«Աշխարհագրական անվանումների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

                                                                                                                                                                                                                Ընդունված է 2008թ. սեպտեմբերի 17-ին

Հոդված 1. « Աշխարհագրական անվանումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենքի (30 հոկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-13, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» և «է» կետերով.

«զ. աշխարհագրական օբյեկտի անվանակոչում` սույն օրենքով սահմանված մարմինների կող-մից իրավական ակտերով ընդունված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխար-հագրական օբյեկտին տրված անվանում,

է. աշխարհագրական օբյեկտի անվանափոխում` անվանակոչված և սահմանված կարգով պե-տական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտի անվանման փոփոխություն:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «ղեկավարներին» բառից հետո լրացնել «(Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետին)» բառերով.

2) 4-րդ մասը «լիազորված մարմինը» բառերից հետո լրացնել «, մեկամսյա ժամկետում,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «անվանումները» բառը փոխարինել «անվանակոչումները և անվանափոխում-ները» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս.

«1.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչում-ների և անվանափոխումների պետական գրանցումը իրականացվում է օրենքով լիազորված մարմին-ների ընդունած իրավական ակտերի հիման վրա`

 ա. շրջանի, համայնքի, բնակավայրի անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից,

 բ. ֆիզիկաաշխարհագրական և ինժեներատեխնիկական օբյեկտների անվանակոչման  և (կամ) անվանափոխման դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից,

գ. ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և (կամ) անվանափոխ-ման դեպքում` համայնքների ղեկավարների կողմից` ավագանիների որոշման հիման վրա, իսկ հաս-ցեավորումը և համարակալումը համապատասխան համայնքների ղեկավարների կողմից:»:

 

Հոդված 4

. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 


14 հոկտեմբերի 2008 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 46-Ն