ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
հունիսի 14-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-75 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) ազգային անվտանգության հետ կապված քրեական գործերով հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը.»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում «իրենց քննչական ենթակայությանը վերապահված» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հետ կապված քրեական գործերով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) հանել «և նախաքննություն» բառերը.
2) «իրենց քննչական ենթակայությանը վերապահված» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հետ կապված քրեական գործերով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետից հանել «, նախաքննություն» բառը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. հունիսի 20
Ստեփանակերտ
ՀՕ-39-Ն