«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2019 թվականի

                                                                                                  հունիսի 14-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձա­տրու­թյան մասին»  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  2013 թվականի դեկտեմբերի 26-ի  ՀՕ-70-Ն օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 5-րդ մասում «դատախազության» բառից առաջ լրացնել «քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայողինբառերը:

 

 Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասում  «և դատախազության քննիչին» բառերը փոխարինել «, դատախազության քննիչին և քննչական կոմիտեի ծառայողին» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «կամ» բառից առաջ լրացնել  «, քննչական կոմիտեի ծառայողի» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ» բառից առաջ լրացնել «ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ,»  բառերը:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին հոդվածով.

 

«Հոդված 13.1  Քննչական կոմիտեի ծառայողի վարձատրությունը

 

1. Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի N 1  հավելվածով, իսկ քննչական կոմիտեի այլ ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` սույն օրենքի N 2 հավելվածով։

2. Քննչական կոմիտեի ծառայողին վճարվում է հավելավճար՝ քննչական կոմիտեի ծառայողի, դատախազի, դատախազության քննիչի կամ  քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:

3. Քննչական կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։

4. Քննչական կոմիտեի ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

5. Սույն օրենքի 16-18-րդ հոդվածներով, 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում քննչական կոմիտեի ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:»:

 

Հոդված 6. Օրենքի N 1 հավելվածում՝

1) «ԱՀ ոստիկանության պետ 9.60» տողից հետո լրացնել նոր տող.

            «ԱՀ քննչական կոմիտեի նախագահ

9.60».

 

2) «ԱՀ ոստիկանության պետի տեղակալ 6.80» տողից հետո լրացնել նոր տող.

«ԱՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

6.80»:

 

Հոդված 7. Օրենքի N 2 հավելվածում`

1) վերնագիրը «ԱՆՁԱՆՑբառից հետո լրացնել «ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻբառերով.

2) «ԱՀ դատախազություն» բաժնից հետո լրացնել նոր բաժին.

            «ԱՀ քննչական կոմիտե

 

ԱՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական վարչության պետ, տարածքային քննչական վարչության պետ

6.70

ԱՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական վարչության պետի տեղակալ, տարածքային քննչական վարչության պետի տեղակալ, կենտրոնական մարմնի քննչական վարչության քննչական բաժնի պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական բաժնի պետ

6.60

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության քննչական բաժնի պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական վարչության քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի  քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ

6.50

ԱՀ քննչական կոմիտեի քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, տարածքային քննչական վարչության քննչական բաժնի պետի տեղակալ

6.25

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ

6.00

ԱՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական բաժնի ավագ քննիչ, քննչական կոմիտեի տարածքային  քննչական վարչության քննչական բաժնի ավագ քննիչ

5.50

ԱՀ քննչական կոմիտեի քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական բաժնի քննիչ, քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ

5.00

ԱՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

3.00

ԱՀ քննչական կոմիտեի նախագահի օգնական

2.50

ԱՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար

  2.50».

 

Հոդված 8. Օրենքի N 6 հավելվածից հանել «հարկային մարմնի ավագ քննիչ, վերադաս» բառերը:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ. հունիսի 20

Ստեփանակերտ

ՀՕ-53-Ն