ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
մայիսի 30-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-76 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հետևյալ մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա՝
ա) Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում.
բ) Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանումում.
գ) Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմում.
դ) Արցախի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերում.
ե) Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում.
զ) Արցախի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների աշխատակազմերում.
է) Արցախի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում.
ը) Արցախի Հանրապետության շրջվարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմերում:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «անձանց» բառից հետո լրացնել «, իսկ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանումում՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի» բառերը.
2) 3-րդ կետի «անձինք» բառից հետո լրացնել «, իսկ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանումում՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը» բառերը»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի և շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունն ուղարկվում է համապատասխանաբար պետական նախարարին, նախարարին, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարին և շրջվարչակազմի ղեկավարին (Ստեփանակերտի քաղաքապետին): Պետական նախարարը, համապատասխան նախարարը, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը և շրջվարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ՝ հիմնավորմամբ, երեք աշխատանքային օրվա ընթացքում առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմին, որն առաջարկությունն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «դ», «ե», «զ», «է» և «ը» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է՝
ա) Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում՝ Արցախի Հանրապետության նախագահը.
բ) Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանումում՝ Արցախի Հանրապետության նախագահը.
գ) Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմում՝ պետական նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի.
դ) Արցախի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի աշխատակազմում՝ այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի.
ե) Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում՝ Հաշվեքննիչ պալատի նախագահը.
զ) Արցախի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների աշխատակազմում՝ այդ մարմնի ղեկավարը.
է) Արցախի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմում՝ այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի.
ը) Արցախի Հանրապետության շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմում՝ շրջվարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:
3. Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի և շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «դ», «ե», «զ», «է» և «ը» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, առաջատար և կրտսեր պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է՝
ա) Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը.
բ) Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանումում՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը.
գ) Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմում՝ պետական նախարարի աշխատակազմի ղեկավարը.
դ) Արցախի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի աշխատակազմում՝ այդ մարմնի աշխատակազմի ղեկավարը.
ե) Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում՝ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավարը.
զ) Արցախի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների աշխատակազմում՝ այդ մարմնի աշխատակազմի ղեկավարը.
է) Արցախի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատակազմում՝ այդ մարմնի աշխատակազմի ղեկավարը.
ը) Արցախի Հանրապետության շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմում՝ շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարը:»:
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի «, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի» բառերը փոխարինել «(մարմնի)» բառով:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի և շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համապատասխանաբար պետական նախարարի, նախարարի, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի և շրջվարչակազմի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի) պատճառաբանված որոշմամբ:»:
Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի`
1) 2-րդ և 3-րդ կետերում «ղեկավարի» բառից հետո լրացնել «, իսկ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանումում՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի» բառերը.
2) 5-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կետով նախատեսված դեպքերում Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի և շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի գործուղումը, նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) և քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, համապատասխանաբար իրականացնում են պետական նախարարը, նախարարը, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը և շրջվարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը):»:
Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի նկատմամբ՝ Արցախի Հանրապետության կառավարությունը՝ համապատասխանաբար պետական նախարարի, նախարարի, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի և շրջվարչակազմի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի) առաջարկությամբ:»:
Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Արցախի Հանրապետության կառավարությունը՝ համապատասխանաբար պետական նախարարի, նախարարի, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի, շրջվարչակազմի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի) առաջարկությամբ :»:
Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) Արցախի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծերը.».
2) 5-րդ կետի երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քաղաքացիական ծառայության խորհուրդը «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում, յուրաքանչյուր տարի կազմում ու Արցախի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (Քաղաքացիական ծառայության խորհրդի ծախսերի նախահաշվի նախագիծը):
Քաղաքացիական ծառայության խորհրդի բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշների համաձայնեցումը և պետական բյուջեի նախագծում դրանց ներառումն իրականացվում է «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 11. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին նշանակում է Արցախի Հանրապետության նախագահը, իսկ մյուս անդամներին՝ Արցախի Հանրապետության նախագահը` քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի ներկայացմամբ:»:
Հոդված 12. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետից հանել «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի» բառերը:
Հոդված 13. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- մեկ երրորդը համապատասխան մարմնի ներկայացուցիչներ, իսկ Արցախի Հանրապետության պետական նախարարի և նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և այդ աշխատակազմի ղեկավարի ատեստավորում անցկացնելու դեպքերում՝ նաև նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) ներկայացուցիչներ.»:
Հոդված 14. Օրենքի ամբողջ տեքստում, բացառությամբ 27-րդ հոդվածի 2-րդ կետի, 37-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերի և 9-րդ գլխի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. hունիսի 11
Ստեփանակերտ
ՀՕ-32-Ն