«Տեղական հանրաքվեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2019 թվականի

                                                                                                  հունիսի 14-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի սեպտեմբերի 17-ի ՀՕ-45-Ն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) դատավորները, դատախազները, ոստիկանության, ազգային անվտանգության, քննչական կոմիտեի ծառայողները, զինծառայողները.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ. հունիսի 20

Ստեփանակերտ

ՀՕ-54-Ն