«Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2019 թվականի

                                                                                                  հունիսի 14-ին

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի`

ա. երկրորդ պարբերությունում «, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության)», «հարկային մարմնի ղեկավարի տեղակալին կամ» բառերը հանել և լրացնել նոր նախադասություն.

«Սույն պարբերությամբ սահմանված ստուգումների, ինչպես նաև վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային մարմնի ղեկավարի տեղակալին:»,

բ. չորրորդ պարբերությունից հանել «, առանց համապատասխան լիցենզիայի» բառերը.

2) 3-րդ մասում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների» բառերով և հանել «առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի`

1) առաջին պարբերությունից հանել «, բացի սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված և 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարկային հաշվանցումներ և (կամ) վերադարձ իրականացնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերի, երբ վերստուգումները մեկից ավելի ստուգումներն են» բառերը.

2) երկրորդ պարբերության «թ» կետի երկրորդ պարբերությունը հանել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2019թ. հունիսի 20

Ստեփանակերտ

ՀՕ-63-Ն