ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
հունիսի 14-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-111-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակազմում.»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը «աշխատակազմում պետական ծառայությունը,» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում ծառայությունը,» բառերը։
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը «օրենքներով» բառից առաջ լրացնել «օրենքներով ստեղծված պետական մարմինների ղեկավարների տեղակալների համար՝ տվյալ մարմնի ղեկավարը,» բառերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. հունիսի 20
Ստեփանակերտ
ՀՕ-44-Ն