«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2019 թվականի

                                                                                                   մայիսի 30-ին

 

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի հունիսի 20-ի ՀՕ-61 օրենքի 4-րդ հոդվածի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) իրականացնում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների (բացառությամբ շրջանային (տեղական) նշանակության) և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների իրականացման պատվիրատուի իրավասությունները.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ. hունիսի 11

Ստեփանակերտ

ՀՕ-37-Ն