Ընդունված է 2007թ. սեպտեմբերի 5-ին
Հոդված 1. «Աշխատանքի պետական տեսչության մասին» Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության օրենքի (25 հունիսի 2005 թվականի, ՀՕ-205, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածը «օրենքներով» բառից հետո լրացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) գործատուների, արհեստակցական միությունների հետ գործատուի աշխատանքի ան-վտանգության գծով մասնագետների պատրաստման, ուսուցման, վերապատրաստման, որակա-վորման բարձրացման կազմակերպմանն աջակցելը.».
2) 4-րդ կետի «ստուգում» բառը փոխարինել «հսկողություն» բառով.
3) 10-րդ կետից հանել «` սահմանված նմուշի» և «, աշխատողների ինքնությունը հավաս-տող անվանաքարտերի» բառերը.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 101-րդ կետով.
«101) յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 20-ը, Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ծրագրային ստուգում-ների ժամանակացույցի հաստատումը.»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետը «վերահսկողության» բառից առաջ լրացնել «հսկողության և» բառերով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) իր գործունեության ապահովման համար տարին մեկ անգամ` ըստ ամիսների, Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուներից ստանում է հաշվետվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի և մաս-նագիտական հիվանդությունների մասին.».
2) 10-րդ կետի «և հրամանագրքերի վարման կարգի» բառերը փոխարինել «գրանցա-մատյանի վարման ու պահպանման կարգի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ կետով.
«10.1) իրականացնում է աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի հաշվա-ռում.»:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «օրենքով սահմանված» բառերով:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 91-րդ կետով.
«91) իր իրավասությունների շրջանակում օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայց է ներկայացնում դատարան.»:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 6-րդ կետի «սահմանված կարգով» բառերը փոխարինել «գրավոր» բառով.
2) 13-րդ կետից հանել «, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայց ներկայաց-նելու դատարան» բառերը:
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «և իրավապահ մար-միններ» բառերը:
Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.
«2. Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` վեց ամսվա ընթացքում:
Աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշումները կարող են բողոքարկվել լիա-զովրած պետական մարմին` վեց ամսվա ընթացքում:
3. Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կամ անգործությունը և գլխավոր պետական տեսուչի որոշումները դատական կարգով կարող են բողոքարկվել դրանք վարչական կարգով բողոքարկվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իսկ վարչական կարգով բողոք չներ-կայացվելու դեպքում` վարչական կարգով բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` վեց ամս-վա ընթացքում:»:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «եռամսյակը մեկ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարին մեկ` ըստ ամիսների` մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը,» բառերով:
Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշ-խատանքի գլխավոր պետական տեսուչի» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով:
Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը «խախտման մասին» բառերից հետո լրացնել «ուսումնասիրությունն ավարտելուց հետո` եռօրյա ժամկետում» բառերով:
Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
| ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
| ՆԱԽԱԳԱՀ` | Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
13 հոկտեմբերի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-79