Ընդունված է 2003թ. փետրվարի 26-ին
Ուժը կորցրել է 2010 թ․
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը
1. Սույն օրենքը կարգավորում է գործատուների և սույն օրենքով սահմանված կատե-գորիաների աշխատողների միջև աշխատանքի վարձատրության (այսուհետ` նաև աշխատա-վարձ) հետ կապված հարաբերությունները և սահմանում է աշխատանքի վարձատրության կարգը:
Աշխատանքի վարձատրությունը գործատուների կողմից աշխատողներին նրանց կատա-րած աշխատանքի դիմաց դրամական կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդ-րությամբ սահմանված այլ ձևերով կատարվող վճարումն է:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տությունում գործող կազմակերպությունների (անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից) և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մար-մինների (այսուհետ` կազմակերպություններ) աշխատողների աշխատանքի վարձատրության հարաբերությունների վրա:
Հոդված 2. Աշխատանքի վարձատրության մասին օրենսդրությունը
1. Աշխատանքի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Աշխատանքային և Քա-ղաքացիական օրենսգրքերով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահ-մանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազ-գային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Աշխատանքի վարձատրության համակարգը
1. Աշխատանքի վարձատրության համակարգն աշխատանքի վարձատրության սկըզ-բունքները, չափը, պայմանները, կարգը, ինչպես նաև պետական երաշխիքները սահմանող իրավական նորմերի ամբողջությունն է:
2. Աշխատանքի վարձատրության համակարգի տարրերն են`
ա) աշխատանքի վարձատրության իրավական հիմքերը.
բ) աշխատանքի վարձատրության նվազագույն չափը.
գ) աշխատանքի վարձատրության կարգը.
դ) աշխատանքի վարձատրության պետական երաշխիքները.
ե) աշխատողներին ներկայացվող տարիֆաորակավորման (սակագնաորակավորման) պահանջները.
զ) նվազագույն աշխատավարձի նկատմամբ գոտիականության գործակիցները:
Հոդված 4. Աշխատողների կատեգորիաները և գործատուները
1. Սույն օրենքի իմաստով աշխատողները բաժանվում են հետևյալ կատեգորիաների`
ա) պետական պաշտոնյաներ.
բ) պետական ծառայողներ.
գ) բյուջետային հիմնարկների աշխատողներ.
դ) այլ վարձու աշխատողներ:
2. Պետական պաշտոնյաներ են համարվում պետական և տեղական ինքնակառավար-ման մարմիններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձինք:
3. Պետական ծառայողներ են համարվում պետական և տեղական ինքնակառավար-ման մարմիններում աշխատողները, բացառությամբ տնտեսական, տեխնիկական և սպասարկ-ման գործառույթներ իրականացնող այն աշխատողների, որոնց աշխատանքի բնույթն ազդե-ցություն չունի տվյալ մարմինների իրավասության և լիազորությունների կատարման վրա:
4. Բյուջետային հիմնարկների աշխատողներ են համարվում այն քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց աշխատանքի վարձատրությունը ֆինանսավոր-վում է պետական բյուջեի կամ համայնքների բյուջեների միջոցների հաշվին:
Բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դասակարգումը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
5. Այլ վարձու աշխատողներ են համարվում սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետե-րում չնշված այն քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք կազմակեր-պություններում աշխատում են գործատուների հետ կնքված կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային պայմանագրերի (այսուհետ` նաև պայմանագրեր) հիման վրա:
6. Պետական պաշտոնյաներին, պետական ծառայողներին, բյուջետային հիմնարկների աշխատողներին և այլ վարձու աշխատողներին ներկայացվող տարիֆաորակավորման պա-հանջները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
7. Գործատուներ են համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրու-թյանը համապատասխան վարձու աշխատանք օգտագործող կազմակերպությունները:
Հոդված 5. Աշխատանքի վարձատրության իրավական հիմքերը
1. Աշխատանքի վարձատրության իրավական հիմքերն են`
ա) պետական պաշտոնյաների համար տվյալ պաշտոնում նրանց նշանակման կամ ընտրությունների արդյունքները հաստատող իրավական ակտերը.
բ) բյուջետային հիմնարկների աշխատողների և պետական ծառայողների համար նրանց գործատուների հրամանները.
գ) այլ վարձու աշխատողների համար գործատուների հետ կնքված պայմանագրերը.
դ) սույն օրենքով սահմանված աշխատողների բոլոր կատեգորիաների համար նրանց աշխատանքի վարձատրության չափը և պայմանները սահմանող պայմանագրերը և իրավա-կան այլ ակտերը:
2. Գործատուն վարձու աշխատողի հետ պարտավոր է կնքել գրավոր պայմանագիր, որում նշվում են`
ա) աշխատանքի վարձատրության պայմանները.
բ) աշխատանքի վարձատրության ժամային դրույքաչափերը կամ ամսական աշխատա-վարձի (հավելումների, փոխհատուցումների) չափը և վճարման պարբերականությունը.
գ) կազմակերպություններում (բացառությամբ բյուջեից ֆինանսավորվող աշխատողնե-րի) աշխատավարձի վճարման ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժի չափը.
դ) աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի և գործադուլի հայտարարման դեպ-քում աշխատանքի ներկայանալու մյուս պայմանները.
ե) սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներից բխող, ինչպես նաև օրենսդրու-թյանը չհակասող աշխատանքի վարձատրության չափը և վճարման կարգը որոշող այլ պայ-մաններ:
3. Բյուջետային հիմնարկների և պետական ծառայողների աշխատանքի վարձատրու-թյան չափը և պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա-վարությունը, բացառությամբ օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված դեպքերի:
Սույն կետում նշված կատեգորիաների յուրաքանչյուր աշխատողի աշխատանքի վար-ձատրության պաշտոնային դրույքաչափի առավելագույն և նվազագույն սահմանների տարբե-րությունը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափի նվազագույն սահմանի 30 տո-կոսը:
4. Պետական պաշտոնյաների աշխատանքի վարձատրության չափը և պայմանները սահմանվում են համապատասխան օրենքներով և իրավական այլ ակտերով:
Հոդված 6. Աշխատանքի վարձատրության նվազագույն չափը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքը վարձատրվում է ժամա-վարձային, գործավարձային կամ աշխատանքի վարձատրության իրավական հիմքերով սահ-մանված այլ ձևերով:
2. Աշխատողի աշխատանքի վարձատրության ամսական չափը (ժամային դրույքա-չափը) չի կարող պակաս լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքի վարձատրության նվազագույն չափից (ժամային նվազագույն դրույքաչափից), բացառությամբ սույն օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի:
3. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը, կառուցվածքը և արժեքը մի-ջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական և սոցիալական համապա-տասխան նորմատիվների հիման վրա որոշում է կառավարության լիազորված մարմինը:
4. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը, կառուցվածքը և արժեքը հաս-տատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
5. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարության որոշումը ներառում է`
ա) կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմում ընդգրկվող ապրանքների և վճարովի ծառայությունների տեսականին.
բ) կենսաապահովման նվազագույն զամբյուղի հաշվարկման նորմատիվները.
գ) կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքը և դրա ինդեքսավորման կար-գը.
դ) կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքի ներդրման ժամանակացույցը` տարեկան կտրվածքով.
6. Սույն հոդվածով սահմանված կարգով յուրաքանչյուր տարվա համար հաշվարկված և հաստատված կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքն արտացոլվում է հա-մապատասխան տարվա պետական բյուջեի մասին օրենքում` ելնելով տվյալ տարվա պետա-կան բյուջեի հնարավորություններից:
7. Աշխատանքի վարձատրության նվազագույն չափը հարկման ենթակա չէ:
Հոդված 7. Աշխատանքի վարձատրության տարրերը և ըստ աշխատանքի
վարձատրությունը
1. Աշխատանքի վարձատրության տարրերն են`
ա) տարիֆային աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափը).
բ) տարիֆային աշխատավաձի (պաշտոնային դրույքաչափի) նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները.
գ) փոխհատուցումները:
2. Վճարվող աշխատանքի վարձատրության նվազագույն չափը ապահովվում է միայն տարիֆային աշխատավարձով (պաշտոնային դրույքաչափով):
Հավելումների, պարգևավճարների ու փոխհատուցումների չափերը և վճարման կարգը սահմանում են գործատուները, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրու-թյամբ այլ բան նախատեսված չէ:
3. Վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության չափը որոշվում է ելնելով`
ա) աշխատանքի վարձատրության նվազագույն չափից.
բ) աշխատանքի շուկայում աշխատուժի նկատմամբ առաջարկի և պահանջարկի հարա-բերակցությունից.
գ) կատարված աշխատանքի քանակից և որակից.
դ) կազմակերպության տնտեսական գործունեության արդյունքներից, բացառությամբ տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի):
Վարձու աշխատողի անվանական (պայմանագրով սահմանված) աշխատավարձի ա-ռավելագույն չափը սահմանափակման ենթակա չէ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Բյուջետային հիմնարկների աշխատողների, պետական ծառայողների և պետական պաշտոնյաների աշխատանքի վարձատրության չափը որոշվում է ելնելով`
ա) աշխատանքի վարձատրության նվազագույն չափից.
բ) տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) առավելագույն չափից.
գ) աշխատողի (ծառայողի, պաշտոնյայի) կրթական, մասնագիտական որակավորման, պրոֆեսիոնալ պատրաստվածության և իրավասության մակարդակներից, կատարված աշխա-տանքի քանակից, որակից, բարդության, պատասխանատվության և վտանգավորության կամ վնասակարության աստիճանից, իսկ առանձին կատեգորիաների աշխատողների համար՝ նաև համապատասխան աշխատանքային ստաժի չափից:
Առանձին կատեգորիաների աշխատողների ցանկը սահմանվում է Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենսդրությամբ:
5. Գործատուները պարտավոր են կատարված աշխատանքի համար վճարել սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տարիֆային աշխատավարձը և հավելումները` անկախ տնտեսական գործունեության արդյունքներից:
6. Արգելվում է աշխատանքի վարձատրության բնագավառում խտրականությունը` անկախ ազգությունից, քաղաքացիությունից, ռասայից, սեռից, տարիքից, լեզվից, դավանան-քից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրութ-յունից:
Աշխատավարձից բռնագանձումներ կարող են կատարվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով:
7. Կազմակերպության անվճարունակության (սնանկացման), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով լուծարման դեպքերում առաջին հերթին վճարվում են չվճարված աշ-խատավարձերը:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 8. Աշխատանքի վարձատրության կարգը
1. Աշխատավարձը վճարվում է անմիջապես աշխատողին, նրա աշխատանքի վայրում, աշխատանքային օրերին, ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:
Աշխատավարձն այլ պարբերականությամբ և (կամ) վայրում կարող է վճարվել միայն աշխատողի գրավոր համաձայնությամբ կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
2. Գործատուները պարտավոր են աշխատավարձը վճարել հայկական դրամով, եթե օ-րենքով այլ բան նախատեսված չէ:
Աշխատավարձի վճարումը պարտավորագրերով և արժեթղթերով արգելվում է, բացա-ռությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
3. Աշխատողի ցանկությամբ աշխատավարձը կարող է վճարվել բանկային վկայագրով, չեկերով կամ աշխատողի կողմից նշված բանկային հաշվին (հասցեին) դրամական (փոստային) փոխանցումով:
Բանկային վկայագրերով, չեկերով կամ դրամական (փոստային) փոխանցումներով աշ-խատավարձի վճարման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
Բանկային վկայագրերով, չեկերով կամ դրամական (փոստային) փոխանցումներով աշ-խատավարձի վճարման դեպքում բանկային (փոստային) համապատասխան ծառայություն-ների դիմաց վճարում են աշխատավարձ ստացողները:
4. Աշխատանքի վարձատրության մի մասը, բայց ոչ ավելի, քան տարիֆային աշխա-տավարձի (պաշտոնային դրույքաչափի) 20 տոկոսը, աշխատողի գրավոր համաձայնությամբ կարող է վճարվել գործատուի սեփական արտադրանքով` դրանց բացթողման գներով:
Ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, դեղերի, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վնասակար, թունավոր, ռադիոակտիվ և ուժեղ ներգործության նյութերի ու այդպիսի նյութեր պարունակող ապրանքների օգտագործումը, որպես աշխատանքի վարձատրության միջոց, արգելվում է:
5. Ժամանակավոր կամ միանվագ աշխատանքների դիմաց, որոնց տևողությունը չի գե-րազանցում 15 աշխատանքային օրը, աշխատավարձը վճարվում է ամբողջությամբ` աշխա-տանքների ավարտմանը հաջորդող երեք օրվա ընթացքում, եթե պայմանագրով այլ բան նա-խատեսված չէ:
6. Վճարովի արձակուրդի դեպքում այդ ժամկետի համար աշխատավարձը վճարվում է արձակուրդի սկզբից առնվազն երեք օր առաջ:
7. Աշխատանքային պայմանագրի գործողության դադարման դեպքում աշխատողի աշ-խատավարձը վճարվում է դրա դադարման օրվանից` երեք օրվա ընթացքում:
8. Աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը վճարվում է Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Աշխատանքի վարձատրության մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն աշխատողի համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:
Հոդված 9. Աշխատանքի վարձատրությունն աշխատանքի նորմալ պայմաններից
շեղումների առկայության դեպքում
1. Աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների առկայության դեպքում գործատունե-րի կողմից աշխատողներին տրվում են հավելումներ` սույն օրենքով և իրավական այլ ակտե-րով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերով սահմանված կարգով և չափերով:
2. Առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում աշխատողին վճարվում է հավելում` նրա տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) 50 տոկոսի չափով:
3. Առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում աշխատողին վճարվում է հավելում` նրա տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) 100 տոկոսի չափով:
Առողջության համար վնասակար և առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
4. Գիշերային (երեկոյան ժամը քսաներեքից մինչև առավոտյան ժամը ութը) և արտա-ժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում` ժամային դրույքա-չափի կրկնակի չափով:
5. Հանգստյան և տոնական օրերին աշխատանքի համար (եթե դա նախատեսված չէ աշխատանքային գրաֆիկով) սահմանվում է հավելում` ժամային (օրական) դրույքաչափի կրկնակի չափով, կամ աշխատողի ցանկությամբ հավելման փոխարեն նրան տրամադրվում են համապատասխան քանակի հանգստյան օրեր:
6. Կազմակերպությունների կողմից սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահման-ված հավելումների և փոխհատուցումների նվազագույն չափերը կարող են գերազանցվել, ինչ-պես նաև կարող են սահմանվել լրացուցիչ այլ հավելումներ և փոխհատուցումներ` աշխատան-քի վարձատրության իրավական հիմքերով, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերով սահմանված կարգով:
Հոդված 10. Պարապուրդի վճարումը
1. Ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդը ենթակա է վճարման սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
2. Ոչ աշխատողի մեղքով պարապուրդի մեկ ժամի համար վարձատրության նվազագույն դրույքաչափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի վճարման գումարը չի կարող պակաս լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և (կամ) աշխատանքային պայմանագրով սահմանված չափից:
3. Եթե ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ընթացքում աշխատողն իր համաձայնությամբ ժամանակավորապես տեղափոխվում է իր մասնագիտությանը, որակավոր-մանը համապատասխանող և առողջական վիճակին վնաս չպատճառող մեկ այլ աշխա-տանքի, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար աշխատողը վարձատրվում է պարա-պուրդի ամսվան նախորդող նրա տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի մեկ ժամի վարձատրության) առնվազն 2/3-ի չափով:
4. Եթե աշխատողը հրաժարվում է առաջարկված ժամանակավոր աշխատանքից, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար նրան վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարության կողմից սահմանված նվազագույն դրույքաչափը:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ան-հաղթահարելի ուժ ճանաչված պատճառներով առաջացած պարապուրդների համար աշխա-տողները չեն վարձատրվում:
6. Աշխատանքի վարձատրության իրավական հիմքերով գործատուների կողմից կարող են սահմանվել պարապուրդների վճարման ավելի բարձր դրույքաչափեր, քան սահմանված են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
7. Պարապուրդների վճարումը կատարվում է սույն օրենքով աշխատանքի վարձատրու-թյան համար սահմանված կարգով և ժամկետներում:
8. Ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ընթացքում գործատուն իրավասու չէ պահանջել տվյալ աշխատողից, որպեսզի նա գտնվի աշխատանքի վայրում` աշխատան-քային օրվա ընթացքում երկու ժամից ավելի տևողությամբ: Հակառակ դեպքում երկու ժամը գերազանցող պարապուրդի ժամանակահատվածը ենթակա է վճարման սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դրույքաչափով:
9. Աշխատողի մեղքով առաջացած պարապուրդը, ինչպես նաև աշխատողների կողմից հայտարարված գործադուլի ժամանակահատվածը վճարման ենթակա չեն:
Հոդված 11. Ոչ լրիվ աշխատաժամանակի վարձատրությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև աշխատողի և գործատուի միջև կնքված համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակի (ոչ լրիվ աշխատանքային օրվա կամ շաբաթվա) կիրառման պայմաններում աշխատանքը վար-ձատրվում է աշխատած փաստացի ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 12. Աշխատանքի վարձատրության պետական երաշխիքների համակարգը
1. Աշխատանքի վարձատրության պետական երաշխիքների համակարգը Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված այն նորմերի ամբողջությունն է, որն ապահովում է`
ա) կատարված աշխատանքի դիմաց տարիֆային աշխատավարձի վճարման պարտադիր բնույթը.
բ) օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր աշխատանքի վար-ձատրության անթույլատրելիությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
գ) աշխատանքային նորմալ պայմաններից շեղումների առկայության դեպքում հավե-լումների նվազագույն չափերի կիրառման պարտադիր բնույթը.
դ) բյուջետային հիմնարկների աշխատողների, պետական ծառայողների և պետական պաշտոնյաների աշխատանքի վարձատրության համար` պետական (համայնքային) բյուջենե-րում աշխատավարձի գծով ծախսերի օրենքով պաշտպանվածությունը:
2. Աշխատանքի վարձատրության պետական երաշխիքների համակարգը գործում է աշ-խատողների կողմից աշխատանքի վարձատրության իրավական հիմքերով սահմանված աշ-խատանքային պարտականությունների կատարման դեպքում:
3. Աշխատողների և գործատուների միջև աշխատանքի վարձատրության, ինչպես նաև աշխատանքի վարձատրության պետական երաշխիքների հետ կապված վեճերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 13. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
20 մարտի 2003 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 30