Թափոնների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2019 թվականի

                                                                                                   մայիսի 30-ին

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-198 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 5-րդ պարբերությունից հանել «գոյացման կանխարգելմանը, դրանց» բառերը:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգի սահմանումը.»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ                    «ժէ.1-ժէ.6» կետեր.

«ժէ.1) վտանգավոր թափոնների գործածության գործունեու­թյան լիցենզիաների տրամադրումը.

ժէ.2)  թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների և ռեեստրի վարման գրքի ձևերի հաստատումը.

ժէ.3) թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի և ռեեստրի վարման գրքի ձևերի հաստատումը.

ժէ.4) թափոնների անձնագրի օրինակելի ձևի հաստատումը.

ժէ.5) թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաշվարկի օրինակելի ձևի հաստատումը.

ժէ.6) Արցախի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների ցանկի հաստատումը.»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2019թ. hունիսի 11

Ստեփանակերտ

ՀՕ-34-Ն