ԼՈՒՐԵՐ
«Արցախ-ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստը
17 հունիսի 2019

 

Հունիսի 17-ին տեղի է ունեցել «Արցախ-ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Հերթական նիստի ընթացքում քննարկվել են բարեկամության շրջանակի գործունեության ծրագրերին և առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև վերջին օրերին Արցախի հետ Ֆրանսիայի որոշ քաղաքների համագործակցության հռչակագրերի չեղարկմանը: Նիստին հրավիրված ԱՀ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը խոսել  է այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին :

Այնուհետև մասնակիցները մտքեր են փոխանակել և ներկայացրել են առաջարկություններ:

Նիստի վերջում «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամները հանդես են եկել հայտարարությամբ:

ԼՈՒՐԵՐ