«Դրամարկղային գործառնությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2019 թվականի

                                                                                                  հունիսի 14-ին

 

«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-136 օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի երկրորդ պարբերությունից հանել «կամ Արցախի Հանրապետության տարածքում կատարված ձեռքբերումների մասով հարկային մարմիններին սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասով) և այդ տեղեկությունների հավաստիությունը հարկային մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է» բառերը:

 

Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                 Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ. հունիսի 20

Ստեփանակերտ

ՀՕ-64-Ն