ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
հունիսի 14-ին
«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մարտի 23-ի ՀՕ-183 օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) դատավորները, դատախազները, ոստիկանության, ազգային անվտանգության, քննչական կոմիտեի ծառայողները, զինծառայողները.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. հունիսի 20
Ստեփանակերտ
ՀՕ-45-Ն