ԼՂՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցում)

Նախագիծ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի հոկտեմբերի 29-ի ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասից հետո ավելացնել 2.1-ին մաս

2.1. «Հանրապետության նախագահի թեկնածուները ընտրությունների անցկացման առաջին և երկրորդ փուլերում միմյանց հետ մասնակցում են մինչև 60 րոպե տևողությամբ նախընտրական բանավեճերի Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Թեկնածուներից յուրաքանչյուրին տրվում են հարցեր տալու  և հարցերին պատասխանելու հավասար ժամանակ: Հեռուստաբանավեճի անցկացման այլ մանրամասներ կարող են սահմանվել Արցախի հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի կողմից»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`                                                                    Բ. ՍԱՀԱԿՅԱՆ