«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                                               մայիսի 30-ին

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀO-104 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի աղյուսակում.

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետ.

«

10.1. կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր տալու համար

բազային տուրքի
չափով

                           »,

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետ.

«

21.1. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար`

 

                            

 

ա) անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

 

բ) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

 

գ) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը հաստատելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

 

դ) ժառանգությունն ընդունելու և ժառան­գության բացման վայրի փաստի հաստատման համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

 

ե) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

 

զ) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը հաստատելու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

»:

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի աղյուսակի.

 

1) 5-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1»-ին ենթակետ.

«

դ.1) կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագիր տալու համար

15

15

15

15

           ».

 

2) 6-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

ժա) դրամը, արժեթղթերը, թանկարժեք մետաղները, քարերը և այլ արժեքները (բացի ժառանգական գույքից) պահպանելու և վկա­յա­գիր տալու համար` ամսական ընդհանուր գումարի 0.1 տոկոսը

 

 

 

 

          

 

 

 

»:

Հոդված 3.  Եզրափակիչ մաս

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ  սույն  օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 10-րդ հոդվածի աղյուսակում լրացվող 21.1-ին կետի:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 10-րդ հոդվածի աղյուսակում լրացվող 21.1-ին կետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի  1-ին:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ. հունիսի 11

Ստեփանակերտ

ՀՕ-27-Ն