«Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2019 թվականի

                                                                                                  հունիսի 14-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-5 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասից և 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «և (կամ) նախաքննություն» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի վեցերորդ պարբերությունից հանել «վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ,», «վերադաս հարկային մարմնի քննիչբառերը:

 

Հոդված 3. Օրենքի 231-ին հոդվածի 6-րդ մասից հանել «վերադաս հար­կային մարմնի քննիչիբառերը:

 

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել 39-րդ հոդվածի 41-ին կետը:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                              Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ. հունիսի 20

Ստեփանակերտ

ՀՕ-46-Ն