ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2019 թվականի

                                                                                                  հունիսի 14-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածում`

1) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26) քննիչ` գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի պաշտոնատար անձ, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով կատարում է մինչդատական քրեական վարույթ.».

2) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27) քննչական բաժնի պետ` գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետը, քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, քննչական կոմիտեի քննչական վարչության, քննչական բաժնի պետը և նրա տեղակալները, որոնք գործում են իրենց իրավասության սահմաններում.».

3) 29-րդ կետի «պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչները» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի ծառայողները» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 6-րդ կետում «օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերովբառերը փոխարինել «ազգային անվտանգության հետ կապված քրեական գործերովբառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 201-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քրեական գործերով նախաքննություն կատարում են գլխավոր դատախազության և  քննչական կոմիտեի քննիչները:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 202-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-146-րդ,  149-152-րդ,  155-168-րդ,  170-356.1-ին,  361-րդ,  366-րդ, 368-371-րդ, 373-381-րդ, 410-424-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:

2.  Նախաքննությունը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում և կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են պաշտպանության նախարարության քննիչները:

3. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-րդ, 148-րդ, 153-րդ, 154-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են գլխավոր դատախազության քննիչները:

Անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և գլխավոր դատախազության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող:

4. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 126-րդ, 169-րդ, 209-րդ, 216-րդ, 217-րդ, 224-րդ, 322-324-րդ, 332-րդ,         334-րդ, 357-360-րդ, 362-365-րդ, 367-րդ, 370-րդ և 372-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը:

5. Գլխավոր դատախազության քննիչները չեն կարող իրենց վարույթ ընդունել այլ մարմնի քննիչի ենթակա քրեական գործ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործերի:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանա­գրերին և սույն օրենսգրքի 56-րդ, 57-րդ գլուխներին համապատասխան ձևակերպված` քրեական գործե­րով իրավա­կան օգնություն ցույց տալու մասին հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով նախատեսված քննչական ենթակայությանը համապատասխան:

Սույն հոդվածով չսահմանված քննչական ենթակայության դեպքում հարցման կատարման ենթակայության հարցը որոշում է դատախազը:»:

 

Հոդված 5.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2019թ. հունիսի 20

Ստեփանակերտ

ՀՕ-55-Ն