Ընդունված է 2010թ. նոյեմբերի 10-ին
Հոդված 1. «Աշխատանքի պետական տեսչության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-205 օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ կետում և 8-րդ հոդվածի 4-րդ կետում «,արհեստակցական միությունների և աշխատողների կոլեկտիվի ներկայացուցիչների» բառերը փոխարինել «և աշխատողների ներկայացուցիչների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի`
1) 1-ին կետում «աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների» բառերը փոխարինել «աշխատողների ներկայացուցիչների» բառերով.
2) 2-րդ կետում «արհեստակցական միությունների» բառերը փոխարինել «աշխատողների ներկայացուցիչների» բառերով.
3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) իր գործունեության ապահովման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնից ստանում է տեղեկատվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին.».
4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում աշխատանքային պայմանագրերի կնքման և լուծման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման և ազատման մասին իրավական ակտերի ընդունման և պահպանման, աշխատանքային գրքույկների վարման ու պահպանման, անօրինական աշխատանքների հայտնաբերման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ.».
5) 101-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 14-րդ կետում «ինչպես նաև կանանց՝» բառերը փոխարինել «ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների՝» բառերով:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետում «գործատուների ու աշխատողների կամ նրանց կազմակերպությունների» բառերը փոխարինել «գործատուների, դրանց միությունների ու աշխատողների ներկայացուցիչների» բառերով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «արհեստակցական միությունների» բառերը փոխարինել «աշխատողների» բառով:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
8 դեկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-48-Ն