Ընդունված է 2013թ. փետրվարի 21-ին
Հոդված 1. «Աշխարհագրական անվանումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 30-ի ՀՕ-13 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորներիև» բառերը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետի չորրորդ պարբերությունը «զբոսայգիները և այլ» բառերից հետո լրացնել «պատմաճարտարապետական կառույցները և» բառերով:
Հոդված 3.Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն հինգ տարի հետո:».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Չի թույլատրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում աշխարհագրական օբյեկտները անվանակոչել կամ անվանափոխել նույնատեսակ օբյեկտների կրկնվող անվանումներով:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 3-րդմասի «մեկամսյա» բառը փոխարինել «երկշաբաթյա» բառով, «քննում են» բառը` «քննարկում են» բառով, իսկ«` կցելով անվանափոխման կամ անվանակոչման հետ կապված ծախսերի նախահաշիվը» բառերը հանել.
2) 4-րդ մասի «կառավարություն` որոշում կայացնելու համար» բառերը փոխարինել «կառավարության քննարկմանը» բառերով:
Հոդված 5.Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «անվանակոչումները և անվանափոխումները» բառերը փոխարինել «անվանումները» բառով.
2) 1.1-ին մասի «բ» կետի« և (կամ)» բառերը փոխարինել» «կամ» բառով.
3) 1.1-ին մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի «բացառությամբ ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված դեպքերի» բառերը փոխարինել«՝ սույն օրենքով սահմանված դեպքերում» բառերով:
Հոդված 7.Օրենքի 11-րդ հոդվածում`
1) «գ» կետի «համաձայնեցնում և հաշվառում է» բառերը փոխարինել «հաշվառում, այնուհետև գրանցում է» բառերով.
2) «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
13 մարտի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-9-Ն