ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 9-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2019Թ. ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Ժամը 11.00

Նիստին մասնակցում են Հանրապետության նախագահը, ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են` 29, բացակա՝ 4 պատգամավորներ:

Աշոտ Ղուլյան Բարի առավոտ բոլորին: Հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: Ազգային Ժողովի կանոնակարգ Արցախի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան սույն թվականի հունիսի 12-ին Հանրապետության Նախագահի կողմից Ազգային Ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ: Միաժամանակ ներկայացվել է նաև նիստի օրակարգը: Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ և Ազգային ժողովի կանոնակարգ Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածներին համաձայն, երեկ` հունիսի 13-ին որոշում եմ ստորագրել`  2019թ. հունիսի 14-ին Ազգային Ժողովի արտահերթ նիստ հրավիրելու մասին: Նախաձեռնողի կողմից ներկայցված օրակարգային հարցերը սահմանված ժամկետներում քննարկվել են խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և համապատասխան եզրակացություններով այսօր պատրաստ են արտահերթ նիստում քննարկելու համար: Ուստի առաջարկում եմ միանգամից անցնել նիստի աշխատանքներին և խնդրում եմ պատգամավորներին գրանցվել: Գրանցում: Գրանցման արդյունքներով ներկա են 26, բայց  3 հոգի մեզ մոտենալու են և արձանագրում ենք՝ 29 պատգամավորներ ներկա են: Բացակա են՝ 4-ը և 1 պատգամավորի բացակայությունը մենք գիտենք, որ հարգելի է` պարոն Աղաբեկյանը տեղեկացրել է, առողջական պատճառներով, մյուսների մասին երևի, հույս ունեմ կտեղեկանանք: Ամեն դեպքում նիստը իրավասու է սկսել իր աշխատանքները, և նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը, ես ուզում եմ հիշեցնել, որ մենք երեկ հերթական ցավալի կորուստն ենք ունեցել շփման գծում`  հունիսի 13-ին հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Մենք հունիսի 1-ին էլ ենք ունեցել այդպիսի ցավալի կորուստ` Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Եվ ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհված զինվորների հիշատակը: Շնորհակալություն:

Հարգելի գործընկերներ, Ազգային Ժողովում արտահերթ նիստերի գումարումը կանոնակարգված է և մենք առաջին անգամ չէ, որ արտահերթ նիստ ենք գումարում: Կանոնակարգի 37-րդ հոդվածի համապատասխան դրույթներին և կետերին համապատասխան համաձայն, այսօր մենք նույնպես ունենք արտահերթ  նիստի առաջարկված օրակարգ  և քանի որ օրակարգը չի քննարկվում, ես ուզում եմ հիշեցնել, որ Հանրապետության նախագահի կողմից առաջարկվել են արտահերթ նիստ` 4 օրինագծերի հետ կապված: Ես պարզապես ուզում եմ դրանք թվարկել` 1. Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին նախագիծն է և դրան ուղեկցող նախագծերի մի մեծ փաթեթ, 2. Հանրաքվեի մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն է, 3. Հարկերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցն է և էլի ուղեկցող մեծ փաթեթով և 4. Կուտակային կենսաթոշակների մասին նախագիծն է ուղեկցող նախագծերի մեծ փաթեթով: Ահա այսպիսի օրակարգ է  լինելու այսօրվա մեր արտահերթ նիստի համար առաջակված և ես հիմա  առաջարկում եմ անցնել ներկայացված այդ օրակարգի քննարկմանը: Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծն է: Այն Ազգային Ժողովում է  երկրորդ ընթերցմամբ և լիազորված է ներկայացնել Արցախի Հանրապետության արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը: Խնդրեմ պարոն Դանիելյան:

Արարատ ԴանիելյանԱզգային Ժողովի   մեծարգո  նախագահ, հարգարժան պատգամավորներ, գործընկերներ, ներկաներ:  Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացվում երկրորդ ընթերցմամբ` Քննչական կոմիտեի մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, և այդ նախագծին կից մոտ երկու տասնյակ օրինագծերը  փաթեթով: Ներկայացված նախագիծը նպատակ է հետապնդում ամրապնդել քննչական մարմինների անկախությունը, բարձրացնել քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը և Արցախի Հանրապետության ոստիկանության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և հարկային մարմնի կառուցվածքում գործող  քննչական մարմինների հենքի վրա  կազմավորել միասնական քննչական մարմին: Այդ նշված մարմիների  աշխատանքի վերլուծությունը, որոնք վկայում են նախաքննական մարմինների կազմակերպաիրավական  կարգավիճակում փոփոխությունների ու կառուցողականներին  մոտեցումների մասինԴրանք հետևյալն են` 1. Պետական կառավարման և քննչական մարմինների  տարանջատվածությունը ինստիտուցիոնալ (չի լսվում) կամ միևնույն  պետական  նախաքննության և հետաքննության մարմինների գործելու անթույլատրելիությունը, 2. Պետական  կառավարման և քննչական մարմինների տարանջատվածությունը պաշտոնային հարթությունում և 3. Պետական կառավարման և քննչական մարմինների գործառույթների անհամատեղելիությունը քրեադատավարական վարույթում: Օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել  Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի որպես քննչական մարմնի կազմավորման գործունեության, դրանում ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական, ուսուցողական երաշխիքները և ծառայության  հետ կապված մյուս հարաբերությունները:  Մանրամասն կարգավորվում է  քննչական կոմիտեի լիազորությունները և գործունեության սկզբունքները: Քննչական կոմիտեի լիազորություններն ԼՂՀ քրեական դատավարության օրենքով իր   իրավասությանը վերապահված միջդատական քրեական վարույթի կազմակերպումը և իրականացումը: Սահմանվում է  քննչական կոմիտեի համակարգը, ծառայողական վերադասությունը, իսկ  (չի լսվում) կարգավորում է դատավարական օրենսգրքով:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն պարոն Դանիելյան: Ուզում եմ հիշեցնել, որ այս օրենքի նախագիծը քննարկվում է խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և կանոնակարգի 77-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Երկրորդ ընթերցմամբ քննարկելու ժամանակ զեկուցողին կարող եք հարցեր տալ, առաջարկությունների հեղինակները: Այս դեպքում մենք առաջարկություններ չունենք, հետևաբար հարցեր նույնպես չկան: Շնորհակալություն պարոն Դանիելյան, կարող եք նստել, և ես հիմա հրավիրում  եմ խորհրդարանի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի  նախագահ պարոն Հովիկ Ջիվանյանին` գլխադասային  հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար:

Հովիկ ՋիվանյանՈղջույն բոլորին: Այս պարագայում, կարծես թե (չի լսվում) չկա,  օրենքի նախագիծը իր կից փաթեթով քննարկվել է նաև հանձնաժողովի նիստում: Ըստ էության, արդեն բոլորս տեսնում ենք, որ առաջարկներ չեն եղել, ինքը խիստ մասնագիտական փաստաթուղթ է: Հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը և նա կոչ կանի բոլորին  ընդունել նախագիծը, որպես օրենք: Այսքանը, շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն պարոն Ջիվանյան: Այս դեպքում էլ հարցեր չկան, չեն կարող լինել: Շնորհակալություն, կարող եք նստել: Բայց, եթե ցանկություն կա ելույթներով, մտքերի փոխանակություն սկսելու և հանդես գալու այս նախագծի հետ կապված` խնդրեմ, կարող եք գրանցվել: Չկան: Մեզ մնում է ամփոփել այս հարցի քննարկումը, ես կարծում եմ, որ մենք այս թեմայով արդեն երկար խոսել ենք առաջին ընթերցման  ժամանակ և մինչև երկրորդ ընթերցում ներկայացնելը` և կառավարության լիազոր ներկայացուցչի կողմից և նաև պատգամավորների կողմից, բավականին մեծ թվով հարցեր են առաջադրվել և դրանց պատասխանները տվել են հանձնաժողովի նիստերում: Կարծես թե մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ պարզաբանումները, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ սա նոր մարմնի ստեղծման մասին է, որը մեր իրավապահ համակարգում գալիս է ամբողջացնելու նաև այդ  սկսած բարեփոխումների շարքը և, իհարկե, դրա գործունեությունից կախված է լինելու, թե մեր հետագա ընթացքը այս համակարգում ինչպիսին պետք է լինի: Ես կարծում եմ մենք օրենսդրական  առումով վերադառնալու ենք, քանի որ խոսքը նոր ստեղծվող մարմնի մասին է և հնարավորին չափ այն ինչ-որ կախված է խորհրդարանից, մենք կփորձենք նաև դրան համապատասխան ճիշտ կարգավորումներ տալ: Ես դրանով ավարտում եմ մեր այս փաստորեն քննարկումները և հիմա խորհրդարանի պատգամավորներին խնդրում եմ ուշադրություն դարձնել երկար շարք է, բայց ամեն դեպքում մենք  պետք է անվանումը լրիվությամբ ներկայացնենք: Քվեարկության   է ներկայացվում Ազգային Ժողովի որոշման նախագիծը, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին, Ազգային անվտանգության մարմինների մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոփոխություններ կատարելու մասին, Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում  լրացումներ  կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Կուսակցությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին, Հանրային ծառայության մասին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հանրաքվեի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հարկային ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Ոստիկանության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Ոստիկանությունում ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական և ծառայողական գաղտնիքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Պետական կառավարչական հիմնարկների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Պետական կենսաթոշակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների  մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ  կատարելու մասին, Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Տեղական հանրաքվեի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասինև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում  կատարելու մասինԱրցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալՔվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Օրենքի նախագծին հավանություն է տրվում խորհրդարանի կողմից և արդեն մնում է հետևել դրա կիրառմանը: Շնորհակալություն:

Մենք անցնում ենք արտահերթ նիստի օրակարգում ներկայացված  հաջորդ հարցի քննարկմանը և այդ հարցը վերաբերվում է Հանրաքվեի մասինԱրցախի Հանրապետության օրենքին, այն ներկայացվում է առաջին ընթերցմամբ և այն ներկայացնում է խորհրդարանին, արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը: Խնդրեմ:

Արարատ ԴանիելյանՀարգելի խորհրդարան` Ձեր քննարկմանն է ներկայացվում առաջին ընթերցմամբ Հանրաքվեի մասինԱրցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Գիտեք, մենք ունենք 2005թ. ընդունած  Հանրաքվեի  մասինօրենք, բայց այդ օրենքի ընդունումից հետո, 2006թ, ընդունել ենք Սահմանադրություն, այնուհետև` 2017թ. ընդունվել է 2-րդ Սահմանադրությունը և հատկանշական է, որ 2017թ. ընդունած Սահմանադրությամբ՝ հանրաքվեի արդյունքում, այդ Սահմանադրությամբ էապես փոխվեց հանրաքվեի ինստիտուտի էությունը: Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ երաշխիքներ նախատեսվեցին ժողովրդավարական գործընթացների անխափանության, քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարության, իշխանության գործունեության նկատմամբ համարժեք հանրային վերահսկողության իրականացման հարցերում: Հանրաքվեի ինստիտուտի զարգացման համար, որպես օրակարգային խնդիրներ, առանձնացրեցին հանրաքվեի օբյեկտների և սուբյեկտների բովանդակության ու շրջանակի հստակեցումը,  հանրաքվեի հարցում պետական իշխանության մարմինների լիազորությունների ու քաղաքացիական նախաձեռնությամբ շրջանակների որոշակիությունը: Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հանրաքվեի ինստիտուտի զարգացման արդյունքում նախատեսվեց քաղաքացիական նախաձեռնություն հանրաքվեի ինստիտուտը: Այսպիսով, Սահմանադրությամբ ամրագրված նոր իրավակարգավորումները կանխորոշում են Հանրաքվեի մասին օրենքի ընդունումը, որով  համապարփակ կկարգավորվի հանրաքվեի ինստիտուտի բարեփոխման արդյունքում Սահմանադրությամբ ամրագրված նոր հայեցակարգային մոտեցումները: Նշված օրենքի նախագծով  հստակ կարգավորում են ստացել հանրաքվեի հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները: Հանրաքվեի դրվող հարցերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, հարցը հանրաքվեի դնելու կարգի,  հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման, քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով, քարոզչության հիմնադրամ ստեղծելու, այդ հիմնադրամը մուծումներ կատարելու, քարոզչության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու, հանրաքվեի ամփոփման, Սահմանադրության  նախագծի, Սահմանադրության փոփոխությունների և օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությունը քաղաքացիներին միանալու մանրամասնությունները: Օրենքի նախագծով, մասնավորապես, տրվել է հանրաքվեի հասկացությունը, այն առանձնացնելով որպես ժողովրդի կողմից անմիջականորեն իր իշխանության իրականացման ձև: Որպես հանրաքվեի սկզբունքներ առանձնացնում ենք` ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի  ընտրական իրավունքի վրա գաղտնի քվեարկության անցկացումը: Հստակ սահմանվել է Հանրաքվեի հարցերի շրջանակը: Սպառիչ թվարկել են այն հարցերը, որոնք չեն կարող դրվել  հանրաքվեի, Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 163-րդ հոդվածներում` փոփոխություններ նախատեսվող Սահմանադրության  փոփոխությունների նախագծերը, այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են պետական բյուջեին, հարկերի, տուրքերի, այլ պարտադիր վճարների, պետության պաշտպանությանը, միջազգային պայմանագրերի և վարչատարածքային բաժանմանը: Դրանով իսկ ապահովելով իրավական որոշակիության սկզբունքի հետևողական  կենսագործումը: Ամրագրվեց հանրաքվե անցկացնելու արգելքը, դրանով իսկ կենսագործելով Սահմանադրության 76 և 100-րդ հոդվածներով ամրագրված պահանջները: Կարգավորվել է Սահմանադրության նախագիծը, Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծը: Նախատեսվել է Սահմանադրության նախագծի, Սահմանադրության փոփոխության  նախագծի և օրենքի նախագծի ընդունման նախաձեռնության քաղաքացիների միանալու ընթացակարգը: Մասնավորապես` Սահմանադրության նախագծի, Սահմանադրության փոփոխությունների նախագծի և օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը, քաղաքացիների միանալու համար կազմավորվում է առնվազն 10 քաղաքացիներից բաղկացած նախաձեռնող խումբ: Նախաձեռնող խումբը  գրանցման համար դիմում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Գրանցումից հետո նախաձեռնող խումբը իրավունք է ստանում ձեռնարկել Սահմանադրության նախագծի, Սահմանադրության փոփոխությունների նախագծի և օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը, քաղաքացիների ստորագրությունը հավաքագրելու  միջոցով:  Ստորագրությունների հավաքագրումը իրականացվում է ստորագրությունների հավաքագրման ձևաթղթերի միջոցով, տեղում ստորագրելու միջոցով: Իրականացնելով ստորագրությունների հավաքումը նախաձեռնող խումբը` լիազոր ներկայացուցիչը դիմում է  կենտրոնական ընտրական հանձնաժողով, ներկայացնելով ստորագրած թերթիկները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկ ամսյա ժամկետում իրականացնում է ստորագրությունների վավերականության ստուգումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստուգման արդյունքում որոշում է կայացնում ստորագրությունների վավերականությունը հաստատելու մասին, եթե առկա են պահանջվող քանակի ստորագրություններ, իսկ հակառակ դեպքում մերժում են ստորագրությունների վավերականության հաստատումը: Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացվում է այնուհետև Ազգային Ժողով: Ազգային Ժողով կանոնակարգ օրենքով սահմանված կարգով քննարկում է և նախագիծը ներկայացնում է Արցախի Հանրապետության Գերագույն դատարան` Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը որոշելու համար: Գերագույն Դատարանի կողմից, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Սահմանադրության փոփոխությունների նախագծի,  Սահմանադրությանը համապատասխանող  որոշում ընդունելու դեպքում Ազգային Ժողովը Գերագույն դատարանի որոշման կայացումից և այդ որոշումը ստանալուց հետո առաջիկա հերթական նիստում, որոշում է ընդունում նախագիծը հանրաքվեի դնելու մասին պատգամավորների ընդհանուր  թվի ձայների առնվազն երկու երրորդով: Գերագույն դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագծի, Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունելու դեպքում նախագիծը հանվել է շրջանառությունից: Հանրաքվեի կազմակերպման գործառույթը վերապահվել է ընտրական օրենսգրքի համաձայն, կազմավորված կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ անցկացման գործառույթը տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների: Հանրաքվեի դրված հարցերի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով  և միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք է վերապահվել Արցախի Հանրապետության քաղաքացիներին, հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակին` կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին և հասարակական կազմակերպություններին: Հստակ սահմանվել է այն սուբյեկտների շրջանակը, որոնք չեն կարող  քարոզչություն կատարել: Եվ այն գործողությունները, որոնք չեն կարող ձեռնարկել քարոզչության ընթացքում, սահմանվել են քարոզչության իրականացման եղանակներով,  իսկ քարոզչություն կատարելու իրավունք ունեցող անձանց ֆինանսավորելու նպատակով ընձեռվել է քարոզչության հիմնադրման  ստեղծելու իրավունք: Սահմանվել է այդ հիմնադրամը մուծումներ կատարելու  իրավունք ունեցող անձանց շրջանակը հիմնադրամին  հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարի չափը: Կարգավորվել են  հանրաքվեի, ինչպես նաև քարոզչության ժամանակ դիտորդական առաքելության իրականացման հարցեր, մասնավորապես սահմանվել է դիտորդական առաքելության շրջանակը,  սահմանվել է վստահված անձանց պահանջները, կարգավորվել են հանրաքվեի քվեարկության նախապատրաստման և անցկացման հանրաքվեի արդյունքները ամփոփելու և անճշտությունները որոշելու Արցախի Հանրապետության Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ և  հանրաքվե ընդունած օրենքները ուժի մեջ մտնելու հարցերը: Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է հստակ և համապարփակ կարգավորում Սահմանադրության ընդունման արդյունքում բարեփոխված հանրաքվեի ինստիտուտի սահմանադրորեն ամրագրված հարաբերությունները   ու նրա Սահմանադրությամբ նոր մոտեցումներին  օրենք, ստեղծվող հուսալի ժողովրդական գործընթացներին քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության և դերակատարության համար, ինչպես նաև նպաստել Հանրաքվեի ինստիտուտի դերի և նշանակության բարձրացումը: Օրենքը քննարկելու ժամանակ հանձնաժողովում առաջարկներ է եղել` 60 օր ժամկետը 45 օր սարքել,  և երկու հոդվածներում հղում է կատարվում  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր բառակապակցությանը, քանի-որ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը արդեն խորհրդարանի կողմից ընդունվել է: Առաջարկվում է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառակապակցությունը փոխել  Արցախի Հանրապետության բառերով, և երկու հոդվածներում  նախատեսել նաև քննիչների մասնակցությունը ընդհանրապես քարոզչական աշխատանքներին արգելող նորմով: Եվ առաջարկվում է հեղինակի կողմից նաև հատուկ այս օրենքը, գրավոր սահմանել 10–օրյա ժամկետ և  թե կլինեն առաջարկներ, որպեսզի կարողանանք անդրադառնալ այդ հարցերին:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն պարոն Դանիելյան, խնդրեմ հարցերի համար գրանցվում ենք Հանրաքվեի մասին օրենքի հետ կապված: Գրանցում: Գագիկ Բաղունց, Հայկ Խանումյան: Երկու պատգամավորի կողմից է առաջարկվել: Հարցերի  համար հայտ է ներկայացվել: Անցնում ենք հարցերին: Խնդրեմ

Գագիկ Բաղունց -  Պարոն Դանիելյան, հարցս վերաբերվում է 8-րդ հոդվածին` Հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխություններ առաջարկելուն և 4-րդ կետում գրված է, որ Գերագույն Դատարանի կողմից Սահմանադրության փոփոխություններին նախագծին հակասող ճանաչելու մասին որոշում ընդունելու դեպքում նախագիծը հանվում է շրջանառությունից: Եթե հակասում է Սահմանադրության այնպիսի հոդվածի դրույթի, որը էլի Հանրաքվեով փոփոխման ենթակա հոդվածի մասին է խոսքը գնում: Էլի նույնպես Գերագույն Դատարանի որոշմամբ հանվում է շրջանառությունից, թե հնարավորություն է ընձեռվելու  առաջարկել փոփոխություն նաև Սահմանադրության այն դրույթին, որին հակասում է, եթե այդ դրույթը ևս հանրաքվեի միջոցով փոփոխման ենթակա է: Եթե հիմնարար հիմնադրույթների է վերաբերվում, դա հասկանալի է, հանվում է շրջանառությունից:

Արարատ Դանիելյան - Շնորհակալություն հարցի համար: Դա ձեր տեսակետն էբայց ընդհանրապես մենք հիմք ենք ընդունում մեր Սահմանադրությունը: Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հենց ամրագրում է, որ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ ցանկացած իրավական ակտ, որը դրվում է Հանրաքվեի, պարտադիր կերպ պետք է Գերագույն Դատարան տա իր որոշումը, եզրակացությունը: Այսինքն` ընդհանուր այդ նորմը, որը հանրաքվեի է հանվում,  համապատասխանում Սահմանադրությանը, ցանկացած դեպքում ու պետք է նշել նաև մեր Սահմանադրության 41-րդ  հոդվածի 2-րդ կետով, այդ իրավասությունը տրված է միայն Ազգային Ժողովին: Ազգային Ժողովն է այդ Հանրաքվեի դրված հարցով դիմում Գերագույն Դատարան, թե այդ հարցը ինչքանով է համապատասխանում ՍահմանադրությանըԴա կարող է լինել Սահմանադրության ցանկացած հոդվածի վերաբերյալ, բայց ունենք մենք 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 163-րդ հոդվածները, որոնք Հանրաքվեի ենթակա չեն այդ հարցերը: Այդ հիմնական  հոդվածները  Սահմանադրական կարգի հիմունքներն են, որոնք ընդունվել են ևս Հանրաքվեով, ուստի մյուս բոլոր Սահմանադրության փոփոխության տեքստ լինի, օրենքի նախագիծ լինի, հանրաքվեով  ընդունվելու դեպքում, բոլոր դեպքերում Գերագույն Դատարանը պետք է տա իր կարծիքը որոշումը ընդունի: Այդ առաջարկվող  փոփոխությունը ինչքանով է համապատասխանում Սահմանադրությանը:

Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք: Գագիկ Բաղունց:

Գագիկ Բաղունց Ուղղակի հարցս վերաբերում է այն դեպքին, որ եթե մենք նշում ենք, ներքևի շեմը, ապա տեսականորեն չի բացառվում, որ վերևի շեմը կարող է գա Հանրաքվեի արդյունքում 99 տոկոսին հասնի: Հիմա, եթե խոսքը չի վերաբերվում ձեր քվեարկած 1-4-րդ և 163-րդ հոդվածներին, որ Հանրաքվեով չի փոփոխվում: Նման հոդվածի փոփոխության ևս, եթե հանրության, բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկում այդ առաջարկությունը և հետագայում հնարավոր է փոփոխելու ևս  մի հոդված  Սահմանադրության մեջ գալ ինչ-որ կոնսեսուսի: Այդ դեպքը ինչ-որ ձև, օրենքով նախատեսվա՞ծ է:

Արարատ Դանիելյան - Օրենքը նման կոնսեսուս այդ իրավունքի  ոլորտում ընդհանարապես չկա: Եթե Սահմանադրության վերաբերյալ դրույթ է Հանրաքվեի հանվում, ապա 10 տոկոսը մենք գիտենք 162-րդ հոդվածի  1-ին մասը նախատեսվում է հոդվածի, որոնք պարտադիր կերպ պետք է փոփոխության  ենթարկվեն Հանրաքվեի միջոցով: 162-րդ հոդվածի 2-րդ մասը հնարավորություն է տալիս այդ փոփոխությունները կատարել խորհրդարանական ճանապարհով և նախաձեռնությամբ հանդես է գալիս 5 տոկոս ընտրողները, պատգամավորների 1/3-ը և  Հանրապետության Նախագահը, բայց ցանկացած դեպքում Հանրաքվեն նշանակում է այդ հոդվածի 3 մասը`  նշանակում է Ազգային Ժողովը: Մենք ունենք տարբերություն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ, հանրաքվե նշանակելու և չնշանակելու: Այն, ինչ-որ ասում եք մեծամասնությունը կարող է քաղաքական կատեգորիա է, բայց Սահմանադրության հետ կապված բոլոր հարցերը դա համաշխարհային պրակտիկա է կամ պարտադիր հանրաքվե կամ ֆակուլտատիվ, կամ կոնսուլտատիվ հանրաքվե, բայց ցանկացած դեպքում այդ սահմանադրական արդարադատություն իրականացվող մարմինը տալիս է իր տեսակետը, իր կարծիքը, թե ինչքանով այդ առաջարկը փոփոխվում:  Սահմանադրությունը ինքնապաշտպանության մեխանիզմներից մեկն է: Սահմանադրությունը պարտավոր են ապահովել բոլորը` երկրի ղեկավարից սկսած, խորհրդարանը, կառավարությունը և բոլոր այլ պաշտոնական անձինք: Բայց Սահմանադրությունը միևնույն ժամանակ, այդ մեխանիզմը 10 տոկոսը էլի քիչ չէ ասենք: Հարյուր հազարիս ասենք 10 տոկոսը,  եթե շեմը իջեցվի,  օրինակ 4 տոկոս, ապա  Դատարանը կարող է անընդհատ` բարդ գործընթաց է: Դա սովորական դատավարություն չի:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Հաջորդ հարցը` Հայկ Խանումյան:

Հայկ ԽանումյանԸնտրական օրենսգրքով, Հանրաքվեի համար քարոզչություն նախատեսված չէ  հանրային հեռուստատեսությամբ և  հանրային ռադիոյով, օրենքով փաստորեն դա ամրագրվել է, որ կողմերը հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսությամբ  անվճար և վճարովի եթերաժամերից օգտվելու իրավունք ունեն: Ընտրական օրենսգրքով է հստակեցվելու ժամաքանակը և այլն:

Արարատ ԴանիելյանԴա վերաբերում է Հանրաքվեի մասին օրենքի: Ընտրական օրենսգիրքը, որը ներկայացված է խորհրդարան, այնտեղ ևս ժամաքանակն է նշանակված, ինչքան ժամ պետք է տևի: Հիմնականում այդ հարցերը կարգավորում է հանրային հեռուստատեսության խորհուրդը, այգ ժամաքանակը, որը տրամադրում է  և մենք նաև պատգամավորի առաջարկով ընտրական օրենսգրքի, եթե չեմ սխալվում 90-րդ հոդվածով, նախատեսվում է, թեկուզ պարտադիր բառը չկա, այդ ընտրական գործընթացներում հեռուստատեսության դեբիտները, որպեսզի կազմակերպվի, խորհրդարանը ոնց կընդունի, բայց ժամերի քանակով, երևի, խնդիր չի լինի ընդհանրապես: Կարգավորող հանձնաժողովը պետք է ելնի իրավիճակից և պայմաններից:

Աշոտ Ղուլյան  - Արձագանքի համար Հայկ Խանումյան:

Հայկ Խանումյան - Ընտրական օրենսգրքով հստակ ժամանակահատված է տրված նախագահի և խորհրդարանի ընտրությունների համար` այսքան րոպե անվճար, այսքան  րոպե վճարովի:

Արարատ Դանիելյան - Հիմնականում, մենք եթե հիմք ընդունենք Սահմանադրության 7-րդ հոդվածը, նշում ենք, որ ընտրական իրավունքի սկզբունքները,  հիմնականում Հանրաքվեն կազմակերպվում է այդ ընտրական սկզբունքներին համաձայն: Դա նույն ընտրությունն է: Եթե ընտրությունը   ինչ-որ անձ ես ընտրում կոնկրետ անհատի վերաբերյալ ծրագիր է, ապա Հանրաքվեի` այո կամ ոչ: Եթե ընտրական օրենսգիրքը  ցույց է տալիս  (չի լսվում), ապա Հանրաքվեի ժամանակ այոշտաբի հետ համահավասար ձևավորվում է նաև ոչ-ի շտաբը ու կարող է նույն քարոզչությունը անել:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Մենք ավարտեցինք հարցերի նաև հնարավորությունը զուտ ընթացակարգային: Շնորհակալություն պարոն Դանիելյան:

Մենք հիմա պետք է լսենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը  գլխադասայինից հետո: Պետաիրավական հարցերի նախագահ պարոն Հովիկ Ջիվանյան, խնդրեմ

Հովիկ Ջիվանյան Ուրեմն, մեր քննարկման ներկայացվեց Հանրաքվեի  օրենքի նախագիծը: Ասեմ, որ ըստ էության, բոլորս էլ հասկանում ենք, որ սա,  միգուցե նաև մի տեղ ուշացած ենք սկսել, որովհետև Սահմանադրական բարեփոխումների կատարումից հետո ցանկալի կլիներ (չի լսվում), ինչևէ, ամեն դեպքում սկսել ենք ու հեղինակը մանրամասն ներկայացրեց օրենքի  նախագիծը: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ էլի առաջարկներ  կլինեն, մոտեցումներ  տարբեր կլինեն: Ամեն դեպքում, հանձնաժողովը քննարկել է օրենքի նախագիծը, մենք տվել են մեր դրական եզրակացությունը առաջին ընթերցմամբ ընդունելու համար: Արդեն քննարկումներն էլ ցույց տվեցին, որ կան իրոք հարցեր, մտահոգություններ, որոնք իրենց պատասխաններ կարծեմ կստանան: Ուղղակի անդրադառնամ դրանցից մեկին` ինչ վերաբերվում է լրատվամիջոցներով քարոզչությանԿանոնակարգում են ընտրական օրենսգրքով և հիմա  արդեն ընտրական  օրենսգրքով բերված է բոլոր ամեն ինչը,  կանոնակարգված է օրենսգրքում: Հիմա ես առաջարկում եմ քվեարկել օրենքի նախագծի օգտին և   մենք հնարավորություն ունենք առաջին և երկրորդ ընթերցմամբ  այս ժամանակահատվածում  հարցերը բարձրացնել: Այսքանը: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն պարոն Ջիվանյան: Եթե հարցեր կան պարոն Ջիվանյանին, խնդրում եմ գրանցվել հարցերի համար: Հարցեր չկան: Շնորհակալություն:

Մենք անցնում ենք մտքերի փոխանակության և եթե ելույթների ցանկություն կա` պարոն Արթուր Թովմասյանըուրի?շ: Չկան: Անցնում ենք մտքերի փոխանակությանը: Եվ ես ելույթի համար հրավիրում եմ Ազգային Ժողովի պատգամավոր պարոն Արթուր Թովմասյանին: Խնդրեմ:

Արթուր ԹովմասյանՀանրաքվեն ես համարում եմ Արցախի պետական  շինարարության հարթություններից մեկը: Դա ինձ համար նույնն է, ինչ-որ ցանկացած Հանրաքվեի մասին, ինչպես ասենք Նախագահի ընտրությունները, ինչպես խորհրդարանական ընտրություններ, ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Եթե մենք ընտրել ենք ժողովրդավարության  ուղին, որը իմ կարծիքով՝ այլ ընտրանք չունի երկրում, որովհետև մեր հիմնական ձեռքբերումներից մեկը դա ժողովրդավարությունն է Արցախում: Այս առումով, մենք պետք է այնպիսի օրենք ընդունենք Հանրաքվեի մասին, որը բավարարի և ընդդիմությանը, և իշխանությանը, որովհետև մնացած բոլոր պարագաներում մենք հետ քայլ կկատարենք: Այս առումով ես համամիտ չեմ օրենքի նախագծի հեղինակի հետ, որ անձը` այո կամ ոչ: Ոչ, այո-ի տակ կան հստակ կուսակցություններ, կարող են անձեր նաև միանալ, ոչ-ի տակ լինելու են հստակ կուսակցություններ, քաղաքական ուժեր, որոնք կարող են նաև անհատներ միանալ: Դեռևս այո-ի շտաբը և ոչ-ի շտաբը դրանք ևս շատ կարևոր  հանգամանքներ են ժողովրդավարության ուղին բռնած մեր ժողովրդի համար: Եվ ես գտնում եմ, որ մեր ժողովուրդն է որոշելու, որն է առաջմղիչ ուժը: Կատարել Սահմանադրության մեջ փոփոխություն, թե ոչ: Այսինքն` այո-ի շտաբը և ոչ-ի շտաբը դրանք անձեր չեն: Մենք պետք է վերանանք  անձերից: Դա նույնպես պայքարի  ձև է, որը  պետք է գնա ժողովրդավարության ուղիով, որովհետև, իմ կարծիքով, միջազգային դիտորդներ են հետևելու այդ ընտրություններին և նրանց եզրակացությունից է կախված լինելու, թե ինչ ճանապարհով ենք գնում: Իսկ այն ուժերը, ովքեր ցանկանում են, որ օրենքի գերակայությունը, օրենքի բռնապետությունը թող գործի Արցախում: Անձի դիկտատուրա այլևս չի լինելու այս երկրում: Այս երկրում ժողովուրդն է որոշելու` այո թե ոչ, կողմ թե դեմ: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն պարոն Թովմասյան: Մենք հնարավորություն ունենք եզրափակիչ ելույթներին և խնդրեմ պարոն Դանիելյան` հիմնական զեկուցող:

Արարատ ԴանիելյանՇնորհակալություն: Ընդհանրապես, իմ ելույթում ես անձերի մասին  ընդհանրապես չեմ մատնանշել, որ նման բան չի կարող լինել, որովհետև Հանրաքվեն դա անձերի (չի լսվում), որովհետև Հանրաքվե բառը հենց դա ժողովրդի կամքը պետք է արտահայտվի: Իսկ այդ այո-ն` այո, կուսակցություններ լինի, ոչ-ի շտաբի կարող են կուսակցություններ լինել:  Իսկ մի փոքր պարզաբանում էլ ես տամ` որ ասենք, ինչու օրինակ շաբաթը եկել է ուրբաթից շուտ, որովհետև ասենք, մենք երբ 2017թ., երբ մշակվել էր  այդ օրենքների ցանկը,  որոնք պետք է ընդունեին ի կատարում Սահմանադրության պահանջների: Հանրաքվեի մասին օրենքը նախատեսված էր 2019թ. հոկտեմբեր ամսում: Բայց մենք այս գործընթացները,  երբ քաղաքացիները սկսել են առաջարկություններ տալ, դա Սահմանադրության 162-րդ հոդվածում, միևնույն ժամանակ,  անմիջապես գործող նորմա է, քաղաքացիները այդ իրավունքը վերապահում են ոչ թե  կարգավորել այդ հասարակական հարաբերությունները, որոնք կան: Դրա համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է` այդ կարգերի համաձայն իրականացնում է այդ գործընթացը:  Մենք չպետք է մոռանանք, որ մեր Սահմանադրության հայեցակարգի 5-րդ բաժինն է հատուկ հատկացված Հանրաքվեի ինստիտուտին: Որովհետև, 2005թ.-ից, երբ ունեինք օրենք, այդ օրենքի համաձայն այդ նախաձեռնության իրավունքը պատկանում էր միայն պետական մարմիններին: Ուստի, 2017թ. Սահմանադրությունը այդ  հնարավորությունը ընձեռնում է, բայց վերջին խոսքը ժողովրդինն է: Որովհետև ժողովրդին է պատկանում իշխանությունը և իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Պարոն Ջիվանյան, եզրափակիչ ելույթի ցանկությո՞ւն: Չկա: Շատ լավ: Մենք ամփոփում ենք այս թեման նույնպես և ես պետք է խնդրեմ ուշադիր լինել, որովհետև մենք այս հարցի քննարկման ժամանակ, փաստորեն երկու քվեարկություն ենք անցկացնելու: Ամփոփենք ու օրենքի նախագիծը ներկայացվում է  առաջին ընթերցմամբ, դա նշանակում է, որ մենք  հնարավորություն կունենանք աշխատել նախագծի վրա: Եվ կարծում եմ, այն մտահոգությունները, որ բարձրացվեցին հարցերի միջոցով, դրանց անդրադառնալու նաև հնարավորություն կստեղծվի, և մենք նաև այս նախագիծը ընդունելով, կարծում եմ, ոչ թե ժամանակի առումով մենք հետ ենք ընկնում կամ առաջ ենք ընկնում, այլ պարզապես մեր կողմից ընդունված Սահմանադրությանը, երկրի օրենսդրությանը համապատասխանացնելու այդ ժամանակացույցով: Իհարկե, առաջ ենք գնում, ինչպես պարոն Դանիելյանն ասեց, նաև որոշ շտկումներ  ընթացս կատարելու: Եվ դա նույնպես այս շարքից է: Ես հիմա առաջարկում եմ պատգամավորներին քվեարկել և քվեարկության եմ ներկայացնում Ազգային Ժողովի  որոշման նախագիծը:  Հանրաքվեի մասին Արցախի   Հանրապետության  օրենքը առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ` 27, դեմ` չկա, ձեռնպահ` 2: Որոշումն ընդունված է: Եվ, քանի-որ պարոն Դանիելյանն  առաջարկեց երկրորդ ընթերցման համար նախատեսված այս ընթացակարգը գրավոր առաջարկների համար նույնպես կրճատել, հիմա ես առաջարկում եմ Ազգային Ժողովի հաջորդ որոշման նախագիծը, որը կանոնակարգի 75-րդ հոդվածի համաձայն քվեարկում է առանց քննարկման: Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը փոխելու մասին: Ղեկավարվելով Ազգային Ժողովի կանոնակարգ Արցախի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասով Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում է` 2019թ. հունիսի 14-ին Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Հանրաքվեի մասին Արցախի Հանրապետության  օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների   ներկայացման ժամկետը սահմանել մինչև հունիսի 24-ը ներառյալ, այսինքն` 10 օր մենք ժամանակ ունենք գրավոր առաջարկներ ներկայացնել: Քվեարկության ենք ներկայացնում հենց այս բովանդակությամբ որոշման նախագիծը: Քվեարկություն: Կողմ` 27, դեմ` 1,  ձեռնպահ` չկա: Որոշումն ընդունված է և Հանրաքվեի մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ և նաև գրավոր առաջարկների համար 10-օրյա ժամկետ սահմանելու մասին: Շնորհակալություն: Շնորհակալություն պարոն Դանիելյան:

Մենք անցնում ենք մեր արտահերթ նիստի հաջորդ օրակարգային հարցին: Եվ այդ հարցը` Հարկերի մասին Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծն է` ուղեկցող օրինագծերի փաթեթով, որպեսզի մի քանի անգամ չկարդանք ու ես հրավիրում եմ կառավարության կողմից լիազորվածը ներկայացնի նախագիծը` Արցախի Հանրապետության  ֆինանսների նախարար պարոն Արթուր Հարությունյանին, խնդրեմ:

Արթուր Հարությունյան –  Հարգելի ներկաներ, ձեր քննարկմանն է ներկայացվում հարկային օրինագծերի փաթեթը, որն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված հսկողական միջոցառումների` 2019թ. մարտի 27-ին  ընդունված «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցմանը: Մասնավորապես, «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է. հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը խրախուսելու նպատակով ավելացված արժեքի հարկից ազատել Հանրապետության տարածքում  արտադրվող ռազմական նշանակության արտադրանքի իրացումը` համաձայն կառավարության սահմանած ցանկի:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է  պետության ստեղծած հիմնադրամների կողմից հողամասի կամ այլ անշարժ գույքի օտարման գործարքներն ազատել ավելացված արժեքի հարկից, ինչը վերջիններիս հնարավորություն կտա լիարժեք իրագործել իրենց  կանոնադրական խնդիրները: 

Նախագծով նախատեսվում է 2019թ. հուլիսի 1-ից հարկային հաշիվները դուրս գրել բացառապես էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես, հարկային հաշիվները  դուրս կգրվեն իրական ժամանակում (online), որոնք անմիջականորեն կարտացոլվեն հարկային մարմնի տեղեկատվական բազայում: Արդյունքում, կկրճատվեն հարկ վճարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում  սխալներ կատարելու  հավանականությունը, թղթային տարբերակով հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության ծավալը, ինչպես նաև օրենսդրական հիմքեր կստեղծվեն  հարկային հաշիվների շրջանառության նկատմամբ հարկային մարմնի կողմից վերահսկողական անհրաժեշտ մեխանիզմներ կիրառելու համար:

Ըստ այդմ, նախագծով  սահմանվում են  էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշվում պարունակվող վավերապայմաններըհարկային հաշվի չեղարկման, անվավեր ճանաչման և ճշգրտման դեպքերը,  ինչպես նաև  վերացվում դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմին տեղեկությունների ներկայացման պահանջը` հանելով տեղեկությունները սխալ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում կիրառվող տուգանքը:

Միաժամանակ, հարկային հաշիվների` որպես ֆինանսական փաստաթղթերի կեղծումներից պաշտպանվածության աստիճանը բարձրացնելու միջոց,  նախագծով առաջարկվում է  սահմանված կարգի խախտմամբ հարկային հաշիվ կամ ճշգրտող հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում սահմանել տուգանք` հարկային հաշվի կամ ճշգրտող հարկային հաշվի լրիվ արժեքով հատուցման գումարի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից«Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին»,  «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերով առաջարկվում է այդ օրենքներով կարգավորվող հարաբերությունները համա­պա­տաս­խանեցնել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրեն­քին: Մասնավորապես.

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ԱՀ օրենքի ընդունմամբ պայմանավորված առաջարկվում է «Հարկերի մասին» օրենքում նախատեսել առանց ուղեկից փաստաթղթերի ապրանքների մատակարարման կամ ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու փաստ հայտնաբերելու դեպքում տուգանքհատուցման գումարի 10 %-ի չափով, բայց ոչ պակաս 50 հազար դրամից, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում տուգանք` հատուցման գումարի 15%-ի չափով, բայց ոչ պակաս 100 հազար դրամից: Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման փաստ հայտնաբերելու դեպքում կիրառվող  20 %-ի չափով տուգանքին վերաբերող դրույթները:

Օրենքի մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է  ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, լիցենզավորման ենթակա գործունեության, օրենքով արգելված գործունեությունների և առանց ուղեկից փաստաթղթերի ստուգումների իրականացման հետ կապված հարաբերությունները համապատասխանեցնել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքին: Մասնավորապես, նշված ստուգումները կարող են իրականացվել օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա`  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

Նախագծերով առաջարկվում է նաև վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը փոխանցել հարկային մարմնի ղեկավարի տեղակալին, իսկ վերստուգումներն իրականացնել  բացառապես հարկային մարմնի ղեկավարի հրամանի կամ հանձնարարագրի համաձայն: «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է առևտրական գործունեություն իրականացնող արտոնագրային վճար վճարողների համար սահմանել ապրանքների ձեռքբերման  փաստաթղթավորման պահանջ, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել փաստաթղթավորման գործընթացը` սահմանելով  արդյունավետ հսկողություն վերջիններիս իրացման իրական շրջանառությունների նկատմամբ: Ընդ որում, արտոնագրային վճար վճարողների կողմից մեկ տարվա ընթացքում փաստաթղթավորման պահանջների խախտման երկրորդ դեպք թույլ տալու դեպքում մինչև խախտման օրը ներառող տարվան հաջորդող տարվա ավարտը կդադարեցվի արտոնագրային վճարների հարկման ռեժիմը:

Նախագծով հստակեցվում է նաև արտոնագրային վճարների հաշվարկման հիմք ընդունվող խանութի տարածքի մեծությանը վերաբերող դրույթը` դրանում ներառելով նաև ապրանքների պահպանության համար նախատեսված տարածքը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան Շնորհակալություն պարոն Հարությունյան: Եթե կան հարցեր հարկային  նոր առաջարկների հետ կապված, խնդրում եմ գրանցվել` Վիլեն Սաֆարյան, ուրի՞շ: Չկան: Հարցի համար խնդրեմ պատգամավոր Վիլեն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան Պարոն նախարար, պաշտպանության  բնագավառում արտադրվող ապրանքների վերաբերյալ (չի լսվում) սահմանումը: Կոնկրետ ինչ-որ արտադրողի մասին է (չի լսվում): Իսկ այդպիսի ապրանքներ արտադրողները օգտվո՞ւմ են այդ արտոնություններից, թե կոնկրետ որոշակի արտադրողի մասին է խոսքը:

Արթուր Հարությունյան - Շնորհակալություն հարցի համար: Սահմանված է, որ այդ ցանկը (չի լսվում) կառավարության կողմից: Այսինքն` այսօր Հայաստանի Հանրապետությունում կա այդպիսի ցանկ սահմանված` ներմուծվող մուծումների մասով, որոնք ազատված են ռազմական նշանակության և համանման ցանկ նաև սահմանվելու է մեր մոտ` կառավարության կողմից և այն ապրանքները, որոնք, որ զուտ ռազմական նշանակություն ունենք, դրանք ներառվելու են այդ ցանկում:

Աշոտ ՂուլյանԱրձագանքո՞ւմ եք պարոն Սաֆարյան: Շնորհակալություն պարոն Հարությունյան: Հարցերն էլ ենք մենք ավարտել: Այժմ պետք է լսենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը և ես հրավիրում եմ խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանին: Խնդրեմ:

Արամ ԳրիգորյանՇնորհակալություն: Հարգելի գործընկերներ, օրենքների նախագծերի փաթեթը մանրակրկիտ քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հանձնաժողովի անդամների քվեարկման արդյունքում ստացել է դրական եզրակացություն: Առաջարկում ենք ընդունել այն որպես օրենք: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան Շնորհակալություն պարոն Գրիգորյան: Կա՞ն հարցեր գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Շնորհակալություն պարոն Գրիգորյան: Եթե կան մտքերի փոխանակության ցանկություն, ելույթների ցանկություն, խնդրեմ գրանցվեք: Չկան: Մենք ամփոփում ենք այս հարցի քննարկումը և ես պարզապես ուզում եմ հիշեցնել, որ խորհրդարանը պարբերաբար անդրադառնում է  հարկային օրենսդրությանը, նաև, հաշվի առնելով այն ազդանշանները, որ մենք ստանում ենք հանրության տարբեր հատվածներից` տնտեսվարող սուբյեկտներից, և պետությունը հենց հարկային օրենսդրության միջոցով է կարողանում կանոնակարգել և այն մուտքերի, ելքերի, եկամուտների և ծախսերի հետ կապված բոլոր հնարավորությունները, որոնք տարվա ընթացքում ստեղծվում են ու հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք 2-րդ կիսամյակի սկզբին, հենց այս նպատակայնությամբ է, որ առաջարկվում է գոնե 2-րդ կիսամյակում այս առաջարկվող փոփոխությունները կատարել: Կարծում եմ, որ պատճառը հենց դրանում է, ես ուզում եմ լրացուցիչ հիմնավորումը տալ: Մենք ավարտում ենք նաև այս հարցի քննարկումը և ես հիմա խնդրում եմ պատգամավորներին ուշադրություն դարձնել: Քվեարկության է ներկայացվում Ազգային Ժողովի որոշման նախագիծը` Հարկերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում  կատարելու մասին, Շահութահարկի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Եկամտային հարկի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Ավելացած արժեքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Առևտրի հարկի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Արտոնագրային վճարների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Դրամարկղային գործառույթների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ` 25  դեմ` չկաձեռնպահ` նույնպես: Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Փաստորեն, այս փաթեթը ընդունում է վերջնական տեսքով` որպես օրենք: Եվ մենք անցնում ենք մեր հաջորդ օրակարգային, որը եզրափակիչն էր մեր այսօրվա արտահերթ նիստի օրակարգում` Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագիծն է և դրան ուղեկցող նախագծերի փաթեթը: Այն Ազգային ժողովին է ներկայացնում նորից ֆինանսների նախարար պարոն Արթուր Հարությունյանը: Խնդրեմ պարոն Հարությունյան:

Արթուր Հարությունյան

Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ : Ձեր քննարկմանն է ներկայացվում «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն ու հարակից օրինագծերի փաթեթը, որի ընդունումը բխում է Արցախի Հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման, կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի ներդրման, դրա կառավարման և պետական կարգավորման անհրաժեշտությունից:

Հանրապետությունում ներկայումս գործում է բաշխողական կենսաթոշակային համակարգ, որը ֆինանսավորվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեից, և   քանի որ  բյուջետային սահմանափակ միջոցների հաշվին հնարավոր չէ  ապահովել կենսաթոշակառուի նույն եկամտի մակարդակը, ինչը անձը ունենում էր  աշխատանքային տարիներիննախագծով առաջարկվում է  ստեղծել մի համակարգ, որը միջին և երկար ժամկետում կապահովի կայուն և ինքնաֆինանսավորվող կենսաթոշակային համակարգ` նպաստելով կենսաթոշակառուների կյանքի որակի բարելավմանը:

Առաջարկվող կուտակային համակարգը միջազգային պրակտիկայում կիրառվող լավագույն փորձի օրինակ է, որի կիրառմամբ անմիջական կապ է ստեղծվում անձի եկամուտների և կենսաթոշակի միջև: Միևնույն ժամանակ կուտակային կենսաթոշակային համակարգը ապահովում է անձի աշխատունակ տարիքում եկամտի և կենսաթոշակային տարիքում կենսաթոշակի միջև էական տարբերության բացառումը:

Կուտակային բաղադրիչի մասնակիցը կուտակային կենսաթոշակից բացի ստանալու է հիմնական սոցիալական կենսաթոշակ, ինչպես նաև աշխատանքային կենսաթոշակ`  մինչև 2019թ. հուլիսի 1-ը աշխատած տարիների համար, եթե  այդ պահի դրությամբ ունի 10 և ավելի տարվա աշխատանքային ստաժ: 

Համաձայն նախագծի` կուտակային կենսաթոշակի պարտադիր մասնակից են համարվում 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնց թիվը 2019թ. մայիսի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 26500 քաղաքացի, որոնցից 23900 վարձու և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող  և 2600 անհատ ձեռնարկատեր:  

Կուտակային համակարգին կարող են կամավոր միանալ նաև մինչև 1974թ. հունվարի 1-ը ծնված անձինք և ինքնազբաղված անձինք:

1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձի համար և մինչև 2020թ. հունվարի 1-ը սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնած՝ 1964թ. հունվարի 1-ից հետո ծնված անձի համար կատարվող կուտակային հատկացումը ձևավորվում է սոցիալական վճարներից և պետական բյուջեից հատկացվող միջոցներից, որը, ընդհանուր առմամբ, կազմում է աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների  10 տոկոսը: Ընդ որում, 2.5 տոկոսը կձևավորվի անձի կատարած սոցիալական վճարի հաշվին, իսկ մնացած` 7.5 տոկոսըբայց ոչ ավելի, քան 37500 դրամ, որպես  պետական բյուջեից քաղաքացուն հատկացված լրացուցիչ միջոցներ:

Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու առաջին 2 տարիներին մայրերի համար կատարվելու է 8000 դրամ կուտակային հատկացում, որից 3000 դրամը գործատուի միջոցների հաշվին, իսկ 5000 դրամը՝ պետական բյուջեից:

Անհատ ձեռնարկատերերի համար կուտակային հատկացման չափը կազմում է տարեկան եկամտի 10 տոկոսը, որից 5 տոկոսը ձևավորվում է անհատ ձեռնարկատիրոջ կատարած սոցիալական վճարի հաշվին, իսկ մնացած 5 տոկոսը՝ բայց ոչ ավելի, քան 300 000 դրամ պետական բյուջեից հատկացված լրացուցիչ միջոցների հաշվին:

Զուգահեռաբար «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի փոփոխությամբ 2019թ. հուլիսի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը նվազեցվում է մեկ տոկոսային կետով` սահմանվելով 20 տոկոս: Այսպիսով` 2019թ. հուլիսի 1-ից վարձու աշխատողների  կողմից լրացուցիչ վճարվող գումարը կկազմի աշխատավարձի 1.5 %-ը: Միաժամանակ, նվազագույն ամսական աշխատավարձ ստացող անձանց  եկամուտները չեն նվազի, քանի որ գործատուն պարտավոր է այդ չափով բարձրացնել աշխատավարձը:

Կուտակային վճարները կառավարվելու են կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից: Կառավարիչները կարող են առաջարկել պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի երեք տեսակհավասարակշռված  ֆոնդ, որի կանոնների համաձայն` կուտակումների 50%-ը ներդրվում է ավանդներում և պարտատոմսերում, իսկ մյուս 50%-ը՝ բաժնետոմսերում. պահպանողական ֆոնդ, որի կանոնների համաձայն` կուտակումները ներդրվում են ինչպես ավանդներում կամ պարտատոմսերում, այնպես էլ բաժնետոմսերում, որը չի կարող գերազանցել 25%-ը. կայուն եկամտային ֆոնդ, որի կանոնների համաձայնկուտակումները ներդրվում են միայն ավանդներում կամ պարտատոմսերում:

Նախագծով նախատեսված` կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման գործընթացի, փայերի մարման, ֆոնդի ակտիվների ներդրումների թույլատրելի ուղղությունների և ներդրման սահմանափակումների նկատմամբ կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի դրույթները: Միաժամանակ, եթե Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքով, ապա կկիրառվեն այդ պայմանագրերի նորմերը:

Կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում անձն իրավունք ունի իր կուտակային կենսաթոշակային միջոցները տնօրինել հետևյալ ձևերով` ծրագրային վճարների տեսքով, որի  դեպքում ամսական կենսաթոշակը հաշվարկվում է ընդհանուր կուտակված գումարը բաժանելով կյանքի սպասվող միջին տևողության, որը ներկայումս` 75.8 տարի է և կենսաթոշակային տարիքի տարբերության վրա, այնուհետև գումարը բաժանվում է  ըստ ամիսների և կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերի մասնակի մարումների հաշվին վճարվում կենսաթոշակ:

 Անուիտետների ձևով, որի դեպքում  կուտակված միջոցներն ամբողջությամբ փոխանցվում են ապահովագրական ընկերությանը, որն էլ պարտավորվում է անձին ցմահ վճարել ամսական կենսաթոշակ` վերջինիս կուտակած  գումարի  և պայմանագրով երաշխավորված գումարի չափով.

 միանվագ ստանալու ձևով. երբ օրենսդրությամբ սահմանված հատուկ դեպքերում անձն իրավունք է ստանում միանվագ ստանալ իր կուտակած միջոցները: Մասնավորապես. եթե կուտակած միջոցները՝ վերածած ամսական գումարիփոքր են հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար են դրան, ապա մասնակիցն իրավունք ունի կուտակային կենսաթոշակը ստանալու անուիտետի կամ ծրագրային վճարների կամ միանվագ վճարների ձևով. եթե մեծ են հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից, բայց փոքր կամ հավասար հիմնական կենսաթոշակի հնգապատիկից, ապա մասնակիցը պարտավոր է իր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման արդյունքում ստացված գումարի չափով կնքել ապահովագրական ընկերության հետ անուիտետի պայմանագիր և` եթե   գերազանցում են հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը պարտավոր է իր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մի մասի մարման արդյունքում ստացված գումարի չափով ապահովագրական ընկերության հետ կնքել հիմնական կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետի պայմանագիր, իսկ մնացած մասը մասնակիցն իրավունք ունի ստանալու անուիտետի կամ ծրագրային վճարների կամ միանվագ վճարների ձևով:

 Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը. մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող անժամկետ հաշմանդամ. մասնակիցն առողջական ծայրահեղ ծանր վիճակում է և հիվանդ է կենսական կարևոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում ԱՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ. Արցախի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր: Մասնակցի 55 տարին լրանալու դեպքում, եթե  նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերումընդհանուր սահմանված կարգով:  

Կուտակային բաղադրիչին մասնակցող անձի մահվան դեպքում կուտակված միջոցները անցնում են տվյալ անձի ժառանգներին: Ժառանգության պայմաններն ու ժառանգելի միջոցների բաժնեմասերը տարբեր են` ըստ դեպքերի՝ այն դեպքում, երբ անձը մահանում է մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը, նրա ամուսինը և մյուս ժառանգներն ամբողջությամբ ստանում են անձի կուտակած միջոցները. եթե անձը մահանում է կենսաթոշակային տարիքում և նա կենսաթոշակը ստանում էր ծրագրային վճարումների տեսքով, ապա մահացողի անհատական հաշվում մնացած միջոցներն ամբողջությամբ ստանում են ժառանգները` գործող օրենսդրությամբ սահմանված չափաբաժիններով. եթե անձը մահանում է նախքան որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետի վճարման պայմանագրով երաշխավորված ժամանակահատվածի լրանալը, ապա օրենքով ժառանգ համարվող անձինք իրավունք ունեն ապահովագրական ընկերությունից հետ ստանալ որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետի մնացորդային գումարը: Իսկ ամուսինների անուիտետի պարագայում անձի մահից հետո անուիտետը շարունակում է վճարվել վերջինիս ողջ մնացած ամուսնուն ցմահ` պայմանագրով նախատեսված գումարի չափով: Եթե ամուսիններից երկուսն էլ մահանում են երաշխիքային ժամանակահատվածում, նրանց ժառանգները ստանում են չվճարված գումարի անուիտետի պայմանագրով սահմանված մասը:

 Կուտակային միջոցները չեն կարող բռնագանձվել մինչև օրենքով սահմանված կարգով տնօրինվելը:

Օրենքով նախատեսվել է նաև կամավոր կենսաթոշակային վճարների կատարում, որը անձանց կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում ապահովում է լրացուցիչ եկամտով: Նախագծով նախատեսվել է, որ Արցախի Հանրապետության տարածքում կամավոր կենսաթոշակային բաղադրիչի գործողության, ապահովագրական ընկերությունների, բանկերի, կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից կամավոր կենսաթոշակային սխեմաների մատուցման, կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սահմանափակումների, ինչպես նաև գործատուի կողմից ձեռք բերվող լրացուցիչ կենսաթոշակների հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` կամավոր կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ համապատասխան դրույթները:

 «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի ընդունմամբ:  Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն պարոն Հարությունյան: Խնդրում եմ հարցերի համար գրանցվել` Արմեն Սարգսյան և Գագիկ Բաղունց: Չկա՞ն  չէ ուրիշ: Շատ լավ: Շնորհակալություն: Հարցի համար, խնդրեմ, պատգամավոր Արմեն Սարգսյան:

Արմեն ՍարգսյանԱռաջին հարցը հետևյալն է` դեռ չճանաչված Արցախի կառավարությունը ի՞նչ  լծակներ ունի միջազգային կառույցների վրա, որոնք ֆինանսական պատասխանատուն են, եթե սնանկանան օրինակ ի՞նչ տոկոսով պետք է վերադարձվի քաղաքացիներին:: Երկրորդ հարցը հետևյալն է` չե՞ք գտնում, որ օրենքի մեջ պետք է սահմանվի մինիմալ և մաքսիմալ շեմ: Մինիմալը հասկանալի է` սոցիալական վիճակ է, և մաքսիմալը` եթե մեկը  25 միլիոն դրամ է ստանում շահույթ և  10 տոկոսը տալիս է պետությանը, դարձյալ իր բյուջեից 7.5 տոկոս պետք է տա: Չե՞ք գտնում, որ այդս պահերը պետք է հաշվի առնել:

Արթուր ՀարությունյանՇնորհակալություն հարցի համար: Երկրորդ հարցի մասով ես նշեցի իմ ելույթում, որ առավելագույն պետական բյուջեից հատկացվող գումարը լինելու է  մեկ անձի աշխատողի մասով 37.500 դրամ ամսական, իսկ անհատ ձեռնարկատերերի համար տարեկան 300000 դրամ: Առավելագույն սահմանափակումը կա: Ինչ վերաբերվում է նվազագույն շեմին` ես նաև ես նշեցի, որ անձը անկախ կուտակված գումարների առկայությունից  ստանալու է նվազագույն բազային կենսաթոշակ, որը սահմանված է օրենքով: Ինչ վերաբերվում է առաջին հարցին` մեր կուտակված գումարները կառավարվելու է մեր կողմից ստեղծված կառավարիչի` այսինքն` Արցախի Հանրապետության կողմից ստացվելու է ընկերություն, որը որ լինելու է այդ ֆոնդերի կառավարիչ, որպես և այդ ֆոնդերի կառավարիչը ներդնելու է այլ միջազգային կառույցներում այդ գումարները: Իսկ օրենքով որպես կուտակված գումարների վճարման երաշխավոր հանդիսանում է Արցախի Հանրապետությունը: Այսինքն` քաղաքացիների համար որպես երաշխավոր հանդիսանում է Արցախի Հանրապետությունը: Մնացած բոլոր դրույթները, որոնք որ վերաբերվում է ներդրումային ֆոնդերի հսկողության,  վերահսկողության, սնանկության գործընթացների  և մնացած այլ նմանատիպ գործընթացներին, դրանք բոլորը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ`  Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվ ակտերով:

Աշոտ ՂուլյանԱրձագանքո՞ւմ եք պարոն Սարգսյան: Արմեն Սարգսյան:

Արմեն ՍարգսյանՎերացական է գրած Արցախի կառավարությունը: Կոնկրետ չի նշված 100 տոկոսով վերադարձվելու է, թե չէ: Այսինքն` տոկոսների մեխանիզմը չի գրած: Երկրորդը` մինիմալ և մաքսիմալը կարդացել ենք, գիտենք, բայց հետևյալն է` սոցիալական հավասարությունը չի պահվում: Այսինքնինչ-որ մի տեղ սահմանափակվում է, և նման քննարկումը, իմ կարծիքով,  դեռ պետք է շարունակվի: Եվ օրենքը հավասարաչափ չի տարածվում:

Արթուր Հարությունյան Օրենքով սահմանված էԱյսինքն` հաստատված է  կապ` ստացվող եկամուտի և ստացվող հետագայում կենսաթոշակների միջև: Այսինքն` մենք ունենք ստացվող եկամուտ, որից պետք է հաշվարկվի 10 տոկոս սոցիալական վճար: Այդ սոցիալական վճարից 2.5 տոկոսը վճարում  է քաղաքացին, 7.5 տոկոսը` պետության կողմից, իսկ առավելագույնը` պետության կողմից` պետական բյուջեից հատկացվող գումարների մասով ունենք սահմանափակում: Անցումային դրույթներում նախատեսված է, որ այս դրույթը կիրառվելու է մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո, այն գումարը, որը որ չի հերիքելու 10 տոկոսը մինչև լրանալը, վճարելու է  տվյալ անձը, այսինքն` եթե հասնենք 37.500 դրամի և 10 տոկոսի տարբերությունը ստացվի ոչ թե 2.5 տոկոս, այլ 3 կամ 4 տոկոս, հետևաբար այդ գումարը լրացվելու է քաղաքացու, անձի հաշվին, մասնակցի հաշվին: Քանի-որ այդ գումարները կուտակվում են հենց այդ անձի կուտակային հաշիվներում: Իսկ երաշխավորության մասում` ոչ թե  տոկոսներով է գրված, այլ ամբողջությամբ  Արցախի Հանրապետությունը հանդիսանում է այդ գումարների երաշխավորը:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Գագիկ Բաղունց հարց:

Գագիկ Բաղունց Պարոն նախարար, շնորհակալություն հնչեցված հարցին պատասխան ստացանք և երկրորդ հարցս վերաբերվում է կուտակային հատկացումների համակարգը նախատեսում է տարիների ընթացքում, ասենք թե 20-30 տարվա ընթացքում, ազգային արժույթի արժեքազրկման ինչ-որ մեխանիզմներ կա՞ ինդեքսացիան:

Արթուր Հարությունյան - Շնորհակալություն: Մենք ունենք գնաճի ինդեքսավորման գործակից, այսինքնկառավարվող գումարները միջինում հայաստանյան անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ գումարները միջինում 10 տոկոսի չափով ունենում են տարեկան եկամուտ, որի մեջ միջինում տարեկան 2 տոկոսը կազմում է գնաճը, իսկ 8 տոկոսը` տվյալ անձի եկամուտը: Այսինքն` այդ տարիների ընթացքում միջինում 10 տոկոսը այդ կուտակված գումարներին ավելացվելու են  նաև այդ հաշվարկվող  տոկոսավճարները:

Աշոտ ՂուլյանԱրձագանքում ե՞ք: Գագիկ Բաղունց:

Գագիկ Բաղունց - Պարզ է: Շնորհակալ եմ պատասխանի համար, ուղղակի կտրուկ արժեքազրկման պահը ինչ-սոր ձև հաշվի է առնվում, ասենք թե ազգային արժույթը կտրուկ արժեքազրկվում է: Ոչ թե 10 տոկոսի սահմաններում, այլ  ասենք 100 տոկոսի սահմանի դեպքում:

Արթուր Հարությունյան - Քանի-որ արժույթի  արժեզրկումը նաև իրենից բխելու է գնաճ և այդ գնաճի մասով մենք ունենք սահմանված դրույթ, որ գնաճի չափով ունենալու է որոշակի եկամուտ այդ կուտակված գումարներից: Դրա  համար, անմիջապես դրամական միջոցների արժեքազրկման մասով չկա, բայց գնաճի հետ կապված ունենք այդպիսի դրույթ:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Շնորհակալություն պարոն ՀարությունյանՄենք հարցերին էլ անդրադարձանք: Այժմ մենք անցնում ենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությանը և այն Ազգային Ժողովին է ներկայացնում խորհրդարանի սոցիալական հարցերի և առողջապահության հարցերի  հանձնաժողովի նախագահ պարոն Արարատ Օհանջանյանը: Խնդրեմ:

Արարատ Օհանջանյան Շնորհակալություն: Տվյալ օրենքի նախագիծը քննարկվել է հանձնաժողովի նիստում` սոցիալական հարցերի և առողջապահության հարցերի նիստում: Իհարկե, մտահոգիչ հարցերը շատ են եղել և հանձնաժողովի անդամների կողմից, և պատգամավորների կողմից: Բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Քանի-որ օրենքը շատ ծավալուն է և երևի թե, ինձ թվում է առաջին ընթերցումից  հետո կլինեն էլի հարցեր, պարզաբանման ենթակա, բայց տվյալ էտապում բոլոր մտահոգություններն էլ փարատվել են, բոլոր  հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և հանձնաժողովը դրական եզրակացությամբ այն ներկայացրել է Ազգային Ժողովի նիստին`  ընդունելու որպես օրենք առաջին ընթերցմամբ:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն պարոն Օհանջանյան: Հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Կարող եք նստել: Մենք հիմա կարող ենք մտքերի փոխանակություն  ունենալ և ելույթներով նաև այս թեմայի շուրջ արտահայտվել: Խնդրեմ` մտքերի փոխանակության համար Ռիտա  Մնացականյան, ուրի՞շ: ՉկանԽնդրեմ Ռիտա Մնացականյան:

Ռիտա  ՄնացականյանՀարգելի գործընկերներ, Կենսաթոշակային համակարգի բարեփոխման խնդիրը յուրաքանչյուր պետության ամենօրյա օրակարգի հարց է: Կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պետք է ապահովի արդարության սկզբունքը:Կուտակային վերոնշյալ համակարգը չի ապահովում սոցիալական արդարությունը:

Ժամանակ առաջ, երբ քննարկվում էր Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագիծըԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի Դաշնակցություն  խմբակցությունը  ընդունել էր գաղափարի ճիշտ լինելը, բայց սխալ համարել իրականացման ձևը: Մասնավորապես մեզ մտահոգել էր, որ չէր ապահովվում կամավորության սկզբունքը, այլ օրենքի նախագիծը պարտադրում էր քաղաքացու մասնակցությունը և զրկում նրան անհատական որոշումներ կայացնելու ազատ իրավունքիցՄեր կարծիքով,