ԼՈՒՐԵՐ
Ամփոփվել են բյուջեի կատարողականի նախնական քննարկումները
07 հունիսի 2019

 

Հունիսի 7-ին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ:

Նիստին ներկա ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը պատասխանել է բյուջեի կատարողականի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին, որից հետո հանձնաժողովը երկու կողմ, մեկ դեմ ձաների հարաբերակցությամբ դրական եզրակացությամբ հավանություն է տվել ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը լիագումար նիստում քննարկելուն:

ԼՈՒՐԵՐ