Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին (նախագծերի փաթեթ) (երկրորդ ընթերցում)

ՆԱԽԱԳԻԾ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

 

                                                         ԳԼՈՒԽ 1

 

     ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

 

Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ` քննչական կոմիտե)` որպես քննչական մարմնի, կազմավորման, գործունեության, դրանում ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:

 

Հոդված 2.

Օրենքի հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) քննչական կոմիտեում ծառայություն` պետական ծառայության հատուկ տեսակ, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով.

2) քննչական կոմիտեի ծառայող` սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված որևէ պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձ:

 

Հոդված 3.

Քննչական կոմիտեում դիմումների (հաղորդումների), միջնորդությունների և բողոքների քննարկումը

1. Քննչական կոմիտեում քրեական վարույթին առնչվող դիմումները (հաղորդումները), բողոքները և միջնորդությունները քննարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հոդված 4.

Քննչական կոմիտեի գործունեության վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունները

1. Քննչական կոմիտեում քննչական կոմիտեի գործունեության վերաբերյալ վարվում է վիճակագրություն, որի հիման վրա յուրաքանչյուր կիսամյակ կազմվում են վիճակագրական հաշվետվություններ:

2. Վիճակագրության վարման համար պարտադիր վիճակագրական դասակարգիչները, վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

 

Հոդված 5.

Քննչական կոմիտեի ներկայացուցչի մասնակցությունը գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին

1. Քննչական կոմիտեի նախագահը, նրա տեղակալները, իսկ նրանց հանձնարարությամբ` քննչական կոմիտեի այլ ծառայողներ գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների` հանցավորության հարցերին վերաբերող նիստերին կարող են մասնակցել այդ մարմինների հրավերի հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 6.

Քննչական կոմիտեի լիազորությունները

 

1. Քննչական կոմիտեի լիազորություններն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ մինչդատական քրեական վարույթի կազմակերպումը և իրականացումը:

 

Հոդված 7.

Քննչական կոմիտեի ծառայողի ինքնուրույնությունը, նրա գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն օրենքին։

2. Քննչական կոմիտեի ծառայողի գործունեությանը միջամտելն արգելվում է:

 

Հոդված 8.

Քննչական կոմիտեի գործունեության հրապարակայնությունը

 

1. Քննչական կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև պետական և ծառայողական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությունը:

2. Քննչական կոմիտեն յուրաքանչյուր տարի  քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում կամ Արցախի Հանրապետության առավելագույն տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է տեղեկատվություն իր գործունեության մասին:

3. Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Արցախի Հանրապետության Նախագահին (այսուհետ՝ Հանրապետության Նախագահ) է ներկայացնում գրավոր հաղորդում՝ քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:

 

Հոդված 9.

Քննչական կոմիտեի ծառայողի պահանջների կատարման պարտադիրությունը

1. Քննչական կոմիտեի ծառայողի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորություններից բխող պահանջները ենթակա են կատարման:

2. Հանրային ծառայողի (պաշտոնատար անձի) կողմից քննչական կոմիտեի ծառայողի լիազորություններից բխող պահանջները չկատարվելու դեպքում քննչական կոմիտեի նախագահը տվյալ ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է նման լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին:

 

Հոդված 10.

Քննչական կոմիտեում ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները և ապաքաղաքականացվածությունը

1. Քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:

2. Քննչական կոմիտեի ծառայողը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Քննչական կոմիտեի ծառայողը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 11.

Քննչական կոմիտեի համակարգը

1. Քննչական կոմիտեի համակարգը ներառում է քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը, տարածքային քննչական վարչությունը, ինչպես նաև քննչական կոմիտեի աշխատակազմը:

2. Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են կենտրոնական մարմնի քննչական վարչությունները և  կենտրոնական մարմնի քննչական բաժինները: Տարածքային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են քննչական բաժինները: Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական վարչությունը կարող է ունենալ  ենթաստորաբաժանումներ՝ քննչական բաժիններ:

3. Քննչական կոմիտեի քննչական վարչության  պետն քննչական կոմիտեի կառուցվածքով նախատեսված դեպքերում կարող է ի պաշտոնե հանդիսանալ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

4. Քննչական կոմիտեի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը ապահովում է քննչական կոմիտեի աշխատակազմը:

5. Քննչական կոմիտեի կառուցվածքը և անվանացանկը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝  Կառավարություն):

 

Հոդված 12.

Քննչական կոմիտեի նախագահը

1. Քննչական կոմիտեի նախագահը ղեկավարում և վերահսկում է քննչական կոմիտեի գործունեությունը և պատասխանատու է քննչական կոմիտեի լիազորությունների իրականացման համար:

2. Քննչական կոմիտեի նախագահը՝

1) սահմանում է քննչական կոմիտեի ծառայողների կողմից մինչդատական քրեական վարույթի արդյունավետության, այդ թվում՝ դրա պատշաճ կազմակերպման ուղեցույցները և ապահովում դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը.

2) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.

3) իր իրավասության սահմաններում ընդունում է իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ), տալիս է հանձնարարականներ.

4) ներկայացնում է քննչական կոմիտեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև միջպետական և  միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.

5) հաստատում է քննչական կոմիտեի հաստիքացուցակը և  կանոնադրությունը, քննչական կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը.

6) խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում քննչական կոմիտեի ծառայողներին, պարգևատրում է քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց.

7) քննչական կոմիտեի խնդիրների իրականացման, քննչական կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծում է խորհրդակցական մարմիններ՝ սահմանելով դրանց գործունեության կարգը.

8) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 13.

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը

1. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը՝

1) համակարգում է քննչական կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները.

2) միջնորդություններ է ներկայացնում քննչական կոմիտեի ծառայողներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

3) քննչական կոմիտեի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա հրամանով փոխարինում է քննչական կոմիտեի նախագահին: Նման հրամանի բացակայության դեպքում քննչական կոմիտեի նախագահին ժամանակավորապես փոխարինում է քննչական կոմիտեի նախագահի` առավել երկար մասնագիտական ստաժ ունեցող տեղակալը.

4) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 14.

Ծառայողական և քրեադատավարական վերադասությունը

1. Քննչական կոմիտեի նախագահը վերադաս է քննչական կոմիտեի բոլոր ծառայողների համար:

2. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը վերադաս է իր համակարգման ներքո գտնվող քննչական կոմիտեի բոլոր ծառայողների համար:

3. Քննչական կոմիտեի ստորաբաժանման պետը վերադաս է տվյալ ստորաբաժանման բոլոր ծառայողների համար:

4. Քննչական կոմիտեում ծառայողական վերադասության մյուս հարաբերությունները կարգավորվում են քննչական կոմիտեի կանոնադրությամբ:

5. Քննչական կոմիտեում քրեադատավարական վերադասության հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

 

Հոդված 15.

Քննչական կոմիտեի կարգապահական և որակավորման հանձնաժողովները

1. Քննչական կոմիտեում գործում են կարգապահական և որակավորման հանձնաժողովներ:

2. Կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 6 անդամից: Կարգապահական հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 2 ծառայող և Հանրապետության Նախագահի նշանակած 3 ներկայացուցիչ: Կարգապահական հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով և չեն կարող միաժամանակ լինել որակավորման հանձնաժողովի անդամներ: Կարգապահական հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սույն մասով սահմանված կարգով կատարվում են կարգապահական հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը:

3. Կարգապահական հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի կազմում ընդգրկված քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:

4. Կարգապահական հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:

5. Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է կարգապահական հանձնաժողովը՝ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

6. Որակավորման հանձնաժողովը կազմված է 7 անդամից: Որակավորման հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, քննչական կոմիտեի 3 ծառայող, 3 իրավաբան:

7. Որակավորման հանձնաժողովի անդամներին նշանակում է քննչական կոմիտեի նախագահը՝ 3 տարի ժամկետով: Որակավորման հանձնաժողովի նոր անդամներին քննչական կոմիտեի նախագահը նշանակում է որակավորման հանձնաժողովի գործող անդամների լիազորությունների դադարելու օրվան նախորդող օրը:

8. Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:

 

ԳԼՈՒԽ 4

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 16.

Քննչական կոմիտեում ծառայության պաշտոնները

1. Քննչական կոմիտեում ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) բարձրագույն պաշտոններ.

2) գլխավոր պաշտոններ.

3) առաջատար պաշտոններ.

4) կրտսեր պաշտոններ:

2. Քննչական կոմիտեում ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խումբ դասակարգվում է 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի։

3. Քննչական կոմիտեում ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է։

4. Քննչական կոմիտեում ծառայության բարձրագույն խմբի պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի նախագահ.

2) 2-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի նախագահի տեղակալ.

3) 3-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի քննչական վարչության պետ (բացառությամբ սույն մասի 2-րդ ենթակետում նշված պաշտոնների):

5. Քննչական կոմիտեում ծառայության գլխավոր պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական վարչության պետի տեղակալ, տարածքային քննչական  վարչության պետի տեղակալ.

2) 2-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական վարչության քննչական բաժնի պետ, կենտրոնական մարմնի քննչական բաժնի պետ,  քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության քննչական բաժնի պետ.

3) 3-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական վարչության քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի  քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:

6. Քննչական կոմիտեում ծառայության առաջատար պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ.

2) 2-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ.

3) 3-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական բաժնի ավագ քննիչ:

7. Քննչական կոմիտեում ծառայության կրտսեր պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի տարածքային  քննչական վարչության քննչական բաժնի ավագ քննիչ.

2) 2-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական բաժնի  քննիչ.

3) 3-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ:

8. Այլ մարմինների (ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության, հարկային, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության) հիմնական պաշտոնների և քննչական կոմիտեում ծառայության  սույն օրենքով սահմանված պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 17.

Քննչական կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները

1. Քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, բակալավրի, դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Արցախի Հանրապետության այն քաղաքացին, որը`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.

2) տիրապետում է հայերենին.

3) չունի քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

4) ընդգրկվել է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում:

2. Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ այդ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով՝ մինչև 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում հաշվառված անձինք:

3. Քննչական կոմիտեում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին՝

1) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում՝ մինչև դատվածությունը չի մարվել կամ հանվել, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված հանցագործությունների.

4) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

5) որի նկատմամբ դիտավորյալ հանցագործության համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.

6) որը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:

4. Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է 55 տարեկանը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի: Սահմանային տարիքը լրանալուց հետո քննչական կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը:

5. Քննչական կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը 60 տարեկանն է, որը  Հանրապետության Նախագահի կողմից կարող է երկարաձգվել մինչև 2 տարի ժամկետով:

6.  Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 18.

Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակը

1. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակը համալրում է քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը՝ յուրաքանչյուր տարվա հունվար ամսին:

2. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների թիվը երկուսը չգերազանցելու, ինչպես նաև քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում լրացումներ կատարելու նպատակով քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ անցկացվում է հավակնորդների լրացուցիչ որակավորման ստուգում:

3. Որակավորման հանձնաժողովը քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին առնվազն 1 ամիս առաջ քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում և առնվազն 500 տպաքանակ ունեցող մամուլում  հրապարակում է հայտարարություն` քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով հայտերի  ընդունման ժամկետները, վայրը, որակավորման ստուգման օրը, համալրման ենթակա տեղերի քանակը:

4. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը ներկայացնում է`

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ.

3) կենսագրական տվյալները պարունակող քարտ` իրավաբանի մասնագիտություն ձեռք բերելուց հետո իր մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).

5) քննչական կոմիտեում ծառայությանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:

5. Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև երաշխավորագիր-նամակներ:

6. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուն տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` եռօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հնգօրյա ժամկետում:

7. Որակավորման հանձնաժողովը ստուգում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված այլ պահանջներին:

8. Որակավորման ստուգումները բաղկացած են գրավոր քննությունից և հարցազրույցից:

9. Որակավորման գրավոր քննությունն անցկացվում է գրավոր առաջադրանքների միջոցով, որոնք ուղղված են հայտատուի մասնագիտական պատրաստվածության և  գործնական ունակությունների ստուգմանը:

10. Գրավոր քննության արդյունքներով անցողիկ միավորներ հավաքած հավակնորդները որակավորման հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում մասնակցում են որակավորման ստուգման հարցազրույցի փուլին, որի նպատակը քննիչի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների և արժանիքների վերհանումն է՝ հավակնորդի մասնագիտական փորձառության, քննիչի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածության, նրա անձնական հատկանիշների գնահատման միջոցով:

11. Որակավորման հանձնաժողովը որակավորման ստուգումների արդյունքների հիման վրա կազմում և հաստատում է, այդ թվում` լրացնում և փոփոխում է քննչական կոմիտեի ծառայողների  թեկնածուների ցուցակը:

12. Անձն ազատվում է որակավորման ստուգման գրավոր փուլից, եթե`

1) ունի դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ

2) իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ

3) իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:

13. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ որակավորման հանձնաժողովը կարող է քննության առնել հայտատուին միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:

14. Որակավորման հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

15. Որակավորման հանձնաժողովի՝ հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակի կազմման՝  սույն օրենքով նախատեսված ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հայտատուի հայտը քննարկում է որակավորման հանձնաժողովը, իսկ եթե որակավորման ստուգումն սկսվել է, ապա հայտատուն իրավունք ունի առանց նոր հայտ ներկայացնելու մասնակցել այդ ստուգմանը, իսկ եթե ստուգումն ավարտվել է, ապա լրացուցիչ ստուգմանը:

16. Որակավորման ստուգումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

 

Հոդված 19.

Քննչական կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակները

1. Քննչական կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակներն են`

1) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.

2) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.

3) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.

4) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ:

2. Քննչական կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակները ձևավորում է որակավորման հանձնաժողովը`

1) քննչական կոմիտեի ծառայողների ատեստավորման ժամանակ.

2) արտահերթ կարգով, երբ քննչական կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով` քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ որպես խրախուսում նրան ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան ծառայողական բնութագիր: Քննչական կոմիտեի ծառայողն ընդգրկվում է ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում.

3) այն դեպքերում, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում սույն օրենքի 18-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված անձանց միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` քննչական կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 18-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված անձը կամ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պաշտոններում առնվազն 3 տարի ծառայած անձը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` քննչական կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակում, բացի տվյալ պաշտոնի խմբի ենթախմբերում ծառայող անձանցից, կարող է ընդգրկվել սույն օրենքի 18-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված անձը կամ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոններում առնվազն 3 տարի ծառայած անձը:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` քննչական կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակում, բացի տվյալ պաշտոնի խմբի ենթախմբերում ծառայող անձանցից, կարող է ընդգրկվել սույն օրենքի 18-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված անձը կամ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոններում առնվազն 3 տարի ծառայած անձը:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` քննչական կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակում, բացի տվյալ պաշտոնի խմբի ենթախմբերում ծառայող անձանցից, կարող է ընդգրկվել սույն օրենքի 18-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված անձը:

 

Հոդված 20.

Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը

1. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը որակավորման հանձնաժողովի որոշմամբ հանվում է ցուցակից, եթե՝

1) նա նշանակվել է քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում.

2) նա դիմում է այդ մասին.

3) լրացել է նրա 55 տարին.

4) նա կորցրել է Արցախի Հանրապետության քաղաքացիությունը.

5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.

6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

7) ի հայտ է եկել սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ  մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը.

8) նա քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու օրվանից 3 տարի անընդմեջ չի նշանակվել քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում.

9) նա առնվազն 2 անգամ չի համաձայնել զբաղեցնել քննչական կոմիտեում ծառայության թափուր պաշտոնները.

10) նա մահացել է:

2. Անձին ցուցակից հանելն արգելք չէ նրան օրենքով սահմանված կարգով ցուցակում կրկին ընդգրկելու համար, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով ցուցակից հանելու դեպքերի

Հոդված 21.

Քննչական կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակից քննչական կոմիտեի ծառայողներին հանելու հիմքերը

1. Քննչական կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձը որակավորման հանձնաժողովի որոշմամբ հանվում է ցուցակից, եթե՝

1) նա նշանակվել է քննչական կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված համապատասխան պաշտոնում.

2) նա դիմում է այդ մասին.

3) լրացել է նրա 55 տարին.

4) նա կորցրել է Արցախի Հանրապետության քաղաքացիությունը.

5) սույն օրենքով սահմանված կարգով ազատվել է պաշտոնից.

6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած.

7) ի հայտ է եկել սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը.

8) նա հանվել է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակից, բացառությամբ սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքի.

9) առանց հարգելի պատճառի չի անցել պարտադիր վերապատրաստման ծրագիրը.

10) նա մահացել է.

11) մինչև ատեստավորման անցկացումն սույն օրենքի 19-րդ հոդվածի  2-րդ մասի   1-ին կետով սահմանված հիմքով ընդգրկված է եղել քննչական կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակում:

2. Անձին ցուցակից հանելն արգելք չէ նրան օրենքով սահմանված կարգով ցուցակում կրկին ընդգրկելու համար, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով սահմանված հիմքերով ցուցակից հանելու դեպքերի:

 

Հոդված 22.

Քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը

1. Քննչական կոմիտեի նախագահին նշանակում է Հանրապետության Նախագահը՝ 6 տարի ժամկետով:

2. Քննչական կոմիտեի նախագահ կարող է նշանակվել Արցախի Հանրապետության  քաղաքացի հանդիսացող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ այն իրավաբանը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական կոմիտեում ծառայության բարձրագույն կամ առնվազն 3 տարի՝ գլխավոր խմբի պաշտոն: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ նշանակվել քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում:

3. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը՝ անկախ վերանշանակման հանգամանքից, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

4. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին քննչական կոմիտեի նախագահի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության Նախագահը:

5. Հանրապետության Նախագահը քննչական կոմիտեի նախագահին և նրա տեղակալներին պաշտոնից ազատում է սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

6. Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական վարչությունների և քննչական բաժինների,  քննչական վարչությունների քննչական բաժինների կազմում գործող քննիչներին պաշտոնի է նշանակում քննչական կոմիտեի նախագահը քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց թվից:

7. Քննչական կոմիտեի մյուս ծառայողներին նշանակում է քննչական կոմիտեի նախագահը՝ քննչական կոմիտեում ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից:

 8. Քննչական կոմիտեի նախագահը սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում նշված քննչական կոմիտեի ծառայողներին պաշտոնից ազատում է սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

 

Հոդված 23.

Քննչական կոմիտեի ծառայողի երդումը

1. Քննչական կոմիտեում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք քննչական կոմիտեի նախագահի սահմանած կարգով Արցախի Հանրապետության դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես (անուն, հայրանուն, ազգանուն), Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում պաշտոն ստանձնելով, երդվում եմ`

հավատարմորեն ծառայել Արցախի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել սահմանադրական կարգը, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգն ու անվտանգությունը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները:»:

2. Քննչական կոմիտեի ծառայողը երդում տալիս է 1 անգամ` անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Քննչական կոմիտեի ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

 

Հոդված 24.

Քննչական կոմիտեի ծառայողին պաշտոնից ազատելը

1. Քննչական կոմիտեի ծառայողը պաշտոնից ազատվում է՝

1) Արցախի  Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

2) իր գրավոր դիմումի հիման վրա.

3) սույն օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ, եթե սույն օրենքով սահմանված կարգով այն չի երկարաձգվել.

4) հաստիքների կրճատման, քննչական կոմիտեի լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քննչական կոմիտեի ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

5) հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.

6) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին 12 ամսվա ընթացքում ավելի քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը.

7) նրա նկատմամբ պաշտոնից ազատում կարգապահական տույժ նշանակելու դեպքում.

8) եթե նրա նկատմամբ դիտավորյալ հանցագործության համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.

9) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

10) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

11) սույն օրենքի պահանջների խախտմամբ պաշտոնի նշանակված լինելու դեպքում.

12) ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին նրա չհամապատասխանելու դեպքում.

13) նրա՝ սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը 2 անգամ անընդմեջ անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում:

 

 

Հոդված 25.

Քննչական կոմիտեի ծառայողների կադրերի ռեզերվը

1. Քննչական կոմիտեի ծառայողները գրանցվում են կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման, քննչական կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանումների լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քննչական կոմիտեի ծառայողին հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնները քննչական կոմիտեի ծառայողին առաջարկվում են ըստ հերթականության:

3. Քննչական կոմիտեի ծառայողների` կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը 6 ամիս է, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված՝ քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալը, իսկ ծառայության ժամկետը սույն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում` մինչև երկարաձգված ժամկետը լրանալը:

4. Եթե քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձն իր դիմումի համաձայն հանվում է ռեզերվից, ապա նրա ստաժը հաշվարկվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան:

5. Քննչական կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գտնվելու առաջին 2 ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Քննչական կոմիտեի ծառայողի՝ իր դիմումի հիման վրա 2 ամսից շուտ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակահատվածին համապատասխան:

6. Սույն օրենքի հիման վրա քննչական կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է քննչական կոմիտեի նախագահը։

 

Հոդված 26.

Քննչական կոմիտեի ծառայողների դասային աստիճանները

1. Քննչական կոմիտեի ծառայողների համար սահմանվում են հետևյալ դասային աստիճանները.

1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.

2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

3) արդարադատության առաջին դասի խորհրդական.

4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

6) առաջին դասի խորհրդական.

7) երկրորդ դասի խորհրդական.

8) երրորդ դասի խորհրդական:

2. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի և արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհում է Հանրապետության Նախագահը:

3. Քննչական կոմիտեի ծառայողների մյուս դասային աստիճանները շնորհում է քննչական կոմիտեի նախագահը:

4. Քննչական կոմիտեի ծառայողների դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:

5. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով պաշտոնից ազատվելու դեպքում քննչական կոմիտեի ծառայողը զրկվում է քննչական կոմիտեում ծառայության տվյալ պաշտոնին համապատասխանող դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:

 

 

Հոդված 27.

Քննչական կոմիտեի ծառայողների պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները

1. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի:

2. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի:

3. Բարձրագույն պաշտոնի երրորդ ենթախմբի և գլխավոր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդականի:

4. Գլխավոր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի խորհրդականի:

5. Առաջատար պաշտոնի առաջին և երկրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:

6. Առաջատար պաշտոնի երրորդ ենթախմբի և կրտսեր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:

7. Կրտսեր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:

8. Այլ մարմիններում (ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության, հարկային, դատական ակտերի հարկադիր կատարման համապատասխան կոչում, դասային աստիճան, դատավորներին նախկինում շնորհված որակավորման դաս) հանրային ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվում է քննչական կոմիտեի ծառայողի դասային աստիճանին: Զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը:

Հոդված 28.

Քննչական կոմիտեի ծառայողների դասային աստիճանների շնորհման ժամկետները

1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի: Քննչական կոմիտեում մյուս պաշտոններում նշանակվելիս քննչական կոմիտեի ծառայողին շնորհվում է սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված` տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:

2. Եթե սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է քննչական կոմիտեի ծառայողի տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա պահպանվում է ավելի բարձր դասային աստիճանը:

3. Քննչական կոմիտեի ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 2 տարի.

2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 3 տարի.

3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 3 տարի.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 4 տարի.

5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 5 տարի:

5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

6. Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:

7. Ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու և վերապատրաստման գործուղվելու, կարգապահական տույժ ունենալու, քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելու կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքերում հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է:

8. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո` 10 օրվա ընթացքում, քննչական կոմիտեի ծառայողին շնորհվում է հերթական դասային աստիճանը:

 

ԳԼՈՒԽ 5

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 29.

Քննչական կոմիտեի ծառայողի ծառայողական իրավունքները

1. Քննչական կոմիտեի ծառայողն իրավունք ունի՝

1) ծանոթանալու իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերի, ինչպես նաև ներկայացնելու պարզաբանումներ.

2) սահմանված կարգով ստանալու ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

3) ստանալու օրենքով նախատեսված վարձատրություն, հավելավճարներ և այլ վճարներ.

4) սահմանված կարգով մասնակցելու ծառայողական առաջխաղացմանը և ստանալու իր պաշտոնին համապատասխանող ավելի բարձր դասային աստիճան.

5) սահմանված կարգով վերապատրաստվելու պետական բյուջեի, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.

6) ներկայացնելու առաջարկություններ քննչական կոմիտեի գործունեության կատարելագործման վերաբերյալ:

 

Հոդված 30.

Քննչական կոմիտեի ծառայողի ծառայողական պարտականությունները

1. Քննչական կոմիտեի ծառայողը պարտավոր է՝

1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) կատարել Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում և գործնական հմտություններ.

4) իր գործունեության ժամանակ պահպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը.

5) պահպանել ծառայողական կարգապահությունը.

6) պահպանել պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու համար սահմանված պահանջները, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.

7) քննչական կոմիտեի նախագահի սահմանած կարգով իրականացնել հերթապահություն:

2. Քննչական կոմիտեի ծառայողն ունի օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

Հոդված 31.

Քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու և առանձնակի ցուցանիշների համար քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում.

5) դասային աստիճանի վաղաժամկետ շնորհում.

6) տվյալ պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում.

7) սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկում.

8) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում:

2. Քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսանքները քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել 1 անգամ:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և  6-րդ մասերով նախատեսված դեպքերի:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է քննչական կոմիտեի նախագահը:

6. Եթե վաղաժամկետ շնորհվող դասային աստիճանը կամ օրենքով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից 1 աստիճանով ավելի բարձր շնորհվող դասային աստիճանը բարձրագույն դասային աստիճան է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է Հանրապետության Նախագահը:

7. Քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսանքը կիրառում է կարգապահական տույժ նշանակած պաշտոնատար անձը:

8. Քննչական կոմիտեի գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

 

Հոդված 32.

Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրումը

1. Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք  քննչական կոմիտեի նախագահի կողմից կարող են պարգևատրվել շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ:

2. Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

 

Հոդված 33.

Քննչական կոմիտեի ծառայողի կարգապահական պատասխանատվության հիմքերը

1. Քննչական կոմիտեի ծառայողը կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել`

1) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու դեպքում.

2) սույն օրենքով նախատեսված պարտականությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու դեպքում.

3) սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անհամատեղելիության կանոնները խախտելու դեպքում:

 

Հոդված 34.

Կարգապահական տույժերը

1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.

4) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

5) պաշտոնից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ չի կիրառվում:

 

Հոդված 35.

Քննչական կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը

1. Կարգապահական խախտման փաստի առթիվ քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ:

2. Եթե կարգապահական վարույթը հարուցվել է կարգապահական հանձնաժողովի անդամներից մեկի նկատմամբ, ապա նրա մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին կասեցվում է մինչև համապատասխան որոշում ընդունելը:

3. Քննչական կոմիտեի ծառայողն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ:

4. Կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` երեսնօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամիս հետո:

5. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող գերազանցել 3 շաբաթը, բացառությամբ քննչական կոմիտեի ծառայողի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել քննչական կոմիտեի ծառայողի բացակայության ժամանակահատվածով:

6. Եթե մինչև կարգապահական վարույթ հարուցելը կամ կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվել է, որ առկա է քննչական կոմիտեի տվյալ ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, ապա կարգապահական վարույթի հարուցումը հետաձգվում է, իսկ հարուցված կարգապահական վարույթը կասեցվում է մինչև համապատասխան նյութերի նախապատրաստման կամ քրեական գործի քննության ավարտը:

7. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական տույժը նշանակվում է կարգապահական վարույթի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

8. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական վարույթի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, քննչական կոմիտեի նախագահը հարցը ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի քննարկմանը:

9. Կարգապահական հանձնաժողովը կարգապահական խախտման հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ քննչական կոմիտեի ծառայողի մեղավորության հարցը, իսկ համապատասխան միջնորդության դեպքում՝ նաև տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը:

10. Կարգապահական տույժի մասին քննչական կոմիտեի ծառայողը իրազեկվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:

11. Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում, անգամ եթե քննչական կոմիտեի նույն ծառայողը կատարել է մի քանի կարգապահական խախտում, քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:

12. Եթե քննչական կոմիտեի ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` 1 տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է տույժի չենթարկված:

13. Քննչական կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարանում:

14. Կարգապահական տույժի ենթարկված քննչական կոմիտեի ծառայողը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվությունից:

 

Հոդված 36.

Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելը

1. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցվում են`

1) քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում մինչև համապատասխան վերջնական որոշման ընդունումը.

2) քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում, եթե նրան վերագրվում է այնպիսի խախտում, որը, սույն օրենքի համաձայն, կարող է պաշտոնից ազատման հիմք հանդիսանալ` մինչև տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը:

2. Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների լիազորությունները կասեցնում է Հանրապետության Նախագահը:

3. Քննչական կոմիտեի մյուս ծառայողների լիազորությունները կասեցնում է քննչական կոմիտեի նախագահը:

4. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:

 

Հոդված 37.

Քննչական կոմիտեի ծառայողին ավելի ցածր պաշտոնի փոխադրելը

1. Քննչական կոմիտեի ծառայողին արգելվում է ավելի ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է քննչական կոմիտեի ծառայողի դիմումի հիման վրա.

2) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է որպես կարգապահական տույժ.

3) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է սույն օրենքի 39-րդ հոդվածի 14-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշման հիման վրա.

4) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է հաստիքները կրճատվելիս քննչական կոմիտեի ծառայողի դիմումի հիման վրա:

 

Հոդված 38.

Քննչական կոմիտեի ծառայողին գործուղելը

1. Քննչական կոմիտեի ծառայողը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչև 1 տարի ժամկետով գործուղվել քննչական կոմիտեի կենտրոնական կամ տարածքային այլ ստորաբաժանում` վերջինիս կազմում քննչական կոմիտեի ծառայողի ժամանակավոր բացակայության, ծանրաբեռնվածության կամ թափուր հաստիքների պատճառով կամ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով: Քննչական կոմիտեի ծառայողը ենթակա չէ գործուղման, եթե բժշկի եզրակացության համաձայն դա կարող է վատթարացնել նրա կամ նրա հետ համատեղ ապրող ընտանիքի անդամի առողջական վիճակը:

2. Քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության փոխադրելը կատարվում է քննչական կոմիտեի նախագահի հրամանով: Քննչական կոմիտեի ծառայողի գրավոր համաձայնությամբ գործուղումը կարող է երկարաձգվել:

3. Քննչական կոմիտեի գործուղված ծառայողի աշխատավարձը չի կարող լինել ավելի պակաս, քան իր պաշտոնում ստացածը: Եթե թափուր հաստիքի վրա գործուղվելիս քննչական կոմիտեում ծառայության տվյալ պաշտոնի աշխատավարձը բարձր է իր պաշտոնում ստացած աշխատավարձից, ապա գործուղված քննչական կոմիտեի ծառայողը ստանում է ավելի բարձր աշխատավարձը:

4. Քննչական կոմիտեի ծառայողը գործուղման ավարտից հետո` 2 տարվա ընթացքում, կրկին առանց իր համաձայնության չի կարող գործուղվել, բացառությամբ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով գործուղվելու դեպքերի:

 

Հոդված 39.

Քննչական կոմիտեի ծառայողի ատեստավորումը

1. Քննչական կոմիտեի ծառայողի ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով:

2. Քննչական կոմիտեի ծառայողը 3 տարին մեկ անցնում է ատեստավորում:

3. Քննչական կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն 1 տարի հետո:

4. Քննչական կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է քննչական կոմիտեի նախագահի պատճառաբանված հրամանի հիման վրա կամ քննչական կոմիտեի ծառայողի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է քննչական կոմիտեի ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) քննչական կոմիտեում ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները.

2) հղի,  հղիության և ծննդաբերության և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քննչական կոմիտեի ծառայողները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված քննչական կոմիտեի ծառայողները ենթակա են ատեստավորման սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պատճառները վերանալուց հետո՝ ոչ շուտ, քան 1 տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև քննչական կոմիտեի ժամանակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

9. Ատեստավորման ենթակա քննչական կոմիտեի ծառայողները ոչ ուշ, քան 1 ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

10. Ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քննչական կոմիտեի ծառայողի ծառայողական բնութագիրը:

11. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քննչական կոմիտեի ծառայողի մասին, նրա գործնական, անձնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը հիմնվում է նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում քննչական կոմիտեի ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին 1 անգամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

12. Քննչական կոմիտեի ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն 1 շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

13. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քննչական կոմիտեի ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

14. Որակավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով քննչական կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակում.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով.

4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ դասային աստիճան շնորհելու մասին.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին.

6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:

15. Քննչական կոմիտեի ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և դրանց հետ համաձայն չլինելու դեպքում եռօրյա ժամկետում բողոքարկելու դրանք քննչական կոմիտեի նախագահին:

16. Որակավորման հանձնաժողովի եզրակացությունը հանձնաժողովի նախագահն ատեստավորման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է քննչական կոմիտեի նախագահին:

17. Քննչական կոմիտեի նախագահն ատեստավորման արդյունքների հիման վրա լրացուցիչ վերապատրաստում անցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, իսկ քննչական կոմիտեի ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում: Արտահերթ դասային աստիճան շնորհելու, ավելի ցածր պաշտոնի փոխադրելու կամ պաշտոնից ազատելու միջնորդությունների առկայության դեպքում քննչական կոմիտեի նախագահը կարող է համապատասխան որոշում ընդունել նույն ժամկետում:

18. Քննչական կոմիտեի ծառայողների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

 

Հոդված 40.

Քննչական կոմիտեի ծառայողի վերապատրաստումը

1. Քննչական կոմիտեի ծառայողները, բացառությամբ քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների, պարտավոր են ոչ պակաս, քան 2 տարին մեկ անգամ անցնել վերապատրաստում՝ քննչական կոմիտեի նախագահի կողմից սահմանած կարգով:

 

Հոդված 41.

Քննչական կոմիտեի ծառայողի մասնակցությունը կրթական ծրագրերին

1. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, քննչական կոմիտեի ծառայողը համապատասխան թույլտվության առկայության դեպքում կարող է մասնակցել կրթական վերապատրաստման այլ ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է քննչական կոմիտեի նախագահը:

2. Կրթական ծրագրերին քննչական կոմիտեի ծառայողի մասնակցության կապակցությամբ քննչական կոմիտեի ծառայողի բացակայությունը համարվում է հարգելի. այդ ընթացքում նրա հիմնական և լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է:

 

ԳԼՈՒԽ 6

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 42.

Քննչական կոմիտեի ծառայողի վարձատրությունը

1. Քննչական կոմիտեի ծառայողների վարձատրության, ներառյալ՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 43.

Քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը

1. Քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակային ապահովությունը, պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու կամ զոհվելու դեպքում քննչական կոմիտեի ծառայողի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 44.

Քննչական կոմիտեի ծառայողների առողջական վիճակի հետազոտումը

1. Պետությունն ապահովում է քննչական կոմիտեի ծառայողի առողջական վիճակի անվճար հետազոտումն ու նրա բուժումը: Քննչական կոմիտեի ծառայողի առողջական վիճակի հետազոտումն ու բուժումն իրականացվում են Արցախի Հանրապետության ոստիկանության և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ Կառավարության հաստատած ցանկում նշված բժշկական հաստատություններում: Նշված բժշկական հաստատություններում քննչական կոմիտեի ծառայողի առողջական վիճակի հետազոտման ու բուժման անհնարինության դեպքում անհրաժեշտ բժշկական օգնությունը անվճար ցույց է տրվում Արցախի Հանրապետության տարածքում գործող բժշկական հաստատություններում:

2. Քննչական կոմիտեի ծառայողի առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը և կարգը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 45.

Գույքային վնասի հատուցումը

1. Քննչական կոմիտեի ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը` պայմանավորված պարտականությունների կատարմամբ, հատուցում է պետությունը:

2. Վնասի հատուցման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 46.

Քննչական կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելը

1. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղմամբ, քննչական կոմիտեի ծառայողն ապահովվում է բնակելի տարածությամբ: Քննչական կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափերով:

 

Հոդված 47.

Քննչական կոմիտեի ծառայողի այլ սոցիալական երաշխիքները

1. Պետությունը քննչական կոմիտեի ծառայողի համար երաշխավորում է՝

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) ամենամյա վճարովի արձակուրդ.

3) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.

4) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

5) մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով գործուղման ծախսերի փոխհատուցում:

 

Հոդված 48.

Քննչական կոմիտեի ծառայողի արձակուրդը

1. Քննչական կոմիտեի ծառայողներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տևողությամբ, և լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տևողությունը սահմանում է Կառավարությունը:

2. Ամենամյա հերթական վճարովի արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, որի դեպքում ամենամյա հերթական վճարովի արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 15 աշխատանքային օր:

3. Քննչական կոմիտեի ծառայողի ամենամյա հերթական վճարովի արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ այն չխոչընդոտի քննչական կոմիտեի բնականոն գործունեության իրականացմանը:

 

Հոդված 49.

Քննչական կոմիտեի խորհրդանիշը, ծառայողի համազգեստը, վկայականը և կնիքը

1. Քննչական կոմիտեի խորհրդանիշի ձևը և նկարագիրը սահմանում է Կառավարությունը:

2. Քննչական կոմիտեի ծառայողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:

3. Քննչական կոմիտեի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Քննչական կոմիտեի ծառայողներին տրվում են քննչական կոմիտեի նախագահի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ քննչական կոմիտեում գրանցված և համարակալված անձնական կնիքներ:

 

Հոդված 50.

Քննչական կոմիտեի ծառայողի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները

1. Քննչական կոմիտեի ծառայողն ունի ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Քննչական կոմիտեի ծառայողին ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է Կառավարության լիազոր մարմինը:

2. Ծառայողական հաշվեցուցակային զենքը և անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու և կրելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

3. Քննչական կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:

4. Ծառայողական հաշվեցուցակային զենքի և անձնական պաշտպանության հատուկ միջոցների գործադրման հիմքերի և կարգի նկատմամբ կիրառվում են «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ գլխի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ և չեն հակասում սույն օրենքին:

5. Քննչական կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում քննչական կոմիտեի ծառայողի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները քննչական կոմիտեի ծառայողի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

ԳԼՈՒԽ 7

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 51.

Քննչական կոմիտեի աշխատակազմը

1. Քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայությունը օրենքով քննչական կոմիտեին վերապահված լիազորությունների իրականացումը ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեություն է, որն իրականացվում է «Քննչական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկում:

2. Հիմնարկի հիմնադրի և կառավարման մարմնին վերապահված լիազորություններն իրականացվում են քննչական կոմիտեի նախագահի կողմից:

 

Հոդված 52.

Քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը

1. Քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայության նկատմամբ և չեն հակասում սույն օրենքին:

2. Քննչական կոմիտեի աշխատակազմում տեխնիկական սպասարկման և պայմանագրային հիմունքներով այլ խնդիրներ և գործառույթներ իրականացնող անձինք նշանակվում են քննչական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի կողմից և նրանց հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

3. «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթները քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածելիս`

1) դատական ծառայություն` ենթադրում է քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայություն.

2) դատական դեպարտամենտի ղեկավարին վերապահված լիազորություններն իրականացնում է քննչական կոմիտեի աշխատակազմի ղեկավարը.

3) դատարանների նախագահների խորհրդին և դատարանների նախագահների խորհրդի նախագահին վերապահված լիազորություններն իրականացնում է քննչական կոմիտեի նախագահը.

4) այն լիազորությունները, որոնք իրականացվում են դատարանների նախագահների խորհրդի նախագահի կողմից` դատարանների նախագահների խորհրդի ներկայացմամբ, իրականացնում է քննչական կոմիտեի նախագահը միանձնյա.

5) դատարաններ` ենթադրում է քննչական կոմիտե:

4. Քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական և կենսաթոշակային ապահովությունը իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 8

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 53.

 

Քննչական կոմիտեի ֆինանսավորումը

1. Քննչական կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

2. Քննչական կոմիտեի բյուջետային հայտը Կառավարությունն ընդունում և ընդգրկում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում՝ այն փոփոխված, պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով և քննչական կոմիտե է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ իր կողմից կատարված փոփոխությունների մանրամասն հիմնավորումները:

3. Քննչական կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով քննչական կոմիտեի ծառայողների և քննչական կոմիտեի աշխատակազմում ծառայողների աշխատավարձի միասնական ֆոնդի 2 տոկոսին:

4. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ:

ԳԼՈՒԽ 9

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 54.

Ծառայության ստաժը հաշվարկելը

1. Արցախի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության բնագավառի պետական լիազոր մարմինների և հարկային մարմնի քննիչներին և հետաքննիչներին քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում նշանակելիս նշված մարմիններում նրանց ունեցած ծառայության ստաժը հաշվարկվում է քննչական կոմիտեում ծառայության ստաժի մեջ:

 

 

Հոդված 55.

Նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները), կիրառված կարգապահական տույժերը

 

1. Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կապակցությամբ քննչական կոմիտեի ծառայողներին նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները) պահպանվում են անկախ քննչական կոմիտեում զբաղեցրած պաշտոնից և համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին:

2. Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

3. Քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են: Սույն օրենքի      35-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված ժամկետը հաշվվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժի նշանակման օրվանից:

4. Սույն օրենքի ընդունումը չի կարող հանգեցնել ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի դրամական բավարարման կամ աշխատավարձի չափի նվազեցման:

 

Հոդված 56.

Քննչական կոմիտեի կառուցվածքի հաստատումը և ծառայողների նշանակման կարգը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո  Արցախի Հանրապետության Նախագահը նշանակում է քննչական կոմիտեի նախագահ:

2. Քննչական կոմիտեի նախագահը՝

1) պաշտոնի նշանակվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Կառավարություն է ներկայացնում քննչական կոմիտեի կառուցվածքը և անվանացանկը, որոնց հաստատվելուց հետո հաստատում է  քննչական կոմիտեի հաստիքացուցակը.

2) պաշտոնի նշանակվելուց հետո՝ քսանօրյա ժամկետում հաստատում է քննչական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը.

3) քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատվելուց հետո՝

ա. հնգօրյա ժամկետում, Արցախի Հանրապետության Նախագահին՝ նշանակման նպատակով ներկայացնում է իր տեղակալների թեկնածությունները,

բ. մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում քննչական կոմիտեում ծառայության մյուս պաշտոններում:

3. Արցախի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության բնագավառի պետական լիազոր մարմինների և հարկային մարմնի քննիչներն քննչական կոմիտեի նախագահի կողմից նշանակվում են քննչական կոմիտեում պաշտոնի՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Պաշտոնի նշանակելիս պահպանվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ ծառայողի զբաղեցրած պաշտոնի խումբը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված նշանակումները կատարելուց հետո քննչական կոմիտեում թափուր պաշտոններում նշանակումները կատարվում են քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ մինչև սույն օրենքով սահմանված կարգով քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակի կազմումը:

 

Հոդված 57.

Քննչական կոմիտեի ծառայողների առաջին ատեստավորումը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 18 ամիս հետո:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետային պարբերականությամբ՝ 3 փուլով, յուրաքանչյուր փուլում առաջին ատեստավորում է անցնում քննչական կոմիտեի ծառայողների մեկ երրորդը:

 

Հոդված 58.

Քննչական կոմիտեի որակավորման և կարգապահական հանձնաժողովները

 

1. Քննչական կոմիտեի որակավորման և կարգապահական հանձնաժողովները կազմավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 3 ամիս հետո:

 

 

Հոդված 59.

Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների և ծառայողական առաջխաղացման ցուցակների կազմումը

 

1. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների և ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամսվա ընթացքում:

 

Հոդված 60.

Քրեական վարույթները փոխանցելը

 

1. Մինչև քննչական կոմիտեի ծառայող նշանակվելը ոստիկանության և ազգային անվտանգության  պետական լիազոր մարմինների և հարկային մարմնի քննիչները շարունակում են նյութեր նախապատրաստել և իրենց վարույթում եղած քրեական գործերով նախաքննություն իրականացնել՝ հանդես գալով համապատասխանաբար որպես նշված մարմինների քննիչներ:

2. Քննչական կոմիտեում որպես քննիչ նշանակվելու պահից ոստիկանության և ազգային անվտանգության  պետական լիազոր մարմինների և հարկային մարմնի նախկին քննիչները շարունակում են իրենց վարույթներում եղած նյութերի նախապատրաստումը և քրեական գործերով նախաքննության իրականացումը, եթե քննչական կոմիտեում իրենց զբաղեցրած պաշտոնում այդպիսի լիազորություն իրենց վերապահված է: Հակառակ դեպքում քննչական կոմիտեում նշանակվելու պահից նրանք նախապատրաստվող նյութերը և վարույթները հանձնում են ըստ քննչական ենթակայության:

 

Հոդված 61.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, ոստիկանության և ազգային անվտանգության  պետական լիազոր մարմինների և հարկային մարմնի քննչական մարմիններում առկա քրեական գործերի և քրեական գործերի հարուցումը մերժելու մասին նյութերի արխիվը հանձնվում է քննչական կոմիտեի պահպանությանը:

3. Սույն օրենքի 22-րդ 2-րդ մասով սահմանված՝ քննչական կոմիտեում ծառայության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնելու պահանջն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի 43-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

5. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքերով (քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայողի մասով), ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով քննչական կոմիտեի ծառայողի կամ քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայողի պաշտոնից ազատված ծառայողին նշանակվում է կենսաթոշակ, եթե նա քննչական կոմիտեի ծառայողի կամ քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայողի պաշտոնում նշանակվելու օրվա դրությամբ ունեցել է ոստիկանության կամ ազգային անվտանգության բնագավառի պետական լիազոր մարմիններում զինվորական ծառայության առնվազն 10 տարվա ստաժ և պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ձեռք է բերել առնվազն 20 օրացուցային տարվա ծառայության ստաժ: Կենսաթոշակն նշանակելու կարգը  սահմանում է կառավարությունը: Սույն նորմի գործողությունը տարածվում է մինչև 2020 թվականի հունվար 1-ը համապատասխան պաշտոններում նշանակված  քննչական կոմիտեի ծառայողների և քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայողների վրա:

Սույն մասով սահմանված ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են զինվորական ծառայության ժամանակահատվածը և քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:

Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է, կենսաթոշակը վճարվում է, կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                        Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-75 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ) ազգային անվտանգության հետ կապված քրեական գործերով հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը.»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում «իրենց քննչական ենթակայությանը վերապահված» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հետ կապված քրեական գործերով» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում՝

  1. հանել «և նախաքննություն» բառերը.
  2. «իրենց քննչական ենթակայությանը վերապահված» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հետ կապված քրեական գործերով» բառերով:
  3.  

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածից հանել «և նախաքննություն» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում «իրենց քննչական ենթակայությանը վերապահված» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հետ կապված քրեական գործերով» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                             Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-78 օրենքի 19-րդ հոդվածի 6.1-ին մասում «լիազոր մարմինների» բառերից հետո լրացնել «, քննչական կոմիտեի» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                     Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մարտի 23-ի ՀՕ-183 օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ) դատավորները, դատախազները, ոստիկանության, ազգային անվտանգության, քննչական կոմիտեի ծառայողները, զինծառայողները.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                  Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-111-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

«8.1) Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակազմում.»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը «աշխատակազմում պետական ծառայությունը,» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում ծառայությունը,» բառերով։

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը «օրենքներով» բառից առաջ լրացնել «օրենքներով ստեղծված պետական մարմինների ղեկավարների տեղակալների համար՝ տվյալ մարմնի ղեկավարըբառերով։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                  Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-5 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասից և 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել   «և (կամ) նախաքննություն» բառերը:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի վեցերորդ պարբերությունից հանել «վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ,», «վերադաս հարկային մարմնի քննիչ,» բառերը:

Հոդված 3. Օրենքի 231-ին հոդվածի 6-րդ մասից հանել «վերադաս հարկային մարմնի քննիչի,» բառերը:

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել 39-րդ հոդվածի 41-ին կետը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                  Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի հունիսի 14-ի ՀՕ-302 օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «նախաքննական մարմինների և» ու «նախաքննական մարմինները և» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                     Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի ՀՕ-66 օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) քննչական կոմիտեի  ծառայողները.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                   Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      ՆԱԽԱԳԻԾ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-58 օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 5-րդ մասում «դատական» բառերից հետո լրացնել «, քննչական» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում «դատական» բառից հետո լրացնել «, քննչական» բառը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                              Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ  ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կառավարչական հիմնարկների  մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 30-ի ՀՕ-9 օրենքի           7-րդ հոդվածի 1-ին մասում «գերագույն դատարանի նախագահը» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

 

«քննչական կոմիտեի աշխատակազմի հիմնարկինը` Քննչական կոմիտեի նախագահը.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                  Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի  41-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 5-րդ կետում «դատախազի» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի ծառայողի» բառերը.

2) 3-րդ մասի 6-րդ կետում «դատախազի» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի ծառայողի» բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                              Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-68-Ն օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.

«3.1) Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում առնվազն 10 տարի ծառայած ծառայողը, որի լիազորությունները դադարել են «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.».

2) 7-րդ կետը «քննիչները» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի ծառայողները» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը «քննիչի» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի ծառայողի» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                        Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 5-րդ մասում «դատախազության» բառից առաջ լրացնել  «քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայողինբառերը:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասում  «և դատախազության քննիչի» բառերը փոխարինել «, դատախազության քննիչի և քննչական կոմիտեի ծառայողին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «կամ» բառից առաջ լրացնել «, քննչական կոմիտեի ծառայողի» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ» բառից առաջ լրացնել «ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ,»  բառերը:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին հոդվածով.

 

«Հոդված 13.1.

Քննչական կոմիտեի ծառայողի վարձատրությունը

1. Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի N 1  հավելվածով, իսկ քննչական կոմիտեի այլ ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` սույն օրենքի N 2 հավելվածով։

2. Քննչական կոմիտեի ծառայողին վճարվում է հավելավճար՝ քննչական կոմիտեի ծառայողի, դատախազի, դատախազության քննիչի կամ  քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:

3. Քննչական կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։

4. Քննչական կոմիտեի ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

5. Սույն օրենքի 16-18-րդ հոդվածներով, 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում քննչական կոմիտեի ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:»:

 

Հոդված 6. Օրենքի N 1 հավելվածում՝

1)  «ԱՀ ոստիկանության պետ 9.60» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.

«ԱՀ քննչական կոմիտեի նախագահ

9.60».

 

2) «ԱՀ ոստիկանության պետի տեղակալ 6.80» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«ԱՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

6.80».

 

Հոդված 7. Օրենքի N 2 հավելվածում`

 

1) վերնագիրը «ԱՆՁԱՆՑ,» բառերից հետո լրացնել «ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ,» բառերով.

2) «ԱՀ դատախազություն» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժին.

«ԱՀ քննչական կոմիտե

 

ԱՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական վարչության պետ, տարածքային քննչական վարչության պետ

6.70

ԱՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական վարչության պետի տեղակալ, տարածքային քննչական վարչության պետի տեղակալ, կենտրոնական մարմնի քննչական վարչության քննչական բաժնի պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական բաժնի պետ

6.60

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության քննչական բաժնի պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական վարչության քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի  քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ

6.50

ԱՀ քննչական կոմիտեի քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, տարածքային քննչական վարչության քննչական բաժնի պետի տեղակալ

6.25

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ

6.00

ԱՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական բաժնի ավագ քննիչ, քննչական կոմիտեի տարածքային  քննչական վարչության քննչական բաժնի ավագ քննիչ

5.50

ԱՀ քննչական կոմիտեի քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննչական բաժնի  քննիչ, քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ

5.00

ԱՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

3.00

ԱՀ քննչական կոմիտեի նախագահի օգնական

2.50

ԱՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար

2.50».

 

Հոդված 7. Օրենքի N 6 հավելվածից հանել  «հարկային մարմնի ավագ քննիչ, վերադաս» բառերը:

 

Հոդված 8.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                              Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածում`

1) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26) քննիչ` գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի պաշտոնատար անձ, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով կատարում է մինչդատական քրեական վարույթ.».

2) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27) քննչական բաժնի պետ` գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետը, քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, քննչական կոմիտեի քննչական վարչության, քննչական բաժնի պետը և նրա տեղակալները, որոնք գործում են իրենց իրավասության սահմաններում.».

3) 29-րդ կետի «պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչները» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի ծառայողները» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «օրենքով իրենց իրավասությանը վերապահված քրեական գործերով:» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հետ կապված քրեական գործերով.» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 201-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Քրեական գործերով նախաքննություն կատարում են գլխավոր դատախազության և  քննչական կոմիտեի քննիչները:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 202-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-146-րդ, 149-152-րդ, 155-168-րդ, 170-356.1-ին, 361-րդ, 366-րդ, 368-371-րդ, 373-381-րդ, 410-424-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:

2.  Նախաքննությունը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում և կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են պաշտպանության նախարարության քննիչները:

3.Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-րդ, 148-րդ, 153-րդ, 154-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են գլխավոր դատախազության քննիչները:

Անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և գլխավոր դատախազության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող:

4. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 126-րդ, 169-րդ, 209-րդ, 216-րդ, 217-րդ, 224-րդ, 322-324-րդ, 332-րդ,         334-րդ, 357-360-րդ, 362-365-րդ, 367-րդ, 370-րդ և 372-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը:

5. Գլխավոր դատախազության քննիչները չեն կարող իրենց վարույթ ընդունել այլ մարմնի քննիչի ենթակա քրեական գործ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործերի:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սույն օրենսգրքի 56-րդ, 57-րդ գլուխներին համապատասխան ձևակերպված` քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով նախատեսված քննչական ենթակայությանը համապատասխան:

Սույն հոդվածով չսահմանված քննչական ենթակայության դեպքում հարցման կատարման ենթակայության հարցը որոշում է դատախազը:»:

 

Հոդված 5.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                 Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի ապրիլի 25-ի քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասում «քննիչի,» բառից հետո լրացնել «քննչական կոմիտեի ծառայողի,» բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                  Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի սեպտեմբերի 17-ի ՀՕ-45-Ն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) դատավորները, դատախազները, ոստիկանության, ազգային անվտանգության, քննչական կոմիտեի ծառայողները, զինծառայողները.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                        Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-77 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասի 4-րդ կետից հանել «հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ,», «ավագ քննիչև «քննիչբառերը.
  2. 3-րդ մասում «և» բառից առաջ լրացնել «, քննչական կոմիտեում ծառայության» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման դեպքում, եթե ոստիկանության ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով համաձայն չէ  նշանակվելու այլ պաշտոնի և չի ցանկանում գրանցվել ոստիկանության կադրերի ռեզերվում.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                             Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-175 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ կետում «նախնական քննությունը» բառերը փոխարինել «հետաքննությունը» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետում «նախնական քննություն» բառերը փոխարինել «հետաքննություն» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 42.1-ին հոդվածից հանել «նախաքննության և» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                        Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի հոկտեմբերի 29-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 18-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «դատախազներինբառից հետո լրացնել «քննչական կոմիտեի ծառայողներինբառերը:

 

Հոդված 2.  Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում, 39-րդ հոդվածի 2-րդ մասում, 105-րդ հոդվածի 1-ին մասում և 130-րդ հոդվածի 3-րդ մասում  «դատախազներըբառից հետո լրացնել «քննչական կոմիտեի ծառայողներըբառերը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                        Բ. ՍԱՀԱԿՅԱՆ