«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2019 թվականի

                                                                                                  հունիսի 14-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի`

1) առաջին պարբերությունում «Օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող (չհաշվառված) կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու» բառերը փոխարինել «Հարկային ստուգումների և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առանց օրենքով սահմանված պետական գրանցման (հաշվառման) կամ առանց հարկային մարմիններում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության (ապօրինի գործունեության) հայտնաբերման» բառերով.

2) երկրորդ պարբերությունում «Օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերում» բառերը փոխարինել «Հարկային ստուգումների և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված՝ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու (այդ թվում՝ լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը օրենքով սահմանված կարգով կասեցված լինելու) դեպքերում գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով» բառերով.

3) երրորդ պարբերությունում «գանձվում է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում» բառերը փոխարինել «գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով գանձվում է նաև լիցենզիան տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի (տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտի դեպքում՝ մեկ տարվա պետական տուրքի) դրույքաչափին համապատասխան գումարի չափով վնասի հատուցում» բառերով և լրացնել նոր նախադասություն.

«Եթե իրականացվում են լիցենզավորման ենթակա մեկից ավելի գործունեության տեսակներ և (կամ) դրանք իրականացվում են մեկից ավելի վայրերում (լիցենզավորման ենթակա գործունեությունը միայն լիցենզիայում նշված վայրում իրականացնելու՝ օրենքով սահմանված պահանջի դեպքում), ապա պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցումը գանձվում է գործունեության յուրաքանչյուր տեսակի և (կամ) գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար առանձին՝ օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան գումարի չափով.

4) չորրորդ պարբերությունում «Արցախի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «Հարկային ստուգումների և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրենքով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի առաջին պարբերությունում «Ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն՝ առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները» բառերը փոխարինել «Վաճառվող արտադրանքը, ապրանքները» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 284-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 284. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում hարկ վճարողի կողմից Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտման` անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքներ) տեղափոխման կամ առաքման և (կամ) առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու դեպքում հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հիսուն հազար ՀՀ դրամից:

Սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտման երկրորդ և ավելի փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հարյուր հազար ՀՀ դրամից:

Սույն հոդվածի կիրառման իմաստով կատարված գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է, որ`

1) գործարքը կամ գործողությունը կատարվում է առանց Արցախի Հանրապետության կառավարության սահմանած վավերապայմաններին բավարարող ուղեկցող փաստաթղթերի, կամ

2) առկա է գործարքի կամ գործողության գծով ուղեկցող փաստաթուղթը, որը, սակայն, Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գրանցված չէ:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարումից: Հարկ վճարողի կողմից հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը չի կասեցնում սույն հոդվածով նախատեսված տուգանքների վճարումը:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառման առումով ապրանքի գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը: Եթե խախտումը հարկային մարմնի կողմից հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ բացակայում է երկկողմանի հաշվարկային փաստա-թղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) գինը, ապա ապրանքի գինը (արժեքը) հաշվարկում է հարկային մարմինը` կիրառելով սույն օրենքի 22-րդ հոդվածի դրույթները:

Անփաստաթուղթ ապրանքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքը`

1) ձեռք բերող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե օրենքով սահմանված կարգով խախտումն արձանագրվելու ժամանակ (այդ թվում` վաճառքի վայրում) հիմնավորվում է ապրանքն այլ հարկ վճարողից ձեռք բերվելու և այդ հարկ վճարողի կողմից ուղեկցող փաստաթուղթ չտրամադրվելու հանգամանքը: Սույն կետում նշված դեպքերում տուգանքը կիրառվում է անփաստաթուղթ ապրանք վաճառող հարկ վճարողի նկատմամբ.

2) ձեռք բերող հարկ վճարողի և ապրանքն առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե կապի կամ հարկային հաշիվների  դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հնարավոր չի եղել դուրս գրել հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթուղթ (հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթուղթ դուրս գրելու պարտավորության դեպքում)` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված այլ ուղեկցող փաստաթղթի առկայության պարագայում.

3) ապրանքը տեղափոխող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը:

Արցախի Հանրապետության կառավարությունը սահմանում է`

1) հարկային հաշիվների դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի կողմից հրապարակելու կարգը.

2) կապի կամ հարկային հաշիվների դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերում այլ ուղեկցող փաստաթղթերի և կապի խափանումը վերացնելուց հետո նախկինում դուրս չգրված ուղեկցող փաստաթղթերի դուրսգրման կարգը:

 

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածում «հարկի գումարը, ինչպես նաև սույն օրենքի 23-28, 283-286-րդ և 32-րդ հոդվածների համաձայն հաշվարկված տույժերը և տուգանքները» բառերը փոխարինել «հարկի, ինչպես նաև սույն օրենքի 23-28-րդ,   283-286-րդ և 32-րդ հոդվածների համաձայն հաշվարկված տույժերի, տուգանքների և սույն օրենքի 26-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված վնասի հատուցման գումարները» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի յոթերորդ պարբերությունից հանել «կամ ապրանքներաշխատանքներ  և  ծառայություններ  ձեռքբերող  անձը  սույն օրենքի  284-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացրել է տեղեկություններ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասին, որը սահմանված կարգով հիմնավորվել է հարկային մարմինների կողմից» բառերը:

 

Հոդված 6. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից։

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ`                                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ. հունիսի 20

Ստեփանակերտ

ՀՕ-57-Ն