«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2019 թվականի

                                                                                                  հունիսի 14-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ  ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

 

Հոդված 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 30-ի ՀՕ-9 օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «Գերագույն դատարանի նախագահը» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«քննչական կոմիտեի աշխատակազմի հիմնարկինը` քննչական կոմիտեի նախագահը.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ. հունիսի 20

Ստեփանակերտ

ՀՕ-50-Ն