ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի քարտուղար Վլադիկ Հակոբյանը կդառնար 70 տարեկան
22 հունիսի 2019
22 հունիսի 2019
«Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Համլետ Գրիգորյանի նախագահությամբ, հունիսի 22-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գրադարանում կազմակերպել է միջոցառում՝ նվիրված ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի քարտուղար Վլադիկ Հակոբյանի ծննդյան 70-րդ տարելիցին:
Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Վլադիկ Հակոբյանի գործընկերները, որդին՝ Տարոն Հակոբյանը՝ ընտանիքի անդամներով և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: