ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
հունիսի 27-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի 1-ին հոդվածի՝
1) 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կուտակային բաղադրիչը.
3) կամավոր կենսաթոշակային բաղադրիչը:».
2) 2-րդ մասում «պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին և կամավոր կուտակային» բառերը փոխարինել «կուտակային բաղադրիչին և կամավոր» բառերով.
3) 4-րդ մասում «Պարտադիր կուտակային կենսաթոշակային» բառերը փոխարինել «Կուտակային» բառով, իսկ «պարտադիր կուտակային վճարների» բառերը՝ «կուտակային հատկացումների» բառերով.
4) 5-րդ մասում «Կամավոր» բառից հետո «կուտակային» բառը հանել, իսկ «կամավոր» բառից հետո «կուտակային» բառը փոխարինել «կենսաթոշակային» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. հուլիսի 1
Ստեփանակերտ
ՀՕ-67-Ն