ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանն ընդունել է  Ռայան Գրիֆիթսին
03 հունիսի 2019

 

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՄՆ Սիրակուզայի համալսարանի քաղաքացիության և հասարակական կապերի Մաքսվել դպրոցի Քաղաքագիտության բաժնի դոցենտ Ռայան Գրիֆիթսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարներին, միջազգային գործընթացներում Արցախի ունեցած դերին և Արցախ այցելող օտարերկրացիների նկատմամբ Ադրբեջանի կողմից ճնշումներին վերաբերող հարցեր:

Ռայան Գրիֆիթսի հետազոտության առարկան՝ սեցեսիայի (անջատում) դինամիկայի, ինչպես նաև սուվերենության (ինքնիշխանության), պետական համակարգի և միջազգային կարգի ուսումնասիրությունն է:

 

 

ԼՈՒՐԵՐ