 1.3 կետերով նախատեսված դեպքերում Գերագույն դատարան դիմելու կարգը

 1. Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի 2.3-րդ կետին համապատասխան` պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 և 1.3 կետերով նախատեսված դեպքերում կարող է դիմել Գերագույն դատարան:

2.  Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 և 1.3 կետերով նախատեսված հարցերով Գերագույն դատարան դիմելու` պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթն ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Եթե պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա 24 ժամվա ընթացքում պատգամավորների դիմումը նշված ձևաթղթի հետ ուղարկում է  Գերագույն  դատարան, որից հետո ձևաթուղթը փոփոխման  ենթակա  չէ:  ՓՈՓ. 23.02.2012. ՀՕ-1-Ն

Հոդված 107. Աշխատակազմի գործունեությունը

Ազգային ժողովի նորմատիվ, փորձագիտական, իրավաբանական, կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական և նյութատեխնիկական գործունեությունն ապահովում է Աշխատակազմը, որն ստեղծվում է օրենքով սահմանված կարգով և գործում է օրենքների և իր կանոնադրության հիման վրա:

Հոդված 108. Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը

1. Ազգային ժողովը կարող է ունենալ իր տպագիր օրգանները:

2. Զանգվածային լրատվության միջոցներով Ազգային ժողովի աշխատանքի լուսաբանումը կազմակերպում է Ազգային ժողովի Աշխատակազմը, որը`

ա) անցկացնում է ճեպազրույցներ, մամլո ասուլիսներ, հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, թողարկում տեղեկատվական բնույթի նյութեր.     

բ) կազմակերպում է Ազգային ժողովի լիագումար նիստերի, աշխատանքային խորհրդակցությունների, խորհրդարանական այլ միջոցառումների  վերաբերյալ տեղեկատվական տեսանյութերի հեռարձակումն Արցախի հանրային հեռուստատեսության  միջոցով։

3. Ազգային ժողովի ամենամսյա գործունեության ամփոփ լուսաբանումն իրականացվում է ՙԽորհրդարանական ժամ՚ հեռուստածրագրի միջոցով, որը մինչև 30 րոպե ընդհանուր տևողությամբ պատրաստում և ամսական մեկ անգամ պարբերականությամբ՝ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստից հետո 10-օրյա ժամկետում հեռարձակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրային հեռուստառադիոընկերությունը:

4. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պատգամավորական հայտարարությունների և նույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված ՙՀարց ու պատասխանի՚ տեսագրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի ամփոփ տեսագրությունների (ձայնագրությունների) արտադրությունը և հեռարձակումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրային հեռուստառադիոընկերությունը:

Հոդված 109. Միջխորհրդարանական կապերը

 1. Ազգային ժողովը կարող է այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմնի հետ կնքել միջխորհրդարանական համաձայնագիր, որով կարգավորվում են բարեկամության և համագործակցության, փորձի փոխանակման, փոխօգնության, բարեկամական խմբեր կազմելու, պատվիրակությունների փոխանակության և այլ հարաբերություններ:

2. Միջխորհրդարանական համաձայնագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որը ձևակերպվել է համաձայնագրի, հուշագրի, արձանագրության կամ միջազգային ասպարեզում ընդունված այլ անվամբ փաստաթղթի տեսքով և Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո ստորագրվել է Ազգային ժողովի նախագահի կողմից:

3. Միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալը, խմբակցությունները, պատգամավորական և բարեկամական խմբերը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

4.Եթե միջխորհրդարանական համաձայնագիր կնքելու առաջարկությամբ հանդես է եկել այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմին, ապա այն քննարկվում է արտաքինհարաբերությունների մշտական հանձնաժողովում և մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում Ազգային ժողովի նախագահին:

5. Այլ երկիր գործուղման մեկնած պատգամավորը վերադառնալուց հետո` 10-օրյա ժամկետում, Աշխատակազմին ի պահ է հանձնում կատարված աշխատանքների մասին իր տեղե

                                                                                                                                                                                     Գ  Լ ՈՒ Խ 16

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 Հոդված 110. Անցումային դրույթներ

1. Մինչև Սահմանադրության 79-րդ հոդվածի 1-ին մասի ուժի մեջ մտնելը մշտական հիմունքներով Ազգային ժողովում աշխատում են Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալը, մշտական հանձնաժողովի նախագահները և նրանց տեղակալները:

2. Մինչև  Սահմանադրության  79-րդ  հոդվածի  1-ին  մասի  ուժի  մեջ մտնելը, սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերի, 10-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները տարածվում են միայն Ազգային ժողովում մշտական հիմունքներով աշխատող պատգամավորների վրա:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում հայտարարվում է Ազգային ժողովում գործող պատգամավորական խմբի խմբակցության վերակազմավորման մասին:

                                                                                                                                                                                      Գ Լ ՈՒ Խ 17

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 Հոդված 111. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2002 թվականի դեկտեմբերի 25-ի ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը` իր փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ`

                                                                                            Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

16 մայիսի 2007թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ - 23