«ԼՂՀ պատվավոր կոչումների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  պատվավոր կոչումների մասին» Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի  ապրիլի  29-ի     ՀՕ-17-Ն օրենքի 21-րդ  հոդվածը շարադրել  նոր խմբագրությամբ.

     «Հոդված 21. Պատվավոր կոչման  համար  պատվովճարը

     1. «Ժողովրդական»  և  «Վաստակավոր»  պատվավոր կոչումների համար  սահմանվում է ամենամսյա  պատվովճար, որի  տրման կարգը և չափը  սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարությունը:

     2. «Վաստակավոր»  պատվավոր  կոչման  արժանացած   անձը   պատվովճարի իրավունք ունի, եթե  թոշակառու է (չի զբաղեցնում  պետական և համայնքային  պաշտոն,  կամ չի կատարում  վճարովի այլ  աշխատանք)»:

 

     Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  2019 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                     Բ.  ՍԱՀԱԿՅԱՆ